12:07 05.03.2021
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացրել է պաշտոնատար անձանց ներկայացվող անհամատեղելիության պահանջների պահպանման ուսումնասիրություն։ Հանձնաժողովը մասնավորապես՝ – ուսումնասիրել է առևտրային կազմակերպություններում անձի մասնակցությունը, ինչպես նաև տվյալ կազմակերպության կառավարման մարմիններում հնարավոր ներկայացվածությունը, – պաշտոնատար անձանցից պահանջել է մասնաբաժնի հավատարմագրային կառավարման պայմանագրերը, – ստուգել է նշված պաշտոնատար […]
11:51 05.03.2021
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության Էրեբունու բաժնի հարկային տեսուչները խախտումները չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով դրանց ընթացքը չլուծելու ակնհայտ ապօրինի անգործության համար տնտեսվարողից պարբերաբար որպես կաշառք պահանջել և նախնական համաձայնությամբ ստացել են տարբեր չափերի գումարներ: […]
11:37 05.03.2021
2020թ. ընթացքում մարզի տարածքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի ծառահատման 502 դեպք: Դրանցից 138-ով հարուցվել են քրեական գործեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 8,6%-ով: Աճը պայմանավորված է լատենտային բնույթ կրող նման հանցագործությունները Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործունեության արդյունքում նման դեպքերի բացահայտման, անտառային տնտեսության […]
11:34 05.03.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 51 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության` 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ապօրինի ծառահատման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, սպանության փորձի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, ընտանեկան […]
11:05 05.03.2021
Պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ֆինանսական վիճակի բարելավման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից։ Ըստ այդմ՝ ՀՀ-ում գտնվող Արցախի չափահաս քաղաքացիներին 2021 թ․ մարտ-մայիս ամիսներին ժամանակավոր կացարան տրամադրող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը եռամսյա սոցիալական աջակցություն կստանան․ յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի […]
11:00 05.03.2021
Մարտի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173749 դեպք, որոնցից 164463-ն` առողջացած, 3215-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 744863 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2825 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք: Ունենք 378 առողջացած և 7 մահվան դեպք: […]
10:57 05.03.2021
Վերջին շրջանում «Հայփոստ»-ը բազմաթիվ բողոքներ է ստանում, որտեղ կենսաթոշակառուները անհանգստություն են հայտնում իրենց կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխման հետ կապված: «Հարգելի՛ կենսաթոշակառուներ, հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակը չի առաջացել «Հայփոստ» ՓԲԸ-ում ընդունված որևէ որոշման արդյունքում: 2020թ. ընդունված «Պետական կենսաթոշակի մասին» օրենքի համաձայն՝ 2021թ. հունվարի 1-ից բոլոր նոր կենսաթոշակառուները Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում իրենց կենսաթոշակները պետք […]
10:48 05.03.2021
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է, որ Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորությամբ, վառելանյութի օգտագործմամբ, […]
10:40 05.03.2021
Այսօր Սպարապետի ծննդյան օրն է, մարդ, որ փոխեց հայոց պատմության ընթացքը և՛ իր ծննունդով և՛, ցավոք, իր մահից հետո. օրվա առիթով այս մասին գրառում է արել ադրբեջանագետ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ մեջբերելով Վազգեն Սարգսյանի խոսքերը․ «Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես: Ու ոչինչ, որ սկզբից, հին սովորույթի, վախի, […]
10:31 05.03.2021
2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով: Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին: Հարավկովկասյան երկաթուղու […]
09:50 05.03.2021
Մարտի 5-ին, ժամը 07:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության լեռնափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական ենթակայանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։10-ին, մարվել՝ 08։30-ին։
09:32 05.03.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Ճամբարակի, Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և […]
08:10 05.03.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Չարենցի փ. 55, 59, 61, 63/13 շենքեր, Այգեստան 4, 5, 6, 12 փողոցների սեփական տներ մասնակի, Մարտի 8փ. 13, 18, 34, 36 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 36 սեփական տուն, Ֆիզկուլտուրնիկների փ. 29, […]
00:00 05.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ կցորդիչով բեռնատարների համար (հարկավոր է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Քաջարան և Կապան քաղաքներում տեղում է ձյուն։ Վրաստանի […]
23:48 04.03.2021
Մարտի 3-ից 4-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Գավառ և Սևան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
23:25 04.03.2021
Հանրապետության տարածքում՝ Մարտի 4-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններումч ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 4-ի ցերեկը, 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը […]
22:34 04.03.2021
ԱԺ-ն այսօր շարունակել է Վռճաբեկ դատարանի դատավորի թեկնածուների հարցի քննարկումը: Այսօր ևս իմքայլականներն իրենց խոսքն ուղղել են ԲԴԽ նախագահին, ով սակայն ներկա չի եղել նիստին: Հարցի քննարկումն ու քվեարկությունն ավարտվել է, սպառվել է նաև նիստի օրակարգը: Մանրամասները՝ ռեպորտաժում։
22:26 04.03.2021
Մարտի 4-ին՝ ժամը 16:36-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բարեկամության փողոցի վերջնամասում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17։44-ին, մարել՝ 19։38-ին։ Այրվել է մոտ 2500 հակ […]
22:14 04.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ կցորդիչով բեռնատարների համար (հարկավոր է կիրառել անվաշղթաներ)։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ […]
22:11 04.03.2021
Գերմանիայի Բունդեսթագում այսօր կազմակերպվել է օնլայն հատուկ քննարկում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ, որի ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել առանձին զեկույցով։ Քննարկումը տեղի է ունեցել Բունդեսթագի մարդու իրավունքների և հումանիտար հարցերով մշտական հանձաժողովի նախագահ Միխայել Բրանդթի և Բունդեսթագի պետիցիոն հանձնաժողովի նախագահ Մարիան Վենդթի ղեկավարությամբ։ Քննարկմանը մասնակցել է Գերմանիայի 70-ից ավելի պատգամավոր: Ինչպես […]
21:57 04.03.2021
Փետրվարի 24-ի առավոտյան ոստիկանության Թումանյանի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Ախթալա քաղաքի բնակիչներից մեկը հայտնում էր, որ գողացել են իր խանութի մոտ տեղադրված սրճեփ սարքը։ Նախնական հաշվարկով՝ նրան պատճառվել էր 900 հազար դրամի վնաս։ Բաժնի քրեական հետախույզները, հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով, համագործակցեցին ոստիկանության օպերատիվ ծառայությունների գործընկերների հետ։ Համատեղ աշխատանքն արդյունավետ էր։ Շուտով հայտնի […]
20:26 04.03.2021
Մարտի 4-ին, ժամը 18:05-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի «ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով մեկ աշխատակից մահացել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության լեռնափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ կոմբինատի հանք իջանցքի 845-րդ հորիզոնականը փլուզվել և իջել է (մոտ […]
19:51 04.03.2021
Մարտի 3-5-ը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբում իրականացվում են զինված ուժերի և զորամիավորումների մարտական պատրաստականության ու կիրառման պլանների ճշգրտման աշխատանքներ, որոնցում ընդգրկված են ԶՈւ Գլխավոր շտաբի և զորամիավորումների պաշտոնատար անձինք, այդ թվում՝ զորամիավորումների հրամանատարները։ Իրականացվող աշխատանքներն ուղղված են պետության ռազմական անվտանգության ապահովմանը, սահմանների պահպանության ամրապնդմանը, զորքերի կիրառման հնարավոր տարբերակների քննարկմանն ու զինված ուժերի բարեփոխումների հետագա ընթացքի […]
19:30 04.03.2021
Մարտի 4-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: Փոխվարչապետը ողջունել է հյուրին՝ արտահայտելով իր գոհունակությունը ՀԲ-ի հետ ընթացող համագործակցության կապակցությամբ, ինչպես նաև ընդգծելով, որ ՀԲ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ համատեղ աշխատանքն առանձնանում է […]
19:05 04.03.2021
Արամ Խաչատրյան համերգասրահում Նարեկ Հախնազարյանը Ազգային ֆիլհարմոնիկի հետ կներկայացնի թավջութակի կոնցերտ՝ նվիրված լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանին։ Արամ Խաչատրյանի համերգասրահում այսօր նվագախմբի վերջին փորձն էր։ Վաղը երեկոյան՝ ժամը 19-ին, Հախնազարյանը Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկի հետ կներկայացնի Շոստակովիչի Թիվ 1 թավջութակի կոնցերտը։ Համերգը կղեկավարի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի Թիվ […]
18:55 04.03.2021
Նախարար Սուրեն Պապիկյանն այսօր տեսակապով հանդիպում է ունեցել Գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ: Զրուցակիցները քննարկել են գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի ընթացքը: Ծրագրի շրջանակում ներկայումս աշխատանքներ են տարվում նախագծի տեխնիկական փորձաքննության և մրցութային գործընթացների վերջնականացման ուղղությամբ։ «Կապսի ջրամբարի կառուցումը ՀՀ կառավարության ուշադրության […]
18:47 04.03.2021
Սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում նախկին տնօրենի, այժմ պետի խորհրդականի աշխատանքային օրը սկսվում է տվյալների ամփոփման սենյակից: Այստեղ է հավաքագրվում 17 սեյսմիկ կայաններից ստացվող տեղեկատվությունը, որը մասնագետի համար պարզ է դարձնում պատկերը, թե սեյսմիկ ինչպիսի իրավիճակ է: Սպիտակի երկրաշարժն էր այն սկզբնակետը, որը պարտադրեց Հայաստանին ունենալ Սեյսմիկ ծառայություն: Գիտական գործունեության ընթացքում Սերգեյ Նազարեթյանը մոտ 400 […]
18:30 04.03.2021
Հրետանային ստորաբաժանումների անձնակազմի գործնական հմտությունները զարգացնելու նպատակով 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական վարժանքներ։ Ստուգվել են զինծառայողների պատրաստվածությունն ու մարտավարական մասնագիտական գիտելիքները։
18:28 04.03.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցով եղել են Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում: Մասնագետները դիտարկել են քաղաքում գործող բժշկական հաստատությունները, հանրակրթական դպրոցներն ու մանկապարտեզները: Ստուգայցի արդյունքում խախտումներ են արձանագրվել ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների վարման կարգում: ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանման տեսուչները տվել են հանձնարարականներ թերություններն ու խախտումները շտկելու ուղղությամբ, կազմվել են արձանագրություններ: Տեսչական մարմինը շարունակում է […]
18:24 04.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ կցորդիչով բեռնատարների համար (հարկավոր է կիրառել անվաշղթաներ)։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ […]