TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԱԱՏՄ աշխատակիցները ստուգայցով եղել են Իջևանում

18:28 04.03.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցով եղել են Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում: Մասնագետները դիտարկել են քաղաքում գործող բժշկական հաստատությունները, հանրակրթական դպրոցներն ու մանկապարտեզները: Ստուգայցի արդյունքում խախտումներ են արձանագրվել ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների վարման կարգում: ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանման տեսուչները տվել են հանձնարարականներ թերություններն ու խախտումները շտկելու ուղղությամբ, կազմվել են արձանագրություններ: Տեսչական մարմինը շարունակում է […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

18:24 04.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ կցորդիչով բեռնատարների համար (հարկավոր է կիրառել անվաշղթաներ)։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ […]

̰
Բարձր լեռնային պայմաններում անցկացվել է մասնագիտական պարապմունք. ՊՆ

18:21 04.03.2021

4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմը գործնական պարապմունք է անցկացրել բարձր լեռնային պայմաններում։ Պարապմունքի անցկացումը նպաստել է տեղանքում զինծառայողների կողմնորոշման հմտությունների, մարտավարական տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրների կատարման հմտությունների կատարելագործմանը։ Հաղթահարելով տարատեսակ լեռնային բարդ արգելքներ, զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները։

̰
Չարենցավանի ոստիկանները առանձնապես խոշոր չափերի թմրանյութ են հայտնաբերել

18:18 04.03.2021

Մարտի 2-ին ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Բջնի գյուղի 62-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, որի շրջանակում մարտի 3-ին 62-ամյա տղամարդու տանը և հարակից շինություններում կատարված խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին 200 գրամից ավելի յուրահատուկ հոտով դեղնականաչավուն չորացված-մանրացված և կանեփանման բույսի չորացված զանգվածներ՝ գագաթային […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է «Էս-Ջի-Էս Ինսպեքշն Սերվիսիս Լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչներին

18:15 04.03.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 4-ին ընդունել է «Էս-Ջի-Էս Ինսպեքշն Սերվիսիս Լիմիթեդ» ԲԸ գործադիր տնօրեն Ալի Էբրահիմզադեհին և հայաստանյան գրասենյակի ղեկավար Համիդռեզա Գոլիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Հյուրերը համառոտ ներկայացրել են «Էս-Ջի-Էս» (SGS) կազմակերպության գործունեությունը և նշել, որ այն հանդիսանում է աշխարհում ստուգման, զննման, վերահսկողության և հավաստագրման առաջատար ընկերություններից մեկը, […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացվել ընթացիկ խնդիրները

18:12 04.03.2021

Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման և ՀՀ ԶՈՒ ԳՇ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի վարչության հրամանատարական կազմի հետ։ Միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը և ԳՇ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի վարչության պետ, գնդապետ Արթուր Կումելովը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են ենթակա ստորաբաժանումների գործառույթները, ընթացիկ խնդիրներն […]

̰
Գողություն ճանապարհաշինության համար նախատեսված ավազից. Թալինի ոստիկանների բացահայտումը

18:09 04.03.2021

Թալինի բաժնի համայնքային ոստիկանները գողության կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Մաստարա գյուղում բնակվող 37-ամյա մի տղամարդու։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում պահեստավորված ավազից գողացել էր մի քանի խորանարդ մետր։ Պարզվեց, որ ավազը նախատեսված էր «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության համար։ Գողոնը տան բակ էր տարել համագյուղացու բեռնատարով։ Այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։ Այս մասին հայտնում են […]

̰
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել. ՊՆ

18:03 04.03.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մարտի 3-ին և 4-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է քննարկում խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ

17:57 04.03.2021

Մարտի 4-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, նախարարությունում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում Հայաստանում գործող խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ։ Քննարկումը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, Գործարարության աջակցման գրասենյակի (BSO) ղեկավար Գևորգ Պողոսյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ), ՀՀ էկոնոմիկայի նախարարության և […]

̰
Արմավիրի մարզում 20-ամյա աղջկա են կողոպտել․ Մեծամորի ոստիկանների բացահայտումը

17:44 04.03.2021

Փետրվարի 21-ին Արմավիրի մարզում կողոպուտի դեպք էր գրանցվել։ Ժամը 20։40-ի սահմաններում 20-ամյա մի աղջիկ Ակնալիճ գյուղից Արմավիր գնալու համար տաքսի էր նստել։ Ճանապարհին՝ կիսաքանդ շինության մոտ, վարորդը նրան իջեցրել էր մեքենայից, վերցրել բաճկոնն ու պայուսակը, որի մեջ անձնագիր, փող, բջջային հեռախոս և այլ իրեր էին։ Կատարվածի մասին ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում ստացվեց, ինչից հետո բաժնի […]

̰
44-օրյա պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են, որ իրենց որդիների ծառայությունը կիսով չափ կրճատվի

17:39 04.03.2021

44-օրյա պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են, որ իրենց որդիների ծառայությունը կիսով չափ կրճատվի: Լրագրողների հետ հանդիպմանը նրանք նշել են, որ զինվորները հոգեբանական ու ֆիզիկական խնդիրներ ունեն: Նրանց հավաստիացմամբ՝ այս հարցը բարձրացրել են կառավարության անդամների հետ հանդիպմանը, սակայն մինչ օրս խնդիրների լուծման տեսանկյունից տեղաշարժ չեն տեսնում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ոստիկանության ակտերը կբողոքարկվեն գրավոր ընթացակարգով

17:32 04.03.2021

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առաջարկել է փոփոխություններ կատարել ՀՀ Վարչական  դատավարության օրենսգրքում, սահմանել գրավոր ընթացակարգ ճանապարհային ոստիկանության իրավախախտումների վիճարկման դեպքերում: Վերջին տասնամյակում 2 անգամ Վարչական դատավարության օրենսգիրք է ընդունվել և ոչ մեկում նախատեսված չի եղել գրավոր ընթացակարգ: «Դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու տեսանկյունից դա էական նշանակություն կունենա»,- նկատել է  նախարարը,- «Մի տվյալ միայն՝  […]

̰
Ոստիկանները Սյունիքում մի քանի կիլոգրամ ափիոն ու հերոին են հայտնաբերել․ 4 անձ ձերբակալվել է

17:26 04.03.2021

Ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տեղեկություններ ձեռք բերվեցին առանձնապես խոշոր չափերի հերոինի և ափիոնի ապօրինի շրջանառության վերաբերյալ։ Տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության […]

̰
Ըստ առողջապահության նախարարի՝ անհրաժեշտ է կրկին խստորեն կրել դիմակներ ու պահպանել բոլոր կանխարգելիչ միջոցառումները

17:18 04.03.2021

Կառավարության նիստն այսօր սկսվել է կորոնավիրուսի դեպքերի ավելացման մասին տեղեկությամբ: Հունվար-փետրվարի համեմատ նոր դեպքերի թիվը կրկնակի ավելացել է: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ անհրաժեշտ է կրկին խստորեն կրել դիմակներ ու պահպանել բոլոր կանխարգելիչ միջոցառումները: «Պատվաստանյութերի ձեռքբերման աշխատանքները շարունակվում են, ռուսական կողմի հետ պայմանագիրը կնքման փուլում է»,- տեղեկացրել է նախարարը: Կառավարության նիստի այլ մանրամասներ՝ […]

̰
Պարզվել են Էջմիածին քաղաքի անչափահաս բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները

17:10 04.03.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքի անչափահաս բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2019թ. սեպտեմբերի 4-ին` ժամը 21:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում, Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասում գտնվող զբոսայգում նույն քաղաքի՝ 2003թ. ծնված անչափահաս բնակիչն […]

̰
ԱԺ-ն չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր

16:58 04.03.2021

ՀՀ Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 36-ը: Քվեաթերթիկներից 8-ը ճանաչվել է անվավեր: Թեկնածու Արմեն Հայկյանցը ստացել է 13 ձայն, Արսեն Մկրտչյանը՝ 15 ձայն, Սամվել Գրիգորյանը՝ 0 ձայն: Նախքան ընտրության հարցն ԱԺ-ում քննարկելը թեկնածու Սամվել Գրիգորյանը ինքնաբացարկ […]

̰
Երևանում և Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

16:55 04.03.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 4-ին՝ ժամը 15։00-ից մինչև մարտի 5-ը՝ ժամը 7։00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 1.Երևանում՝ Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցներ […]

̰
ԱԱԾ-ում հարուցվել է քրգործ. Քաղավիացիան Թեհրանում վայրէջք կատարած ինքնաթիռի վերաբերյալ հայտարարություն է տարածել

16:53 04.03.2021

ՀՀ քաղաքացիական ավիացիան հայտարարություն է տարածել․ «Ի լրումն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2021 թվականի փետրվարի 23-ին տրված պարզաբանման՝ կապված «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ավիաընկերություն) Boeing 737-300 տիպի (գրանցման համարը EK-FAA) օդանավի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ ավիաընկերությունը օտարերկրյա կազմակերպությունից վարձակալության պայմանագրով ձեռք է բերել Բոինգ 737-300 գ/հ 28873 օդանավ: Համաձայն վարձակալության պայմանագրի՝ Ավիաընկերությունը հանդիսանում […]

̰
Նախադպրոցական կրթական ծառայությունները կլիցենզավորվեն. նոր նախագիծ

16:45 04.03.2021

Նախադպրոցական կրթական ծառայությունները (մանկական ժամանցի կենտրոնները) լիցենզավորվելու են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Համապատասխան օրենսդրական փոփոխության առաջարկը հավանության է արժանացել ՀՀ կառավարության՝ մարտի 4-ին կայացած նիստում: Մինչ այժմ գործող կարգավորմամբ լիցենզավորման պահանջը տարածվում էր միայն նախադպրոցական կրթական ծրագրերի վրա: Համաձայն ԿԳՄՍ նախարարության ներկայացրած հիմնավորման` ներկայում Հայաստանում գործում են մոտավոր հաշվարկով շուրջ 300 […]

̰
Բալահովիտի փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել

16:23 04.03.2021

Մարտի 4-ին՝ ժամը 11։21-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում՝ փրփրապլաստի արտադրամասում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկուական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցի 5-րդ մասնաշենքում՝ «Գոլդ Շին» (4000 ք․մ) ՍՊԸ-ում: Հրշեջ-փրկարարները […]

̰
Կրեմլը անհեթեթ է համարում այն միտքը, թե Քոչարյանն իր գործողությունները համաձայնեցնում է Պուտինի հետ

16:19 04.03.2021

Պեսկովն ընդգծել է, որ այդ քաղաքական գործիչների թվին է պատկանում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Վահան Քերոբյանը և Դմիտրի Գվինդաձեն քննարկել են գործակցության հնարավորությունները

16:01 04.03.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դմիտրի Գվինդաձեն նախարարին ներկայացրել է ՎԶԵԲ-ի գործունեության հիմնական ուղղությունները, տնտեսության այն ոլորտները, որտեղ վերջին տարիներին ուղղվել են ՎԶԵԲ-ի ռեսուրսները և Հայաստանում իրականացված գործառնությունները/ծրագրերը։ Նախարարը ներկայացրել […]

̰
Վարչապետը Ծառուկյանին նույնպես հանդիպման առաջարկ է արել. Մակունց

15:55 04.03.2021

Վարչապետը Ազգային ժողովի մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարին նույնպես հանդիպման առաջարկ է արել: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Ամեն դեպքում, հրավերը գնացել է, մնացածը չեմ կարող ասել՝ ինչպես կընթանան զարգացումները: Պարոն վարչապետի ու պարոն Մարուքյանի հանդիպման մանրամասներից դեռ տեղյակ չեմ, բայց այն արձագանքը, որը հնչեցրել է պարոն Մարուքյանը, որ […]

̰
Քաղաքացուն վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

15:46 04.03.2021

Մարտի 2-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 59-ամյա քաղաքացու և դիմել փախուստի. քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս պարզել են, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել Երևանի 32-ամյա բնակիչը՝ իր վարած «ՎԱԶ-21120» մակնիշի ավտոմեքենայով: Մարտի 3-ին՝ ժամը 20։50-ին, նա […]

̰
Հայհոյել են օպերլիազորին, հարվածել նրա ձեռքին, իսկ բռունցքով՝ ձախ աչքի հատվածին

15:35 04.03.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է ոստիկանության օպերլիազորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ 2020թ. ապրիլի 10-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 38-ամյա տղամարդն Էջմիածնի բնակիչ, 33-ամյա ընկերոջ հետ վերջինիս կողմից վարվող «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքից «Զվարթնոց» […]

̰
Փաշինյանը և Մարուքյանը հանդիպման ընթացքում պայմանավորվել են խորհրդակցությունները շարունակել

15:25 04.03.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության և լրատվության հետ վարչությունից, իր խոսքում վարչապետը նշել է.  «Ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Պիտի անկեղծ ասեմ, որ խորհրդարանական ընտրությունների թեմայով քննարկումները շարունակելու առիթը Ձեր հայտարարություններն էին: […]

̰
Քոչարյանը պատրաստ է մասնակցել արտահերթ ընտրություններին, եթե դրանք անցկացվեն. ТАСС

15:14 04.03.2021

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի հանրապետության վարչապետի արտահերթ ընտրություններին, եթե դրանք տեղի ունենան: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, նա հայտարարել է Երևանում կայացած մամուլի ասուլիսում: «Եթե լինեն արտահերթ ընտրություններ, ես կմասնակցեմ: Կարծում եմ, որ ես բավականաչափ փորձ ունեմ: Վստա՞հ եմ ես իմ հաղթանակի հարցում։ Համենայնդեպս, ես դեռ չեմ պարտվել ընտրություններում»,- ասել է Քոչարյանը: Սակայն, ըստ […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

15:13 04.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ կցորդիչով բեռնատարների համար (հարկավոր է կիրառել անվաշղթաներ)։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ […]

̰
Մարուքյանը հաշվարկել է՝ եթե վարչապետը մարտի 8-ին հրաժարական տա, ապրիլի 25-ին կամ մայիսի 2-ին կլինի արտահերթ ընտրություն

15:11 04.03.2021

Կառավարության շենքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԶՈՒ Գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի և այդ ֆոնին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի քննարկման ժամանակ ինքը ներկայացրել է իր այն դիրքորոշումը, որ զինված ուժերը չպետք է քաղաքականացվեն։ «Ես ի՞նչ էի ասում. ասում էի՝ […]

̰
Ինչքան մեծարեն դատավորին, այնքան ավելի արագ նրանք կմտնեն ինքնամաքրման շապիկի մեջ. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու

14:47 04.03.2021

Այսօր ԱԺ-ում շարունակվել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը, պաշտոնի համար առաջադրվել է երեք թեկնածու, որոնցից մեկն ինքնաբացարկ էր հայտնել: Հարցի քննարկումը սկսվել էր մարտի 2-ին, շարունակվել՝ երեկ ամբողջ օրն ու ավարտվել այսօր: Ավելի քան 7 ժամ քննարկման ընթացքում պատգամավորների հարցերն ուղղվել են ոչ թե թեկնածուներին, այլ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, որն այսօր արդեն չի […]

̰
BACK_TO_TOP