TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գանձախուզություն Արարատի մարզում

23:02 11.03.2021

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արարատի մարզային ծառայության հուշարձանի պահապանը Լուսառատ համայնքի «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի տարածք կատարած հերթական շրջայցի ընթացքում հնավայրի բլուրներից մեկի վրա հայտնաբերել է 30-40 սմ խորությամբ փորված երկու փոս: Գանձախուզության, գանձագողության փաստով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կդիմի ոստիկանություն։ Հ․ Գ․ Տարեսկզբից արձանագրված /գանձախուզության, գանձագողության/ չորրորդ դեպքն է։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայություն […]

̰
Առատ տեղումների հետևանքով փլուզվել է ուրարտական աղյուսե պարսպապատը

22:56 11.03.2021

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցները Լուսառատ համայնքի «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի տարածք կատարած շրջայցի ընթացքում արձանագրել է, որ առատ տեղումների հետևանքով, տեղ-տեղ փլուզվել է ուրարտական աղյուսե պարսպապատը: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից, Մ/ծ պետ Ռոման Կարապետյանը ահազանգել է ՊՈԱԿ։

̰ ̰
ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի ելույթը ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսում

22:28 11.03.2021

Հայաստանի պատվիրակությունը շարունակում է մասնակցել Կիոտոյում ընթացող ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսի աշխատանքներին: Մարտի 11-ին, կոնգրեսի շրջանակներում, ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հանդես եկավ ելույթով՝ ահաբեկչությանը նվիրված օրակարգային կետի ներքո։ Արտակ Ապիտոնյանն իր խոսքում բարձր գնահատեց ՄԱԿ-ի և միջազգային այլ մարմինների գործիքակազմերի դերն ահաբեկչության կանխարգելման և վերացման գործում՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ գործիքակազմերի արդյունավետ […]

̰
Ադրբեջանը զանգվածային արշավ է սկսել Արցախյան պատերազմին մասնակցած սփյուռքահայերի նկատմամբ

22:20 11.03.2021

Բաքուն նոր միջոցներ է մոբիլիզացնում Արցախյան պատերազմին մասնակցած երրորդ երկրների քաղաքացիներ հանդիսացող հայերի դեմ արշավի համար: Ֆրանսիայում հրատարակվող «Ժեներալ դե Յուրոփ» ամսագիրը տեղեկություն է տարածել, թե Ֆրանսիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել այդ երկրի քաղաքացիների՝ Արցախյան պատերազմին մասնակցելու վերաբերյալ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Մնացել է 100 ազատ մահճակալ. կառավարության նիստում քննարկվել է համաճարակային վիճակը

22:14 11.03.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և նշել, որ, ցավոք, բավական երկարատև ընդմիջումից հետո նոր տիպի կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ է արձանագրվել. 1 օրում՝ 700-ից ավելի ախտորոշված դեպք: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը […]

̰
̰
ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում

21:33 11.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (բուք է, ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են բեռնատարների համար։ […]

̰
ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Ֆինլանդիայի Հանրապետության դեսպանին

21:23 11.03.2021

Մարտի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիրսթի Նարինենին (նստավայրը՝ Հելսինկի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորեց Կիրսթի Նարինենին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ֆիննական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը և տարբեր մակարդակներում առկա երկխոսության առավել ակտիվացմանը: Զրուցակիցները վերահաստատեցին […]

̰
Տղամարդը հանել էր նռնակի օղը, բերել մարտական վիճակի և տեղադրել տան մոտ կայանված կցորդիչի վրա․ մանրամասներ

21:15 11.03.2021

Մարտի 8-ին, ժամը 13.47-ին, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ահազանգեցին ոստիկանության Եղեգնաձորի բաժին։ Մալիշկա գյուղից բուժհաստատություն էր տեղափոխվել 61-ամյա տղամարդ՝ նռնակի պայթյունից ստացած վնասվածքներով։ Հիվանդանոց ու Մալիշկա մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ։ Եղեգնաձորի քրեական հետախույզները օպերատիվորեն պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ։ Նրանց տեղեկություններով՝ 61-ամյա տղամարդը նույն օրը, ժամը 13-ի սահմաններում, պատրաստվել էր դաշտ գնալ՝ վառելափայտ բերելու, ուստի կցորդը […]

̰
Նախագահը չի ստորագրելու Արտակ Դավթյանի նշանակման հրամանագրի նախագիծը և չի դիմելու ՍԴ

21:12 11.03.2021

Հանրապետության նախագահը 2021թ մարտի 11-ին իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը և կից հրամանագրի նախագիծը: Նույն օրը ստացվել են վարչապետի հիմնավորումերը նախագահի առարկությունների վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահը չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան: Հիշեցնում ենք, […]

̰
Հայրենիքի փրկության շարժման արձագանքը ՀՀ նախագահի հետ հանդիպման նախաձեռնությանը

21:00 11.03.2021

«Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը հայտարարություն է տարածել , որում վերահաստատում է ճգնաժամի հաղթահարման իր ճանապարհային քարտեզը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ «Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը արձագանքելով ՀՀ նախագահի նախաձեռնությանը, ընդգծում է, որ երկիրը կանգնած է ազգային աղետի շեմին, խորանում է անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական համակարգային ճգնաժամը, և հայտնի են դրա պատճառներն ու պատասխանատուները։ […]

̰
Տիգրան Ավինյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին

20:52 11.03.2021

Այսօր  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում-քննարկում է անցկացրել «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ: Քննարկման մեկնարկին փոխվարչապետը հանդես է եկել ելույթով. «Ուրախ եմ այսօր կառավարությունում ընդունելու «Գիտուժ»-ի ներկայացուցիչներին: Ողջունում եմ Ձեր նախաձեռնությունը, հետևողականությունն ու դրսևորած կամքը: «Գիտուժ»-ին մենք ընկալում ենք որպես գիտության քաղաքականության հարցերում կառավարության գործընկեր և ցանկանում ենք փոխըմբռնման ու փոխվստահության հիման վրա արդյունավետ համագործակցություն հաստատել: […]

̰
ԱԳ նախարարի տեղակալը ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել են հայ-ղազախական համագործակցության նախագծերին առնչվող հարցեր

20:35 11.03.2021

Մարտի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն ընդունել է  ՀՀ-ում  Ղազախստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Բոլատ Իմանբաևին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ և հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա միջպետական հարաբերությունների հետագա ակտիվացման գործում` նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ համագործակցության առաջմղմամբ ինչպես […]

̰
Կորոնավիրուսի տարածման տեմպերն առայժմ ամենացածրն են Շիրակի մարզում

20:30 11.03.2021

Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքն է, որի տարածման տեմպերն առայժմ ամենացածրը Շիրակի մարզում են: Սա ցույց են տալիս հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի մասնագետների ուսումնասիրությունները: Հիվանդացության թվերի աճը Շիրակի մարզում 1 ու կես անգամ է: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղում ամեն օր վերլուծում են կորոնավիրուսի հաստատված դեպքերի վիճակագրությունը: Օրական արձանագրվող […]

̰
Հայաստանում համաճարակային իրավիճակը խիստ լարված է․համաճարակաբանի գնահատականը

20:12 11.03.2021

Համաճարակային իրավիճակը Հայաստանում գնահատվում է որպես խիստ լարված: Մասնագետները չեն  բացառում, որ  թվերի շարունակական աճի դեպքում նորից սահմանափակումներ կկիրառվեն և դարձյալ  հորդորում են  խստորեն հետևել հիվանդության տարածումը կանխարգելող կանոններին: Մանրամասները ՝տեսանյութում․

̰
Ավետ Ադոնցը և Դանիայի թագավորության դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ

19:42 11.03.2021

Մարտի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Օլե Էգբերգ Միկկելսենին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Օլե Էգբերգ Միկկելսենին պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ավանդը կունենա հայ-դանիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու գործում: […]

̰
Բուք, ձյուն և մերկասառույց Հայաստանի ավտոճանապարհներին․ Լարսը փակ է բեռնատարների համար

19:31 11.03.2021

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (բուք է, ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են։ Վայոց ձորի […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ԶՈՒ ռազմաբժշկական վարչության ղեկավար կազմի հետ

19:20 11.03.2021

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԶՈՒ ռազմաբժշկական վարչության ղեկավար կազմի հետ։   Վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է ռազմաբժշկական ոլորտում իրականացվող ընթացիկ աշխատանքներն ու անցած ամիսներին հոսպիտալներում բուժում ստացած զինծառայողների ապաքինման վիճակագրությունը։   ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել և՛ պատերազմական գործողությունների ընթացքում, և՛ հետպատերազմյան ժամանակահատվածում ռազմական […]

̰
Ադրբեջանում գերության մեջ գտնված Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն. զրույց «ՇԱՆԹ»-ի տաղավարում

19:12 11.03.2021

Ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել ու վերադարձել է տուն` Բեյրութ: Հիշեցնենք, որ լիբանանահայ կինը գերեվարվել էր եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին Բերձորում, որտեղ մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Նաջարյանի հետ գերեվարվել էր Բերձոր մեկնած ևս մեկ լիբանանահայ՝ տաքսու վարորդ Վիգեն Էուլջեքյանը, որին Ադրբեջանը ներկայացնում է որպես 2500 դոլարի դիմաց […]

̰
ՀՀ պաշտապնության նախարարն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

19:00 11.03.2021

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը:   Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-չինական փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական և այլ ոլորտներում, ինչպես նաև սերտ համագործակցությունը պաշտպանական բնագավառում: […]

̰
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

18:55 11.03.2021

Մարտի 10-ին և 11-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

̰
«Իմ քայլը» նախագահի աշխատակազմին տեղեկացրել է հանդիպման հրավերն ընդունելու մասին․ Մակունց

18:52 11.03.2021

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամ է  մասնակցելու նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած հանդիպմանը՝ երկրում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկման և լուծումներ գտնելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է  խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Այսօր նախագահի աշխատակազմին տեղեկացրել եմ, որ ընդունում ենք նախագահի հրավերը և պատրաստակամ ենք մասնակցել նախագահի նախաձեռնած հանդիպմանը»,- ասել է  Մակունցը:

̰
Որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի դիրքային հատվածում հայտնաբերվել է ևս 3 աճյուն․ ԱՀ ՆԳՆ

18:46 11.03.2021

Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների դիրքային հատվածներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 3 աճյուն: Նախնական տվյալներով՝ բոլորը զինծառայողներ են: Նրանց ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների ընթացքում հայտնաբերվել է 1499 աճյուն, որից 23-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են: Որոնողական աշխատանքները վաղը կշարունակվեն Մարտունու(Արցախի […]

̰
Շիրակի մարզի Ազատան գյուղում շների հարձակումից տուժել են 13-ամյա տղան և դպրոցի պահակը

18:45 11.03.2021

Շիրակի մարզի Ազատան համայնքում  թափառող շների հարձակման  հերթական դեպքն է գրանցվել։ Կատաղած շան հարձակումից տուժել է 13-ամյա Արմենակը  և նրան օգնության եկած դպրոցի պահակը։ Արմենակի ոտքերի և աջ թևի շրջանում բազմաթիվ  պատռված ու ծակած վերքերը  հարձակման հետևանքներն են: Տղան  փորձել է մեծ շան հոշոտումից ազատել փոքրիկ քոթոթին, բայց ինքն է հայտնվել շան թաթերի արանքում։ «Շունը […]

̰
Շիրակի մարզպետը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը քննարկել են վթարային բնակֆոնդի հիմնախնդիրները

18:37 11.03.2021

ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հետ: Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Շիրակի մարզի քաղաքաշինական խնդիրները, մասնավորապես, մարզի վթարային բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հնարավորությունները: Անդրադարձել է եղել Անտառավան 26, Իսահակյան 9, Տիգրան Մեծ 5, Ղուկասյան 29, Աշոցքի Կոճոռ թաղամասի վթարային շենքերի […]

̰
1-ին զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտավարաշարային պարապմունք

18:30 11.03.2021

1-ին զորամիավորման զորամասերից մեկում մարտի 10-ին անցկացվել է մարտավարաշարային պարապմունք։ Պարապմունքի ընթացքում ստուգվել են անձնակազմի պատրաստվածության մակարդակը, գործողությունների ներդաշնակումը: Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման և հաստիքային միջոցների կիրառման վերաբերյալ։

̰
Հարգանքի տուրք Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 10-րդ տարելիցի կապակցությամբ

18:27 11.03.2021

Մարտի 11-ին՝ Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 10-րդ տարելիցի օրը, Սպիտակի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարի մոտ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, մարզային ու քաղաքային […]

̰
ՔՏՀԱՏՄ մասնագետները Երևանում այսօր շարունակել են վերահսկողությունը հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ

18:23 11.03.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները շարունակում են վերահսկողություն իրականացնել հասարակական տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Վերահսկողական միջոցառումն իրականացվել է Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։ Դիտարկվել է COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Ըստ այդմ՝ որոշ երթուղիներում արձանագրվել են ուղևորների ու վարորդների կողմից դիմակ չկրելու, տրանսպորտային միջոցում ախտահանիչ նյութերի բացակայության դեպքեր։ Խախտումների առիթով արձանագրություններ են […]

̰
Արարատ քաղաքում գործարկվել է նոր էլեկտրաշչակը

18:10 11.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ Արարատ քաղաքում «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք է անցկացվել, գործարկվել է էլեկտրաշչակը: Այն նախորդ տարվա վերջին է տեղադրվել. 1500 մետր շառավղով ձայնածածկում է ապահովում: Այժմ աշխատանքներ են տարվում թաքստոցները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ: ԱԻՆ Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչությունը հունվարից մինչև այսօր քաղպաշտպանության թեմայով 2 տասնյակից ավելի միջոցառումներ […]

̰
BACK_TO_TOP