14:40 04.03.2021
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, որոնց թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը, խորհրդարանի նիստի ընթացքում նշել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա հայտնել է, որ այդպես իրենց բողոքը կարտահայտեն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ: ««Իմ քայլը» խմբակցությունն այսօր չի ընտրելու ներկայացված թեկնածուներին, իր այս քայլով դիրքորոշում է հայտնելու […]
14:31 04.03.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի միջև արտահերթ ընտրությունների վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել։ «Բանակցություններ վարել ենք և, ըստ էության, վարչապետը Գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների գործընթացի հետ»,- վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ «Մենք ենք կապում, որովհետև տեսնում ենք, որ երկրում եղած […]
14:27 04.03.2021
Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձությունները հանրապետության ներքին գործն են, և Մոսկվան չի կարող այլ դիրքորոշում ունենալ այդ հարցում: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Говорит Москва ռադիոկայանին տված հարցազրույցում: «Սա ինքնիշխան պետության ներքին գործն է, սա քաղաքական գործընթաց է այդ պետության մեջ, ուստի […]
13:56 04.03.2021
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ժամանեց կառավարություն՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ հանդիպումից առաջ Մարուքյանը հարցերի չպատասխանեց: Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ին հայտարարել էր, որ հանդիպումներ է ունենալու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ:
13:48 04.03.2021
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել վարչական դատավարության արդյունավետությունը, նվազեցնել Վարչական դատարանի և Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը, երաշխավորել ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը և դատավարական խնայողությունը: Օրենսգրքում ներդրվում են գրավոր ընթացակարգեր: Ինչպես նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, գրավոր ընթացակարգը […]
13:45 04.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ կցորդիչով բեռնատարների համար (հարկավոր է կիրառել անվաշղթաներ)։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա […]
13:27 04.03.2021
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Քննչական կոմիտեում ցուցմունք չի տվել և որևէ հարցի չի պատասխանել: Այս մասին նա հայտնեց Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո։ «Թե որտեղ են քննիչները հանցակազմ տեսել, խոսակցություն չգնաց, պարզաբանում չեղավ, որովհետև ոչ մի հարցի չեմ պատասխանել»,- ասել է նա: Այլ մանրամասներ հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նրա գնահատմամբ՝ հարուցված […]
12:54 04.03.2021
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան` ՀՀ նախագահի 2021թ. փետրվարի 24-ի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Հայցը ներկայացվել է մարտի 3-ին և մակագրվել դատավոր Մերի Համբարձումյանին: Փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Տիրան Խաչատրյանին […]
12:28 04.03.2021
«Հայրենիքի փրկության շարժման» համակիրները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան։ Հանրահավաք, սակայն, այսօր և վաղը նախատեսված չէ։ Ինչպես երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, առաջիկա օրերին հանդիպումներ կիրականացնեն մարզերում։ Իսկ ինքը՝ Վազգեն Մանուկյանը, այսօր ներկայացել է Քննչական կոմիտե։ Հիշեցնենք՝ նա ներգրավվել է որպես մեղադրյալ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը […]
12:25 04.03.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության` 8, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, անձի առևանգման, ծեծի ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ապօրինի ծառահատման, դատական […]
12:15 04.03.2021
«Երեկվա դրությամբ՝ 2922 հետազոտվածներից ունենք 491 նոր դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է: Եթե հունվար-փետրվարին ունեինք թեստավորվածների 5-7 տոկոս դրական դեպքեր, այժմ այդ թիվը հասել է 16-ի: Մեր կանխատեսումներով՝ այս թիվը կավելանա: Ներկայում ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը: Պիտի վերադառնանք դիմակներին ու այլ կանխարգելիչ միջոցառումներին»,- կառավարության նիստում այսօր տեղեկացրել է ՀՀ առողջապահության […]
12:11 04.03.2021
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայրենիքի փրկության շարժման» ձևաչափի վերանայման հարցի հնարավորությունը չի քննարկում։ Նման կարծիք Քոչարյանը հայտնել է ռուսական լրատվամիջոցների համար կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Spuntnik Արմենիան։ Քոչարյանը նշել է, որ ինքն իսկապես աջակցել է շարժմանը, և այդ շարժմանը հաջողվել է իր շուրջ համախմբել հասարակության զգալի մասին։ Քոչարյանի խոսքով` շարժման ներկայիս առաջնորդ […]
12:03 04.03.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով, օրենքով սահմանված կարգով, Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ […]
11:53 04.03.2021
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի Արցախյան ազատամարտում զոհվածների և անհայտ կորածների հուշահամալիր: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է հուշահամալիրի ստեղծման աշխատանքների համակարգման աշխատանքային խմբի անհատական կազմը: Աշխատանքային խումբը կղեկավարի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, խմբի կազմում կլինեն Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի […]
11:33 04.03.2021
ԱԺ-ն այսօր վերսկսել է Վռճաբեկ դատարանի դատավորի թեկնածուների հարցի քննարկումը: Հիշեցնենք՝ առաջադրված թեկնածուներից մեկն ինքնաբացարկ էր հայտնել, պատգամավորները ընտրություն են կատարելու մյուս երկուսի՝ Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի միջև: Այսօր պատգամավորները վերջինիս հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել: Իսկ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նիստին ներկա չի գտնվել: Ըստ կանոնակարգի՝ պատգամավորները նրան այլևս հարցեր չէին կարող տալ, […]
11:31 04.03.2021
2021 թ. մարտի 3-ին կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, տաղանդավոր թավջութակահարուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մեդեա Վարդանի Աբրահամյանը։ Նա հայ երաժշտարվեստի երախտավորներից է, ում հարուստ և բովանդակալից ստեղծագործական կյանքն արվեստի նվիրական ծառայության վառ դրսևորումներից է: Մեդեա Աբրահամյան երաժշտի ճակատագրի առաջին կանխագուշակը եղել է կոմպոզիտոր, հասարակական գործիչ, կոնսերվատորիայի առաջին ռեկտոր […]
11:03 04.03.2021
Մարտի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173307 դեպք, որոնցից 164085-ն` առողջացած, 3208-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5194 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 742038 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2922 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 491 նոր դեպք: Ունենք 179 առողջացած և 6 մահվան դեպք: […]
10:52 04.03.2021
Ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է․ «Հարգելի´ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ վարորդական իրավունքի վկայականների հետ կապված գործողությունների կատարման նպատակով կարող եք դիմել #միայն https://roadpolice.am կայքի միջոցով: Այլ հարթակներից ստացված դիմում-հայտերը չեն դիտարկվելու: Հիշեցնում ենք նաև հաշվառման-քննական բաժինների էլեկտրոնային հասցեները, որոնց կարող եք հերթագրման նամակներ ուղարկել #միայն տրանսպորտային միջոցների հաշվառման և գրանցման նպատակով. Երևանի ՀՔԲ – [email protected] Կոտայքի […]
10:49 04.03.2021
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակից հայտնում են, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, ԵԺԿ) կողմից Եվրոպական հանձնաժողովին ուղղված հրատապ հարցադրմանն ի պատասխան՝ Բարձր ներկայացուցիչ / փոխնախագահ Ժոզեպ Բորելը Եվրահանձնաժողովի անունից դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Ղազանչեցոց մայր տաճարի ռմբակոծումը: Եվրապատգամավոր Ֆուրլասի կողմից ուղղված հրատապ հարցման մեջ նշվում էր, որ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով […]
09:54 04.03.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ✅Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ ✅Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-150 մետր։ ✅Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ✅Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ✅Վթարներից, պատահարներից և […]
09:04 04.03.2021
Մարտի 4-ին, ժամը 03։19-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցի թիվ 5 հասցեի 2-րդ հարկի աշխատասենյակներից մեկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 03։38-ին, մարել՝ 04։00-ին։ Այրվել է պահարանը փաստաթղթերով և գույքը՝ […]
08:56 04.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ կցորդիչով բեռնատարների համար (հարկավոր է կիրառել անվաշղթաներ)։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա […]
08:23 04.03.2021
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կողմի ծակած-կտրած թափանցող վերքեր, հեմոռաջիկ տրավմատիկ շոկ, աջակողմյան պնեվմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գավառ քաղաքի բնակիչ, 17-ամյա Պարգև Ս.-ն է, ով […]
08:14 04.03.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. մարտի 5-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 6-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Շարա-Տալյան, Ս.Վրացյան փողոցների, Ալեք Մանուկյան 8, 10, 17, Վարդանանց 20, 24, 26, 30-120 համարների, «Դինամո» մարզահամալիրի, Քաջազնունու 4, Նար-Դոսի 107-130 և Զավարյան 70-85 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում […]
08:06 04.03.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արամի փ. 4/6 շենք, Չարենցի փ. 55, 59, 61, 63/13 շենքեր, Այգեստան 4, 5, 6, 12 փողոցների սեփական տներ մասնակի, Մարտի 8-ի փողոցի 13, 18, 34, 36 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 36 […]
23:59 03.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ կցորդիչով բեռնատարների համար (հարկավոր է կիրառել անվաշղթաներ)։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա […]
23:25 03.03.2021
Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) գների ամենամեծ աճը 2021 թվականի հունվարին եղել է շաքարավազի, կարտոֆիլի և արևածաղկի ձեթի համար։ Այդ մթերքները 2020 թվականի հունվարի համեմատ թանկացել են համապատասխանաբար 56,9% -ով, 33,5% – ով և 29,5%-ով, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի օգնական Իյա Մալկինան: «Եթե այս տարվա հունվարին գները համեմատենք 2020 թվականի հունվարի հետ, ապա […]
23:10 03.03.2021
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանն այսօր բոյկոտել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին չի հաջողվել անձամբ վարչապետից ստանալ իրենց հարցերի պատասխանները: Ռազմագերիների վերադարձի, մարտի մեկի հանրահավաքին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների ու գործադիրին ուղղված այլ հարցերի մասին՝ տեսանյութում: