18:01 25.02.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ին և 25-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ […]
17:55 25.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչված մանկավարժներն այսօր պարգևատրվել են դյուրակիր համակարգիչներով և շնորհակալագրերով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է հասարակության կյանքում ուսուցչի անփոխարինելի դերը: «Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի […]
17:43 25.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում […]
17:36 25.02.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հրավիրել էր խորհրդակցության հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակի և ոլորտի վերահսկողության բարելավման հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով: Խորհրդակցությունը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՍԱՏՄ ղեկավարի տեղակալները, մարզային կենտրոնի պետերը: ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, կարևորելով կենդանիների պատվաստումների գործընթացը, նշել է. «100 տոկոսով վերահսկել անասնահամաճարակային իրավիճակն […]
17:23 25.02.2021
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների, զերծ մնալ անօրինական գործողություններից և նախազգուշացնում, որ նմանատիպ ցանկացած քայլ կարժանանա իրավական գնահատականի: ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է լիարժեքորեն իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորություններն ու գործառույթները»:
17:15 25.02.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիարժեք իրականացնում են մեր Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը: Բանակը ապաքաղաքական կառույց է, և անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը: Յուրաքանչյուր նման փորձ սպառնում է Հայաստանի Հանրապետության կայունությանն ու անվտանգությանը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի յուրաքանչյուր […]
16:44 25.02.2021
Տարածաշրջանային խմորումներին, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ «Հեռանկարի» տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: «Ես այսպես կասեմ: Ամեն դեպքում, Ռուսաստանը կանգնեցրեց այս պատերազմը, ուղղակի ոչ այն ժամանակ, երբ մենք դա քննարկում էինք: Հենց սկզբից մի բան պարզ էր, որ Ղարաբաղի ստատուս-քվոն խախտված է: Այն ստատուս քվոն, որը կար 30 տարի, […]
16:03 25.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում […]
15:53 25.02.2021
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արա Այվազյանը տեղեկացրել է Հայաստանում իրադարձությունների վերջին զարգացումների մասին:
15:43 25.02.2021
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ցանկանում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, ինչի համար սկսել են պատգամավորների ստորագրահավաք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց. ««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Լուսավոր Հայաստանի» հետ նախաձեռնում է արտահերթ նիստ: Այս ստեղծված իրավիճակն անպայման պետք է քննարկվի և պետք է հանգուցալուծման բոլոր […]
15:26 25.02.2021
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից, կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։ Ներկայացնում ենք ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունը, որը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ՀՀ ԶՈՒ ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը: «Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի […]
15:15 25.02.2021
Արդեն ժամը 14-ի հատվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել կառավարության շենքից և իր կողմնակիցների հետ միասին երթով անցել Երևանի փողոցներով: Նրա կողքին է եղել նաև որդին՝ Աշոտ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բարձրախոսով դիմել է ներկաներին, ողջունել նրանց: Նա շեշտել է, որ ինքը և իր ընտանիքը չեն պատրաստվում ոչ մի տեղ մեկնել, ասել է […]
15:05 25.02.2021
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարության ռիսկերը, դրանց վերաբերյալ հանրային ու սոցիալական հարթակներում ծավալվող քննարկումներն ու մեկնաբանությունները Հանրապետությունում ստեղծել են ներքին հանրային, քաղաքական ապակայունացման նախադրյալներ, որոնց հնարավոր զարգացումները, համակողմանի անհաշվենկատ որոշումներն ու քայլերը կարող են հանգեցնել անկանխատեսելի, մեր պետության և ժողովրդի անվտանգության տեսանկյունից աղետալի հետևանքների՝ իրավակարգին և սահմանադրական կարգին ուղղված լրջագույն սպառնալիքներով: […]
14:50 25.02.2021
Ի՞նչն է այս անգամ ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Հայաստան բերել. «Հեռանկարի» տաղավարում վերջինս խոսել է այդ մասին։ «Երբ այսպիսի իրադարձություններ են տեղի ունենում՝ պատերազմներ, քաղաքական պայքար, կոնֆլիկտներ, սա հենց այն ժամանակն է, երբ բլոգերն ու լրագրողը կարող է իրեն իրացնել: Այսինքն՝ սա իմ աշխատանքն է, իմ մասնագիտական պարտականությունն է: Քանի այսպիսի վիճակ է Հայաստանում, ես […]
14:45 25.02.2021
ՀՀ ոստիկանությունը բոլորին հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը: ՀՀ ոստիկանության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը՝ իր գործառույթներին համապատասխան: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունը բոլորին հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների»:
14:24 25.02.2021
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երկրում իրավիճակը պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ: Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել. «Երկրում ստեղծված իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ: Չի կարելի թույլ տալ լարվածության բերող […]
14:15 25.02.2021
ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ իրագործելուց։ ԱԱԾ-ի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․ «Ստեղծված իրավիճակում Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ իրագործելուց և նախազգուշացնում, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա իրավապահ մարմինների համարժեք արձագանքին: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն: ՀՀ պետական կառավարման […]
13:22 25.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի […]
13:10 25.02.2021
Վարչապետ Փաշինյանի որոշմամբ՝ կձևավորվի Զինված ուժերի բարեփոխումների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ՝ պաշտպանության նախարարի գլխավորությամբ: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է գործադիրի նիստի ընթացքում: Վարչապետն ընդգծել է այս կոնտեքստում Ռուսաստանի հետ գործակցությունը: «Այս գործընթացում մտադիր ենք էլ ավելի սերտ գործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Համոզված ենք, որ այս գործընթացի արդյունքում այդ […]
12:49 25.02.2021
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրել է որոշման նախագիծ, որը վերաբերում է վերարտադրողական առողջությանը: «Հաշվի առնելով հետպատերազմական շրջանում որդեկորույս ծնողների՝ կրկին զավակ ունենալու ցանկությունը և այդ հարցում պետական աջակցություն տրամադրելու կարևորությունը, նախագծով սահմանվել է շահառուների նոր խումբ և նրանց համար վերացվել են գործող որոշմամբ սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները՝ հնարավորություն տալով Արցախյան […]
12:40 25.02.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 21-ամյա երիտասարդի կողմից 47-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2021թ. փետրվարի 20-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, անձնական հարցերը պարզաբանելու նպատակով, 21-ամյա […]
12:27 25.02.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանը: «Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ: Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության հրապարակ: Առաջիկայում հանրությանը կդիմեմ ուղիղ եթերում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:
12:24 25.02.2021
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ներկայացնում ենք ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը, որը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ՀՀ ԶՈՒ ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը: «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և […]
12:13 25.02.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության` 17, անձնական ունեցվածքի գողության՝ 11, յուրացման կամ վատնման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, թմրամիջոցների մաքսանենգության՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության և լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու՝ 2-ական, կողոպուտի, հարկերից խուսափելու, դրամանենգության, թմրանյութի […]
11:50 25.02.2021
Փետրվարի 19-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ փետրվարի 12-ին անհայտ անձը կարմիր ներկ էր լցրել «Հաղթանակ» զբոսայգու Հայաստանի և Իսրայելի բարեկամության ծառուղում տեղադրված հուշաքարի վրա՝ պղծելով այն: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների և ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 24-ին պարզվել է, որ արարքը կատարել է 36-ամյա […]
11:32 25.02.2021
Հայտնի բժիշկ Բեռնարդ Քուշները Հայաստան է ժամանել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով, որը շարունակում է Հայաստան եւ Արցախ հրավիրել աշխարհի մարդասիրության ոլորտի առաջատարներին՝ ուսումնասիրելու տեղի բնակչությանն օգնելու եւ Արցախի միջազգային կարգավիճակին նպաստելու նոր հնարավորություններ: Այս մասին հայտնեցին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Բեռնարդ […]
11:23 25.02.2021
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ինտերնետային տիրույթում գրանցված կայքը, որն իրենից ներկայացնում է տարբեր ապրանքների առուվաճառքի և ծառայությունների մատուցման կամ ստացման հայտարարությունների տեղադրման հարթակ, ունի նաև վճարովի ծառայություններ, որոնց դիմաց ստացվող գումարները հավաքագրվել են վճարային տերմինալների միջոցով և փոխանցվել են որոշ […]