08:10 19.03.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկում է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Համացանցում երեկ տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի […]
00:00 19.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» […]
23:58 18.03.2021
Մարտի 15-ից 18-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 5000 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 9500 քմ, Մասիս քաղաքում՝ 5000 քմ, Նոր Կյանք գյուղում՝ 5000 քմ, Հովտաշեն գյուղում՝ 3000 քմ, Սուրենավան գյուղում՝ […]
23:51 18.03.2021
Մարտի 17-ից 18-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ապարան-Քուչակ և Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 7 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
23:38 18.03.2021
Հանրապետության տարածքում՝ Մարտի 18-ի ցերեկը, 19-21-ը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը կնվազի 3-4, 19-ի գիշերը 4-6 աստիճանով, 21-23-ը նույնքան կբարձրանա: […]
23:07 18.03.2021
Կառավարությունը վերջերս շրջանառության մեջ է դրել «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու վերաբերյալ» օրենքի նախագիծը: Այն արդեն հասցրել է ոչ միանշանակ արձագանքների ու քննադատության արժանանալ ոլորտի հիմնական դերակատարների կողմից: Թեմայի շուրջ «Առավոտը» զրուցել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:52 18.03.2021
Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է Հայաստանին գազ առաքելու վերաբերյալ Ռուսասատնի առջև ստանձնած պարտավորության մասին: Հիշեցնենք, որ «Գազպրոմ» ընկերության դուստր ձեռնարկությունը իր գազը Հայաստանին որոշել է ժամանակավորապես մատակարարել Ադրբեջանի տարածքով: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:25 18.03.2021
Մարտի 18-ին` ժամը 17:33-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Գայի փողոցի տներից մեկի անասնագոմի տանիքն ուժեղ քամուց պոկվել և ընկել է էլեկտրական սյան վրա՝ վնասելով էլեկտրական մալուխները։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն էլեկտրական սյան վրայից հեռացրել են անասնագոմի պոկված […]
21:13 18.03.2021
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը իրավակիրառ պրակտիկայի համար ուղենիշային մոտեցումներ է ամրագրել՝ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին դատարանի որոշման բողոքարկման ընթացակարգի, վերադաս դատարանների կողմից այդ որոշման դատական ստուգման սահմանների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրին Վճռաբեկ դատարանից։ «ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը մարտի 17-ի որոշմամբ քննարկելով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը […]
21:00 18.03.2021
Համավարակով պայմանավորված սահմանափակումները ոչ միայն դժվարություններ, այլև որոշ դեպքերում նոր հնարավորություններ ստեղծեցին: Փակ սահմանների պայմաններում գործարար միտքը զարգացավ տեղական հումքի արտադրության ուղղությամբ: Ախուրյան խոշորացված համայնքում, համավարակի օրերին, գյուղի բնակիչները միավորվել են, հիմնադրամ ստեղծել և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի ֆինանսավորմամբ հիմնել բիովառելիքի արտադրություն: Հումքը ծղոտն է, որն առաջանում է հացահատիկի բերքահավաքից հետո: Ախուրյանում արտադրված ծղոտի բրիկետները մի […]
20:48 18.03.2021
Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն արձագանքել է «Հանրապետություն» կուսակցությունը։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը․ «Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է ՀՀ խորհրդարանական ուժերի՝ 2021-ի հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համաձայնությունը, համարում ստեղծված իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոց և կոչ է անում քաղաքական դաշտի բոլոր […]
20:28 18.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Վայոց ձորի […]
20:17 18.03.2021
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին: Փոխվարչապետը, ողջունելով հյուրին, նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես գնահատում է ԱԶԲ-ի հետ ընթացող համագործակցությունը: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին՝ կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին սատարելու համար ոչ միայն առողջապահության, այլև կրթության ոլորտում: Նա նկատել է, որ […]
20:10 18.03.2021
«Հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին որոշումը Հայաստանի ներքին գործն է», – այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Արձանագրելով, որ կողմերը կարողացան համաձայնության գալ ընտրությունների անցկացման ժամկետների շուրջ, Զախարովան հույս է հայտնել, որ նախընտրական շրջանը կառուցողական ընթացք կունենա՝ երկարաժամկետ արդյունքի հասնելու նպատակադրությամբ։ Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտնեց, որ հունիսի 20-ին Հայաստանում […]
20:05 18.03.2021
Հանրապետության 121 դպրոցի շուրջ 360 ուսուցիչների շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ Քովիդ-19-ի պայմաններում անցկացված առցանց կրթությունը հոգեբանական, սոցիալական և այլ բացասական հետևանքներ է ունեցել : Մասնավորապես ուսուցիչների 47 տոկոսը նշել է հոգեբանական բացասական ազդեցության, մոտ 40 տոկոսը՝ ֆինանսական վիճակի վատթարացման մասին: Յուրաքանչյուր 4-րդ ուսուցիչ ունեցել է տեխնիկական խնդիրներ: Այս ամենի մասին այսօր Մեդիա-կենտրոնում […]
19:41 18.03.2021
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ է նշանակվել Արմեն Հակոբյանը: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի և քաղաքականության բաժնի պետ է նշանակվել Աղավնի Միրզոյանը։
19:33 18.03.2021
Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարի ընտրությունների օրը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, օրենքով սահմանված կարգով, իր կարծիքը կարտահայտի։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նրա համոզմամբ՝ Փաշինյանի կողմից հայտարարություն անելը դեռևս չի նշանակում, որ կա ընտրություն։ Շարմազանովը նաև ընդգծել է, որ Հանրապետականը քաղաքական որևէ պրոցեսում դիտորդ չի լինելու, ունի անելիք և ասելիք։
19:26 18.03.2021
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է՝ խիստ կասկածում է, որ հունիսի 20-ի ընտրությունները տեղի կունենան: Նրա համոզմամբ՝ այս իշխանությունների օրոք ցանկացած ընտրություն անվստահելի է: Իսկ եթե, այնուամենայնիվ, հնարավոր չլինի կանխել և ընտրությունները տեղի ունենան, ապա Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ չի մասնակցի ընտրություններին:
18:46 18.03.2021
«Հայրենիք» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը: «Արթուր Վանեցյանն էլ հայտարարել է, որ եթե կայանան արտահերթ ընտրություններ, «Հայրենիք» կուսակցությունը մասնակցելու է՝ հաղթելու և Հայաստանում վերջապես կայունություն մտցնելու ու վաղվա օրակարգի մասին խոսելու նպատակով»,- ասել է նա: Հարցին՝ հնարավո՞ր է, որ դաշինքով մասնակցեն՝ մամուլի […]
18:40 18.03.2021
Աշոցքի տարածաշրջանի Գոգհովիտ գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդությամբ կենդանիների վարակման դեպքեր։ Փետրվար-մարտ ամիսներին կատարված արյան նմուշառումների փորձաքննությամբ 59 խոշոր եղջերավոր կենդանիների մոտ հաստատվել է հիվանդությունը, դրանք այժմ ենթարկվում են հարկադիր մորթի։ Ըստ գյուղացիների՝ լաբորատորիայից ստացված նմուշառումների պատասխանները արժանահավատ չեն։ 4 ամիս առաջ նույն կենդանիներից վերցված արյան նմուշների փորձաքննությամբ հիվանդության որևէ ախտանշան չի հայտնաբերվել։ «Գոմս դատարկվել […]
18:30 18.03.2021
Մարտի 16-ին ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի քրեական հետախույզները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Նոր Հաճընի Գայի փողոցից բաժանմունք բերման ենթարկեցին Երևանի 25-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 3 փաթեթ դեղնականաչավուն, չորացրած, մանրացրած բուսական զանգված: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, քաղել է վայրաճ կանեփի թփերից և պատրաստել իր օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական […]
18:29 18.03.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: Նախարարի տեղակալը ծանոթացել է բուհական միջավայրին, գործունեությանը և շրջայց կատարել համալսարանի գիտակրթական լաբորատորիաներում: Այցի շրջանակում քննարկվել են բուհի հեռանկարային զարգացման ծրագրերն ու կրթության որակի բարձրացմանն առնչվող հարցեր: Կողմերը մասնավորապես անդրադարձել են տարբեր մասնագիտություններում արտասահմանից ուսանողներ ներգրավելու նպատակով […]
18:22 18.03.2021
Մարտի 12-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Նոր Ամասիա գյուղի 46-ամյա մի բնակիչ անցած տարի Արցախից զենք-զինամթերք էր բերել։ Նույն օրը բաժնում քրեական գործ հարուցվեց, ապա Արմավիրի ոստիկանները, դատարանի որոշմամբ, խուզարկեցին տղամարդու տունն ու օժանդակ շինությունները։ Ննջասենյակի անկողնու միջից հայտնաբերվեցին 5,45 մմ տրամաչափի 59 փամփուշտ, 20 մմ տրամաչափի 6 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփեր՝ […]
18:19 18.03.2021
Մարտի 19-ին Արմավիրի մարզի Ծիածան համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Ուսումնավարժության ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է համայնքում առկա էլեկտրաշչակը: «Համայնքի բնակչությանը հորդորում ենք խուճապի չմատնվել»,- ասվում է արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ:
18:15 18.03.2021
Զինված ուժերում անցկացվող մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում մարտի 18-ին վարժանքներ են անցկացվել 3-րդ զորամիավորումում։ Ըստ խաղարկված սցենարի՝ ամրացնելով բնագծերը, զինծառայողները պաշտպանությունից անցել են հակագրոհի։ Մարտավարական բարդ պայմաններում անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն, գործել ներդաշնակ և կատարել առաջադրված բոլոր խնդիրները։
17:57 18.03.2021
2-րդ զորամիավորումում շարունակվում են մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժությունները։ Մարտի 18-ին զորամիավորման տանկային և հրաձգային գումարտակներն իրականացրել են հարձակում պայմանական հակառակորդի ուղղությամբ և զբաղեցրել նոր բնագծեր։ Հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի ներդաշնակ և համակարգված գործողություններն ու առաջադրված խնդիրների կատարման ընթացքը։
17:55 18.03.2021
ԱԺ խորհուրդը մարտի 18-ի արտահերթ նիստում համաձայնություն է տվել մարտի 19-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: Արտահերթ նիստ գումարելու միջնորդություն էին ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: «Իմ քայլի» պատգամավորների առաջարկած նիստի օրակարգում են «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության […]
17:51 18.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, Վայոց ձորի մարզի […]
17:47 18.03.2021
Մարտի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել հայ-իրանական խորհրդակցություններ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի միջազգային իրավական հարցերով տեղակալ Մոհսեն Բահարվանդի միջև կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի միջև առկա իրավապայմանագրային դաշտի ամրապնդման և ընդլայնման հարցերին։ Քննարկվել են երկու երկրների […]