TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հրդեհ Եղվարդ քաղաքում

17:44 18.03.2021

Մարտի 18-ին՝ ժամը 08։51-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 45 հասցեում գտնվող խանութում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:28-ին, մարվել՝ 09:44-ին: Այրվել է ցուցադարակը, ջերմահարվել՝ երկու սառնարան և պլաստմասսայե կախովի […]

̰
Արմավիրում փորձել են 43-ամյա կնոջը մալուխով խեղդել․ սպանության փորձը բացահայտվել է

17:40 18.03.2021

Մարտի 4-ին Արմավիր քաղաքի Թումանյան փողոցի մի բնակչուհի ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել, որ մարտի 1-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, երբ աշխատանքից վերադարձել էր տուն և պատրաստվում էր քնել, ինչ-որ մեկը, որ, հավանաբար, պատուհանից էր մտել ննջարան ու թաքնվել, փորձել էր մալուխով խեղդել իրեն։ Ըստ տուժողի՝ այդ ընթացքում ինքը կորցրել էր գիտակցությունը, իսկ հանցամիտը գործն […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

17:34 18.03.2021

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: ՀՀ վարչապետն իր գործընկերոջը վերստին շնորհավորել է վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում: Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել բարձր մակարդակի շփումները երկու երկրների միջև հարաբերությունների հարուստ օրակարգի բոլոր հարցերով առաջ շարժվելու և համագործակցությունն ընդլայնելու […]

̰
Զորավարժությունների շրջանակում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ. ՊՆ

17:34 18.03.2021

Զինված ուժերում ընթացող զորավարժությունների շրջանակում մարտի 18-ին 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման ցուցադրական պարապմունքներ։ Զինծառայողները բացազատել են կրակի կառավարման կետերը, հրետանին բերել մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։

̰
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

17:29 18.03.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 17-ին և 18-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ […]

̰
Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը և ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանը հետմահու պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով

17:12 18.03.2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Հայաս­տանի Հան­րա­պետության Զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը և Հայաստանի Հան­րա­պետության պաշտպանության նախարարության զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանը հետմահու պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով: Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևները հանձնել է Գուրգեն Դալիբալթայանի և […]

̰
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին

16:56 18.03.2021

Այսօր արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Փիլոյանն անդրադարձել է Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրված համագործակցության մի շարք համաձայնագրերի շրջանակներում ծրագրերի իրականացմանը: Նա ընդգծել է, որ համաճարակի և մեր երկրին պարտադրված […]

̰
Չիչերինը հանդես էր եկել պահանջով, որ Թուրքիան Հայաստանին վերադարձնի Վանը և Բիթլիսը․ ի՞նչ փոխվեց հետո` թուրքագետի անդրադարձը

16:49 18.03.2021

 Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, անդրադառնալով Մոսկվայի պայմանագրին, նշել է, որ այն ժամանակվա թուրք քեմալական գործիչները Ռուսաստանը համարում էին հզոր տերություն՝ չնայած այնտեղ բոլշևիկյան իշխանություն էր։ Այս մասին նա ասել է Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման ժամանակ՝ նվիրված Մոսկվայի պայմանագրի 100-ամյակին: «Նրանք համարում էին, որ Ռուսաստանը, որպես մեծ տերություն, առաջնային նշանակություն ունի […]

̰
Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը. Գագիկ Ծառուկյան

16:42 18.03.2021

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն: Դրա միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք […]

̰
Ապօրինի ծառահատումներ Լոռիում․ Գուգարքի ոստիկանների բացահայտումները

16:35 18.03.2021

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման երկու դեպք բացահայտեցին: Մարտի 14-ին ոստիկանները Վահագնաձոր գյուղում շրջայցի ժամանակ նկատել էին «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա, որից ոչ հեռու բեռնաթափված փայտանյութ կար։ Մեքենայի վարորդը, որ Վանաձոր քաղաքի բնակիչ է, վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Վահագնաձոր գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատել է երկու ծառ։ Մեքենան, […]

̰
ՀՀ վարչապետի աշխատակազմի պարզաբանման վերաբերյալ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել

16:19 18.03.2021

Հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Հայտարարության մեջ ասվում է. «Այսօր վարչապետի աշխատակազմը, չունենալով դատական ակտը պարզաբանելու որևէ իրավասություն, հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է։ Վարչապետի […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվել է Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող օժանդակության երկու ծրագիր

16:10 18.03.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մարտի 18-ին կայացել է Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող օժանդակության երկու ծրագրի ստորագրման արարողությունը՝ Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի (ՖՏ 2020) համար դրամաշնորհային աջակցության շրջանակում։ «Սիսիան քաղաքում ագրոտեխնիկայի ուսումնական կենտրոնի ստեղծման» ծրագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ «Արաքսավան գյուղում […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

15:55 18.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Մարտի 18-ին, ժամը 09։00-ից […]

̰
Մուրացանի փողոցում հայտնաբերված նռնակը հանձնվել է ՊՆ ռազմական ոստիկանությանը

15:48 18.03.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարտի 18-ին՝ ժամը 12։55-ին, տեղեկություն է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ Երևանի Մուրացանի փողոցում գտնվող Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բակում հայտնաբերվել է նռնակ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, […]

̰
Գազաբալոնի պայթյուն և հրդեհ Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի տներից մեկում

15:44 18.03.2021

Այսօր առավոտյան՝ ժամը 11-ի սահմաններում, Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի տներից մեկում գազաբալոնի պայթյուն է տեղի ունեցել։ Սարիբեկյանների երկհարկանի տան խոհանոցում տեղադրված հեղուկ գազի բալոնից արտահոսք է եղել, որը նկատել է բնակչուհին։ Վերջինս հասցրել է 2 տարեկան դստեր հետ խոհանոցից դուրս վազել։ Վայրկյաններ չանցած՝ գազաբալոնը պայթել է, որից հետո հրդեհ է բռնկվել։ Մայր ու դուստր չեն […]

̰
Ոստիկանները բերման են ենթարկել վճարային տերմինալներից մետաղադրամներ հափշտակած կնոջը

15:37 18.03.2021

Մարտի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի մոտից բերման են ենթարկել 57-ամյա մի կնոջ։ Պարզվել է, որ նա, 2020 թվականի դեկտեմբերից այս տարվա մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան և Կոմիտասի պողոտաներում, Կիևյան և Կասյան փողոցներում տեղադրված վճարային տերմինալներում պլաստմասսայե կտորներ տեղադրելով՝ մետաղադրամ ընդունող սարքի մեջ առաջացրել էր խցանում, ինչից […]

̰
Յուրի Բաբախանյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ դեսպան

15:35 18.03.2021

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Յուրի Բաբախանյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ դեսպան: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Յուրի Բաբախանյանին նշանակել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)»,- ասված է նախագահի հրամանագրում:

̰
ՀՀ ՊՆ-ն չի նախատեսում ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի Defender Europe-21 զորավարժությանը

15:29 18.03.2021

ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցել ՆԱՏՕ-ի Defender Europe-21 զորավարժության պլանավորման գործընթացին, և ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը զորավարժությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին: -Արդյո՞ք Հայաստանը մասնակցելու է ՆԱՏՕ-ի Defender Europe-21 զորավարժությանը։ -Ընդհանրապես ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են ՆԱՏՕ-ի […]

̰
Շենգավիթում 18-ամյա երիտասարդի են դանակահարել․ հանցագործությունը բացահայտվել է

15:25 18.03.2021

Մարտի 14-ին՝ ժամը 23։25-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Ներքին Շենգավիթի բնակիչ, 18-ը նոր բոլորած մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ իրենց բակում ընկել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, սակայն, որ երիտասարդը վնասվածքները ստացել է ահազանգից մոտ 40 րոպե առաջ՝ Սողոմոն Տարոնցու փողոցում անհայտ անձի կողմից դանակահարվելու […]

̰
Հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է. Մարուքյան

15:10 18.03.2021

Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Վարչապետը ի պատասխան սեղմ ժամկետներում ընտրությունների կազմակերպման մեր պահանջի, առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր` վերջնաժամկետ։ Իմ կողմից նշվել է, որ սկզբունքային է […]

̰
Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ. վարչապետ

15:05 18.03.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է, որ քիչ առաջ հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: «Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի […]

̰
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանին ու Թագուհի Թովմասյանին

15:02 18.03.2021

Մարտի 18-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանին ու Թագուհի Թովմասյանին: Հանդիպմանը ներկա էր Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը: Հանդիպման ժամանակ Արցախի խորհրդարանի ղեկավարը անդրադարձել է 44-օրյա պատերազմին՝ շեշտելով, որ պատերազմում հաղթել է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան: «150 հազարանոց Արցախը փաստացի կռվել է Թուրքիայի հետ, ավելի […]

̰
Ուսուցիչների 47 տոկոսը նշել է առցանց ուսուցման հոգեբանական բացասական ազդեցությունների մասին

14:56 18.03.2021

121 դպրոցի շուրջ 360 ուսուցիչների շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19-ի պայմաններում անցկացված առցանց կրթությունը հոգեբանական, սոցիալական և այլ բացասական հետևանքներ է ունեցել նրանց վրա: Մասնավորապես` ուսուցիչների 47 տոկոսը նշել է հոգեբանական բացասական ազդեցության, սոցիալական կյանքի, առողջության, մոտ 40 տոկոսը՝ ֆինանսական վիճակի վատթարացման մասին: Յուրաքանչյուր 4-րդ ուսուցիչ ունեցել է տեխնիկական խնդիրներ: Մանկական զարգացման […]

̰
ՀՀ-ի հետ Մեծ Բրիտանիայի բարեկամության խորհրդարանական խմբի նախագահը հայ գերիների հարցով դիմել է իր կառավարությանը

14:42 18.03.2021

Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների հարցով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բոլոր կուսակցությունները ներկայացնող Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնը դիմել է Միացյալ Թագավորության կառավարությանը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպումից հետո։ Այս մասին հաղորդում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպումն անցյալ շաբաթ՝ մարտի 8-ին, կազմակերպել էր Միացյալ Թագավորության […]

̰
ՀՀ ուսանողները մագիստրոսական կրթություն կստանան Հորդանանի բուհերում

14:34 18.03.2021

Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով 2021-2022 ուսումնական տարվա համար այդ երկրի կառավարության հատկացրած կրթաթոշակային տեղերի հաշվին ՀՀ 6 քաղաքացի կմեկնի Հորդանան: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Քաղաքացիները Հորդանանի բուհերում մագիստրոսական կրթություն կստանան «Արաբերեն լեզու (քաղաքագիտություն)», «Լեզվաբանություն», «Կոնֆլիկտաբանություն», «Արաբագիտություն (լեզվաբանություն)» և «Միջազգային հարաբերություններ (դիվանագիտություն)» մասնագիտությունների գծով: Արաբերեն լեզվի մեկամյա դասընթացներին մասնակցելու […]

̰
Կոնգրեսական Շերմանը ռազմագերիների հարցով խոսել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

14:21 18.03.2021

«Ես ուրախ եմ լսել, որ պետքարտուղարությունը բազմիցս բովանդակային զրույցներ է ունեցել Բաքվի հետ», – ասել է Շերմանը։

̰
Օնիկ Գասպարյանն այսօր առավոտյան գնացել է աշխատանքի

14:14 18.03.2021

Օնիկ Գասպարյանն այսօր առավոտյան գնացել է աշխատանքի՝ ԶՈւ Գլխավոր շտաբ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնի է դարձել սեփական աղբյուրներից։ Մեզ տեղեկացրել են, որ նախորդ օրը ևս Օնիկ Գասպարյանը եղել է ԳՇ-ում։ Ավելի վաղ Վարչական դատարանն ընդունել էր միջանկյալ որոշում, ըստ որի՝ Գասպարյանը մնում է իր պաշտոնին՝ մինչև դատական վերջնական ակտի ընդունումը։ Որոշման մեջ դատարանն անվավեր […]

̰
Ընթացքում են Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները

14:06 18.03.2021

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում 2019 թվականի դեկտեմբերից մեկնարկել են ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Այս դպրոցը «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի շրջանակում իրականացվող հիմնանորոգման ծրագրում ընդգրկված 8 ավագ դպրոցներից մեկն է: Ներկայում ընթացքի մեջ են Երևանում և ՀՀ մարզերում […]

̰
Ատոմակայանը 141 օրով կկանգնի մայիսից. վերանորոգումից հետո ՀԱԷԿ-ն ակնկալում է ստանալ 10 տարվա լիցենզիա

14:02 18.03.2021

Հայկական ատոմային էլեկտրակայանը, որոշակի աշխատանքներ կատարելու նպատակով, 141 օրով կկանգնի մայիսի 15-ից. 2021-ին վերանորոգման աշխատանքից հետո ՀԱԷԿ-ը պետք է նոր լիցենզիա ստանա կարգավորող մարմնից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում անցկացվող «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկման շրջանակում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը: Նա հիշեցրեց ռուսական վարկի շնորհիվ գործող բլոկի […]

̰
Մուրացանի փողոցում հայտնաբերվել է նռնակ

13:42 18.03.2021

Մարտի 18-ին՝ ժամը 12։55-ին, տեղեկություն է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ Երևանի Մուրացանի փողոցում գտնվող Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բակում հայտնաբերվել է նռնակ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի […]

̰
BACK_TO_TOP