18:00 02.03.2021
2019-ի մարտի 14-ին հարուցված քրեական գործով Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, 2020-ի հունվարի 31-ի դատավճռով «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Գևորգյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հիմնավորված է համարել, որ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը […]
17:56 02.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ անցանելի։ Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: […]
17:55 02.03.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մարտի 1-ին և 2-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ […]
17:50 02.03.2021
Դանակով ու կացնով միջադեպ Զվարթնոց գյուղում: Մեկ անձ ձերբակալվել է: Ոստիկանության տեսանյութը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:44 02.03.2021
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առիթով: Ուղերձում ասվում է. «Հարգելի գործընկերներ Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրը: Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ: Քսանինը տարի առաջ՝ այս օրը, ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծածանվեց Հայաստանի անկախ Հանրապետության եռագույնը՝ որպես միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու խորհրդանիշ: Այսօր մենք երախտիքի խոսքերով […]
17:25 02.03.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Ճամբարակի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
17:18 02.03.2021
Մարտի 1-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական հավաքներ: Հավաքների անցկացման նպատակն էր մարտավարական բարդ պայմաններում կրակի տարբեր տեսակների կիրառման ժամանակ զինծառայողների մասնագիտական կարողությունների զարգացումը:
17:11 02.03.2021
Փետրվարի 28-ին՝ առավոտյան ժամը 7-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արմաշից երկու կասկածելի ուղևոր է նստել գնացք: Նրանք իջել են Արարատ կայարանում, իսկ մոտները եղել է պարկերով ծխախոտ և օղի: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց Արարատ գյուղ և, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեց Արարատ քաղաքի բնակիչ, 59-ամյա մի տղամարդու` իր վարած […]
17:05 02.03.2021
«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայրենիքի փրկության շարժումը խիստ մտահոգիչ է համարում նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին այսօր հրապարակած դիրքորոշումը: Տարածված հաղորդագրության բովանդակության մեջ երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը: Ելնելով վերոգրյալից՝ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները պահանջում […]
16:52 02.03.2021
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը մարտի 2-ի դրությամբ (2021թ.): Ըստ այդմ՝ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 105 մլն մ³-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից: Ազատի ջրամբարում ջրի ծավալը 11.0 մլն մ³-ով ավել է նախորդ տարվա նույն օրվա ծավալից, իսկ Արփի լիճ ջրամբարում՝ 23.5 մլն մ³-ով: Ապարանի և […]
16:45 02.03.2021
1-ին զորամիավորման զորամասերից մեկում մարտի 1-2-ը տեսական և գործնական պարապմունքներ են անցկացվել նորակոչիկ զինծառայողների հետ: Նորակոչիկները ծանոթացել են համազորային կանոնադրություններին, անցկացրել շարային պատրաստության պարապմունքներ։
16:40 02.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ անցանելի։ Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: […]
16:32 02.03.2021
5-րդ զորամիավորման զորամասերում մարտի 1-ին մեկնարկել են ղեկավար կազմի, ապահովման և սպասարկման անձնակազմերի գերատեսչական ստուգումները: Զեկույցով հանդես է եկել զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանը, այնուհետև անցկացվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի ստուգատես:
16:26 02.03.2021
ԱԺ-ն ավարտել է «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» հայտարարության քննարկումը փակ կարգով: Նիստի բաց հատվածում նախագծի համահեղինակ Թագուհի Թովմասյանը հրապարակել է հայտարարության տեքստը։ «ԱԺ-ն արձանագրում է, որ 2020-ի փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի ուղղակի աջակցությամբ ու ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ […]
16:10 02.03.2021
ԱԺ օրակարգում այսօր եղել է նաև դատարան դիմելու համար պետտուրքերի ավելացման մասին հարցը: Ըստ այդմ՝ սահմանվում է պետտուրքի առավելագույն չափ՝ Առաջին ատյանի դատարան դիմելու համար ոչ ավելի, քան 25 մլն, Վերաքննիչ դատարան դիմելու համար՝ ոչ ավելի, քան 15 մլն և Վճռաբեկ դատարան դիմելու համար՝ ոչ ավելի, քան 10 մլն դրամը: Նախատեսված են այլ փոփոխություններ ևս: […]
15:59 02.03.2021
Սևանա լճի մակարդակը 2021 թվականի մարտի 1-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 55 սանտիմետր բարձրության վրա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, այն 11 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Նույն աղբյուրի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 9-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 26 […]
15:47 02.03.2021
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի փետրվար ամսին լույս աշխարհ են եկել 157 երեխա՝ 78 տղա և 79 աղջիկ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից՝ նախորդ տարվա փետրվարի համեմատ այս տարվա փետրվարին մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցված ծնունդների թիվն ավելացել է 50-ով։ Մարտունու ծննդատանը գրանցվել է 88, Սևանի ԲԿ-ում՝ 26, Գավառի […]
15:45 02.03.2021
Հանրապետության նախագահը կարևորում է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցի վերաբերյալ առաջացած քաղաքական ճգնաժամի հրատապ հանգուցալուծումը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Այդ նպատակով հանդիպումներ են եղել վարչապետի, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի և Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Ուսումնասիրվել են ազատելու մասին հրամանագրի նախագծի […]
15:35 02.03.2021
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 180 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը պետքարտուղար Էնթոնի Բլինկենին կոչ է արել ժողովրդավարությունից ավելի ու ավելի հեռացող և հակաամերիկյան քաղաքականություն վարող Թուրքիային պարտադրել հետևելու մարդու իրավունքների պաշտպանությանը, Asbarez-ի փոխանցմամբ, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ «Մենք միանում ենք մեր կոալիցիոն գործընկերների, համայնքի ակտիվիստների և Ամերիկայի դաշնակիցների հետ՝ ողջունելով այս հզոր, […]
15:25 02.03.2021
ԱԺ լիագումար նիստերի օրակարգում այսօր ներառված էր նաև Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությանը հարցը, որը, սակայն տեղի չի ունենա: Այս մասին զեկուցեց ԱԺ նախագահը՝ տեղեկացնելով պատճառների մասին: «Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հետ կապված փոխանցեցին ԲԴԽ նախագահի գրությունը, որ երեք թեկնածուներից մեկը՝ Սամվել Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել, ինչն անհնար է դարձնում հարցի քննարկումը, թեկնածուին ներկայացնողը ևս բացակայում […]
15:18 02.03.2021
Ոստիկանության Թալինի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 1-ին մայրաքաղաքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Ժիրայր Հ.-ն, որը փետրվարի 28-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ժիրայր Հ.-ն […]
15:17 02.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի։ Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ […]
15:08 02.03.2021
Քիչ առաջ տեսակցել եմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, առողջություն մաղթել նրան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Նախագահի հետ քննարկել ենք երկրում ստեղծված ճգնաժամային ներքաղաքական իրադրությունից հնարավոր ելքերը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով կիսանախագահական կառավարման ձևին անցնելու նպատակահարմարությունը»,- գրել է Մարուքյանը։ Ավելի […]
14:56 02.03.2021
ՊԵԿ մի շարք աշխատակիցների թույլատրվում է իրականացնել օպերատիվ միջոցառումներ, սակայն նրանք ներառված չեն «Զենքի մասին» օրենքով նշված այն աշխատակիցների թվում, ովքեր զենք կրելու իրավունք ունեն: ԱԺ-ում հարցն այսօր ներկայացվել է երկրորդ ընթերցմամբ: «Այդ նպատակով նախաձեռնվել է օրենսդրական փոփոխությունը, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ առաջարկություններ չենք ստացել»,- ներկայացրել է ՊԵԿ փոխնախագահ Արշակ Զաքարյանը: Գլխադասային հանձնաժողովը ևս դրական […]
14:51 02.03.2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ անտառները կենցաղային մնացուկներով ու թափոններով աղտոտելու դեպքում նախատեսված տուգանքի մասին․ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ անտառները կենցաղային մնացուկներով և թափոններով աղտոտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի (200.000 ՀՀ դրամ) չափով»:
14:41 02.03.2021
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Էրեբունու վետերանների հետ մարտի 1-ին Հյուսիսային ավտոկայանից բերման են ենթարկել 38-ամյա Բենիամին Թ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
14:36 02.03.2021
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնել է կենսաթոշակային ոլորտում կարևորագույն փոփոխություններ նախաձեռնելու մասին: Մեսրոպ Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ կենսաթոշակային ոլորտում կարևորագույն փոփոխություններ են նախաձեռնել։ «Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների մասին շրջանառվող նախագծի՝ նախատեսվում է 90 տարեկան և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում […]
14:17 02.03.2021
Россия1 հեռուստաալիքով մեկնարկած Ну-ка, все вместе! շոուի նոր եթերաշրջանի առաջին թողարկման ժամանակ ժյուրիի բոլոր 100 անդամները 16-ամյա Գարիկ Զաբելյանի ելույթի ժամանակ ոտքի են կանգնել: Ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարևը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ելույթի տեսանյութը և գրել. «Հենց առաջին եթերի ժամանակ 16-ամյա Գարիկ Զաբելյանն իր հիասքանչ ձայնով և Ուիթնի Հյուսթոնի ստեղծագործության անիրական կատարմամբ ոտքի կանգնեցրեց […]
14:04 02.03.2021
Ոստիկանության Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 1-ին Արմավիր քաղաքի Գորկու փողոցից բերման է ենթարկվել 64-ամյա Հովհաննես Ս.-ն, որը փետրվարի 25-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: