TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Աշոցքում ձնաբքի պատճառով մեքենաներ են արգելափակվել

18:50 17.02.2021

Աշոցքում և Ամասիայում գիշերվանից ձյունը չի դադարում, որն առավոտյան ուղեկցվել է ուժեղ քամիներով։ Բքի պատճառով ճանապարհներին տեսանելիությունը շատ ցածր է։ Ամասիայում և Աշոցքում փակ ճանապարհներ այս պահին չկան, մի քանի հատվածներ դժվարանցանելի են։ Աշոցքի ճանշինի մեկ տասնյակ միավոր տեխնիկա շարունակում է մաքրման աշխատանքները դժվարանցանելի տեղամասերում, երթևեկության համար խիստ վտանգավոր է Վարդաղբյուր գյուղի հատվածը: Ճգնաժամային կառավարման […]

̰
Փորձել էին մանկապարտեզից գողություն անել, բայց Արտաշատի ոստիկանները բռնել էին․ կան ձերբակալվածներ

18:30 17.02.2021

Փետրվարի 16-ին՝ ժամը 2.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում ստացվեց, որ դիմակավորված երկու տղամարդ՝ լապտերները ձեռքին, Արտաշատի մանկապարտեզներից մեկից կաթսաներ են հանում. հավանաբար, գողություն է կատարվում։ Անհետաձգելի միջոցառումների արդյունքում հաղորդումից րոպեներ անց մանկապարտեզի մոտից կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանության Արտաշատի բաժին։ Նրանցից մեկը Սևան քաղաքի բնակիչ է՝ 35 տարեկան, մյուսը՝ Երևանի բնակիչ՝ 27 […]

̰
Ամպրոպ փետրվարի կեսին. Գագիկ Սուրենյան

18:25 17.02.2021

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Փետրվարի կեսին ամպրոպ էլ տեսանք»:

̰
Դանակահարություն. Էրեբունու ոստիկանների հերթական բացահայտումը

18:18 17.02.2021

Փետրվարի 2-ին՝ ժամը 22.25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Սարի թաղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքը Գլինկայի փողոցում ընկնելու հետևանք է: Ավելի քան պարզ էր, որ վնասվածքն ընկնելու հետևանք չէր: Հարուցվեց քրեական գործ. տուժողի առողջությանը պատճառվել էր ծանր վնաս: […]

̰
Հայտնի են 2020 թվականի լավագույն ուսանողները

18:12 17.02.2021

Այսօր ԿԳՄՍ-ում տեղի է ունեցել 2020 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալները, բուհերի ռեկտորներ և ուսանողներ: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան վերջին գոյամարտի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը։ Հաղթողներին հանձնելով հավաստագրեր ու նվերներ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ «Լավագույն […]

̰
Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակում է

18:07 17.02.2021

Արդեն 3-րդ օրն է, ինչ «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակ է գնում և հանդիպում համակիրների հետ: Ըստ Վազգեն Մանուկյանի՝ Ազատության հրապարակը իրական շտաբի կվերածվի փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքից հետո: Հանրահավաքի հաջորդ օրվանից իր հետ Ազատության հրապարակ եկող կուսակցական առաջնորդների թիվը կշատանա: Իսկ մինչ այդ ամենօրյա գրաֆիկով ժամը 17-19-ը […]

̰
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը չի փոփոխվել. ՊՆ

17:49 17.02.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 16-ին և 17-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ […]

̰
Տաշիրի ոստիկանները առանձնապես խոշոր չափերի մարիխուանա են հայտնաբերել

17:46 17.02.2021

Փետրվարի 12-ին ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ձեռք բերեցին, որոնք հենց նույն օրն էլ իրացրին։ Հայտնաբերվեց ու կասկածանքով բաժին բերման ենթարկվեց Տաշիր քաղաքի 47-ամյա մի բնակիչ: Նրա անձնական խուզարկությամբ խոշոր չափի մարիխուանայի նմանվող զանգված հայտնաբերվեց։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բերման […]

̰
Եթե առաջարկը չընդունվի, իմ անունը չի լինի համահեղինակների շարքում. Արցախի պատգամավորը՝ «Լեզվի մասին» օրենքում փոփոխության մասին

17:23 17.02.2021

Ռուսերենն Արցախում կարող է պաշտոնական լեզու դառնալ: «Լեզվի մասին», նաև «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծ է ներկայացվել Արցախի Ազգային ժողով: Թեմայի վերաբերյալ մեր թղթակիցը զրուցել է օրենքի նախագծի համահեղինակ, Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանի հետ: Պատգամավորի խոսքերով՝ ռուսական կողմի, խաղաղապահների հետ հաղորդակցության խնդիրներ կային, սա կլրացնի այդ բացը: […]

̰
Աշտարակի ոստիկանները բացահայտել են գեղեցկության սրահից կատարված գողությունը

17:08 17.02.2021

Փետրվարի 3-ի առավոտյան Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի մի բնակիչ ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր տվել, որ գիշերն իր գեղեցկության սրահից գողություն են արել: Կոտրել էին եվրապատուհանն ու գողացել մազ կտրելու սարքեր, պայուսակներ, օծանելիքի 40 սրվակ, տղամարդու 50 ժամացույց, արծաթյա զարդեր և այլն: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Աշտարակի ոստիկանները սկսեցին բացահայտման աշխատանքը: Արդյունքը ստացվեց 12 […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

16:56 17.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: […]

̰
Հայկական ջերմությունը ՌԴ-ում Հայաստանի դեսպանության պատմական շենքում

16:48 17.02.2021

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Հայկական ջերմությունը ՌԴ-ում Հայաստանի դեսպանության պատմական շենքում` Մոսկվայի Հայկական նրբանցքում»:

̰
Եղեգնաձորի ոստիկանները Արցախից բերված զինամթերք ու պահածոներ են հայտնաբերել

16:40 17.02.2021

Փետրվարի լույս 13-ի գիշերը Եղեգնաձորի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհի Արենու խաչմերուկ կոչվող հատվածից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով, մեքենայով հանդերձ բաժին բերման են ենթարկել 47 և 55 տարեկան երկու տղամարդու։ Զննությամբ ավտոմեքենայի բեռնախցիկից ու սրահից հայտնաբերվել են մետաղական տարաներով գնդացրի 1309 փամփուշտ և պահածոյացված սննդի 240 տարա, որոնք նախատեսված էին պաշտպանության նախարարության […]

̰
Լիտվայում ՀՀ դեսպանը լիտվացի պաշտոնյաներին ներկայացրել է պատերազմից հետո ՀՀ-ում և Արցախում տիրող իրավիճակը

16:30 17.02.2021

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը փետրվարի 17-ին տեսահանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդարանի անդամ, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Լիտվայի նախկին վարչապետ և պաշտպանության նախարար Անդրիուս Կուբիլիուսի և Լիտվայի պաշտպանության նախկին նախարար, Եվրոպայի խորհրդարանի անդամ Ռասա Յուկնյավիչիենեի հետ։ Այս մասին հայտնում են Լիտվայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը զրուցակիցներին ներկայացրել է Արցախյան երրորդ պատերազմից հետո ՀՀ-ում […]

̰
Ավտոլվացման կետից գողություն էին արել՝ պատճառելով 1 միլիոն 500 հազար դրամի վնաս

16:18 17.02.2021

Փետրվարի 10-ին Եղվարդի մի ավտոլվացման կետից էլեկտրական շարժիչներ էին գողացել՝ տուժողին պատճառելով մոտ 1 միլիոն 500 հազար դրամի նյութական վնաս։ Քաղաքացին ոստիկանություն չէր դիմել, փորձել էր ինքնուրույն գտել գողություն անողին. չէր հաջողվել։ Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն իրենք էին պարզել եղելությունն ու հայտնաբերել կասկածյալներին։ Բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ շարժիչները գողացել է Երևանի Միքայելյան փողոցի 25-ամյա […]

̰
«Երիտասարդ ստեղծագործական հարթակ» ծրագիրը՝ ի նպաստ երիտասարդ տաղանդների բացահայտմանը

16:12 17.02.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Միհր» ստեղծագործողների միությունը իրականացրել է «Երիտասարդ ստեղծագործական հարթակ» ծրագիրը՝ «Նորարար» կատարողական արվեստի հարթակի ստեղծմամբ: Հարթակը ներառում է երեք ոլորտ՝ պար, երաժշտություն, գրականություն (խոսք): Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ ծրագիրն իրականացվել է առցանց։ Յուրաքանչյուր ժանրի համար տեղի է ունեցել առցանց հանդիպում, որի ժամանակ երիտասարդ սկսնակ (և ոչ միայն) ստեղծագործողներին հնարավորություն է […]

̰
Ամփոփվել են 3-րդ զորամիավորումում անցկացված հավաքի արդյունքները

16:00 17.02.2021

Փետրվարի 16-ին 3-րդ զորամիավորումում ամփոփվել են գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ անցկացված հավաքի արդյունքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հավաքի ընթացքում ստուգվել է ստորաբաժանումների հրամանատարների մարտավարական, կրակային և ֆիզիկական պատրաստության մակարդակը: Ամփոփելով հավաքի արդյունքները՝ զորամիավորման հրամանատարի տեղակալը նշել է, որ սպաների մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու պատրաստվածությունը գոհացուցիչ են։

̰
Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Արգենտինայի 44-րդ նախագահի մահվան կապակցությամբ

15:59 17.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Արգենտինայի 44-րդ նախագահ Կառլոս Մենեմի մահվան կապակցությամբ: «Ցավով տեղեկացա ականավոր քաղաքական գործիչ, Արգենտինայի 44-րդ նախագահ Կառլոս Մենեմի մահվան մասին։ Նախագահ Մենեմը իր ուրույն ներդրումն է ունեցել հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում՝ «Երևանի և Բուենոս-Այրեսի միջև եղբայրական կապերի հաստատման» համար ստանալով Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Անգնահատելի է Կառլոս […]

̰
Դիլիջանի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար

15:54 17.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: […]

̰
Զորամիավորումներում շարունակվում են նոր ուսումնական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությունները

15:50 17.02.2021

Զորամիավորումներում շարունակվում են նոր ուսումնական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությունները։ Զորամիավորումների և զորամասերի հրամանատարները շնորհավորել են անձնակազմին ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ, առանձնացրել  առաջնային խնդիրները։ Նշվել է, որ անձնակազմի մարտունակությունը բարձր է, և զինծառայողները պատրաստ են կատարել մարտական խնդիրները: Նոր ուսումնական փուլի մեկնարկով զորամասերում վերսկսվել են պատրաստության պլանով նախատեսված տեսական և գործնական պարապմունքները:

̰
Զորամիավորումներից մեկում անցկացվել են եռօրյա հավաքներ

15:35 17.02.2021

Փետրվարի 15-17-ը 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի ինժեներասակրավորային ստորաբաժանումների հրամանատարների հետ անցկացվել են եռօրյա հավաքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հավաքների շրջանակում անցկացված տեսական ու գործնական պարապմունքներն ուղղված էին մասնակիցների մասնագիտական պատրաստվածության կատարելագործմանը:

̰
Աշոցքում մեքենայում հրդեհ է բռնկվել

15:32 17.02.2021

Փետրվարի 17-ին՝ ժամը 11։53-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղի 1-ին փողոցի թիվ 36 տան ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12։05-ին, մարել՝ 12։15-ին։ Այրվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների […]

̰
Հայկական Կամիր խաչի ընկերությունը Հայաստան տեղափոխված մոտ 7000 ընտանիքի օգնություն է տրամադրում

15:04 17.02.2021

Հայկական Կամիր խաչի ընկերությունը՝ ՄԱԿ ՓԳՀ ֆինանսական աջակցությամբ, Երևանում և յոթ մարզերում Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Հայաստան տեղափոխված մոտ 7000 ընտանիքի տրամադրում է առաջին անհրաժեշտության իրեր, անկողնային և խոհանոցային պարագաներ, ինչպես նաև 53 000 կտոր ձմեռային տաք հագուստ:

̰
Վանում անօրինականության մասին բարձրաձայնած քուրդ լրագրողներին 15 տարվա բանտարկություն է սպառնում

14:58 17.02.2021

Վանի դատախազությունը կալանավոր է քուրդ լրագրողներին, ովքեր առաջինն են լուսաբանել տեղի բնակիչների նկատմամբ թուրք զինվորականների անօրինականությունները։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Քրդական «Mezoptamya» և «Jinnews» լրատվական գործակալությունների թղթակիցներ Ադնան Բիլենը, Ջեմիլ Ուղուրը, Շահրիան Աբին, Նազան Սալան և Զեյնեփ Դուրգութը 2020թ․ հոկտեմբերի 9-ին լուրով անդրադարձել էին զինվորականների կողմից երկու քաղաքացիների ձերբակալությանը։ Վերջիններիս զինվորականները ուղղաթիռ էին նստեցրել, […]

̰
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ ձորը սահելու վտանգ է եղել

14:57 17.02.2021

Փետրվարի 17-ին, ժամը 12։38-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղի գերեզ­մանատան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ առկա է ձորը սահելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Գ․) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի գոտի:

̰
Երևանում քամու հետևանքով տանիքից թիթեղներն ընկել են ավտոմեքենաների վրա և վնասել դրանք

14:51 17.02.2021

Քամու պոռթկումներ են արձանագրվել նաև Երևանում: Առավոտյան 9։30-ի սահմաններում քամու արագությունը հասել է 20-25 մ/վ-ի։ Քամու պոռթկումների հետևանքով պոկվել են տանիքներ, ճաղավանդակներ,  ծխնելույզի քարեր, աղյուսներ, կոտրվել են ծառեր, շրջվել դարպասներ։ Ամենամեծ վնասը հասցրել են Շարուրի փողոցի վրա գտնվող «Էլեկտրոն» գործարանի տանիքից պոկված թիթեղները: Դրանք ընկել են հարևանությամբ գործող տպարանի աշխատակիցների՝ կայանված ավտոմեքենաների վրա։ Վնասվել է […]

̰
Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

14:30 17.02.2021

Մարալիկի համայնքապետարանում պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիքի կատարմամբ վատնելու եղանակով համայնքին պատկանող զգալի չափերի գույքի հափշտակության և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ 2019-ի սեպտեմբերի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: ՀՀ ՔԿ Շիրակի դատախազության դատախազի դատավարական հսկողության ներքո ՀՀ ՔԿ մարզային […]

̰
Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը կքննարկեն հայ գերիների ապահով հայրենադարձման հարցը

14:20 17.02.2021

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում է՝ հանդիպելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Պատասխանելով հարցին, թե ինչ հարցեր են քննարկելու երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ Նաղդալյանն ասաց. «Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի քննարկումների առանցքում կլինեն նոյեմբերի […]

̰
Լարսը փակ է․ ռուսական կողմում մոտ 530 բեռնատար է կուտակվել

14:15 17.02.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 530 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Կայացել է Արցախի վերականգնման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը

13:58 17.02.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է Արցախի վերականգնման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը: Ս. թ. փետրվարի 3-ին փոխվարչապետի և քաշաթաղցիների ներկայացուցիչների միջև կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ աշխատանքային խմբի նիստին հրավիրված էին նաև քաշաթաղցիների ներկայացուցիչները: Ինչպես տեղեկացրին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է արցախցիներին ուղղված կառավարության կողմից վերջերս […]

̰
BACK_TO_TOP