18:26 18.02.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հիշեցրեց, որ գյուղատնտեսությամբ զբաղվողները ճանապարհ են փակում ոռոգման խնդիրների հետ կապված: «Պետք է հույս ունենալ, որ այս տարի մենք կկարողանանք ամեն ինչ անել, որ գյուղատնտեսությամբ զբաղվողները ստիպված չլինեն իրենց ձայնը լսելի դարձնելու համար ճանապարհներ փակել, ակցիաներ անել: Չնայած ակցիաների իրավունքը որևէ մեկը չի վիճարկում, բայց այդ մարդիկ իրենց աշխատանքից […]
18:11 18.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագիրն ունի երեք տարվա շարունակականություն: Այն ուղղված է լարային և փողային (շվի, դուդուկ, զուռնա, սրինգ) և ժողովրդական-լարային (թառ, քանոն, քամանչա, ուդ) նվագարանների պատրաստման գիտելիքների և ունակությունների ձեռքբերմանը։ Ծրագրի շրջանակում փորձառու վարպետ նվագարանագործներ Միխայիլ և Սերգեյ […]
17:49 18.02.2021
Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Նատալյա Չիստյակովային առաջադրվել է մեղադրանք, որ նա ֆինանսական խնդիրներ ունեցող մի քանի անձից խաբեությամբ տարբեր չափերի գումարներ է հափշտակել՝ նրանց ընտանիքները «Սուր անկյուն» հաղորդաշարի «Խեղված ճակատագրեր» էջի շրջանակներում ներկայացնելու և արտոնյալ կարգով օգնություն տրամադրելու համար։ Նատալյա Չիստյակովայի հանցավոր գործողություններից տուժած անձինք կարող են դիմել ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ կամ […]
17:45 18.02.2021
Կառավարության որոշմամբ՝ 954 միլիոն դրամ ուղղվում է մի շարք ոլորտներում նախկինում կայացված որոշումներով ստանձնած պարտականությունների կատարմանը: «165 միլիոն դրամը պետք է հատկացվի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցմանը 2020 թվականին առաջացած պարտավորությունների կատարմանը: Այստեղ մենք արդեն փոխհատուցել ենք 274 միլիոն դրամ»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Քերոբյանի խոսքերով՝ սա շղթայական էֆեկտ ունի, մինչև խաղողագործություն և […]
17:42 18.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (բուք), Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: […]
17:30 18.02.2021
Փետրվարի 17-ին և 18-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային […]
17:26 18.02.2021
Փետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։ Ալեքսեյ Մելնիկովը ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է ՀՀ և ՌԴ ռազմական փոխգործակցության շրջանակում իրականացված բեռնափոխադրումների ծավալներն ու կատարված աշխատանքները, նշել, որ Հարավկովկասյան երկաթուղին ստանձնած պարտավորությունների շրջանակում ծառայությունները մատուցում է ամբողջությամբ և ըստ սահմանված կարգի։ Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է […]
17:12 18.02.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Այն վարել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ մշակութային քաղաքականությունը չի կարող տարանջատված լինել արտաքին քաղաքականությունից. «Ամեն ինչ պետք է անենք միջազգային տեղեկատվական ինքնամեկուսացման մեջ չհայտնվելու, կապը չխզելու համար. մեզ […]
16:59 18.02.2021
Փետրվարի 15-ին՝ ժամը 11.45-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում ստացվեց, որ «ազդրի ծակած-կտրած վերք, գլխի սալջարդ, ճակատի քերծվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գանձակ գյուղի բնակիչ, 18-ամյա մի տղա: Հիվանդանոցում նա հայտնել էր, որ իրեն դանակահարել է անհայտ անձը: Գավառի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ նույն օրը՝ առավոտյան ժամը 10-ի […]
16:57 18.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (բուք), Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: […]
16:52 18.02.2021
Փետրվարի 17-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։ Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հաստիքային զենքի տիրապետման հմտությունները: Պարապմունքների մասնակիցները գերազանց կատարել են առաջադրանքները և խոցել կրակադաշտի բոլոր թիրախները։
16:35 18.02.2021
Փետրվարի 16-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանն այցելել է 3-րդ զորամիավորման զորամասեր և ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Այցի նպատակն էր կյանքի իրավունքի վերաբերյալ զորակոչիկների և զինծառայողների իրազեկվածության բարձրացումը: Զորամասերում ՄԻԲԿ պետը ծանոթացել է բուժծառայության կազմակերպման, քաղաքացիական կազմակերպությունների կողմից […]
16:12 18.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (բուք), Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: […]
16:03 18.02.2021
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները նախատեսվում է սկսել մարտին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա ընդգծել է, որ պատվաստումները կիրականացվեն կամավոր հիմունքներով, իսկ դեղամիջոցը ռիսկային խմբերի քաղաքացիների համար կլինի անվճար: «Հայաստանում փոքր թվով պատվաստանյութեր արդեն օգտագործվել են. մասնավորապես, մի քանի մարդ պատվաստվել է Ռուսաստանի Դաշնությունից նվեր ստացած «Sputnik-V» դեղամիջոցով: […]
15:42 18.02.2021
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2021/2022 ուստարվա ընդունելության համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2918 անվճար և 22.300 վճարովի տեղ: Մագիստրատուրայի կրթական ծրագրով (անվճար), առկա ուսուցմամբ առաջարկվում է հատկացնել 1391 տեղ, որից 1099-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին […]
14:58 18.02.2021
Հայաստանում մասնագետներն ամեն օր նույնականացնում են Արցախում զոհվածների 30-33 աճյուն, կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Շուրջօրյա աշխատանք է տարվում, և մարմինների թիվը, որոնք պետք է նույնականացվեն, զգալիորեն նվազել է: Ակնկալվում է, որ նույնականացման գործընթացը շուտով կավարտվի»,- նշել է նա և տեղեկացրել, որ հունվարի վերջի տվյալներով՝ անցկացվել է 3 հազար 450 […]
14:43 18.02.2021
Փետրվարի 17-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի, Մասիսի և Արտաշատի բաժինների ծառայողների համատեղ որոնողական աշխատանքների շնորհիվ ժամը 18։21-ին Հայանիստ գյուղի դաշտամիջյան հատվածից հայտնաբերվել է փետրվարի 5-ից որպես անհետ կորած որոնվող 71-ամյա Հրանտ Գաբրիելյանի դին: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն։ `
14:08 18.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (բուք), Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: […]
13:15 18.02.2021
Սյունիքի մարզի Ագարակի համայնքապետարանում համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության և ենթավարձակալության հանձնման գործընթացներում թույլ տրված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ 2020թ․ մայիսի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: ՀՀ ՔԿ նշված մարզի քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Ագարակ քաղաքի բնակիչը Ագարակի համայնքապետարանի […]
12:23 18.02.2021
Կառավարությունը 4 ամիս ժամկետով արցախահայերին դրամական օգնություն տրամադրելու որոշում է կայացրել: Արցախի բոլոր քաղաքացիներին, բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց, որոնք չունեն հաշմանդամության խումբ, ամսական տրամադրվելու է միանվագ աջակցություն՝ 68 հազար դրամի չափով: Որոշման նախագիծը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:20 18.02.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 47, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության` 7, ընտանեկան բռնության՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, թմրանյութի հայտնաբերման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ […]
11:57 18.02.2021
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել` Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին աջակցելու նպատակով: Ծրագիրն իրականացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջամտություններին: Ծրագրով շուրջ 350 հազար ԱՄՆ դոլարի սահմանում շահառուներին կհատկացվեն աջակցության փաթեթներ, որոնք […]
11:44 18.02.2021
ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կառավարության նիստի ընթացքում հայտնել է, որ վարչապետի հանձնարարականով այցելել է Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայր: Մասնագետները սկսել են իրականացնել նոր թաղամասի հատակագծման աշխատանքները: «Առաջիկայում շատ արագ պետք է սկսվեն նաև 13 բնակելի տների շինարարական աշխատանքները: Յուրաքանչյուր բնակելի տան հետ միասին զուգահեռ կիրականացվեն անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքներ: Աշխատանքները կազմակերպված […]
11:31 18.02.2021
Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով՝ երկրում հսկիչ դրամարկղային կտրոններով ու հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 գործարքով ավելի, քանի նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով […]
11:00 18.02.2021
Փետրվարի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169820 դեպք, որոնցից 161577-ն` առողջացած, 3156-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4293 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 694357 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3211 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք: Ունենք 101 առողջացած և 1 մահվան դեպք: […]
10:40 18.02.2021
Փետրվարի 18-ին, ժամը 00։04-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղի մոտակայքում այրվում է տեխնիկայով բեռնված բեռնատար։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Արարատի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։ Հրդեհը մեկուսացվել […]
10:03 18.02.2021
ԱՄՆ-ի հայկական ամենամեծ քաղաքական կազմակերպությունը ֆինանսների նախարար Ջանեթ Յելենին կոչ է արել պահանջել, որպեսզի Պակիստանը ներառվի փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների մշակման խմբի (FATF) սեւ ցուցակում: Հայ ակտիվիստները պնդում են, որ Պակիստանը ֆինանսավորում է իսլամական վարձկաններին Արցախում: Այս նախաձեռնությունն առաջ է քաշվել FATF լիագումար նիստի նախօրեին: Դրա մասնակիցները պարզելու են՝ արդյոք Պակիստանը համարժե՞ք միջոցներ […]
09:41 18.02.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Արմավիրի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Դիլիջանի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ ❄️Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Դիլիջանի ոլորանները փակ […]
09:05 18.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորանները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: […]