17:30 26.02.2021
ԱԺ կրթության, գիտության, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարված փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները: Պատգամավորները հետաքրքրվել են գիտության ֆինանսավորման, հոգաբարձուների խորհուրդների ձևավորման և խնդրահարույց այլ հարցերով: Նախարարը վստահեցրել է, որ 2022-ին գիտության բյուջեն շատ ավելին կլինի, […]
17:28 26.02.2021
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։ Անցկացվել է շարային ստուգատես, ստորաբաժանումների հրամանատարներն ստուգել են հերթափոխի մեկնող զինծառայողերի պատրաստվածության աստիճանը, անհրաժեշտ միջոցների և փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
17:15 26.02.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել օրեր առաջ Հայաստանի կին խորհրդարանականների՝ Վալենտինա Մատվիենկոյին ուղղված նամակին, որով պատգամավորները խնդրում էին օժանդակել հատկապես գերեվարված կանանց վերադարձին: Հեռախոսազրույցի […]
17:08 26.02.2021
Երևանի Հյուսիսային համալսարանի մի խումբ ուսանողներ և դասախոսներ օրերս այցելել են ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոն։ Կենտրոնի հրահանգիչներն ու մասնագետներն ուսանողներին ծանոթացրել են խաղաղապահների ծառայության առանձնահատկություններին, հրաձգային զենքի օգտագործման կանոններին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Ուսանողները շրջել են կենտրոնում, ծանոթացել պայմաններին, գրքեր նվիրել խաղաղապահներին։
17:01 26.02.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 24-ին այցելել է ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարը ինստիտուտի տնօրենի՝ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի և նախարարության աշխատակիցների հետ շրջել է ինստիտուտի տարածքում, ծանոթացել աշխատակիցների հետ, ապա տնօրենի աշխատասենյակում կարճատև զրույց […]
16:57 26.02.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 26-ին այցելել է Գյուղական ֆինանսավորման կառույց (ԳՖԿ)՝ վերջինիս գործունեությանը, ընթացիկ և նախատեսվող ծրագրերին ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Կառույցի նպատակն է աջակցել գյուղատնտեսական գործունեության ակտիվացմանը գյուղական տարածքներում փոքր և միջին արտադրողների ու ձեռնարկատերերի համար համապատասխան ֆինանսական պրոդուկտները մատչելի դարձնելու միջոցով։ […]
16:45 26.02.2021
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի որոշմամբ՝ մարտի 15-ից ԵՊՀ կրթական բոլոր ծրագրերով ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները: Ըստ հրամանի՝ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներն անցնելու են բնականոն աշխատանքի՝ դասերն իրականացնելով լսարանային պայմաններում: Բացի դրանից՝ մարտի 15-ից ԵՊՀ կառուցվածքային բոլոր ստորաբաժանումները գործելու են՝ համաձայն ներքին կարգապահական կանոններով սահմանված աշխատաժամանակի ռեժիմի:
16:24 26.02.2021
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգը (Շվեդիա) և Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) անհանգստություն են հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԽԽՎ լրատվական ծառայությունից: «Մենք ծայրաստիճան մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներով: Մասնավորապես, անընդունելի ենք համարում Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից երեկ տարածված հայտարարությունը, որով պահանջում են ժողովրդավարական ճանապարհով […]
16:07 26.02.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի հետ օպերատիվ խորհրդաժողովի ժամանակ քննարկել է ԼՂ շուրջ իրավիճակը։ «Այսօր մենք կքննարկենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ: Ես կցանկանայի լսել ձեր գնահատականները, թե ինչպես են աշխատում մեր խաղաղապահները, արտակարգ իրավիճակների նախարարությունը, սահմանապահները և ինչպես է համագործակցությունն այս ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ՝ մեր արտասահմանյան գործընկերների հետ»,- ասել է Պուտինը:
16:06 26.02.2021
Հայաստանում կառավարության փոփոխությամբ պետք է զբաղվի ժողովուրդը, ոչ թե բանակը, Թուրքիան դեմ է հեղաշրջումներին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ և պահանջել էր վարչապետ […]
15:53 26.02.2021
Հանրապետության Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից։ Զրուցակիցները քննարկել են առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում Հանրապետության նախագահի և խորհրդարանի դերը: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպումներ է ունեցել նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար […]
15:41 26.02.2021
ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ են հանդես եկել: Սակայն ԱԺ խորհրդի նիստը չի կայացել: Խմբակցությունների ղեկավար անդամները ներկայացրել են իրավիճակն ու մեկնաբանել իշխանական խմբակցության դիրքորոշումը: Մանրամասները՝ տեսանյութում։
15:33 26.02.2021
Փետրվարի 23-ին՝ ժամը 20։20-ին, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողերը մետրոյի «Բարեկամություն» կայարանից, սառը զենք կրելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևանի Փափազյան փողոցի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդի: Նրա ձեռքի պայուսակում 10 սանտիմետր շեղբի երկարությամբ դանակ և մետաղյա կռփազենք կար: Սառը զենքերն առգրավվել են, նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Չկա վիճակագրություն, թե նման հայտնաբերումներով ծանր և առանձնապես ծանր […]
15:02 26.02.2021
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, ՊՊԳՎ Կենտրոնական բաժնի ծառայողների հետ իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 25-ին Ֆրունզեի փողոցից բերման են ենթարկել 46-ամյա Վարդան Ս.-ին, որը փետրվարի 22-ից Մարաշի բաժանմունքի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից […]
14:29 26.02.2021
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 25-ին բաժին է ներկայացել Լևոն Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը […]
14:27 26.02.2021
Ադրբեջանը անհրաժեշտ է համարում օրակարգից բացառել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը և անմիջապես կարձագանքի Հայաստանի կողմից «ռևանշիզմի ցանկացած փորձի», ուրբաթ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում: ՏԱՍՍ-ը հավաքել է Ալիևի առանցքային հայտարարությունները: Ղարաբաղի կարգավիճակի և տարածաշրջանում առկա հակամարտության մասին Ալիևն ասել է. «Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա Հայաստանի և հայ ժողովրդի համար […]
13:44 26.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
13:35 26.02.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն վերադարձրել է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, որոնք գերեվարվել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում, և միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտներն» են պահվում Ադրբեջանի կողմից: «Ռազմագերիները, որոնք մեզ մոտ էին, մենք բոլորին վերադարձրել ենք: Եվ մենք վերադարձրել ենք ավելի վաղ, քան մեզ են վերադարձրել: Այս մարդիկ (ներկայումս գտնվում են Ադրբեջանում) […]
13:24 26.02.2021
Փետրվարի լույս 26-ի գիշերը ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Երևանում բնակվող 36-ամյա մի տղամարդ մեքենայում ապօրինի զենք-զինամթերք ունի։ Նա, ընկերոջ հետ, նույն օրը հայտնաբերվեց Գայի պողոտայում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, օպերատիվ տվյալները հավաստի էին. մեքենայում հայտնաբերվել է գործարանային […]
12:43 26.02.2021
Շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարություն է տարածել, որում տվել է վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանը։ «Սիրելինե՛րս, Անցյալ տարին չափազանց ծանր էր բոլորիս համար՝ համաճարակ, պատերազմ, իմ դեպքում նաև՝ անձնական դժբախտությունն ու պետության բացարձակ անտարբերությունը հայկական շախմատի նկատմամբ: Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: […]
12:28 26.02.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են: Այս մասին նա ասել է փետրվարի 26-ին ՝ արտասահմանյան լրագրողների համար հրավիրված մամուլի ասուլիսում: «Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ այսօր Հայաստանն այնպիսի ծանր իրավիճակում է, որ այնտեղ տեղի ունեցող գործընթացները խաթարում են հայկական պետականությունը, և դրա մեղավորը Հայաստանի […]
12:19 26.02.2021
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի՛ հայրենակիցներ Արդարադատության նախարարությունը հանրային ծառայությունների մատուցման ոլորտում արմատական բարեփոխում է իրականացնում: ✅Արդյունքում այլևս պետական տուրք չի պահանջվի․ ? Ամուսնության գրանցման, ? ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու, ? Առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու, ?Առանձին տառերի կամ թվերի կամ ուղղագրական սխալների փոփոխության համար։ ✅Իսկ ՔԿԱԳ պետտուրքի […]
12:11 26.02.2021
Փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ: Նախարարներ Այվազյանն ու Բաբայանը կարևորեցին Հայաստանի և Արցախի քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության էլ ավելի ամրապնդումը և փոխշփումների ու խորհրդակցությունների անցկացումը` առկա օրակարգային հարցերի առավել արդյունավետ քննարկման և հետագա քայլերի ուրվագծման համար: Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական […]
12:08 26.02.2021
Եվրոպական միությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրո դրամաշնորհ էր հատկացրել։ Այս գումարը մասն է 30 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության, որի վերաբերյալ գրանտային համաձայնագիրը Եվրոպական միության հետ կնքվեց 2020 թվականի սեպտեմբերին։ 9 միլիոն եվրո դրամաշնորհի ծախսման ուղղությունները փետրվարի 25-ին հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։ Ի՞նչ ուղղություններով են ծախսվելու այս […]
12:05 26.02.2021
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հովհաննես ՎԻՐԱԲՅԱՆԻՆ նշանակել Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)»։
11:41 26.02.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում կասեցվել է ալրային հրուշակեղեն արտադրող «ԱՏՈՄՄԻԼԵՆ» ՍՊԸ արտադրամասերի աշխատանքը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս արտադրամասերում խախտվել են օրենսդրությամբ նախատեսված սանիտարահիգիենիկ նորմերը, վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ տարածքները առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, իսկ սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում […]
11:16 26.02.2021
Տեսչական մարմինը 2020 թվականին կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մարտ ամսից մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացրել է 22 520 մշտադիտարկում։ Պարետի որոշմամբ՝ ժամանակավորապես կասեցրել է 2 866 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն։ Կարանտինի ժամանակահատվածում՝ 2020 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը իրականացրել է 10 330 ստուգայց, որի ընթացքում բացահայտվել է 1 411 խախտում, նշանակվել […]
11:01 26.02.2021
Փետրվարի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171510 դեպք, որոնցից 163165-ն` առողջացած, 3183-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4349 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 720629 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3947 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք: Ունենք 181 առողջացած և 4 մահվան դեպք: […]
10:51 26.02.2021
Նիդերլանդների խորհրդարանը փետրվարի 25-ին երկու հայանպաստ որոշում է կայացրել. ընդունվել է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձևը, որը Նիդերլանդների կառավարությունից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հավանության է արժանացել Մարտին վան Հելֆերտի բանաձևը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը՝ ընդգծելով, որ հոլանդահայերը […]
10:43 26.02.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության` 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, յուրացման կամ վատնման՝ 5, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 3-ական, անձի առևանգման ու ընտանեկան բռնության՝ 2-ական, սպանության փորձի, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, […]