20:10 17.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
19:47 17.03.2021
2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Արիության» մեդալով են պարգևատրվել Սարուխան համայնքը ներկայացնող ժամկետային զինծառայողներ Վիգեն Եղիազարյանը և Ռաֆիկ Խեքոյանը, իսկ նույն համայնքից զինծառայող Հակոբ Հարությունյանը, ինչպես նաև Նորատուս համայնքից զինծառայողներ Խաչիկ Ավետիսյանը, Արտյոմ Խաչատրյանը և Մարսել Ասատրյանը, դարձյալ հետմահու, արժանացել […]
19:40 17.03.2021
Շուշեցի բանաստեղծ Ռոբերտ Եսայանը մեկն է այն արցախցիներից, որ մշակույթի ու արվեստի քաղաք Շուշի վերադառնալու հույսը չի կորցնում։ Եսայանն իր ընտանիքով հիմա ապրում է Գյումրիում: Շուշիում, մինչև պատերազմը, հասցրել էր ավարտել ու տպագրել իր 34-րդ ժողովածուն՝ «Արամորդու գիրը», որի շնորհանդեսը պետք է տեղի ունենար Ստեփանակերտում։ Հարազատ Շուշին կորցնելու իրականության հետ ոչ մի կերպ չի համակերպվում։ […]
19:32 17.03.2021
Մարտի 17-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցն Էստոնիայի ԱԳ նախարար Էվա-Մարիա Լիիմեթսի հետ։ Նախարար Այվազյանը շնորհավորել է իր էստոնացի գործընկերոջն արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով իր կարևոր առաքելությունում: Նախարարներ Այվազյանն ու Լիիմեթսին քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր։ Վերահաստատվել է երկկողմ պատրաստակամությունը նոր լիցք հաղորդելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում […]
19:27 17.03.2021
Մարտի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ Կադաստրի կոմիտեի Կենտրոնի և Արաբկիրի սպասարկման գրասենյակներում՝ Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ուղեկցությամբ: Այցի շրջանակում փոխվարչապետը ծանոթացել է Կադաստրի կոմիտեի աշխատանքների կազմակերպման ընթացքին, զրուցել է Կադաստրի կոմիտեի աշխատակիցների հետ, տեղեկացել աշխատանքային պայմաններին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններին: Սուրեն Թովմասյանը փոխվարչապետին է ներկայացրել Կադաստրի կոմիտեի գործունեության արդյունքները, […]
19:24 17.03.2021
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում։ Վարչապետի կարծիքով՝ այդ ոլորտում բարեփոխումները պետք է ոչ թե հակադիր ու թշնամական լինեն մեր իրականության հետ, այլ ընդհակառակը՝ բխեն այդ իրականությունից, իրականության կարիքները ըմբռնելու և հասկանալու առանձնահատկություն ունենան: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ թեև կրթության բարեփոխումները ընթանում են դժվարություններով՝ բովանդակային լրջագույն փոփոխություններն ակնհայտ են։ Ըստ վարչապետի՝ բովանդակային, ֆիզիկական միջավայրի […]
19:16 17.03.2021
Մարտի 17-ին՝ ժամը 17։10-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի սկզբնամասում՝ կամրջի մոտ, այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:27-ին, մարվել՝ 17:56-ին: Այրվել են մոտ 65 հակ անասնակեր և 2000 քմ եղեգնուտ։
19:10 17.03.2021
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Ալեն Սիմոնյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Սրանով առաջարկվում է խստացնել զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված տուգանքի չափերը: Հեղինակը նշել է, որ առաջին ընթերցումից հետո որոշել է փոքր-ինչ նվազեցնել դրանք: Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ հիշատակելով ԵԽԽՎ, Եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի որոշումները, […]
18:59 17.03.2021
Մոսկվայում կայացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի աշխատանքային հանդիպումը: Կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համատեղ աշխատանքին:
18:50 17.03.2021
Գյումրիի պոլիկլինիկաներում հակակատաղության շիճուկի դեֆիցիտ է: Շների հարձակման դեպքերը շատացել են: Կախված ստացած վերքերի խորությունից՝ մեկ հիվանդը ստանում է շիճուկի մինչև 9 դեղաչափ։ Պոլիկլինիկաներին հատկացված շիճուկի քանակը չի բավականացնում: Այժմ առաջնային բուժսպասարկման օղակում շիճուկի, այսպես ասած, ներքին շրջանառություն է: Թափառող շների հարձակման դեպքեր արձանագրվում են գրեթե բոլոր թաղամասերում: Ըստ այդմ, դժվար է հաշվարկել, թե որ […]
18:30 17.03.2021
Մարտի 16-ին մեկնարկած մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժությունների շրջանակում 3-րդ զորամիավորման զորամասերը բերվել են պատրաստականության համապատասխան աստիճանների: Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները և անցել առաջադրված նախնական խնդիրների կատարմանը։
18:27 17.03.2021
Լատվիայի հայտնի արվեստագետները, մտավորականներն ու մշակութային գործիչները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ է արվում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանությունից: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Մենք՝ Լատվիայի Հանրապետության արվեստագետներս, մտավորականներս ու մշակութային գործիչներս, հավատալով մարդկային արժեքների կարևորությանը և միանալով մեր […]
18:15 17.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
18:11 17.03.2021
Զինված ուժերում ընթացող զորավարժությունների շրջանակում մարտի 17-ին 1-ին զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Անձնակազմը և ռազմական տեխնիկան դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից և զբաղեցրել նախորոշված շրջանները։
18:06 17.03.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ հրապարակումն է արել. «Ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած պատերազմի հետևանքները Հայաստանում նոր կորոնավիրուսի (COVID-19) պայմաններում. 1. 2020թ. մարտի 1-ից սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում, այսինքն` 7 ամսվա ընթացքում գրանցվել է COVID-19-ով վարակման 49400 դեպք 2. պատերազմի ժամանակ՝ միայն 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը, այսինքն` ընդամենը մեկուկես ամսվա […]
17:55 17.03.2021
Ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Այնթապ գյուղում բնակվող 18 և 20 տարեկան երկու երիտասարդ համագյուղացու տնից գողություն են արել։ Քրեական հետախույզները ճշտեցին՝ խոսքը որ տան մասին է: Պարզվեց, որ, օգտվելով տանտիրոջ բացակայությունից, հանցամիտները գողացել էին միջսենյակային 4 դուռ: Ավելի ուշ քրեական հետախույզները պարզեցին նաև, թե նրանք Այնթապ գյուղի բնակիչներից ում են վաճառել գողոնը: […]
17:45 17.03.2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են գերիների վերադարձի և անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։ Հանդիպմանը Մարդու իրավունքների պաշտպանը նախագահին է ներկայացրել Սյունիքում բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իր հայեցակարգը։ Արման Թաթոյանը շեշտել է, որ […]
17:43 17.03.2021
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները մասնակցել են բազմազգ զորավարժության։ Հայ խաղաղապահները, ըստ զորավարժության սցենարի, խաղարկել են պայթյունի հետևանքով վիրավորում ստացած անձանց առաջին բուժօգնության տրամադրման և տարհանման գործողություններ։ Զորավարժության հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածությունը։
17:37 17.03.2021
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմեն Տիգրանյան փողոցի 23-ամյա մի բնակիչ վարչական տարածքում բնակարանային գողություն է արել։ Գողության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո քրեական հետախույզները մարտի 5-ին կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Պարզվեց, որ երբ նա հունվար ամսին վարձակալական հիմունքներով բնակվել է Մինաս Ավետիսյան փողոցի շենքերից մեկում, բնակարանից հեռուստացույց է գողացել […]
17:29 17.03.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ վերջին շրջանում «COVID-19»-ի հիվանդացության աճով պայմանավորված, ՀՀ Զինված ուժերում իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ։ «Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2020 թ. սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման 17-րդ կետի պահանջներով՝ արգելվել են ժամկետային պարտադիր զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները՝ բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի […]
17:25 17.03.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 16-ին և 17-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ […]
17:24 17.03.2021
Այսօր՝ մարտի 17-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է «Թվինինգ» ծրագրի անդամ-պետության (ԱՊ) կողմից ղեկավար տիկին Մարի Ֆրեդրիքսոն Վելասկեսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Թվինինգի» ռեզիդենտ խորհրդատու Ջոն Անդերսենը: Կողմերը քննարկել են Բնակչության պաշտպանության ոլորտում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված «Թվինինգ» ծրագրի ընթացքը: Նախարար Փիլոյանը կարևորել է ԵՄ կողմից […]
17:10 17.03.2021
Ռումինիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է, որ մարտի 17-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ տիկին Ռոզալիա Իբոլյա Բիրոյին։ Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ հարթակներում միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցերին։ Դեսպան Մինասյանը հանգամանալից ներկայացրել է Թուրքիայի աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, ներկայումս առկա […]
16:56 17.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
16:48 17.03.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2021-2022 ուստարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի ցանկը: Ըստ այդմ՝ 1-ին դասարանում երաշխավորվել է 14, 2-րդ դասարանում՝ 24, 3-րդում՝ 32, 4-րդում՝ 36, 5-րդում՝ 19, 6-րդում՝ 24, 7-րդում՝ 29, 8-րդում՝ 31, 9-րդում՝ 32, 10-րդում՝ 33, 11-րդում՝ 34, 12-րդում՝ 28 անուն դասագիրք: Երաշխավորված դասագրքերի ցանկում […]
16:30 17.03.2021
Թշնամին Շուշին օկուպացնելուց հետո անցել է հայկականի ոչնչացմանը: Արբանյակային լուսանկարներից երևում է, որ Շուշիի «Կանաչ ժամ» ժողովրդական անունը կրող եկեղեցին արդեն ավերված է: Այս մասին գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը և կից լուսանկարներ հրապարակել։
16:25 17.03.2021
Այսօր եթե կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող կամ լիցենզավորված տաքսի ծառայության վարորդը վթարի է ենթարկվում, ապահովագրական ծառայությունն ավելացնում է ոչ թե վարորդի, այլ տնտեսվարողի ապահովագրական վճարի տոկոսները: Պատգամավոր Արթուր Դալլաքյանը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է բոնուս-մալուսային համակարգը կիրառվի հենց վարորդի նկատմամբ: Օրինագծին դեմ է արտահայտվել ԿԲ փոխնախագահը, հարցի շուրջ բանավեճից հետո հեղինակը որոշել է […]
16:13 17.03.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ վերահսկում են Covid-անվտանգության կանոնների պահպանումը հանրային տրանսպորտում։ Ուղևորափոխադրող որոշ ընկերությունների վարորդներ շարունակում են չպահպանել հակահամաճարակային կանոնները։ Արձանագրված դեպքերով կազմվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, որոնց հիմքով կկիրառվեն տուժանքներ։ Հանրային տրանսպորտային միջոցներում դիտարկվում են ախտահանիչների, տրանսպորտի սրահում […]