Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է ոլորտային աշխատանքների գործելակարգեր և մասնագետներին ներկայացվող պահանջներ սահմանող նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+33.09 oC

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է ոլորտային աշխատանքների գործելակարգեր և մասնագետներին ներկայացվող պահանջներ սահմանող նախագիծը

20:24 20.12.2024

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ մշակվում են քաղաքաշինական գործունեության օբյեկտներում իրականացվող աշխատանքների և ծառայությունների մատուցման գործելակարգեր, ինչպես նաև պատասխանատու մասնագետների մասնագիտական բնութագրեր։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի լրամշակված նախագծի քննարկման նպատակով Քաղաքաշինության կոմիտեում կայացել է հանդիպում նախագիծը մշակող Կայուն զարգացման ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչների հետ։

Փաստաթղթով նախատեսվում է կանոնակարգել քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան իրականացվող աշխատանքների և ծառայությունների մատուցման համար տնտեսվարող սուբյեկտներին ու որակավորված մասնագետներին ներկայացվող պահանջները:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կարևորել է բազմակողմանի վերլուծված փաստաթղթի ընդունումը, որը թույլ կտա իրականացնել լիցենզավորված կազմակերպությունների գործողությունների նկատմամբ համապատասխան հսկողություն և կհանդիսանա գործիք՝ քաղաքաշինության գործունեության սուբյեկտների հետագա վարկանիշավորման, քաղաքաշինության ոլորտում որակի բարձրացման համար։

Հանդիպմանը մանրամասն քննարկվել են մատուցվող ծառայության բնույթից կախված համապատասխան մասնագետների, բանվորական կազմի, տեխնիկական միջոցների պարտադիր առկայությանը վերաբերող պահանջները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տեխնիկական հսկողության իրականացման դեպքում մի քանի օբյեկտներում մասնագետի միաժամանակյա ներգրավվածության հարցին՝ առաջարկելով որակյալ արդյունքի ապահովման նպատակով յուրաքանչյուր օբյեկտում ընդգրկել առնվազն մեկ հավաստագրված մասնագետ։

Ակնկալվում է, որ փաստաթղթի ընդունումը հնարավորություն կստեղծի մի կողմից՝ պատվիրատուին ճիշտ ընտրություն կատարել, մյուս կողմից՝ ազատ մրցակցության դաշտ ապահովել քաղաքաշինության ոլորտում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահն այցելել է հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրիի անցակետ

21:52 30.07.2025

Նախագահն այցելել է հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրիի անցակետ

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրիի անցակետ, տեղում ծանոթացել է մաքսակետի գործունեությանը, ինչպես նաև իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ ...

Արոնյանը Esports World Cup 2025-ի քառորդ եզրափակչում է

21:39 30.07.2025

Արոնյանը Esports World Cup 2025-ի քառորդ եզրափակչում է

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով ներկայացնում է ԱՄՆ-ը, «Esports World Cup 2025» շախմատի մրցաշարի քառորդ եզրափակչում է: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։ Նախորդ փուլում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է Անդրեյ Եսիպենկոյին։ Մրցաշարը անցկացվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում։ Շախմատիստները խաղում են Chess.com հարթակի միջոցով, միևնույն ժամանակ ֆիզիկապես նստելով միմյանց դիմաց։ ...

Վահագն Խաչատուրյանն այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրի շրջանակում կառուցվող թունել

21:33 30.07.2025

Վահագն Խաչատուրյանն այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրի շրջանակում կառուցվող թունել

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրի շրջանակում կառուցվող թունել, որտեղ տեղում հետևել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ ...

Կամչատկայում 10 րոպեում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել

21:27 30.07.2025

Կամչատկայում 10 րոպեում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայում 10 րոպեից մի փոքր ավելի ժամանակահատվածում գրանցվել է 5.0, 4.8, 4.8, 5.3 և 6.0 մագնիտուդով հինգ երկրաշարժ։ Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Սեյսմոլոգների տվյալներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայից 350 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, առաջինը՝ 4.8 մագնիտուդով երկրաշարժը՝ 273 կմ, երկրորդը՝ 212 կմ, 5.3 […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է սահմանամերձ համայնքներ

21:23 30.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է սահմանամերձ համայնքներ

Սյունիքի մարզ այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ճակատեն և Ներքին Հանդ համայնքներ։ Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է բնակիչների հետ, հետաքրքրվել գյուղերի վիճակով, ծանոթացել առկա խնդիրներին և պատասխանել բարձրացված հարցերին։ Նախագահը հետաքրքրվել է նաև վերջին շրջանում սահմանամերձ համայնքներում կառավարության կողմից իրականացվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի կատարման ընթացքի մասին։ ...

Հանրապետության նախագահը Սյունիքում այցելել է զորամաս

21:19 30.07.2025

Հանրապետության նախագահը Սյունիքում այցելել է զորամաս

Սյունիք մարզի այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է զորամաս, ծանոթացել զինծառայողների կեցության և զորամասի ընդհանուր պայմաններին։ Այցի շրջանակում Հանրապետության նախագահը պարգևատրել է ծառայության ընթացքում բարձր պատրաստականություն ցուցաբերած մի շարք զինծառայողների։ ...

BACK_TO_TOP