TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ալիևը հայտարարել է, որ վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին

13:35 26.02.2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն վերադարձրել է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, որոնք գերեվարվել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում, և միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտներն» են պահվում Ադրբեջանի կողմից: «Ռազմագերիները, որոնք մեզ մոտ էին, մենք բոլորին վերադարձրել ենք: Եվ մենք վերադարձրել ենք ավելի վաղ, քան մեզ են վերադարձրել: Այս մարդիկ (ներկայումս գտնվում են Ադրբեջանում) […]

̰
Բերման ենթարկվածի մեքենայում Արցախից բերված ապօրինի ինքնաձիգ է հայտնաբերվել

13:24 26.02.2021

Փետրվարի լույս 26-ի գիշերը ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Երևանում բնակվող 36-ամյա մի տղամարդ մեքենայում ապօրինի զենք-զինամթերք ունի։ Նա, ընկերոջ հետ, նույն օրը հայտնաբերվեց Գայի պողոտայում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, օպերատիվ տվյալները հավաստի էին. մեքենայում հայտնաբերվել է գործարանային […]

̰
Լևոն Արոնյանը որոշել է հեռանալ Հայաստանից

12:43 26.02.2021

Շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարություն է տարածել, որում տվել է վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանը։ «Սիրելինե՛րս, Անցյալ տարին չափազանց ծանր էր բոլորիս համար՝ համաճարակ, պատերազմ, իմ դեպքում նաև՝ անձնական դժբախտությունն ու պետության բացարձակ անտարբերությունը հայկական շախմատի նկատմամբ: Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: […]

̰
Ալիևը մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները

12:28 26.02.2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են: Այս մասին նա ասել է փետրվարի 26-ին ՝ արտասահմանյան լրագրողների համար հրավիրված մամուլի ասուլիսում: «Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ այսօր Հայաստանն այնպիսի ծանր իրավիճակում է, որ այնտեղ տեղի ունեցող գործընթացները խաթարում են հայկական պետականությունը, և դրա մեղավորը Հայաստանի […]

̰
ԱՆ հանրային ծառայությունների մատուցման ոլորտում պետտուրքը վերացվում է, որոշ գործընթացների ժամկետներ՝ կրճատվում

12:19 26.02.2021

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի՛ հայրենակիցներ Արդարադատության նախարարությունը հանրային ծառայությունների մատուցման ոլորտում արմատական բարեփոխում է իրականացնում: ✅Արդյունքում այլևս պետական տուրք չի պահանջվի․ ? Ամուսնության գրանցման, ? ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու, ? Առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու, ?Առանձին տառերի կամ թվերի կամ ուղղագրական սխալների փոփոխության համար։ ✅Իսկ ՔԿԱԳ պետտուրքի […]

̰
Արա Այվազյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ

12:11 26.02.2021

Փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ: Նախարարներ Այվազյանն ու Բաբայանը կարևորեցին Հայաստանի և Արցախի քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության էլ ավելի ամրապնդումը և փոխշփումների ու խորհրդակցությունների անցկացումը` առկա օրակարգային հարցերի առավել արդյունավետ քննարկման և հետագա քայլերի ուրվագծման համար: Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական […]

̰
Ինչպե՞ս է ծախսվելու արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված ԵՄ 9 մլն եվրո դրամաշնորհը․ ԱՆ

12:08 26.02.2021

Եվրոպական միությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրո դրամաշնորհ էր հատկացրել։ Այս գումարը մասն է 30 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության, որի վերաբերյալ գրանտային համաձայնագիրը Եվրոպական միության հետ կնքվեց 2020 թվականի սեպտեմբերին։ 9 միլիոն եվրո դրամաշնորհի ծախսման ուղղությունները փետրվարի 25-ին հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։ Ի՞նչ ուղղություններով են ծախսվելու այս […]

̰
Արգենտինայում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

12:05 26.02.2021

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հովհաննես ՎԻՐԱԲՅԱՆԻՆ նշանակել Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)»։

̰
ՍԱՏՄ-ն հրուշակեղենի արտադրություն է կասեցրել

11:41 26.02.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում կասեցվել է ալրային հրուշակեղեն արտադրող «ԱՏՈՄՄԻԼԵՆ» ՍՊԸ արտադրամասերի աշխատանքը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս արտադրամասերում խախտվել են օրենսդրությամբ նախատեսված սանիտարահիգիենիկ նորմերը, վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ տարածքները առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, իսկ սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում […]

̰
2020թ․-ին ԱԱՏՄ-ն իրականացրել է 22 520 մշտադիտարկում, 10 330 ստուգայց

11:16 26.02.2021

Տեսչական մարմինը 2020 թվականին կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մարտ ամսից մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացրել է 22 520 մշտադիտարկում։ Պարետի որոշմամբ՝ ժամանակավորապես կասեցրել է 2 866 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն։ Կարանտինի ժամանակահատվածում՝ 2020 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը իրականացրել է 10 330 ստուգայց, որի ընթացքում բացահայտվել է 1 411 խախտում, նշանակվել […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք

11:01 26.02.2021

Փետրվարի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171510 դեպք, որոնցից 163165-ն` առողջացած, 3183-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4349 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 720629 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3947 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք: Ունենք 181 առողջացած և 4 մահվան դեպք: […]

̰
Նիդերլանդների խորհրդարանը հայանպաստ 2 բանաձև է ընդունել

10:51 26.02.2021

Նիդերլանդների խորհրդարանը փետրվարի 25-ին երկու հայանպաստ որոշում է կայացրել. ընդունվել է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձևը, որը Նիդերլանդների կառավարությունից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հավանության է արժանացել Մարտին վան Հելֆերտի բանաձևը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը՝ ընդգծելով, որ հոլանդահայերը […]

̰
Փետրվարի 25-26-ը բացահայտվել է հանցագործության 56 դեպք

10:43 26.02.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության` 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, յուրացման կամ վատնման՝ 5, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 3-ական, անձի առևանգման ու ընտանեկան բռնության՝ 2-ական, սպանության փորձի, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, […]

̰
Փաշինյանի ելույթից հետո հայտարարություններ են տարածել նաև մի շարք քաղաքական ուժեր

10:33 26.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հայտարարություններ են տարածել նաև մի շարք քաղաքական ուժեր: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ սատարում է վարչապետին և անթույլատրելի է համարում առանձին զինվորականների կողմից հնչեցված քաղաքական հայտարարությունը։ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական, «Ժառանգություն» կուսակցությունները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և մի շարք այլ […]

̰
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները պահանջում են ԱԺ արտահերթ նիստ գումարել

10:29 26.02.2021

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․ «Այսօր՝ 11:00-ին, նշանակված է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ` նախաձեռնված «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից, որտեղ կքննարկվի ԱԺ արտահերթ նիստ գումարելու մեր պահանջը։ Նախորդ անգամները մեր նախաձեռնած նիստերը չեն կայացել, քանի որ ԱԺ խորհրդի «Իմ քայլի» ներկայացուցիչները չէին ներկայանում, որպեսզի այն տապալվի: Հուսով եմ, […]

̰
Օպերայի և բալետի թատրոնում նախատեսված ուսումնավարժանքը հետաձգվում է

10:14 26.02.2021

2021 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 13:00-ին, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում ԱԻ նախարարության ՓԾ փրկարարական ուժերի վարչության կողմից անցկացվելիք ուսումնավարժանքը հետաձգվում է: ԱԻՆ-ը լրացուցիչ տեղեկություն կհայտնի:

̰
Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Սյունիքի մարզի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց

09:48 26.02.2021

Արցախի Հանրապետության տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախում միջշրջանային ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Սյունիքի մարզի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար, ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին երթևեկությունը կազմակերպել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
Շիրակի մարզի Սեպասար գյուղում բուք է

09:05 26.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Սեպասար գյուղում բուք […]

̰
Կարո Փայլանը կոչ է արել հայ ժողովրդին տեր կանգնել ժողովրդավարությանը

08:52 26.02.2021

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը դատապարտել է Հայաստանում հեղաշրջում անելու փորձը: Պատգամավորը կոչ է արել հայ ժողովրդին տեր կանգնել ժողովրդավարությանը: «Կը դատապարտեմ Հայաստանի մէջ պատահած յեղաշրջման փորձը։ Կոչ կ՚ուղղեմ Հայաստանի ժողովուրդին՝ տէր կանգնելու ժողովրդավարութեան»,-նշված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

̰
2019 թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական մաքուր աշխատավարձը բարձրացել է․ Փաշինյան

08:49 26.02.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Երկու փաստ եմ ուզում ընդգծել. Կառավարության որոշմամբ 2019 թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական մաքուր աշխատավարձը բարձրացել է՝ համաձայն հետեւյալ ցանկի. -Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս: -Գնդի հրամ. տեղակալ – 51 հազար դրամ, 12.7 տոկոս: -Գումարտակի հրամանատար – 88 հազար […]

̰
ՊՆ-ն հերքում է Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում սադրանքների մասին տեղեկությունը

08:16 26.02.2021

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է տարածող տեղեկությունը Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքների մասին։ Ներկայացնում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը․ «Մի շարք լրատվամիջոցներ լայնորեն տարածում են ֆեյսբուքյան որոշ օգտատերերի հրապարակած տեղեկությունը` Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքների մասին: Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:09 26.02.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ս․ Երևանցու փ. 32-73 սեփական տներ, Ռուսթավելու փ. 17-41 սեփական տներ, Մաշտոցի պող. 42ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 38/1 շենք, Բագրատունյաց պող․ 7, 11, 13 շենքեր, Նորք Մարաշ՝ որքի 5, […]

̰
ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանում բոլոր կողմերին կոչ է արել խուսափել բռնության էսկալացիայից

00:39 26.02.2021

ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանում բոլոր կողմերին կոչ է արել խուսափել բռնության էսկալացիայից, իսկ զինվորականներին՝ չխառնվել քաղաքականությանը։ «Մենք գիտենք Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Մենք բոլոր կողմերին զսպվածության կոչ ենք անում, կոչ ենք անում խուսափել ցանկացած էսկալացիայից և բռնությունից։ Հիշեցնում ենք բոլոր կողմերին հիմնարար ժողովրդավարական սկզբունքի մասին, որ պետությունների Զինված ուժերը […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:55 25.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:42 25.02.2021

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 10-15 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, […]

̰
Գայի պողոտայի «Ավան Պլազա» հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով տուժածը հոսպիտալացվել է

23:30 25.02.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 25-ին` ժամը 22։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում գտնվող «Ավան Պլազա» հյուրանոցի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […]

̰
ՄԱԿ-ը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

22:53 25.02.2021

ՄԱԿ-ում մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, կողմերին զսպվածության և երկխոսության միջոցով քաղաքական հակասությունների լուծման կոչ են անում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է։ Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն հանգստությունը։ Մենք կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել,  նաև կոչ […]

̰
Ռազմական հեղաշրջման փորձից մինչև քաղաքացիական հավաք. օրվա խճանկարը

22:43 25.02.2021

Այսօր  կեսօրից  ներքաղաքական իրավիճակը կրկին սրվեց: Նախ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց, այնուհետև վարչապետը  քաղաքացիական խաղաղ հավաք հրավիրեց հանրապետության հրապարակում:  Դեպքերի կարճ քրոնիկան՝ ռեպորտաժում:

̰
Գայի պողոտայում հրդեհ է բռնկվել․ հաստատվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

22:32 25.02.2021

Փետրվարի 25-ին, ժամը 22։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում գտնվող «Ավան Պլազա» հյուրանոցի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման […]

̰
Մանրամասներ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած վթարից

22:12 25.02.2021

Անցած գիշեր «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, մահվան ելքով: Ավտովթարը տեղի է ունեցել կեսգիշերին։ 27-ամյա Մարտին Դանիելյանը «Mercedes S500» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել, գետնանցումի երկու հենապատերին, դրանց վրայով թռիչք կատարել և հարվածել «Հայրենիք» կինոթատրոնի քարե սյուներից մեկին։ Մեքենայի վարորդը հոսպիատալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է։ Բախման հետևանքով […]

̰
BACK_TO_TOP