11:03 25.02.2021
Փետրվարի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171227 դեպք, որոնցից 162984-ն` առողջացած, 3179-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4255 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 716682 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3488 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք: Ունենք 467 առողջացած և 4 մահվան դեպք: […]
10:48 25.02.2021
Հայաստանում համակարգիչների օգտատերերի 1,45%-ը 2020-ին ենթարկվել է բանկային տրոյական ծրագրերի գրոհների այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 1,06%, իսկ Ադրբեջանում՝ 1,51%: 2019-ին Հայաստանում օգտատերերի 0,90%-ը բախվել է իրենց համակարգիչներում այն բանկային տրոյական ծրագրերի գործարկման փորձերի, որոնք նախատեսված են բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով դրամական միջոցների գողության համար: Նույն ժամանակահատվածում Վրաստանում նման գրոհների է […]
09:19 25.02.2021
Փետրվարի 25-ին, ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի պատին, կա արգելափակված տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային […]
09:16 25.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Տավուշի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի […]
08:09 25.02.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Բագրատունյաց պող․38/1 շենք, Գ․Նժդեհի փ․9ա շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․Ավետիսյան փ. 53 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Բաղրամյան պող. 25, 31 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժորդներ, Պռոշյան փ. 2, 2/1 շենքեր, […]
01:59 25.02.2021
Քիչ առաջ Արշակունյաց պողոտայում ավտովթար է տեղի ունեցել։ Մարդատար ավտոմեքենան տապալել է «Հայրենիք» կինոթատրոնի սյուներից մեկը։ Լուսանկարները’ օգտատեր Դավիթ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:
23:59 24.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը անվաշղթաների կիրառման դեպքում անցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Լուսագյուղ-Սարալանջ ավտոճանապարհը։ Վանաձոր-Դիլիջան, Արագածոտնի մարզի Արթիկ-Ալագյազ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին […]
23:32 24.02.2021
Փետրվարի 23-24-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 4000 քմ, 3500 քմ, Արարատ քաղաքում՝ 500 քմ, Արտաշատ քաղաքում՝ 3000 քմ, 1500 քմ, Նոր Կյուրին գյուղում՝ 3000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 300 […]
23:06 24.02.2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Տիրան Խաչատրյանն ազատվել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասին. Տիրան Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի […]
22:57 24.02.2021
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, մարտի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, մարտի 1-ի ցերեկը լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային գոտում՝ անձրև, 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։ Երևան […]
22:51 24.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը անվաշղթաների կիրառման դեպքում անցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Լուսագյուղ-Սարալանջ ավտոճանապարհը։ Վանաձոր-Դիլիջան, Արագածոտնի մարզի Արթիկ-Ալագյազ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին […]
22:47 24.02.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 23-ի երեկոյան ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություն ստացվեց, որ Ծակքար գյուղի հարսանյաց սրահի բակում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, ենթադրելով վատագույն սցենար, նաև հետագա հնարավոր զարգացումները կանխելու նպատակով՝ բաժնի օպերատիվ խումբը հնարավորինս արագ մեկնեց դեպքի վայր: Պարզվեց, սակայն, որ հարսանյաց արարողության ժամանակ, ժամը 17.30-ի սահմաններում, Վարդաձոր գյուղի […]
22:39 24.02.2021
3 տարի 8 ամիս տևած դատավարությունից հետո այսօր հրապարակվել են ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատավճիռները: Դատարանը վճռել է Պավել Մանուկյանին դատապարտել 7 տարի 8 ամիս, Վարուժան Ավետիսյանին՝ 7 տարի 4 ամիս, Մխիթար Ավետիսյանին՝ 7 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանին ՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանին՝ 7 տարի 1 ամիս, Սմբատ Բարսեղյանին՝ 25 […]
22:34 24.02.2021
Փետրվարի 24-ին` ժամը 17:40-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Անդրանիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
22:25 24.02.2021
Բնակչության շրջանում իրականացված բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի և Սիսիանի բաժիններում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ 56-ամյա մի տղամարդ Կապանի բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփ և 120-ից ավելի փամփուշտ։ Սիսիանում բնակվող մի տղամարդ էլ Սիսիանի բաժին էր բերել առանց գործարանային համարի նռնականետ, […]
21:13 24.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը անվաշղթաների կիրառման դեպքում անցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Լուսագյուղ-Սարալանջ ավտոճանապարհը։ Վանաձոր-Դիլիջան, Արագածոտնի մարզի Արթիկ-Ալագյազ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տավուշի մարզում, […]
21:07 24.02.2021
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ներպետական բոլոր ճանապարհներին առկա է մերկասառույց: Միջշրջանային ճանապարհահատվածները դժվարանցանելի են: Խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ պարտադիր ձմեռային անվադողերով: Արցախը Հայաստանին կապող՝ Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղու որոշ հատվածներում առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և բարձրադիր գոտիներում մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է:
20:54 24.02.2021
Փետրվարի 24-ին, ժամը 17:14-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի պատուհանից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։46-ին, մարվել՝ 18։00-ին։ Բնակարանի հյուրասենյակում այրվել է 3 […]
20:47 24.02.2021
Փետրվարի 24-ին, ժամը 14:39-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դաշտ գյուղի Մաշտոցի փողոցում գտնվող ջրանցքից քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։
20:35 24.02.2021
«Մեր մանկության տանգո» ֆիլմով հավերժացած հայտնի դրվագը Գալյա Նովենցի ու Մհեր Մկրտչյանի կերպարներով փոխեց շենքի անունը։ Բոլորն այն ճանաչում են որպես «վառեմ-մարեմ»-ի բալկոնով շենք:Պատկանել է ալեքպոլցի հայտնի առևտրականներ Աբովյաններին ու Խոյեցյաններին:Խորհրդային տարիներին շենքի մի հատվածում գործել է նաև ռուսական բանակի փոստային բաժանմունքը: Քաղաքի հարուստ պատմության թանկ ժառանգությունը վտանգված է: Գյումրիի Աճեմյան փողոցի, «Կումայրի» պատմամշակութային արժեք […]
20:16 24.02.2021
Փետրվարի 24-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Դաշինք հանուն բազմակողմանիության» խորագրով նախարարական առցանց հանդիպմանը, որը նախագահում էին Գերմանիան և Ֆրանսիան: Հանդիպմանը մասնակցել են էին ավելի քան չորս տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ: Նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին հանդիպումը նախաձեռնելու համար՝ համոզմունք հայտնելով, որ այն լավ առիթ է […]
19:12 24.02.2021
Այսօր Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելեձեին: Տեղեկացնում է ՍԴ մամուլի քարտուղարը։ Ողջունելով հյուրերին՝ Արման Դիլանյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Վրաստանի Սահմանադրական դատարանների երկարամյա համագործակցությանը և պատրաստակամություն է հայտնել զարգացնել սահմանադրական արդարադատության և իրավունքի գերակայության ոլորտներում աշխատանքային կապերը վրաց գործընկերների հետ: Դեսպան Սագանելեձեն իր […]
18:30 24.02.2021
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերից մեկում փետրվարի 23-ին ստուգվել է մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ստուգվել են զինծառայողների պարտականությունների իմացությունն ու գործողությունները տագնապի դեպքում, համապատասխան փաստաթղթերի առկայությունը, հենակետերի կահավորվածությունն ու կեցության պայմանները: Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։
18:25 24.02.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ժամը 17։00-ին Ազատության հրապարակ է գնացել՝ հանդիպելու համակիրների հետ: Մանուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքին, իրենց շարժման քայլերին, հայտարարել, որ վաղը ավտոերթով լինելու են Մասիսում և Էջմիածնում: Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով իրենց կողմից իրականացվող բողոքի ակցիաներին, մասնավորապես կարևոր քայլ է համարել այսօր […]
18:15 24.02.2021
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին այցելել են «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»՝ ընդունելու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադրամի միջոցով առողջապահության նախարարությանը տրամադրված աջակցությունը՝ թթվածնի 50 խտացուցիչ և չորս շարժական ռենտգեն սարք: COVID-19-ի տարածումը կանխելու և հիվանդության […]
18:11 24.02.2021
Եթե մի պահ պատկերացնենք, որ տարածաշրջանը ապաշրջափակվել է, արդյո՞ք մեր ներքին ցանցը, ճանապարհները պատրաստ են դրան, թե՛ երկաթուղային և թե՛ ավտոմոբիլային, պատրա՞ստ են մեծածավալ բեռների փոխադրումներ իրականացնել։ Հարցն այսօր կայացած ասուլիսի ժամանակ բարձրացրել է ՀՀ տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը։ Այս համատեքստում նախկին նախարարը ընդգծում է «Հյուսիս-հարավ» ճանապարհի անավարտ լինելը, Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհահատվածի վերակառուցման ընթացքը և […]
17:56 24.02.2021
ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության խախտումների դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ դեռևս բավական շատ են այն դեպքերը, երբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձինք տրանսպորտային միջոցը վարում են ոչ սթափ վիճակում։ ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ […]
17:53 24.02.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային (նստավայրը՝ ք.Մոսկվա): Հանդիպմանը մասնակցել է նաև Շրի Լանկայում ՀՀ պատվավոր հյուպատոս Սարգիս Թարվերդյանը։ Վահան Քերոբյանը շնորհավորել է Միգահալանդ Դուրաջ Լամավանսային Հայաստանում Շրի Լանկայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նաև ողջունել հավատարմագրման նպատակով դեսպանի առաջին այցը Հայաստան՝ […]
17:48 24.02.2021
Ապաշրջափակման դեպքում երթևեկը, բեռների փոխադրումը դեպի արևելք և արևմուտք՝ Ադրբեջան և Թուրքիա, ՀՀ տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը չի տեսնում։ Փոխարենը՝ նախկին նախարարը դրա հնարավորությունը տեսնում է դեպի հյուսիս և հարավ՝ Իրանի տարածք կամ Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան։ Նրա խոսքերով՝ հաճախ, սակայն, մտածում ենք, եթե տեխնիկական խնդիրները լուծեցինք, ապա ամեն ինչ դրանով ավարտվեց, կարելի է […]