08:57 18.02.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սյունիքի մարզի Կապան քաղաք, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն գյուղեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի 2021թ. փետրվարի 16-ի այցը վեր հանեց բնակիչների կյանքի, սեփականության ու կենսական կարևորության այլ իրավունքների վտանգներ կամ խախտումներ: Այցը տեղի ունեցավ Կապանի համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, համայնքային այլ իրավասու […]
08:09 18.02.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Դեղատան փ. 13 շենք, Նալբանդյան փ. 10, 12 շենքեր, Սուրենյանց փ. 1-30 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Նարեկացի թաղամաս 30, 43, 54, 1ա, 1բ, 36, 42 շենքեր, Ավան Առինջ՝ 1-ին միկրո.՝ […]
23:51 17.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորանները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: […]
23:45 17.02.2021
Փետրվարի 17-ին, ժամը 20:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղից դեպի հեռուստաաշտարակ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]
23:37 17.02.2021
Փետրվարի 15-ից 17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Քուչակ-Ապարան ավտոճանապարհին, Արագած, Ծաղկահովիտ գյուղերում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Գյումրի-Բավրա ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն […]
22:56 17.02.2021
Փետրվարի 17-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մի շարք ահազանգեր են ստացվել քամու հետևանքով ավերածությունների վերաբերյալ։ Փրկարարները մի շարք տեղերում իրականացրել են սահմանազատման, ապամոնտաժման, ամրացման աշխատանքներ, ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են ծառի ճյուղեր, քարեր, երեսպատման սալիկներ, դժվարամատչելի հատվածներից հեռացրել են ալեհավաքներ։
22:50 17.02.2021
Փետրվարի 17-ի ցերեկը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումները 25-30 մ/վ, իսկ Երևանում՝ 20-25 մ/վ։ Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 17-ի ցերեկը, 18-20-ը շրջանների զգալի մասում, 21-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում […]
22:37 17.02.2021
Փետրվարի 13-ի երկրաշարժը վերհիշեցրեց սեյսմիկ անվտանգության և իրազեկվածության խնդրի մասին: Ցավոք, որքան թարմ է վերջին ուժեղ երկրաշարժի մասին հիշողությունը, այնքան շատ է խոսվում խնդրի մասին, հետո՝ մոռացվում մինչև հաջորդ երկրաշարժը։ Մամուլի ակումբներից մեկում հեռավար քննարկման թեման հանրապետության դպրոցների սեյսմակայունության և աշակերտների իրազեկվածության խնդրի մասին էր։ Պարզվում է՝ հանրապետության դպրոցների մոտ 30 տոկոսը սեյսմավտանգության խնդիր ունի։ […]
22:10 17.02.2021
Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկատվական տեղեկագիր է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին։ Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 34 փախստական։ «Նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 631 մարդ»,- ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ Հումանիտար ականազերծման […]
21:12 17.02.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում սաստիկ ձյուն է տեղում, իսկ Վայքի, Կոտայքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են […]
20:58 17.02.2021
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում:Հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Էդուարդ Սպերցյանի միջև միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի 20-ամյա կիսապաշտպանը կհամալրի ազգային հավաքականի շարքերը և կմիանա երկրի գլխավոր թիմին մարտին՝ Աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին նախապատրաստվելու համար: Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին՝ Կրասնոդարում:2018 թվականից […]
20:53 17.02.2021
«Կառավարության կողմից սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկի ընդլայնման հետ կապված առկա են որոշակի դժգոհություններ։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը․ «Մասնավորապես, կան առաջարկներ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մի քանի այլ բնակավայրեր ցանկում ներառելու վերաբերյալ։ Բոլոր առաջարկները քննարկվում են, և առաջիկայում, ըստ անհրաժեշտության, կդիտարկվի նաև ցանկում այդ համայնքների […]
20:26 17.02.2021
Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթոնի մասնակցությամբ տեղի ունեցավ ՄԹ դեսպանության նոր գրասենյակի պաշտոնական բացումը Երևանում։ Այդ առիթով ողջույնի խոսքով հանդես եկան Ավետ Ադոնցը և Ուենդի Մորթընը՝ երկուստեք կարևորելով հայ-բրիտանական երկխոսությունը և […]
20:15 17.02.2021
Շիրակի մարզի հյուսիսային տարածաշրջանները զբոսաշրջային ուղղություններ դիտարկելու համար ունեն բավարար պոտենցիալ, հարուստ են բնական հուշարձաններով, սառնորակ աղբյուրներով ու անտառապատ տարածքներով, բայց այդ ամենի մասին տեղեկատվությունն անհասանելի է տուրայցերով Շիրակի մարզ եկողներին։ Զբոսաշրջության ոլորտի փորձագետները անցած տարի են ուսումնասիրություններ կատարել Աշոցք և Սարապատ խոշորացված համայնքներում, քարտեզագրել են հետաքրքրություն ներկայացնող վայրերը, պարզել են նաև այն խնդիրները ,որոնց […]
20:05 17.02.2021
Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Շվեդական կողմի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված իրավիճակը, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտադրել է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի խնդիրը, […]
19:54 17.02.2021
Երկկողմանի համաձայնությամբ խզվել են պայմանագրերը «Արարատի» ֆուտբոլիստներ Վահե Մուրադյանի և Ռոբերտ Մարությանի հետ։ Հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։ Ռոբերտ Մարությանը «Արարատի» կազմը համալրել էր 2019 թվականին, իսկ Վահե Մուրադյանը՝ 2020 թվականին։ «Ակումբը շնորհակալություն է հայտնում երկու խաղացողներին նվիրվածության, ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար ու մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,- ասվում է ակումբի պաշտոնական հայտարարությունում։
19:42 17.02.2021
Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեղադրանքով Մեսրոպ Մակյանի վարույթում քննվող քրեական գործի դատավարությունն ավարտվեց: Այսօր հնչել են վերջին պաշտպանական ճառերը, ռեպլիկներն ու ամբաստանյալների վերջին խոսքերը: Հիշեցնենք՝ դատավարությունը սկսվել է չորս տարի առաջ` հունիսի 8-ին: Ամբաստանյալները 31-ն են: Քրեական գործը բաժանվել է երեք վարույթի: Այս վարույթով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը և […]
19:35 17.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, շնորհավորելով նախարար Վ. Դումանյանին նշանակման առթիվ, ասել է, որ հանդիպումը որոշ ժամանակով հետաձգվել է՝ […]
19:25 17.02.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Փոխվարչապետը հեռահար հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել եվրոպական կողմին […]
19:15 17.02.2021
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը ։ Վարդենյաց լեռնանցքը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Շիրակի մարզի […]
19:04 17.02.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի իրականացման ընթացքը: Մասնավորապես, ընդգծվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը: Հայկական կողմը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում համատեղ հայտարարության տվյալ կետի պահանջները: Քննարկվել են նաև Հայաստանի […]
18:55 17.02.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր այցելել է «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ՝ ծանոթանալու ընկերության ընդհանուր գործունեությանը և իրականացվող աշխատանքներին: Էկոնոմիկայի նախարարը շրջել է ընկերության բոլոր ստորաբաժանումներով, ծանոթացել գիտական բաժնի, ագրոլաբորատորիայի աշխատանքներին, եղել տոհմային տնտեսությունում և ջերմատանը: Վահան Քերոբյանը և Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը քննարկել են ընկերության հետագա անելիքները։ Զրույցի ընթացքում կարևորվել է […]
18:50 17.02.2021
Աշոցքում և Ամասիայում գիշերվանից ձյունը չի դադարում, որն առավոտյան ուղեկցվել է ուժեղ քամիներով։ Բքի պատճառով ճանապարհներին տեսանելիությունը շատ ցածր է։ Ամասիայում և Աշոցքում փակ ճանապարհներ այս պահին չկան, մի քանի հատվածներ դժվարանցանելի են։ Աշոցքի ճանշինի մեկ տասնյակ միավոր տեխնիկա շարունակում է մաքրման աշխատանքները դժվարանցանելի տեղամասերում, երթևեկության համար խիստ վտանգավոր է Վարդաղբյուր գյուղի հատվածը: Ճգնաժամային կառավարման […]
18:30 17.02.2021
Փետրվարի 16-ին՝ ժամը 2.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում ստացվեց, որ դիմակավորված երկու տղամարդ՝ լապտերները ձեռքին, Արտաշատի մանկապարտեզներից մեկից կաթսաներ են հանում. հավանաբար, գողություն է կատարվում։ Անհետաձգելի միջոցառումների արդյունքում հաղորդումից րոպեներ անց մանկապարտեզի մոտից կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանության Արտաշատի բաժին։ Նրանցից մեկը Սևան քաղաքի բնակիչ է՝ 35 տարեկան, մյուսը՝ Երևանի բնակիչ՝ 27 […]
18:25 17.02.2021
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Փետրվարի կեսին ամպրոպ էլ տեսանք»:
18:18 17.02.2021
Փետրվարի 2-ին՝ ժամը 22.25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Սարի թաղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքը Գլինկայի փողոցում ընկնելու հետևանք է: Ավելի քան պարզ էր, որ վնասվածքն ընկնելու հետևանք չէր: Հարուցվեց քրեական գործ. տուժողի առողջությանը պատճառվել էր ծանր վնաս: […]
18:12 17.02.2021
Այսօր ԿԳՄՍ-ում տեղի է ունեցել 2020 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալները, բուհերի ռեկտորներ և ուսանողներ: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան վերջին գոյամարտի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը։ Հաղթողներին հանձնելով հավաստագրեր ու նվերներ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ «Լավագույն […]