13:23 18.03.2021
Գործադիրը հաստատել է «Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռքբերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիր և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» նախագիծը: «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Արցախյան վերջին պատերազմի հետևանքով և առհասարակ զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռքբերած անձանց հիմնական իրավունքները պաշտպանելուն նրանց սոցիալական ներառումն ապահովելու անհրաժեշտությունից: Նրանց սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումները բավարար չեն […]
13:09 18.03.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը: Հիմնավորման համաձայն՝ պետության կարևորագույն խնդիրներից է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման ապահովումը՝ սոցիալական, զբաղվածության, կրթական, […]
12:59 18.03.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակագրից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջել է զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և զրպարտության համար նախատեսված փոխատուցում բռնագանձել: Հայցադիմումը ստացվել է մարտի 12-ին և մակագրվել դատավոր Նաիրա Ավետիսյանին:
12:57 18.03.2021
Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը (NCC) կոչ է արել Միացյալ Նահանգներին անհապաղ օգնություն տրամադրել Արցախի այն բնակիչներին, ովքեր ստիպված են եղել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված վերջին պատերազմի հետևանքով լքել իրենց տները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է խորհրդի տարածած հաղորդագրության մեջ: «Մենք հորդորում ենք Միացյալ Նահանգներին ակտիվորեն բանակցություններ վարել՝ վերադարձնելու հայ զինվորներին ու […]
12:52 18.03.2021
Այսօրվա դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Սևանա լճի մակարդակի բարձրացում է նկատվել: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: «Լճի մակարդակի 15 սմ բարձրացում ունենք: Ընդհանրապես առավելագույն նիշը հունիս-հուլիս ամիսներին է արձանագրվում, բայց այս տարվա կանխատեսմամբ՝ կարող եմ ասել, որ վերջին տասնամյակների համար աննախադեպ նիշ ենք ունենալու, հասնելու […]
12:48 18.03.2021
Ջրամբարների լցվածության մակարդակը բավարար է, բայց խնդիր կա Ախուրյանի ջրամբարի հետ կապված: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Միակ խնդիրը, որ այս պահին կա, Ախուրյանի ջրամբարում է՝ պայմանավորված հարևան երկրում ջրամբարների կառուցմամբ և ջրի ծավալների օգտագործմամբ: Միևնույն ժամանակ պետք է նշենք, որ ձնհալ հիմնականում տեղի չի […]
12:19 18.03.2021
Կառավարության այսօրվա որոշմամբ հավանության արժանացավ օրենսդրական նախաձեռնությունը՝ ուղղված որոշակի խմբի անձանց համար կատարողական վարույթները կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձելու դեպքերին։ Օրենքի վերջնական ընդունման արդյունքում ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ […]
11:48 18.03.2021
Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառումն ապահովելու նպատակով կիրականացվեն համակարգված, հասցեական և համալիր միջոցառումներ. միջազգային լավագույն փորձի հիման վրա կստեղծվեն անկախ կյանքի կենտրոններ, որոնք ծառայություններ կմատուցեն պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց։ Այս մասին հայտնել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման վերաբերյալ […]
11:45 18.03.2021
ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանում է տարածել ՀՀ վարչական դատարանի՝ Օնիկ Գասպարյանի վարչական գործով ընդունված հայցի ապահովման որոշման կապակցությամբ: Ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ. «ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը սահմանադրական նորմի հիմքով` իրավունքի ուժով ուժի մեջ մտած Հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա, 10.03.2021թ․-ին, ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ինչն արձանագրել է ՀՀ վարչապետը նույն օրը տարածված […]
11:29 18.03.2021
Պետական եկամուտների կոմիտեն, Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման միտումներին համահունչ, երեք նորույթ է պատրաստել քաղաքացիների և տնտեսվարողների համար: ✅Ապրիլի 1-ից ՊԵԿ փոստային բաժանմունքը կգործի շաբաթը 6 օր` ժամը 09։00-21։00-ն: ✅«Կարգո» բեռնային համալիրի տարածքում Արևմտյան մաքսատուն-վարչությունը փոխադրող կազմակերպությունների կողմից տեղափոխվող ապրանքների և ծանրոցների նկատմամբ հսկողությունը կիրականացնի 24-ժամյա ռեժիմով` պահպանելով այդ հսկողության անընդհատությունը: ✅Մաքսային բոլոր գործընթացները` ներմուծվող բեռի […]
11:05 18.03.2021
Մարտի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 181165 դեպք, որոնցից 167186-ն` առողջացած, 3301-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9830 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 788953 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4687 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1024 նոր դեպք: Ունենք 273 առողջացած և 19 մահվան դեպք: […]
11:02 18.03.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը նախատեսվում է մարտի 18-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: «ՀՀ վարչապետի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը նախատեսվում է այսօր»,-ասաց Գևորգյանը:
10:42 18.03.2021
ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մարտի 17-ին բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ, 107-րդ և 123-րդ հոդվածներով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով` ՀՀ վարչական դատարանը […]
10:26 18.03.2021
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել են Մոսկվա: Այցի շրջանակում ՏՄՊՊՀ նախագահը հանդիպում կունենա ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Մաքսիմ Շասկոլսկու հետ: Երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները կքննարկեն դեղերի շրջանառության ոլորտում մրցակցության զարգացման վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպման շրջանակում […]
09:52 18.03.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ ❗️Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ ❗️Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ❗️Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ❗️Վթարներից, […]
09:47 18.03.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ ՀՀ մարզային դպրոցներում, ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված, սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման նպատակով հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող դպրոցների ընտրության մրցույթ։ Մրցույթն անցկացվելու է բաց ձևաչափով և հասանելի է լինելու բոլոր հանրակրթական դպրոցների համար։ Մրցույթը հաղթահարած դպրոցներում՝ կընտրվի առնվազն մեկ մենթոր ուսուցիչ/մասնագետ, կիրականացվի […]
09:25 18.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Շիրակի մարզի Արթիկի և Ամասիայի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան […]
08:09 18.03.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 23-ին՝ ժամը 11.00-ից մինչև 18.00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի, Կամոյի, Սայաթ-Նովայի, Ռ.Մելիքյան, Մուրացան, Հակոբյան, Արաբկիրի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ինչպես նաև «Ռոզֆրուդ» ՍՊԸ-ի գազամատակարարումը:
23:58 17.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
23:34 17.03.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր նախարարությունում հյուրընկալել է Արցախի Ասկերանի շրջանի մոտ 20 աշակերտի։ Ճանաչողական այցը կազմակերպվել էր Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ՝ երեխաներին մասնագիտական տարբեր ուղղությունների ծանոթացնելու նպատակով։ «Հանդիպման ընթացքում երեխաները պատմեցին իրենց հետաքրքրությունների, երազանքների ու նախընտրած մասնագիտությունների մասին։ Խոսեցինք մասնագիտության ճիշտ ընտրության և շարունակական ինքնակրթության կարևորության մասին՝ ընգծելով, որ երկրի հզորացման […]
23:21 17.03.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Արսեն Կարոյի Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի […]
22:55 17.03.2021
Հանրապետության տարածքում՝ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը, 21-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 20-ին, 21-ի գիշերը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 17-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 17-ի երեկոյան ժամերին, 18-19-ին ժամանակ […]
22:47 17.03.2021
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի որ հայտարարել էինք, որ մեկ-երկու շաբաթը մեկ հաճախականությամբ նոր շարժակազմով շահագործվող երթուղիներ կունենանք, հարկ եմ համարում տեղեկացնել, որ ժամկետները փոքր-ինչ հետաձգվում են ավտոբուսների մատակարարի՝ ռուս-վրացական սահմանին ունեցած բարդությունների հետ կապված։ Վերին Լարսի անցակետում, ինչպես հայտնի է, մեծ հերթեր են, եւ մեր կոմպակտ ավտոբուսների […]
22:30 17.03.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Հովսեփյանը նշանակվել է Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Արթուր Ռազմիկի Հովսեփյանին նշանակել Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար»,- ասված է […]
22:17 17.03.2021
ԱԺ-ի հանձնաժողովներում այսօր քննարկվել են տասնյակ օրինագծեր, ներկայացվել կառավարության տարբեր ոլորտների տարեկան զեկույցներ: Տնտեսական և պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովներում ոչ բոլոր նախագծերի քննարկումն է հարթ ընթացել, եղել են հարցեր, որոնց շուրջ պատգամավորների ու կառավարության տեսակետները բախվել են, տեղի են ունեցել բանավեճեր: Մանրամասները՝ տեսանյութում։
21:44 17.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
20:59 17.03.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարիկ Բոշյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի կառավարիչ՝ 12 ամիս փորձաշրջանով։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը, Հայաստանի […]
20:55 17.03.2021
Արդվին նահանգի Դերեիչի գյուղի փայտե տներից մեկում բռնկված հրդեհը քամու պատճառով տարածվել է ողջ գյուղով մեկ: Գյուղի 170 տներից 50-ը կրակների մեջ են հայտնվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ, հրդեհը մարելու նպատակով կանչվել է նաև ուղղաթիռ: Դերեիչիի գյուղապետ Սաբրի Դուրմանը նշել է, որ տեղի […]
20:49 17.03.2021
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, ՀՀ կառավարության միջոցներով, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում իրականացրել է մանկապարտեզի վերակառուցում: Այս մասին տեղեկացրինՀՏԶՀ մամուլի ծառայությունից։ Վանաձորի Րաֆֆու անվան 19-րդ դպրոցի մեկ մասնաշենքը վերակառուցվել է որպես մանկապարտեզ, մինչ այժմ այնտեղ գործում էր համայնքի ենթակայությամբ նախադպրոցական ուսումնական հաստատություն. շենքային վատ պայմանների պատճառով այցելում էր ընդամենը 50 երեխա, նորակառույց մասնաշենքը կծառայի […]
20:36 17.03.2021
Մարտի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կայուն զարգացմանը նվիրված տարածաշրջանային ֆորումի բարձրաստիճան հատվածի ընթացքում։ Ֆորումն այս տարի նվիրված է COVID-19 համավարակից կայուն վերականգնմանը, ինչպես նաև՝ ԵՏՀ տարածաշրջանում կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացմանն ուղղված քայլերին։ Իր ելույթում Արտակ Ապիտոնյանն ընդգծել է, որ համավարակի տարածման հենց սկզբից Հայաստանը […]