17:01 26.02.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 24-ին այցելել է ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարը ինստիտուտի տնօրենի՝ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի և նախարարության աշխատակիցների հետ շրջել է ինստիտուտի տարածքում, ծանոթացել աշխատակիցների հետ, ապա տնօրենի աշխատասենյակում կարճատև զրույց ունեցել հնարավոր համագործակցության վերաբերյալ։
Այնուհետև տեղի է ունեցել քննարկում ինստիտուտի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է նաև ՀՀ ԳԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր Յուրի Սուվարյանը։
Վլադիմիր Հարությունյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել նախարարին այցի համար, ապա ներկայացրել ինստիտուտի գործունեությունը և նախատեսվող ծրագրերը։
«Հույս ունեմ, որ այսօրվա հանդիպումը նոր մեկնարկ կլինի գիտական հանրության և տնտեսության պետական կառավարման գերատեսչության միջև համագործակցության համար: Հանրապետության արդի կացությունը ենթադրում է նոր մոտեցումներ հատկապես տնտեսության ոլորտում և հուսով եմ, որ կարդարացնենք Ձեր սպասելիքներն ու ակնկալիքները և համատեղ կհասնենք նպատակների իրականացմանը ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման: Ուզում եմ հատուկ նաև նշել, որ չնայած կառավարության ներկայացուցիչների հետ տարբեր ձևաչափերով բազմաթիվ հանդիպումների, սա առաջին դեպքն է, երբ նախարարն անձամբ է այցելում տնտեսագիտության ինստիտուտ, ինչը միաժամանակ և՛ հաճելի է, և՛ պարտավորեցնող»,- նշել է նա:
Անդրադառնալով ինստիտուտի գործունեությանը՝ Վ․ Հարությունյանը նշել է, որ ինստիտուտի գիտական թեմատիկան բխել է կառավարության գործունեության ծրագրից, արդյունքները ներկայացվել են կառավարությանը և շահագրգիռ այլ մարմիններին, ինչպես նաև գիտական հանրությանը: Նշվել է նաև, որ տարբեր գերատեսչությունների խնդրանքով իրականացրվել են հետազոտություններ, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն է ներկայացվել ինստիտուտի փորձագիտական կարծիքը գործարար միջավայրի բարելավման 2019-2024 թթ. ռազմավարության վերաբերյալ։
Ինստիտուտի տնօրենը նշել է, որ 1955 թվականին հիմնադրված ինստիտուտը դեռևս խորհրդային տարիներից լուրջ ներդրումներ և դերակատարություն է ունեցել երկրի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների հետազոտության, պետական կառավարման նոր սկզբունքներին համահունչ կադրային բանկի ձևավորման գործում․ ինստիտուտի գիտաշխատողներ են եղել շատ հայտնի գործիչներ:
Նախարար Քերոբյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ներկայացրել է հանդիպման նպատակը և ակնկալիքները։ «Այստեղ ենք՝ հասկանալու, մտքեր փոխանակելու, թե ինչպես կարող ենք համագործակցել և ինչ արդյունքներ կարող ենք ունենալ, ինչպես կարող ենք համատեղել մեր ջանքերը` երկրի տնտեսությունը արագ վերականգնելու և հզորացնելու, որովհետև, եթե ուզում ենք ապրել այս տարածաշրջանում որպես անկախ պետություն, ապա չենք կարող չունենալ հզոր տնտեսություն, իսկ դա առանց ուժեղ գիտելիքի չի կարող լինել: Գիտելիքահեն տնտեսությունն ուղղակի այլընտրանք չունեցող ճանապարհ է․մենք չենք ուզում առանց գիտության առաջ գնալ, հակառակը՝ պատրաստվում ենք գիտական ամբողջ համայնքի ներուժն օգտագործել, զարգացնել, հզորացնել և միասին առաջ գնալ։ Մենք պետք է ուժեղացնենք մեր գիտական ինստիտուտները, ուժեղացնելով գիտությունը, մենք ուժեղացնում ենք մեր երկիրը»,- ասել է Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարը նաև տեղեկացրել է, որ նախարարությունը նոր տնտեսական քաղաքականություն է մշակում, որտեղ գիտելիքի և գիտության շեշտադրումը շատ վառ արտահայտված է և հավելել, որ ցանկալի կլինի ունենալ ինստիտուտի կարծիքը և դիտարկումները։
Վահան Քերոբյանը հայտնել է, որ նախարարությունը նախաձեռնել է մասնավոր հատվածից, բիզնեսներից ասպիրանտական ուսումնասիրությունների, հետազոտությունների պատվերների հավաքագրումը և արդեն իսկ կա բավականին մեծ հետաքրքրվածություն։
Նշելով, որ առանց գիտության առաջ գնալը բոլոր ոլորտներում շատ դժվար կլինի, Յուրի Սուվարյանը ողջունել է նախարարի և նախարարության նախաձեռնությունը այս հանդիպումը կազմակերպելու առումով և ավելացրել․ «Ինստիտուտը երկարամյա հետազոտական փորձ ունի և նախկինում էլ կարևոր դեր է խաղացել տնտեսական քաղաքականություն մշակելու ասպարեզում, հիմա էլ ինստիտուտում կան լավ մասնագետներ՝ խորացած տարբեր ոլորտներում և նախարարության կողմից ցանկացած պատվերի դեպքում ինստիտուտը կարող է գիտական մշակումների միջոցներով ներկայացնել խնդիրների լուծման ճանապարհները: Կարծում եմ, որ համատեղ աշխատանքը երկուստեք շատ օգտավետ կարող է լինել․ ինստիտուտը կունենա ակտուալ թեմաներով զբաղվելու հնարավորություն, իսկ էկոնոմիկայի նախարարությունը կկատարի մեր երկրի զարգացման, մեր երկրի տնտեսական քաղաքականության մշակման մեջ որոշակի ներդրում»:
Ինստիտուտի աշխատակիցները հանդես են եկել գիտագործնական ելույթներով՝ Հայաստանի տնտեսության զարգացման տեսլականի վերաբերյալ, ներկայացրել ինստիտուտի գիտական ներուժը և հիմնական ձեռքբերումները, միջազգային համագործակցությունը, կատարված աշխատանքները և 2021թ․ համար նախատեսված հիմնական ուղղությունները։
Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր և բովանդակալից քննարկման համար՝ համոզմունք հայտնելով, որ գիտական հանրություն-նախարարություն կապը կխորանա և համատեղ աշխատանքով հնարավոր կլինի ստանալ առավելագույն արդյունքներ։
16:52 09.06.2025
Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականըԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին: Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն […] ...
16:45 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել էՀունիսի 6-ին հաղորդվել էր 14-ամյա Հայկազ Առաքելյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին նա հայտնաբերվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...
16:38 09.06.2025
Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էՀունիսի 6-ին՝ ժամը 16:30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 28-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին: 39-ամյա և 12-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 39-ամյա Սիրանուշ Բ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...
16:30 09.06.2025
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտՇարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը: Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում 2 հայտ կստանա դրամաշնորհային աջակցություն։ «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի իրականացումն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության բյուջեում և իրականացվում է «Գրահրատարակչության և գրադարաններ» ծրագրի «Գրականության հրատարակում» միջոցառման շրջանակում: Դրամաշնորահյին մրցույթի առանցքային նպատակն է հայկական […] ...
16:22 09.06.2025
Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներումՀունիսի 5-ին և 6-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անչափահասների հետ աշխատանքներ իրականացնող ծառայողներն այցելել են Խարբերդի մասնագիտացված և Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ։ Համայնքային ոստիկանության, «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը հանդես է եկել Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկերը» տիկնիկային ներկայացումով։ Նախաձեռնության նպատակն էր երեխաներին պարգևել դրական հույզեր, առավել հետաքրքրացնել նրանց առօրյան և […] ...
16:14 09.06.2025
Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներՔրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 67-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղում գտնվող մի անասնագոմին կից հողատարածքում աճեցնում, մշակում է թմրաբույսեր և պահում թմրամիջոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 5-ին կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...