TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՔՏՀԱՏՄ մասնագետները Երևանում այսօր շարունակել են վերահսկողությունը հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ

18:23 11.03.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները շարունակում են վերահսկողություն իրականացնել հասարակական տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Վերահսկողական միջոցառումն իրականացվել է Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։ Դիտարկվել է COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Ըստ այդմ՝ որոշ երթուղիներում արձանագրվել են ուղևորների ու վարորդների կողմից դիմակ չկրելու, տրանսպորտային միջոցում ախտահանիչ նյութերի բացակայության դեպքեր։ Խախտումների առիթով արձանագրություններ են […]

̰
Արարատ քաղաքում գործարկվել է նոր էլեկտրաշչակը

18:10 11.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ Արարատ քաղաքում «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք է անցկացվել, գործարկվել է էլեկտրաշչակը: Այն նախորդ տարվա վերջին է տեղադրվել. 1500 մետր շառավղով ձայնածածկում է ապահովում: Այժմ աշխատանքներ են տարվում թաքստոցները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ: ԱԻՆ Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչությունը հունվարից մինչև այսօր քաղպաշտպանության թեմայով 2 տասնյակից ավելի միջոցառումներ […]

̰
Ցուցադրական պարապմունքներ 4-րդ զորամիավորումում

17:55 11.03.2021

Մարտի 10-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում ջոկերի կազմով անցկացվել են մարտական հրաձգությամբ ցուցադրական պարապմունքներ: Տեսական և գործնական ստուգողական պարապմունքները միտված էին անձնակազմի մասնագիտական ունակությունների ամրապնդմանն ու պատրաստության մակարդակի բարձրացմանը, համատեղ խնդիրների լուծման կարողությունների զարգացմանը։ Պարապմունքների ընթացքում խաղարկվել է նաև պատերազմական գործողություններին մոտեցված վարժանք։ Զինծառայողները դրսևորել են բարձր պատրաստվածություն և գերազանց կատարել առաջադրված խնդիրները։

̰
Ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն. նրա հետ զրուցել է «Շանթ» ՀԸ հեռուստամեկնաբան Սագօ Արեանը

17:47 11.03.2021

Ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել ու վերադարձել է տուն` Բեյրութ: Հիշեցնենք, որ լիբանանահայ կինը գերեվարվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին Բերձորում, որտեղ մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Նաջարյանի հետ գերեվարվել էր Բերձոր մեկնած մեկ այլ լիբանանահայ՝ տաքսու վարորդ Վիգեն Էուլջեքյանը, որին Ադրբեջանը […]

̰
Լոռու մարզի անտառներում ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ հարուցվել է 11 քրեական գործ

17:37 11.03.2021

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի և Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում ապօրինի ծառահատումների վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով հարուցված և վարույթը կասեցված քրեական գործերով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2021-ի մարտի 1-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով […]

̰
5-րդ զորամիավորումում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն

17:30 11.03.2021

Ստորաբաժանումների հրամանատարների և կառավարման մարմինների գործնական ունակությունների կատարելագործման նպատակով 5-րդ զորամիավորումում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժության շրջանակում իրականացվել են պայմանական հարձակողական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ:

̰
Արարատ Միրզոյանն ԱԺ խորհրդին առաջարկելու է Վալենտինա Մատվիենկոյին շնորհել ԱԺ պատվո մեդալ

17:21 11.03.2021

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր հայրենակցուհի Մարալ Նաջարյանը ազատվեց ադրբեջանական գերությունից և արդեն գտնվում է Լիբանանում։ Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, որն արձագանքեց Տաթև Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին և անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու […]

̰
Հայաստանի մի քանի մարզում ձյուն է տեղում

17:19 11.03.2021

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ մարտի 11-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Բերդի, Ջերմուկի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում, Տիգրանաշենի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Վարդենյաց […]

̰
Հայաստանում բուժաշխատողների շրջանում պատվաստումն իրականացվում է Ռուսաստանի նվիրած Sputnik V-ով

17:11 11.03.2021

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին միացած բուժկենտրոնների բուժաշխատողների շրջանում կամավորության սկզբունքով կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է Ռուսաստանի նվիրած Sputnik V պատվաստանյութերով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը նշել է. «Ռուսաստանը դեռ տարեսկզբին նվիրել էր 2000 դոզա՝ 1000 հոգու համար»: Պատվաստումը ստանում են կորոնավիրուսի դեմ պայքարին միացած հիվանդանոցների բուժաշխատողներ: Նրանց վերաբերյալ թվային տվյալները […]

̰
Նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվում են պարապմունքներ. ՊՆ

17:06 11.03.2021

3-րդ զորամիավորման զորամասերում նորակոչիկ զինծառայողների հետ պարբերաբար անցկացվում են մարտական և շարային պատրաստության պարապմունքներ: Նորակոչիկները ծանոթանում են համազորային կանոնադրություններին, զինծառայողների պարտականություններին ու իրավունքներին, կատարում շարային պատրաստության վարժություններ։

̰
ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները մայրաքաղաքը սպասարկող հանրային տրանսպորտում

16:55 11.03.2021

Տեսչական մարմինը շարունակում է Covid-անվտանգության սահմանված նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքները մայրաքաղաքը սպասարկող հանրային տրանսպորտում: ԱԱՏՄ տեսուչները փաստում են՝ այսօր ավելի բարվոք պատկեր է արձանագրվել։ Հիշեցնենք, վերահսկողական աշխատանքների շրջանակում դիտարկվում է հանրային տրանսպորտային միջոցներում ախտահանիչների, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկների առկայությունը, վարորդների ու ուղևորների կողմից դիմակների կրման և սահմանված այլ նորմերի կատարումը։

̰
Արտաշես Թումանյանն ընդունել է «Հայ ճարտարապետների և ճարտարագետների միության» նորընտիր վարչության անդամներին

16:41 11.03.2021

Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մարտի 9-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է «Հայ ճարտարապետների և ճարտարագետների միության» նորընտիր վարչության անդամներ Ա․ Հովսեփյանին, Վ․ Մելիք Խաչատրյանին, Վ․ Մանսուրյանին, Թ․ Բալայանին և Վ․ Բուդաղյանին։ Հյուրերը տեղեկատվություն են  ներկայացրել «Հայ ճարտարապետների և ճարտարագետների միության» նախորդ շրջանի գործունեության, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին։ Զրուցակիցներն անդրադարձել են […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

16:31 11.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (բուք է, ձյուն) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են։ Սյունիքի, Շիրակի, Տավուշի […]

̰
Ապօրինի թմրաշրջանառության բացահայտում

16:21 11.03.2021

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, համագործակցեցին Նոր Նորքի քրեական հետախույզների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ջրվեժ համայնքի Քոչինյան փողոցի ռեստորանային համալիրի մոտից, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկվեցին 37-ամյա վարորդն ու 50 և 59 տարեկան ուղևորները: Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ, իսկ մի ուղևորի մոտից՝ […]

̰
STADA միջազգային դեղագործական ընկերությունների խումբը դեղերի շուկայում զգալի աճ է արձանագրել իր ֆինանսական ցուցանիշներով

16:12 11.03.2021

Չնայած 2020 թվականի համավարակին` STADA միջազգային դեղագործական ընկերությունների խումբը դեղերի շուկայում զգալի աճ է արձանագրել իր ֆինանսական ցուցանիշներով։ Խմբի վաճառքները 2020 թվականի ընթացքում գերազանցել են 3 մլրդ եվրոն: STADA դեղագործական ընկերությունների խմբի վաճառքների ընդհանուր աճը 2020 թվականին կազմել է 18%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ STADA ընկերությունը արձանագրել է օրիգինալ և գեներիկ ապրանքների զգալի աճ, […]

̰
Խստացված ստուգայցեր Սպիտակ քաղաքը սպասարկող ուղևորափոխադրող տրանսպորտում

15:59 11.03.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ուղևորափոխադրող տրանսպորտում դիտարկել են Covid-անվտանգության կանոնների պահպանումը, տեղեկացրին ՀՀ ԱԱՏՄ-ից։ Վերահսկողական աշխատանքների շրջանակում դիտարկվել է հանրային տրանսպորտային միջոցներում ախտահանիչների, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկների առկայությունը, վարորդների և ուղևորների կողմից դիմակների կրման պահանջի կատարումը։ Ստուգայցի ընթացքում արձանագրվել է, որ հիմնականում բացակայել են […]

̰
Երկարաձգվել է ՌԴ բուհերում ուսումնառելու համար թեկնածուների գրանցման ժամկետը

15:54 11.03.2021

Ռուսաստանի Դաշնության կառավարության հատկացրած կրթաթոշակային տեղերի հաշվին 2021-2022 ուսումնական տարում ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառելու համար թեկնածուների գրանցման ժամկետը education-in-russia.com տեղեկատվական հարթակում երկարաձգվել է մինչև 2021 թ. մարտի 15-ը (https://arm.rs.gov.ru/ru/news/85254): Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ-ից։ Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://arm.rs.gov.ru/ru/news/82755:

̰
Իրանը ևս դատապարտել է Հռոմի պապի՝ Քուրդիստանի քարտեզով սկանդալային նամականիշը

15:50 11.03.2021

Իրանի արտգործնախարարությունը ևս դատապարտել է Հռոմի պապի՝ Իրաք կատարած պատմական այցի ընթացքում Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից պապին նվիրված նամականիշի վրա զետեղված Քուրդիստանի քարտեզը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Քարտեզում ներառված են եղել ներկայիս Թուրքիայի և Իրանի որոշ շրջաններ: Դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի արտգործնախարարությունը՝ Իրաքյան Քուրդիստանի իշխանություններից պահանջելով պարզաբանում տալ միջադեպի առնչությամբ: Իրանի ԱԳՆ […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

15:43 11.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (բուք է, ձյուն) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են։ Սյունիքի, Շիրակի, Տավուշի […]

̰
Դեպքերի արագ տեմպով ավելացման պարագայում մասնագետը չի բացառում նոր սահմանափակումների կիրառումը

15:34 11.03.2021

Հայաստանում, եթե բնակչությունը, տնտեսավարողները պահպանեն անվտանգության կանոնները, նոր սահմանափակումներ մտցնելու կարիք չի լինի. հակառակ դեպքում՝ արագ տեմպով ավելացման պարագայում դրանց կիրառումը չի բացառվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Նրա խոսքերով՝ նոր սահմանափակումներ կլինեն, թե ոչ՝ […]

̰
Ամասիայի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

15:30 11.03.2021

Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ստացել, որոնք իրացրին մարտի 7-ին։ Գյումրի քաղաքից Մայիսյան գյուղ տանող ճանապարհին հայտնաբերվեցին ու կասկածանքով բաժին բերման ենթարկվեցին Գյումրիում բնակվող երկու տղամարդ՝ 27 և 41 տարեկան։ Կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ։ Ամասիայի ոստիկանների տեղեկություններով՝ դրանք 70 հազար դրամով ձեռք էին բերել Արմավիր […]

̰
ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է բենզինի և դիզվառելիքի իրացման գների փոփոխության պատճառները

14:57 11.03.2021

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով ՀՀ շուկայում արձանագրված բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունները, սեփական նախաձեռնությամբ իրականացրել է ընթացիկ ուսումնասիրություն այդ ոլորտում: Առավել մանրամասն ուսումնասիրվել են 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսների ընթացքում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունների պատճառները։ Հանձնաժողովը 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի […]

̰
Վարչապետը Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդագիրը հիմնավորումներով հետ է ուղարկելու նախագահին

14:42 11.03.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդագիրը հիմնավորումներով հետ է ուղարկելու նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մարտի 10-ին ԳՇ պետի պաշտոնում Օնիկ Գասպարյանի լիազորությունների՝ իրավունքի ուժով դադարեցումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն էր ուղարկել նախագահ Արմեն […]

̰
Կառավարությունը նախատեսում է կատարելագործել ԱԱՀ վերադարձի մեխանիզմը. այն գործարարներին կվերադարձվի յուրաքանչյուր ամսվա կտրվածքով

14:04 11.03.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և նշել, որ, ցավոք, բավական երկարատև ընդմիջումից հետո նոր տիպի կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ է արձանագրվել. 1 օրում՝ 700-ից ավելի ախտորոշված դեպք: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը […]

̰
Կլուծվի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը

13:58 11.03.2021

Գործադիրը հավանություն է տվել «ՋիԷմ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ներկայացրած` Շինարարների փողոց հ.23/9 հասցեում գտնվող հողամասում նախատեսվող ներդրումային-սոցիալական ծրագրին: Ինչպես նաև համաձայնություն է տրվել Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող՝ տվյալ հասցեում հողամասը ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով օտարելուն՝ բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նպատակով: Ընկերությունը հանդիսանում է Երևանի Շինարարների փողոցի հ.23/1 հասցեում գտնվող հողամասի սեփականատերը, որտեղ նախատեսվում է իրականացնել […]

̰
Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 103 մլն խմ-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից

13:41 11.03.2021

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հայաստանի ջրամբարների լցվածությունը մարտի 10-ի դրությամբ (2021թ.): Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 103 մլն խմ-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից: Ազատի ջրամբարում ջրի ծավալը 10.8 մլն խմ-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա ծավալից, իսկ Արփի լիճ ջրամբարում՝ 23.7 մլն խմ-ով: Ապարանի և Մարմարիկի ջրամբարներում ջրի ծավալները […]

̰
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

13:35 11.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (բուք է, ձյուն) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են։ Սյունիքի, Շիրակի, Տավուշի […]

̰
Նախագահը վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը

13:23 11.03.2021

Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

̰
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դեպք

12:53 11.03.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 15, խարդախության` 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ծեծի և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, յուրացման կամ վատնման և խուլիգանության՝ 3-ական, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի […]

̰
Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք․ ցնցումները զգացվել են Սյունիքի մարզում

12:26 11.03.2021

Մարտի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:46-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:46-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.56⁰ և արևելյան երկայնության 45.11⁰ աշխարհագրական կոորդինատներով` Իրան` Խոյ քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել […]

̰
BACK_TO_TOP