TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

15:13 12.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածը, Բերդ-Ճամբարակ և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ […]

̰
Պաշտոնեական անփութության պատճառով պետական բաժնեմասով ընկերությունը շուրջ 1.1մլրդ դրամի վնաս է կրել. հարուցվել է քրեական գործ

14:50 12.03.2021

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 80% պետական բաժնեմասով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերությունը 2017-ի մայիսի 12-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և խնդրել է անվավեր ճանաչել «N» ԲԲ ընկերության […]

̰
Հանրային քննարկման է դրվել նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչի նախագիծը

14:42 12.03.2021

2020 թվականին  փոփոխված «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատում է ՀՀ կառավարությունը: Ըստ այդմ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչի» նախագիծը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Ի ՞նչ է սահմանում չափորոշիչը Չափորոշիչը սահմանում է ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, նախադպրոցական տարիքի երեխաներին […]

̰
ԱՀ ԱԺ նախագահը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հետ զրույցում բարձրացրել է Ադրբեջանում գտնվող գերեվարված մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը

14:39 12.03.2021

Մարտի 12-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Քննարկվել են ետպատերազմյան իրողությունների հետ կապված հարցեր: Արցախի խորհրդարանի ղեկավարը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող գերեվարված մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը՝ առաջնային համարելով նրանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու հարցը: Եղիշե Կիրակոսյանը ընդգծել է,որ հարցը օրակարգում է, և ամեն ջանք […]

̰
Բքի պատճառով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները դադարեցվել են

14:29 12.03.2021

Այսօր Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում զոհված զինծառայողների աճյունների նախատեսված որոնողական աշխատանքները դադարեցվել են ձյան տեղումների և բքի պատճառով։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Նույն ուղղություններով որոնումները կշարունակվեն վաղը։

̰
Զախարովան նշել է Բաքվի և Երևանի դրական վերաբերմունքը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում

14:09 12.03.2021

Բաքուն և Երևանը կառուցողական վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի (ՌԴ, Ադրբեջան, Հայաստան) գործունեության շրջանակներում: Այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք նշում ենք ընդհանուր կառուցողական վերաբերմունքը, որը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ցուցաբերում են ինչպես Բաքուն, այնպես էլ Երևանը»,- […]

̰
Բուք, ձյուն, մերկասառույց․ ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

13:21 12.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-«Զանգեր» հատվածը, Բերդ-Ճամբարակ և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել է 10 տրանսպորտային միջոց․ ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում

13:13 12.03.2021

Մարտի 12-ին՝ ժամը 09:16-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել է […]

̰
Անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ

12:28 12.03.2021

ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ, նպատակ ունենալով՝ – ստուգել զորքերի մարտունակությունը, օպերատիվ օղակի կառավարման կարողությունները և ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, – ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու […]

̰
ՄԻՊ-ը հրապարակել է ձեռնարկ զինծառայողների իրավունքների գնահատման վերաբերյալ

12:21 12.03.2021

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանություն. Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման իրավական շրջանակ» ձեռնարկը: Այն մշակվել ու հրապարակվել է Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակում։ Ձեռնարկը վերաբերում է Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը և կարևոր ու պրակտիկ գործիք է Պաշտպանի կողմից զինծառայողների իրավունքների և […]

̰
ՍԴ նախագահն ու Բրազիլիայի դեսպանը մտքեր են փոխանակել հայ-բրազիլական դատաիրավական կապերի ամրապնդման շուրջ

12:12 12.03.2021

ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանի հաղորդմամբ՝ 2021 թվականի մարտի 11-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրազիլական դատաիրավական կապերի ամրապնդման և իրավունքի գերակայության ու սահմանադրական արդարադատության ոլորտներում համագործակցության շուրջ: Արման Դիլանյանը և դեսպան Սանկտոսը երկուստեք պատրաստկամություն են […]

̰
Կարևորվել է Եվրոպայի խորհրդի հետ ՀՀ դատախազության համագործակցությունը

11:57 12.03.2021

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգագեին։ Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ ՀՀ դատախազության համագործակցությունը և արձանագրել հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և այդ գործընթացում մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու հարցում Խորհրդի կողմից իրականացված ծրագրերի բարձր արդյունավետությունը։ Հանդիպման ընթացքում փաստելով կոռուպցիայի […]

̰
Ամփոփվել է օլիմպիադայի հանրապետական փուլը. հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

11:54 12.03.2021

2021 թ. փետրվարի 19-ից մինչև մարտի 9-ը վեց առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Քիմիա», կազմակերպվել է 2020-2021 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը: Օլիմպիադային մասնակցել են 643 աշակերտներ, որոնցից 30-ն արժանացել է առաջին, 32-ը՝ երկրորդ, իսկ 74-ը՝ երրորդ կարգի դիպլոմների: 119 աշակերտ ստացել է գովասանագիր: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով […]

̰
Մարտի 11-12-ը բացահայտվել է հանցագործության 45 դեպք

11:50 12.03.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության` 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, անձնական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման և ապօրինի ծառահատման՝ 3-ական, գույքի դիտավորությամբ վնասման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական […]

̰
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են

11:48 12.03.2021

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են․ «Հարգելի´վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով: Առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները։ Վարորդներին հորդորում ենք այդ հատվածով երթևեկել անհրաժեշտության դեպքում ու բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»:

̰
Քննարկվել են հայ-ռուսական գործարար հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք հարցեր

11:30 12.03.2021

Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ գործարար կապերն ամրապնդելու և ընդլայնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել հայ և ռուս գործարար շրջանակների, այդ թվում՝ Ռուսաստանի արտահանման կենտրոնի (РЭЦ) և սննդամթերքի մանրածախ X5 Retail Group ընկերության ներկայացուցիչների հետ՝ գործադիր տնօրենի գլխավորությամբ։ Առևտրային երեք խոշոր ցանցեր ընդգրկող […]

̰
Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Հ-46‚ Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհը փակ է

11:28 12.03.2021

ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է‚ որ առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Հ-46‚ Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին հորդորում ենք ձեռնպահ մնալ նշված ուղղությամբ երթևեկելուց։

̰
Երկրաշարժ Թուրքիայի Իգդիր քաղաքից հարավ-արևմուտք․ ցնցումները զգացվել են նաև Արմավիրի մարզում և Երևանում

11:13 12.03.2021

Սույն թվականի մարտի 12-ին, տեղական ժամանակով ժամը 09:57-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.80⁰ և արևելյան երկայնության 43.67⁰ աշխարհագրական կոորդինատներով` Թուրքիա` Իգդիր քաղաքից 34 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը […]

̰
Հայաստանում կորոնավիրուսի 818 նոր դեպք է հաստատվել

11:04 12.03.2021

Մարտի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 177104 դեպք, որոնցից 165718-ն` առողջացած, 3243-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7308 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 765879 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3934 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 818 նոր դեպք: Ունենք 277 առողջացած և 4 մահվան դեպք: […]

̰
ՀԿԵ-ն նորացնում է ուղևորափոխադրումների իր շարժակազմը

10:57 12.03.2021

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պայմանագիր է կնքել ռուսական «Տրանսմաշխոլդինգ» ԲԸ հետ, համաձայն որի 2021 թվականին ձեռք է բերվելու միջազգային և ներհանրապետական ուղևորափոխադրումների իրականացման համար նախատեսված նոր շարժակազմը: Պայմանագրի շրջանակներում Հայաստան են մատակարարվելու 27 ուղևորատար վագոններ, որոնք սպասարկելու են Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ուղևորափոխադրումները: Դրանցից 16-ը կուպե վագոններ են, 5-ը` ննջավագոններ և 6-ը` պլացքարտ վագոններ: Բացի […]

̰
Արցախում ներպետական բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:35 12.03.2021

Արցախում ներպետական բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Շինարարական մի քանի կազմակերպություններ այս պահին միջշրջանային ճանապարհահատվածներում կատարում են ձնամաքրման, աղի ու ավազի ցանման աշխատանքներ: Տեղ-տեղ դժվարանցանելի է Մարտակերտի վերին ենթաշրջանի՝ Վանքի խաչմերուկ տանող ճանապարհի «Ցեխ ձոր» կոչվող հատվածը: Արցախը Հայաստանին կապող մայրուղու Շուշի-Լիսագոր-Բերձոր-Գորիս հատվածում աշխատում է «Վահե Կարապետյան» ընկերությունը: Ճանապարհը բաց է ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային […]

̰
Ձնաբքի պատճառով փակ են Վայք-Սիսիան և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները

10:31 12.03.2021

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է․ «Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով: Տեղեկացնում ենք, որ ձնաբքի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անանցանելի են Վայք-Սիսիան և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները։ Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»: ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում […]

̰
Ամենաառատ տեղումները գրանցվել են Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում․ 24 ժամում դիտվել է ամսական նորմի չափ տեղում

10:01 12.03.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ինչպես և կանխատեսվել էր՝ մարտի 11-12-ին հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ: Բացառություն են կազմել Արարատյան դաշտի ցածրադիր հատվածները, որտեղ տեղումները եղել են ձնախառն անձրևի և թաց ձյան տեսքով։ Ամենաառատ տեղումները գրանցվել են Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, որտեղ առանձին հատվածներում 24 […]

̰
Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզերում ձյուն է տեղում

08:56 12.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (բուք է, ձյուն), Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի, Շիրակի մարզի […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:09 12.03.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Թումանյան փ. 1, 41 շենքեր, Հյուսիսային պողոտա 6 շենք, Արամի փ. 86 շենք, Խանջյան փ. 33, 35 շենքեր, Հանրապետության փ. 76, 78 շենքեր, Չարենցի փ. 10-24 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Արշակունյաց […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:57 11.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (բուք է, ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են բեռնատարների համար։ […]

̰
Արա Այվազյանն այցելել է Կատարի Հայոց թեմի Առաջնորդարան և շրջայց կատարել Սուրբ Նահատակաց եկեղեցում և վարժարանում

23:55 11.03.2021

Արաբական Միացյալ Էմիրություններ այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այցելել է ԱՄԷ և Կատարի Հայոց թեմի Առաջնորդարան և շրջայց կատարեց Սուրբ Նահատակաց եկեղեցում և վարժարանում: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

̰
Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատության ներկայացուցչի հետ

23:49 11.03.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար  Մեսրոպ Առաքելյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ԱլՍալամիի հետ։ Ինչպես տեղեկացրին նախարարությունից, աննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերը՝ տարեցների խնամքի կազմակերպման, առողջական խնդիրներ ունեցող երեխաների աջակցության, սոցիալապես անապահով ընտանիքներին սննօգնության տրամադրման վերաբերյալ։

̰
Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում

23:22 11.03.2021

Մարտի 11-ի ցերեկը, 12-ին հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 11-ի ցերեկը լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50 սմ-ով։ Մարտի […]

̰
ՄԻՊ-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում տեսաուղերձով ներկայացրել է Ադրբեջանի իշխանությունների կողմից գերիների վերադարձի ձգձգման հարցը

23:14 11.03.2021

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի 2021թ. մարտի 8-ի նիստում հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով տեսաուղերձը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից։ Նման հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակով օժտված մարդու իրավունքների ազգային հաստատությունները: Տեսաուղերձից առաջ էլ խորհրդին է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանի ավելի ծավալուն գրավոր զեկույցը: Թե՛ տեսաուղերձում, թե՛ գրավոր […]

̰
BACK_TO_TOP