TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հավաքների և ցույցերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 3 դեպք է արձանագրվել

11:05 03.03.2021

Վերջին շրջանում կատարվող գործընթացների, այդ թվում քաղաքական ուժերի կողմից հրավիրվող հավաքների և ցույցերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 3 դեպք է արձանագրվել, որոնց քրեիրավական գնահատական տալու ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից ապահովվել է համապատասխան քրեադատավարական ընթացակարգ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․ «Դեպքերից երկուսը կապված են «Yerkir.am» լրատվական […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք

11:02 03.03.2021

Մարտի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172816 դեպք, որոնցից 163906-ն` առողջացած, 3202-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 739116 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2526 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք: Ունենք 168 առողջացած և 2 մահվան դեպք: […]

̰
Մարտի 2-3-ը բացահայտվել է հանցագործության 65 դեպք

10:52 03.03.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության` 20, անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ապօրինի ծառահատման՝ 3, անձի առևանգման, ընտանեկան բռնության և փաստաթղթեր կեղծելու՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ […]

̰
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է

10:47 03.03.2021

Վերջին շրջանում էականորեն ավելացել են Ճանապարհային ոստիկանությունում ստացվող դիմումները՝ կապված վճարված վարչական ակտերը ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու հետ, որոնցով հարուցված կատարողական վարույթներով գանձվել են կատարողական ծախսեր, արգելանքներ կիրառվել բանկային հաշիվների նկատմամբ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեպքերի գերակշիռ մասով վճարումները կատարված են եղել օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ինչով էլ պայմանավորված՝ վարչական […]

̰
Պարո՛ն Վարդազարյան, Դուք գիտե՞ք՝ որտեղ եք գտնվում. «Իմ քայլի» պատգամավորը՝ ԲԴԽ նախագահին

10:41 03.03.2021

«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն ԱԺ-ում դիմել է ԲԴԽ նախագահին․ «ԱԺ-ում 132 պատգամավորի կոչ եք անում չշփոթել դատախազի տարեկան զեկույցի հետ, Դուք գիտե՞ք որտեղ եք գտնվում, Ձեզ որևէ հարց չունեմ»,-ասել է նա: ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն արձագանքել է. «Ես որևէ վարքագծի կանոն չեմ խախտել, որևէ շփոթմունք չունեմ և շատ լավ պատկերացնում եմ, որ Դատական օրենսգրքի […]

̰
Դատական իշխանությունը հաշվետու չէ ԱԺ-ին. ԲԴԽ նախագահը հրաժարվում է պատասխանել քաղաքական բնույթի հարցերին

10:36 03.03.2021

Խորհրդարանում այսօր շարունակվել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Հիշեցնենք՝ երեկ դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանի ինքնաբացարկի հանգամանքները ներկայացնելուց հետո ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Նշենք, որ հարցերը մեծամասամբ վերաբերել են ԲԴԽ նախագահի՝ նոյեմբերի 15-ին հրապարակած հայտարարությանը: Այսօր ևս հարցերը շարունակվել են նույն հարցադրումից: «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը շարունակել է պնդումը, […]

̰
Դատարան հայց ներկայացնելու պետական տուրքի չափը կբարձրանա. ԱԺ-ն ընդունել է մի շարք օրինագծեր

10:28 03.03.2021

ԱԺ-ն այսօր աշխատանքները սկսել է երեկ քննարկված նախագծերի քվեարկություններով: Ըստ այդմ՝ ընդունվել են հետևյալ նախագծերը․ Լիլիթ Մակունցի և Գևորգ Պապոյանի ներկայացրած «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթրցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 77 կողմ, 5 դեմ, 15 ձեռնպահ ձայներով, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ […]

̰
Ներկայիս հրամայականն է, որ կրկնապատկված եռանդով շարունակենք ձևավորված գործարար ավանդույթները․ Արսեն Ղազարյան

09:55 03.03.2021

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ուղերձ է հղել Գործարարի օրվա առիթով․ «Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Գործարարի օրվա առթիվ։ Մարտի 3-ը պատահական չէ ընտրված՝ այն հայ մեծանուն ձեռներեց ու բարերար Ալեքսանդր Մանթաշյացի ծննդյան օրն է, և սկսած 2017 թվականից պաշտոնապես նշվում է նաև որպես գործարար համայնքի գնահատանքի օր։ Հենց Մանթաշյանցի նախաձեռնող, […]

̰
Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ ավտոճանապարհին բուք է

09:40 03.03.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ✅Գորիս-Սիսիան և Գորիս-Շուռնուխ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ ✅Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ ավտոճանապարհին բուք է։ ✅Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ ?Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:07 03.03.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արամի փ. 4/6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խաղաղ Դոնի փ. 1, 1/1, 1/2 շենքեր և 7-125 սեփական տներ, 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 18, 20 շենքեր, Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:59 02.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վայոց ձորի մարզի […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 17 ավտոմեքենա

23:40 02.03.2021

Մարտի 1-ից 2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Մարալիկ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» հատվածում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 17 ավտոմեքենա և 26 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

̰
Միջազգային ադրբեջանալեզու լրատվամիջոցները ևս սկսել են անդրադառնալ ՀՀ ՄԻՊ-ի հայտարարություններին

23:35 02.03.2021

Միջազգային ադրբեջանալեզու լրատվամիջոցները ևս սկսել են անդրադառնալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին կապված նրա հետ, որ Սյունիքում սահմանների հետ կապված գործընթացը խախտում է բնակիչների իրավունքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Միջազգային ադրբեջանալեզու լրատվամիջոցները ևս սկսել են անդրադառնալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին կապված նրա հետ, որ Սյունիքում սահմանների հետ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:15 02.03.2021

Հանրապետության տարածքում՝ Մարտի 2-ի ցերեկը առանձին շրջաններում, 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մարտի 2-ի ցերեկը սպասվում է […]

̰
Մերկասառույց, ձյուն և փակ ճանապարհներ

23:01 02.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ անցանելի։ Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վայոց ձորի մարզի Ջերմուկ […]

̰
Արմավիրի մարզում ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ

22:50 02.03.2021

Այսօր՝ մարտի 2-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում  բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով  5 հոգի մարմնական […]

̰
Քաղաքական հայտարարություններ ԱԺ ամբիոնից․ պատգամավորները խոսում են վերջին զարգացումների մասին

22:10 02.03.2021

ԱԺ-ում այսօր վերջին նիստի ժամանակ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով։ Գրանցվել է 20 պատգամավոր։ Հայտարարությունների գերակշիռ մասը վերաբերել է վերջին օրերի զարգացումներին, և երեկվա երկու հանրահավաքներին։ Մանրամասները՝ ռեպորտաժում։  

̰
ԱԺ-ն փակ նիստում քննարկել է Գերիների հայրենադարձությանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու հարցը

21:47 02.03.2021

ԱԺ-ն այսօր փակ նիստում քննարկել է Գերիների հայրենադարձությանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու հարցը: Այս և այլ հարցերի քննարկումները ուղեկցվել են սուր հարցերով ու քննադատություններով: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ

21:15 02.03.2021

Մարտի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ Բարձր ներկայացուցիչը միմյանց շնորհավորեցին ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի կապակցությամբ: […]

̰
Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում 500  բեռնատար կա կուտակված

20:55 02.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունից  տեղեկացնում են․ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են : Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ անցանելի։ Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի […]

̰
Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Opel-ը բախվել է ծառին․ուղևորը տեղում մահացել է

20:50 02.03.2021

Այսօր՝ մարտի 2-ին,  ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Սարուխան գյուղի բնակիչ, 59-ամյա Արտավազդ Հովհաննիսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 53.5-րդ կմ հատվածում՝ Սարուխան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին: Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով […]

̰
Լիտվայի ԱԳ նախարարության «Պահապան հրեշտակը» ծածկվել է  Հայաստանի դրոշով

20:09 02.03.2021

Լիտվայի Արտաքին գործերի նախարարության «Պահապան հրեշտակը» ծածկվել է  Հայաստանի դրոշով, քանի որ այսօրվանից ուժի մեջ է մտել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կարող է Հայաստանին բերել ժողովրդավարության և օրենքի գերակայության ավելի բարձր չափանիշեր»,-շնորհավորական ուղերձում ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ  Առնոլդաս Պրանկկևիչուսը: «Դա տոնակատարության առիթ է Լիտվայի […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Նիդեռլանդների Թագավորության դեսպանին

19:59 02.03.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության առաջին ռեզիդենտ դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանում Նիդեռլանդների ռեզիդենտ դեսպանության բացումը և հույս հայտնել, որ Հայաստանում դեսպանի ներկայությունը թույլ կտա առավել ակտիվացնել երկու երկրների միջև շփումներն ու հարաբերությունները: Նիդեռլանդների դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրել է փոխվարչապետին, որ կներդնի առավելագույն ջանքերը հայ-նիդեռլանդական […]

̰
ՀՀ վարչապետը դիվանագետներին շնորհավորել է մասնագիտական տոնի առիթով

19:40 02.03.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ։ «Հարգելի դիվանագետներ Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Այսօրվա բարդ համաշխարհային միջավայրում ձեր դերն ու առաքելությունը մեր պետության կյանքում առավել մեծ նշանակություն է ստանում։ Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաև ձեզնից սպասումները։ Չնայած պատերազմի հասցրած հարվածներին՝ մենք պետք է կարողանանք ոտքի կանգնել, հասկանալ […]

̰
ՀՀ ՔԿ-ն վարույթ է ընդունել Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի տնօրենի կողմից կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը

19:25 02.03.2021

Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել Ն. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Ն. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի տնօրենի կողմից առերևույթ […]

̰
Փորձել են պետությունից հափշտակել 3 միլիոն 270 հազար դրամ․ ՔՈԳՎ ծառայողների նոր բացահայտումը

19:10 02.03.2021

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միություն» հասարակական կազմակերպության նախագահն ու 16 անդամներ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, համաձայնության գալով միմյանց հետ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում ռազմական գործողություններին մասնակցած անձանց Հայաստանի կառավարության […]

̰
Կառավարման կիսանախագահական համակարգի անցնելուց մինչև արտահերթ ընտրություններ. 3 խմբակցությունների անդամների տեսակետները

19:00 02.03.2021

Խորհրդարանական երեք խմբակցությունների անդամները ԱԺ միջանցքներում լրագրողների հետ զրույցում անդրադարձել են արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի»:

̰
Նոր կարգ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման վերաբերյալ

18:55 02.03.2021

2021 թվականի հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգի համաձայն` ԿԳՄՍ նախարարությունը պետք է ստեղծի և վարի գործուղվող մասնագետների շտեմարան: Այն կստեղծվի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (Emiss.am)՝ որպես առանձին ենթաբաժին, որտեղ կենտրոնացված կլինեն բոլոր մարզերից հավաքագրված տվյալները գործուղման պահանջարկի և գործուղվելու ցանկություն ունեցող մասնագետների վերաբերյալ: Նոր միասնական տեղեկատվական […]

̰
Ճամփորդող ընտանիքի բոլոր անդամների Covid-19 թեստի արդյունքները մեկ հավելվածում․ «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» ծրագրում թողարկվել է նոր տարբերակ

18:45 02.03.2021

Փետրվարի 1-ից մեկնարկած «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև ապրիլի 1-ը: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների համագործակցության արդյունքում մինչև ապրիլի 1-ը վերոնշյալ էլեկտրոնային ծրագրի միջոցով` 2 երկրի սահմանային անցման կետերում, լաբորատոր թեստի բացասական արդյունքի հիման վրա անձը կկարողանա հատել երկրի սահմանն ու մուտք գործել ՌԴ: Հավելվածից օգտվելու քայլերն են. Ռուսաստանի Դաշնություն […]

̰
Պաշտպանության նախարարն այցելել է հատուկ նշանակության զորամաս

18:17 02.03.2021

Մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է հատուկ նշանակության N զորամաս, խորհրդակցություն անցկացրել ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանի և զորամասի հրամանատարական կազմի հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել հայրենիքի պաշտպանության գործում զորամասի անձնակազմի, մասնավորապես՝ զորամասի նախկին հրամանատար, Հայաստանի ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի ներդրած ավանդը, հետաքրքրվել զինծառայողների մարտական […]

̰
BACK_TO_TOP