19:47 23.03.2021
Ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Իսկ Սահմանադրական դատարանն էլ սկսել է Ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությունը Քոչարյանի դեմ հարուցված մեղադրանքի՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ: Մանրամասները՝ տեսանյութում։
19:36 23.03.2021
Վաղը՝ մարտի 24-ին, Երևանում կտրվի բասկետբոլի եվրասիական լիգայի մեկնարկը: Հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Համավարակի պատճառով ստուգատեսին չեն մասնակցի Իրանի, Բելառուսի և Ղազախստանի թիմերը: 8-ի փոխարեն պայքարի մեջ կմտնեն 5 ակումբներ: Նրանցից երկուսը՝ «Վահագնի Սիթին» և «Դվինը» ներկայացնում են Հայաստանը, «Ալ Ռիադին»՝ Լիբանանը, իսկ «Միցու-Բասկետը» և «Բարսը»՝ Ռուսաստանը: Մրցաշարը կեզրափակվի մարտի 29-ին:
19:16 23.03.2021
Լիազորությունների վերագրումը ապակենտրոնացման բարեփոխումների գործընթացում՝ Հայաստանում և Վրաստանում» առցանց միջոցառմանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Վրաստանի Հանրապետության տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների (ՏԶԵ) նախարարի տեղակալ Մզիա Գիորգոբիանի մտքեր են փոխանակել երկու երկրներում տարվող ընդհանուր ապակենտրոնացման, լիազորությունների վերագրման և դրա հետ կապված ֆինանսական համահարթեցման գործընթացների շուրջ։ Միջոցառումը, որ կազմակերպվել էր Գերմանիայի […]
19:12 23.03.2021
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը մարտի 22-ին տեղակայման վայրում մասնակցել է նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը։ Մասնաշենքը հայկական զորախմբին հանձնվել է տեղի հրամանատարության կողմից՝ ծառայողական պարտականությունները փայլուն կատարելու համար: Միջոցառման ժամանակ բարձրացվել են ՀՀ և ԱՄՆ պետական դրոշները՝ ի նշան բարձր մակարդակի հարաբերությունների և փոխադարձ աջակցության: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ռազմակայանի հրամանատարական կազմը, […]
18:52 23.03.2021
ԱԺ-ում այսօր դարձյալ բուռն քննարկման թեմա են դարձել պարգևավճարները: Անդրադարձը սկսվել է իշխանության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ելույթից, որն իր խոսքում խոսել է ԱԺ ինստիտուտը կարևորելուն, նշել ընդդիմության ստացած տարեկան պարգևավճարների չափը: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները թվերով հակադարձել են՝ պետական կառույցներին տրված հավելավճարները ներկայացնելով: Որքան էլ օրակարգում նման հարց չի եղել, տարբեր օրինագծերի քննարկման միջակայքում պատգամավորները հասցրել […]
18:47 23.03.2021
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 19.03.2021 թ.-ին, խարդախություն և շորթում կատարելու կասկածանքով հայտնաբերվել է հանցավոր խումբ, որը 2020թ. դեկտեմբերից մինչև 2021 թ. փետրվար ամիսը զինվորական ծառայության հետ կապված տարբեր պատճառաբանություններով, խաբեության միջոցով, օգնություն ստանալու պատրվակով ԱՄՆ քաղաքացի Հ. Թ.-ից բանկային փոխանցումներով ստացել է 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Փաստի առթիվ նախապատրաստված նյութերից […]
18:42 23.03.2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում է կատարել սեպտեմբերի 27-ից հետո զոհված ևս 155 հերոսների ընտանիքների: Մարտի 23-ի դրությամբ հատուցումների ընդհանուր թիվը 2017 է, որից 1605-ը` այս պատերազմի արդյունքում: Տեղեկացնում են հիմնադրամից։
18:39 23.03.2021
Մարտի 22-ին և 23-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս օպերատիվ մարտավարական իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային […]
18:30 23.03.2021
Թատերական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի ուսանողները դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում ներկայացրել են իրենց համատեղ աշխատանքը։ «Ճիչ»՝ այսպես է կոչվում ներկայացումը, որի ռեժիսորը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի ռեժիսուրայի բաժնի 3-րդ կուրսի ուսանող Արմեն Արշալուսյանն է։ Համանուն պիեսի հեղինակը ևս ռեժիսորն է, որը գրել է մեկ տարի առաջ։ Իր պիեսը Արմենը բեմադրել […]
17:57 23.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
17:44 23.03.2021
ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք կատարվել են նախագիծն ԱԺ համապատասխան հանձնաժողովի քննարկմանը վերադարձնելուց հետո: […]
17:30 23.03.2021
Առողջապահության նախարարությունը հոդված է հրապարակել պատվաստանյութերի մշակման և տարածման մասին: «ԱՀԿ-ի բացատրական նյութերից իմացե՛ք ավելին պատվաստանյութերի մասին՝ թե ինչպես են արտադրվում ու ներգործում, մինչև ապահով ու հավասար հասանելիություն: Մանրէներն ամենուր են` ինչպես մեր շրջապատում, այնպես էլ մեր օրգանիզմում: Երբ ընկալունակ մարդը հանդիպում է ախտածին մանրէի, ապա դա կարող է բերել հիվանդության և նույնիսկ մահվան։ Մարդու […]
17:23 23.03.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ COVID-19 դրական դեպքերի կամ հիվանդության ախտանշաններով քաղաքացիների համար գործում է շտապբուժօգնության` 8033 շուրջօրյա կարճ համարը: «Այսպիսով, Covid-19 բնորոշ կլինիկայով կամ արդեն հաստատված պացիենտներին անհրաժեշտ առաջնային բուժօգնության միջոցառումները և հոսպիտալացումները կազմակերպելու համար պետք է զանգահարել 8033 հեռախոսահամարով: Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերից առողջապահության նախարարությունը գործարկել է Covid սպասարկող շուրջօրյա շտապօգնության […]
17:16 23.03.2021
Օդերևութաբանության համաշխարհային օրվան և Հայաստանի Հանրապետությունում օդերևութաբանի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը նախաձեռնել է եղանակի, կլիմայի վերաբերյալ բաց դասերի անցկացում հանրապետության ուսումնական հաստատություններում։ 2021թ․ մարտի 22-ին հերթական բաց դասն անցկացվեց Երևանի Գուրգեն Մահարու անվան թիվ 176 հիմնական դպրոցի 5ա դասարանում։ Անկաշկանդ մթնոլորտում երեխաներն իրենց հետաքրքրող բազմոլորտ հարցերը հղեցին […]
17:09 23.03.2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, ներքաղաքական մթնոլորտի բարելավմանը միտված քայլերը, անդրադարձել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը: Կարևորվել է ընտրությունների ազատ և արդար կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը, այդ թվում՝ Սահմանադրության և օրենսդրական դաշտի կատարելագործման միջոցով:
17:00 23.03.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 23-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
16:51 23.03.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել են օրերս Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած ազատոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանին, Վազգեն Թևանյանին, նրանց մարզիչներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Նախարար Վահրամ Դումանյանը, ըմբիշներին շնորհավորելով Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում չեմպիոնության և Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու կապակցությամբ, նրանց շնորհակալություն է հայտնել բոլորին հպարտություն […]
16:44 23.03.2021
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 22-ին Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 44-ամյա Կարեն Կ.-ն, որը մարտի 12-ից հետախուզվում էր ՌԴ Բելգորոդ քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 238.1-րդ հոդվածի (Կեղծ, անորակ և չգրանցված դեղամիջոցների, բժշկական սարքավորումների, ինչպես նաև կեղծ կենսաբանորեն ակտիվ հավելումների շրջանառությունը) […]
16:37 23.03.2021
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքը կմիանա «Երկրի ժամ»-ին. «Հարգելի համաքաղաքացիներ Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում մարտի 27-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը: Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ: Նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները»:
16:29 23.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
16:24 23.03.2021
«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայրենակիցնե՛ր, Արդեն տևական ժամանակ է՝ Հայրենիքի փրկության շարժումը տարատեսակ բողոքների և քաղաքացիական անհնազանդության ակցիաների, հանրահավաքների, իրավական և քաղաքական այլ միջոցներով պայքարում է մեր երկիրն աղետի հասցրած իշխանության դեմ։ Այս ընթացքում մեզ հաջողվել է ձևավորել հանրային լայն համախմբում վարչապետի աթոռին կառչած անձի հեռացման պահանջի շուրջ։ Վարչախումբը թեև […]
16:20 23.03.2021
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում Գետամեջ գյուղի տներից կատարված գողության փորձի դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով քննվող քրեական գործով պարզվել է, որ 2021թ. մարտի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, կոտրել են Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի տներից մեկի […]
16:16 23.03.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Որոշ կազմակերպությունների բուժաշխատողների աշխատավարձն ուշանալու առնչությամբ տեղեկացնում ենք, որ 2021 թվականի փետրվարի ընթացքում պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցումը կիրականացվի բանկային 1 օրվա ընթացքում: Այն բժշկական կազմակերպությունները, որոնց ֆինանսավորումը խաթարվել էր, կստանան իրենց սահմանաչափին համապատասխան ֆինանսավորում»:
16:10 23.03.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի քաղաքներում կայացել է հանրային իրազեկման հանդիպումների առաջին փուլը՝ նվիրված «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցման ծրագրին։ Ծրագրի պատվիրատուի՝ ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի, նախագծող կազմակերպության՝ «Այ Ար Դի Ինջեներինգ» և «Ջի Փի Ինջեներիա» (Իտալիա) համատեղ ձեռնարկության ներկայացուցիչները Քաջարան և Մեղրի […]
15:42 23.03.2021
Հանրապետությունում ձմեռային պայմանները բարենպաստ են եղել գյուղատնտեսական կուլտուրաների ձմեռման համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ խոսքը վերաբերում է աշնանացան ցորենին, պտղատուներին: Նրա խոսքերով՝ այդ տեսանկյունից վտանգավոր ջերմաստիճան չի գրանցվել: «Ներկայումս Արարատյան դաշտում նկատվում է ծիրանենու ծաղկում: Դա հատկապես նկատվում է Սուրենավանի հատվածում: Մինչև ամսի 25-ը […]
15:38 23.03.2021
Մարտի 23-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայկական զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, հայ-ռուսական ռազմական համագործակցության, մասնավորապես՝ համատեղ զորախմբերի միասնական գործողությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև Լեռնային […]
15:29 23.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
15:17 23.03.2021
Հայաստանը ջրային ռեսուրսների խնդիր ունի Արաքսի, Ախուրյանի հատվածում՝ պայմանավորված Թուրքիայի կողմից իրականացվող ջրամբարաշինությամբ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը նշեց, որ պատահական չէ, որ այսօր Ախուրյանի ջրամբարում ունենք մոտ 100 մլն խմ պակաս ջուր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: «Նույն պատկերն ունենք նաև […]
15:13 23.03.2021
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացնվող «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի սահմանամերձ համայնքների անվտանգության և դիմակայունության զարգացման ապահովում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում մարտի 14-16-ը՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս (Վարդենիս, Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք բնակավայրեր), մարտի 17-21-ը՝ Սյունիքի մարզի Գորիս (Գորիս, Ակներ, Աղբուլաղ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ձորակ, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, […]
14:28 23.03.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անի Բաղդասարյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղար: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Անի Անատոլիի Բաղդասարյանին նշանակել Պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղար»,- […]