17:55 25.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչված մանկավարժներն այսօր պարգևատրվել են դյուրակիր համակարգիչներով և շնորհակալագրերով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է հասարակության կյանքում ուսուցչի անփոխարինելի դերը:
«Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի ոչ միայն խոսքով, այլև գործով բոլորը հասկանան, որ ուսուցիչը գերագույն արժեք է: Խոնարհվում եմ բոլոր ուսուցիչների առջև: Ձեզ նման ուսուցիչների որակը պետք է տարածվի ամբողջ հանրապետությունում. բոլորը պետք է ձգտեն նմանվել ձեզ, ունենալ այդ ձգտումը՝ լինել լավը, լինել իրական ուսուցիչ: Վստահեցնում եմ, որ արվում է առավելագույնը ապագա սերունդներին որակյալ կրթություն փոխանցելու համար»,- դիմելով ներկա ուսուցիչներին՝ նշել է նախարարը և նրանց մաղթել նորանոր հաջողություններ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մրցույթի կարգը և արդյունքները:
«Նախորդ տարի փոխվել է մրցույթի ձևաչափը, որպեսզի խրախուսվեն ոչ միայն այն մանկավարժները, որոնք արդեն վաստակ ունեն, այլև նրանց գաղափարները: Այսպիսով, մրցույթը դարձել է նորարարական ծրագրերի ներկայացման և գնահատման գործընթաց»,- փաստել է փոխնախարարը՝ տեղեկացնելով, որ մրցույթին ներկայացվել է 53 հայտ, 35-ը` անհատական, իսկ 18-ը՝ խմբային։
Խմբային հայտերի մեջ եղել են ծրագրեր, որոնք ներկայացրել են հանրապետության տարբեր մարզերի տարբեր ուսհաստատությունների մանկավարժներ: Ըստ նախարարի տեղակալի՝ դա նշանակում է, որ կրթության ոլորտում համագործակցության ներուժը մեծ է:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև մրցույթի պարգևատրման կարգին՝ տեղեկացնելով, որ այն կարող է լինել նյութական կամ դրամական տեսքով.
«Որոշել ենք, որ այս տարի մանկավարժները կստանան դյուրակիր համակարգիչներ: Կարծում եմ, որ մեր օրերում, հատկապես համավարակի պայմաններում, երբ կրթության շարունակականության ապահովման խնդիր է դրված, և տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են ամենակարևոր գործիքը, ուսուցիչներն արդյունավետ կօգտագործեն այս պարգևները»:
Փոխնախարարի խոսքերով՝ հանձնաժողովը բաղկացած է եղել 9 անդամից, որում ընդգրկված են եղել ԿԳՄՍ նախարարության, մանկավարժական բուհերի մասնագետներ, ուսուցչական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի 2 անդամ:
Նշենք, որ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 42, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 2, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 7, «Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 1, «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 1 ծրագիր։ «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում որևէ հայտ չի ներկայացվել։ Ներկայացված ծրագրային առաջարկների գնահատման արդյունքում հանձնաժողովի որոշմամբ սահմանված նվազագույն 50 միավորի շեմը հաղթահարել է 41 ծրագրային առաջարկ, որից 27-ը՝ անհատական, իսկ 14-ը՝ խմբային։
Ըստ այդմ՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 33, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 2, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 5 և «Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 1 ծրագիր: «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում ներկայացված 1 ծրագրային առաջարկը չի հաղթահարել նվազագույն միավորային շեմը։
15:39 17.07.2025
Ահմադիանը Գրիգորյանի հետ զրույցում վերահաստատել է ԻԻՀ դիրքորոշումն ապաշրջափակման հարցումՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Ա. Գրիգորյանը ցավակցություն է հայտնել Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի արդյունքում զոհվածների ընտանիքի անդամներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր: Ա. Գրիգորյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ […] ...
15:32 17.07.2025
Զելենսկին Ստեֆանիշինայի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնումԱՄՆ-ում դեսպանի պաշտոնի համար Կիևն առաջարկել է Օլգա Ստեֆանիշինայի թեկնածությունը, որը նախկինում զբաղեցնում էր եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետի, արդարադատության նախարարի պաշտոնը։ Համաձայնեցումը շարունակվում է, հայտնել է Վլադիմիր Զելենսկին։ «Օլգան կաշխատի պահպանել Ամերիկայի հետ հարաբերությունների դինամիկան, մինչդեռ Վաշինգտոնի հետ շարունակվում են նրա թեկնածությունը ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում համակարգելու բոլոր համապատասխան ընթացակարգերը», – գրել է […] ...
15:28 17.07.2025
Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարը հայտարարել է Patriot համակարգերն Ուկրաինային փոխանցելու մեկնարկի մասինՄիացյալ Նահանգները Գերմանիայի հետ սերտ համագործակցությամբ սկսել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու գործողությունը, հինգշաբթի օրը հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն հրամանատար Ալեքս Գրինկևիչը։ «Մենք շատ սերտորեն համագործակցում ենք գերմանացիների հետ Patriot-ների փոխանցման հարցի շուրջ, և ինձ հանձնարարվել է դրանք հնարավորինս արագ փոխանցել։ Ահա թե ինչ ենք մենք անում», – Գրինկևիչի խոսքերն […] ...
15:20 17.07.2025
Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդիՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևանի Նաիրի Զարյան փողոցում ձերբակալել և բաժին են տարել Բերդ քաղաքի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի: Ըստ օպերատիվ տեղեկության՝ նա Ազատության պողոտայի ավտոտնակների մոտ փաթեթով թմրամիջոց էր տեղադրել: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 7 փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր մոտ 18 գրամ քաշով: Պարզվել էր, […] ...
15:09 17.07.2025
Լամին Յամալը հանդես կգա «10» համարի մարզաշապիկով«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը 2025/26 մրցաշրջանից հանդես կգա «10» համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Բարսելոնայում» 2021 թվականից «10» համարով խաղում էր Անսու Ֆաթին։ Նախկինում կատալոնական ակումբում այդ խաղահամարով հանդես են եկել Լիոնել Մեսսին, Ռոնալդինյոն, Խուան Ռոման Ռիկելմեն, Ռիվալդոն և այլ ֆուտբոլիստներ։ 18-ամյա Լամին Յամալը 106 խաղում խփել է 25 գոլ, կատարել 34 գոլային […] ...