TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Տիգրան Ավինյանը Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ  քննարկել է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի, «Մաստարայի» ջրամբարի կառուցմանը վերաբերող հարցեր

20:07 12.03.2021

Մարտի 12-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Եվրասիական զարգացման հիմնադրամի պորտֆելի գնահատման տեսակոնֆերանսին: Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով. «Ուրախ եմ ողջունել բոլորին Եվրասիական զարգացման հիմնադրամի միջոցներով Հայաստանում իրականացվող ծրագրերի պորտֆելի համատեղ գնահատման աշխատանքների շրջանակներում։ Մեծապես կարևորում եմ այս միջոցառումը մի շարք առումներով։ Նախևառաջ, սա լրացուցիչ հնարավորություն է գործընկերային հարաբերություններն ավելի ամրապնդելու և գործնական […]

̰
Շիրակի մարզպետը մասնակցել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ԵՄ  ծրագրի քննարկմանը

19:55 12.03.2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն առցանց ձևաչափով այսօր մասնակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի պաշտոնական մեկնարկ-քննարկմանը, որն ազդարարել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի ակնկալվող արդյունքները […]

̰
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

19:47 12.03.2021

Մարտի 12-ին՝ ժամը 19։00-ի դրությամբ‚ առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտը»։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

̰
Գյումրիում բացվեց Հայաստանում առաջին ինժեներական դպրոց-լաբորատորիան

19:40 12.03.2021

Այսօր Գյումրիում բացվեց Հայաստանում առաջին ինժեներական դպրոց-լաբորատորիան։ Կրթական ծրագիրն իրականացվում է Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ և Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ։ Ինժեներական դպրոց-լաբորատորիան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մտավոր ներուժի բացահայտման հնարավորություններն ստեղծելու և գաղափարները մեկտեղելու ինքնադրսևորման հասանելի մի հարթակ է դառնում  ավագ դպրոցի աշակերտության համար։ «Ոչ միայն Գյումրիի համար է նորամուծություն, այլև Հայաստանում նման լաբորատորիա մենք […]

̰
2-րդ զորամիավորումում անցկացվել են մասնագիտական վարժանքներ

19:30 12.03.2021

Կապի ստորաբաժանումների զինծառայողների գործնական հմտությունների կատարելագործման նպատակով 2-րդ զորամիավորումում մարտի 11-ին անցկացվել են մասնագիտական վարժանքներ։ Բացազատվել են կապի դաշտային հանգույցներ, ստուգվել է կապի արդյունավետությունը և գործողությունների ներդաշնակումը։

̰
ՍԱՏՄ ղեկավարը խոսել է սպառողի իրավունքների ու պարտականությունների մասին

19:28 12.03.2021

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է սպառողի իրավունքների ու պարտականությունների մասին, աշակերտների և ուսանողներին ներկայացրել, թե որքան կարևոր է կրթված և իրազեկ լինելը՝ սեփական իրավունքները պաշտպանելու, լսելի լինելու և չմոլորեցվելու տեսանկյունից: «Անվտանգությունը սպառողի անքակտելի իրավունքն է և սննդամթերքի ոլորտում այն պաշտպանելու համար սպառողն ինքը որոշակի պարտականություններ ունի. լինել ուշադիր, պահպանել անվտանգության […]

̰
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբում անցկացվել է իրավաբանների հավաք-խորհրդակցություն

19:17 12.03.2021

Մարտի 12-ին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբում անցկացվել է զորամիավորումների և կայազորների իրավաբանների հավաք-խորհրդակցություն՝ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայության պետի ղեկավարությամբ։ Հավաք-խորհրդակցության նպատակն էր իրավաբանների մասնա­գի­տական պատրաս­տու­թյան մա­կար­դակի ամրապնդումը, գործառութային պարտականությունների իմացության ստուգումը։ Ամփոփելով քննարկումները՝ իրավաբանական ծառա­յության պետը հանձնարարականներ է տվել զորքերում իրավական աշխա­տանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ։

̰
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

19:08 12.03.2021

Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կիրստի Նարինենին: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված իրավիճակը, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, խաղաղապահ առաքելության պայմաններում Արցախում անվտանգության ապահովման և հումանիտար հարցերը՝ հատուկ շեշտադրելով Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի խնդիրը: Զրուցակիցները քննարկել են նաև […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

19:00 12.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածը (բուք է), Բերդ-Ճամբարակ և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Սիսիան-Շաքի-«Զանգեր» ավտոճանապարհը, Կոտայքի մարզի Հատիս-Զովաշեն-Սևաբերդ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի […]

̰
Հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունքներ

18:47 12.03.2021

Հրետանային ստորաբաժանումների փոխգործակցությունն ամրապնդելու, ինչպես նաև զինծառայողների հմտությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորումում անցկացվել են գործնական պարապմունքներ։ Հրետանային ստորաբաժանումները բացազատել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի: Առաջադրված բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվել են:

̰
ՀՀ նախագահը հետազոտություն է անցնում «Աստղիկ» ԲԿ-ում

18:41 12.03.2021

Ըստ «Արմենպրես»-ի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսով պայմանավորված բարդություններ են առաջացել: Գործակալությանն այս մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Կորոնավիրուսով պայմանավորված՝ նախագահն ունեցել է բարդություններ, և այս պահին հետազոտություն է անցնում «Աստղիկ» ԲԿ-ում»,- «Արմենպրես»-ին այս մասին հաղորդել են վարչությունից:

̰
Գիշերային ծառայության ժամանակ Դավիթաշենի քրեական հետախույզները փաթեթներով մարիխուանա են հայտնաբերել

18:35 12.03.2021

Մարտի լույս 11-ի գիշերը ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները գիշերային ծառայության ժամանակ Դավիթաշենի 4-րդ թաղամասում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 30-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված հայտնաբերվեց։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխված նրա մեքենայի բեռնախցիկում՝ պայուսակի մեջ, ևս մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ կային՝ ընդհանուր 30 գրամից ավելի […]

̰
Նորակոչիկների հետ անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ

18:27 12.03.2021

Մարտի 11-ին 1-ին զորամիավորման հրաձգարաններից մեկում նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ։ Նորակոչիկներին ուսուցանվել են հաստիքային զենքից կրակի վարման և անվտանգության պահպանման կանոնները։

̰
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

18:21 12.03.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մարտի 11-ին և 12-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

18:15 12.03.2021

Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Համալսարանի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել ՊԱՀՀ-ի գործառույթները, ուսումնական և հեռանկարային ծրագրերը: ՀՀ պաշտպանության նախարարը զրուցել է համալսարանում վերապատրաստվող սպաների հետ, մասնագիտական գիտելիքներից զատ՝ կարևորել տարածաշրջանային անվտանգային հարցերին քաջատեղյակ, վերլուծական ունակություններով օժտված սպայակազմի դերակատարումը անվտանգային բնույթի ճգնաժամերի […]

̰
Սյունիքի մարզի Սալվարդ գյուղում ձյան շերտի բարձրությունն արդեն 75-80սմ է. Գագիկ Սուրենյան

18:10 12.03.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կից ներկայացնելով նաև լուսանկարներ. «Սյունիքի մարզի Սալվարդ գյուղում ձյան շերտի բարձրությունը արդեն 75-80սմ է»։

̰
ԿԳՄՍ նախարարի նախաձեռնությամբ ԱԺ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում

17:41 12.03.2021

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը մարտի 12-ին քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի նախաձեռնած աշխատանքային հանդիպման ընթացքում: Քննարկմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ: Նախորդիվ […]

̰
Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

17:25 12.03.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ մարտի 12-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Սևանի, Նոյեմբերյանի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի‚ Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սարավանի և Վարդենյաց լեռնանցքները, Թթուջուր-Նավուր, Գնդեվազ-Ջերմուկ և Զովաշեն-Սևաբերդ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ […]

̰
Covid-19-ի պայմաններում ՔՏՀԱՏՄ-ն դիտարկել է Լոռու մարզի հանրային տրանսպորտի գործունեությունը

17:11 12.03.2021

Այսօր՝ մարտի 12-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի մասնագետները, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների հետ համատեղ, շարունակել են մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել Վանաձորի ավտոկայանում։ Դիտարկվել է Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Խախտումները հիմնականում արձանագրվել են ուղևորների շրջանում, որոնք հասարակական տրանսպորտով երթևեկելիս դիմակ չեն կրել և իջեցվել են տրանսպորտային միջոցներից։ […]

̰
ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկել Covid-անվտանգության կանոնների պահպանումը ուղևորափոխադրող տրանսպորտում

16:59 12.03.2021

Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումները շարունակում են վերահսկել Covid-անվտանգության կանոնների պահպանումը ուղևորափոխադրող տրանսպորտում։ Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները սահմանված նորմերի պահպանումը դիտարկել են Արարատի մարզը սպասարկող հանրային տրանսպորտում։ Դիտարկվել են նաև փակ արտադրական տարածքներ։ Արձանագրված խախտումների դեպքում տրվել են հանձնարարականներ։

̰
Հայաստանի մի շարք շրջաններում բուք է

16:57 12.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածը (բուք է), Բերդ-Ճամբարակ և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Սիսիան-Շաքի-«Զանգեր» ավտոճանապարհը, Կոտայքի մարզի Հատիս-Զովաշեն-Սևաբերդ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհները դժվարանցանելի […]

̰
ՏՄՊՊՀ-ն հրապարակել է ցորենի և ալյուրի շրջանառության ոլորտի ուսումնասիրության արդյունքները

16:30 12.03.2021

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է ցորենի և ալյուրի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության շրջանակում մասնավորապես որոշվել է նշված ոլորտում ապրանքային շուկաների աշխարհագրական և ապրանքատեսակային սահմանները, սուբյեկտների կազմը, կենտրոնացվածության աստիճանը, վերլուծվել են գոյություն ունեցող հնարավոր մրցակցային խնդիրները, ոլորտը կարգավորող իրավական դաշտը, ներկայացվել համաշխարհային տնտեսության զարգացման տարբեր սցենարների պարագայում ցորենի միջազգային գների կանխատեսումները […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

16:23 12.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածը, Բերդ-Ճամբարակ և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Հատիս-Զովաշեն-Սևաբերդ ավտոճանապարհը (բուք է), Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները, Սյունիքի և […]

̰
ՓԾ նորանշանակ տնօրենի հրամանով՝ տեղակալների համակարգման ոլորտներն ընդլայնվել են

16:17 12.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանն այսօր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ առաջին խորհրդակցությունն է անցկացրել: ՓԾ տնօրենի հրամանով՝ վերանայվել և ընդլայնվել են տեղակալների համակարգման ոլորտները՝ աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար: Գնդապետ Գասպարյանը հանձնարարել է հետևողական լինել Երևանի և մարզային փրկարարական վարչությունների կողմից 2020 թվականի ընթացքում բնակչության պաշտպանության և քաղպաշտպանության […]

̰
Խանութի դրամարկղից փող էր գողացել. ոստիկանների բացահայտումը

16:10 12.03.2021

Մարտի 1-ին՝ կեսգիշերն անց, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Այնթապ գյուղի մթերային խանութից գողություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ փետրվարի 28-ին՝ ժամը 23-ի սահմաններում, օգտվելով խանութի տիրոջ անուշադրությունից՝ դրամարկղից փող էին գողացել: Անհրաժեշտ արձանագրություններ կազմելուց հետո որոնողական աշխատանք սկսվեց։ Հաղորդումից օրեր անց գաղտնի հափշտակությունը բացահայտվեց բացառապես օպերատիվ ճանապարհով։ […]

̰
Կայացել է ԱԻ նախարարին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստ

16:02 12.03.2021

Այսօր կայացել է ԱԻ նախարարին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստ, որը նախագահել է ԱԻ նախարար, խորհրդի նախագահ Անդրանիկ Փիլոյանը: Արտահերթ նիստ հրավիրելու առաջարկություն էր ներկայացվել Արևելյան գործընկերության «Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ» կազմակերպության և հասարակական խորհրդի կազմում ընդգրկված մի խումբ անդամների կողմից: Խորհրդի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էին «Քաղաքացիական պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում […]

̰
ՊԵԿ-ը ՀՀ-ից ՌԴ կոշիկի արտահանմամբ զբաղվողներին հրավիրում է մասնակցելու ազգային օպերատորի պիլոտային ծրագրին

16:00 12.03.2021

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի  դեկտեմբերի 28-ի N 2195-Լ որոշման՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր ճանաչված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ավարտել է ծրագրի մշակումը և պատրաստ է իրականացնել պիլոտային նախագծի ներդրում։ Ինչպես հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ […]

̰
Հարևանի տնից 3100 եվրո գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ ոստիկանների բացահայտումը

15:43 12.03.2021

Մարտի 10-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Բաժնի օպերատիվ խումբն ու տարածքային քննչական մարմնի ծառայողները մեկնեցին դեպքի վայր՝ Կոմինտերնի փողոց։ 74-ամյա տանտիրուհին իրավապահներին հայտնեց, որ պահածոների պահարանի տարաներից մեկում դրել էր 3900 եվրո, որից 3100-ը գողացել են՝ իր պատկերացմամբ՝ փետրվարի 10-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, […]

̰
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ միգրացիայի հանձնաժողովի նիստում բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը

15:27 12.03.2021

Տեղի է ունեցել ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժնողովի նիստը, որի օրակարգում քննարկվել է վերջին պատերազմից հետո Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին զեկույցը։ Այս մասին հայտնեցին ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի գրասենյակից: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կրկին բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել որպես քաղաքական պատանդներ և կոչ է […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

15:13 12.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածը, Բերդ-Ճամբարակ և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ […]

̰
BACK_TO_TOP