12:42 24.03.2021
Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին պատմող «Ֆրանցիսկոս» ֆիլմը մարտի 28-ց հասանելի կլինի DiscoveryPlus ծառայության միջոցով: Ֆիլմի ռեժիսորը Եվգենիյ Աֆինեևսկին է: Ֆիլմի պրոդյուսերն ամերիկահայ անվանի բժիշկ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն է: Էսրաիլյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ իր համար մեծ պատիվ է հեռուստադիտողների դատին ներկայացնել ֆիլմը, […]
12:11 24.03.2021
Մարտի 24–ը տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որն այս տարի նշվում է «Ժամանակը չի սպասում» կարգախոսով: Օրվա հիմնական խորհուրդն է համաշխարհային հանրության, գործադիր իշխանությունների, առողջապահական ոլորտի աշխատողների և բնակչության տարբեր խավերի ուշադրությունը հրավիրել տուբերկուլոզի գլոբալ համաճարակին` հիվանդության նոր դեպքերի և մահացության կրճատմանն ուղղված անհրաժեշտ ջանքեր գործադրելով: Տուբերկուլոզը սոցիալական բնույթի վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը […]
12:08 24.03.2021
ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ մարտի 24-ին Հ-4‚ Հարթավան- Երնջատափ ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում տեղի էր ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը երկկողմանի փակվել էր։ «Ապարանի ՃՇՇՁ» ԲԲ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ այժմ ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է։
12:06 24.03.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Սևանա լճի մակարդակը մարտի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել 1900.60մ (21.03.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 8սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մարտի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.604մլն.մ³, իսկ 2021 թվականի հունվարի […]
11:50 24.03.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երեք մեղադրյալի մասով նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ […]
11:42 24.03.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության՝ 19, անձնական ունեցվածքի գողության և խարդախության` 11-ական, ընտանեկան բռնության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման՝ 4-ական, յուրացման կամ վատնման՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիքի […]
11:31 24.03.2021
Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) 2021 թվականի մարտի 19-20-ի նստաշրջանում որոշում է կայացրել ուսումնասիրության ներքո առնել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ֆինանսավորման երաշխիքներին վերաբերող օրենսդրական նախագիծը։ Այս հարցը քննարկման է արժանացել Վենետիկի հանձնաժողովի նիստում և այդ հարցին հետևելու որոշումը հանձնաժողովը հրապարակել է: Հիշեցնենք, որ Կառավարությունը հաստատել և Ազգային ժողով է ուղարկել «Մարդու […]
11:28 24.03.2021
ԱԺ-ը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Հիշեցնենք՝ սա երկրորդ փուլն է։ Առաջին փուլի ընթացքում խորհրդարանը հայտարարեց, որ քաղաքական հայտարարություններից ու իրադրությունից ելնելով՝ չի ընտրելու 3 թեկնածուներից որևէ մեկին: Այսօր առաջինը ելույթ ունեցավ Արմեն Հայկյանցը, ով առավելագույն ձայներ ստացած թեկնածուներից մեկն էր: Մյուսն Արսեն Մկրտչյանն է: Հայկյանցը իր ծրագիրը ներկայացնելու փոխարեն անդրադարձավ խորհրդարանի […]
11:06 24.03.2021
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի մարտի 25-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոց, Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց և Կոմիտասի պողոտա-Վրացական փողոց խաչմերուկներում Կոմիտասի պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:
11:03 24.03.2021
Մարտի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 186184 դեպք, որոնցից 169485-ն` առողջացած, 3398-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12436 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 817406 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5330 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1164 նոր դեպք: Ունենք 313 առողջացած և 14 մահվան դեպք: […]
10:58 24.03.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Հ-ն, զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, ունենալով արդարադատության մայորի հատուկ կոչում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, ակնհայտ ապօրինի գործողության համար ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից ընդունել է կաշառք ստանալու առաջարկն ու ստացել […]
10:55 24.03.2021
Կառավարության կողմից ներկայացված «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն ընդունվել է 96 կողմ ձայներով, Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես […]
10:45 24.03.2021
ԱԺ-ն այսօր, ի թիվս այլ նախագծերի, քվեարկեց նաև «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» հարցը: Մինչ քվեարկությունը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց. «Իմ քայլն այս նախագծին կողմ կքվեարկի»: Նախագիծն ընդունվեց 118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Հիրավի, անիմանալի են ճանապարհներն Աստծո»: Նշենք, որ […]
10:32 24.03.2021
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մարտի 23-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող, մասնավորապես՝ հայ-ռուսական համատեղ զորախմբերի միասնական գործողությունների, ինչպես նաև Սյունիքի անվտանգային խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել հայկական զինված […]
10:12 24.03.2021
ԱԺ-ն շարունակում է լիագումար նիստի աշխատանքները: Նախատեսված է քվեարկել երեկ քննարկված օրենքների նախագծերը: Նիստին գրանցվել է 113 պատգամավոր: Մինչ քվեարկությունները վարման կարգով ելույթ է ունեցել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նրա խնդրանքով 20 րոպե ընդմիջում է հայտարարվել՝ բացակա պատգամավորներին սպասելու և քվեարկության անհրաժեշտ արդյունք ապահովելու նպատակով։ Հիշեցնենք՝ երեկ խորհրդարանը քննարկել էր օրակարգում ընդգրկված 25 […]
09:52 24.03.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Ապարանի, Վանաձորի, Թումանյանի, Մարտունիի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում անձրև է տեղում։ Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Միջպետական և […]
09:26 24.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
23:37 23.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
23:13 23.03.2021
Այսօր կորոնավիրուսից մահացել է Արմավիրի մարզից ընտրված ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Այս մասին հայտնում է Aravot.am-ը։ Նա 58 տարեկան էր: Վերջին երկու օրերին հիվանդությունը բավական խորացել էր և նա հոսպիտալացվել էր:
23:00 23.03.2021
Հանրապետության տարածքում՝ Մարտի 23-ի կեսօրից հետո, 24-25-ը, 27-ին շրջանների զգալի մասում, 26-ի ցերեկն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ, 24-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մարտի 26-ի և 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, 24-ին՝ 20-25 մ/վ։ Օդի […]
22:35 23.03.2021
Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ կոչով դիմել են Ադրբեջանին` պահանջելով անհապաղ ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին: «Մենք լրջորեն անհանգստացած ենք Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին բազմաթիվ պնդումներով, որոնք փաստագրված են, մասնավորապես, Human Rights […]
21:57 23.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
21:33 23.03.2021
ԱՄՆ կոնգրեսմեն Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Human Rights Watch-ի՝ հայ ռազմագերիների մասին վերջին զեկույցին: «Human Rights Watch-ի հրապարակած վերջին զեկույցը հաստատում է այն, ինչից շատերս վախենում էինք: Ադրբեջանի զինված ուժերը բռնությունների են ենթարկել հայ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց: Մոտավորապես 200 ռազմագերիներ անօրինական կերպով դեռևս պահվում են Ադրբեջանում, կա հետագա բռնությունների ռիսկ: […]
21:03 23.03.2021
Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է հավաք-խորհրդակցություն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը զրուցել է զինծառայողների հետ, համապատասխան հրահանգներ տվել բարձրացրած խնդիրների վերաբերյալ։
20:52 23.03.2021
Ֆրանսիական հեղինակավոր «Le Monde» պարբերականում մարտի 19-ին հրապարակվել է Հայաստան գործուղված թղթակից Ֆոստին Վենսանի ևս մեկ հոդված։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, լրագրողը հարցազրույցներ է անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի, տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանի, ինչպես նաև Հայաստանի բնակիչների հետ։ Լրագրողն անդրադառնում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, ինչպես նաև այդ համաձայնության շրջանակում 1960 ռուս […]
20:31 23.03.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
20:24 23.03.2021
Մարտի 23-ին 2-րդ զորամիավորման վարչակազմն ու ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ: Զինծառայողները հանդերձավորվել են, ստացել զենք-զինամթերք և զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ստուգվել են անձնակազմի գործողությունները, տրվել համապատասխան առաջադրանքներ։
19:58 23.03.2021
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 23-ին այցելել է ՊՆ ռազմական ոստիկանություն, խորհրդակցություն անցկացրել ՌՈ ղեկավար կազմի հետ: Ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդմանը միտված ընթացիկ աշխատանքներն ու արձանագրված ձեռքբերումները: Վաղարշակ Հարությունյանը հանձնարարականներ և ցուցումներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
19:53 23.03.2021
Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել ձնաբքի պայմաններում ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուսն անցնելու ընթացքում մոլորված և դրա արդյունքում ցրտահարված պայմանագրային զինծառայող Կարեն Շահնազարյանին: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Պաշտպանության նախարարը զրուցել է Կարեն Շահնազարյանի հետ՝ մաղթելով շուտափույթ ապաքինում։