TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Անօդաչու թռչող սարքերի խելացի «տեսողությունը» կբարելավվի հայ և ռուս գիտնականների շնորհիվ

12:49 19.02.2021

Արբանյակները և անօդաչու թռչող սարքերն ինքնավար և էժանագին «խելացի տեսողությամբ» հագեցնել հնարավոր կլինի Սամարայի ազգային հետազոտական ​​համալսարանի գիտնականների և Հայաստանից նրանց գործընկերների շնորհիվ: Նրանց ստեղծած ծրագրային համալիրը, ըստ գիտնականների, մեծապես կպարզեցնի հիպերսպեկտրալ տեխնոլոգիաների զանգվածային ներդրումը: Այս մասին հայտնում են համալսարանի մամուլի ծառայությունից: Սպեկտրոմետրերը սարքեր են, որոնք նյութի կազմի վերաբերյալ տվյալներ են տրամադրում`էլեկտրամագնիսական ալիքները բաժանելով բազմաթիվ […]

̰
Փետրվարի 18-ից 19-ը բացահայտվել է հանցագործության 66 դեպք

12:00 19.02.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 29, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 7-ական, յուրացման կամ վատնման ու թմրանյութի հայտնաբերման՝ 4-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու՝ 2, անձի առևանգման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, կաշառակերության, սուտ մատնության, պաշտոնեական […]

̰
Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտում օրենսդրության խախտմամբ 110 շինության առկայության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

11:31 19.02.2021

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տեղեկատվության և ոլորտային օրենսդրության հիման վրա իրականացվել է ծավալուն ուսումնասիրություն՝ Սևանա լճի էկոլոգիական գոտում առկա օբյեկտների, շինությունների առկայության իրավաչափության կապակցությամբ: Այդ նպատակով անհրաժեշտ և վերաբերելի լրացուցիչ փաստաթղթեր են պահանջվել, ստացվել նաև ՀՀ կադաստրի կոմիտեից, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից և «Սևան» […]

̰
Վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է

11:19 19.02.2021

ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշման փոփոխությամբ (ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի N208-Լ որոշում) ընդլայնվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շահառուների շրջանակը: Աջակցության միջոցառման շահառու են հանդիսանում նաև ռազմական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման […]

̰
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 191-ով

11:01 19.02.2021

Փետրվարի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170011 դեպք, որոնցից 161790-ն` առողջացած, 3158-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4266 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 697288 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2931 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 191 նոր դեպք: Ունենք 213 առողջացած և 2 մահվան դեպք: […]

̰
Փետրվարի 19-ը՝ Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես Գիրք նվիրելու օր

10:56 19.02.2021

Փետրվարի 19-ը՝ հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Հայաստանում գիրք նվիրելու օրը Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ՝ նշվում է 2008 թվականից: «Ցուցանմուշը կենդանի հիշողություն», «Նոր գրքեր թումանյանասերներին» և մի շարք այլ նախաձեռնություններով ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը փետրվարի 19-ին կտոնի […]

̰
Տարոն Չախոյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

10:45 19.02.2021

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տարոն Չախոյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Տարոն Չախոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

̰
Առաջին փուլում դիմորդը կհայտագրի բացառապես մեկ մասնագիտություն. ընդունելության կարգի փոփոխության նախագիծ

10:23 19.02.2021

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու մասին» Կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ այդմ՝ առաջարկվող փոփոխությունները հիմնականում վերաբերում են ընդունելության քննությունների և մասնագիտությունների հայտագրման գործընթացին, անցկացման ժամկետներին և հայտագրման եղանակին։ Գործող կարգով […]

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:34 19.02.2021

Ճանապարհայն ոստիկանությունը զգուշացնում է, որ հանրապետության ողջ տարածքում, առատ տեղումներով պայմանավորված, առկա են դժվարանցանելի և սառցակալած ճանապարհահատվածներ, ինչը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում երթևեկության անվտանգության համար: Մասնավորապես, սառցակալած են Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի և Նոյեմբերյանի ճանապարհահատվածները, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար։ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են, Վարդենյաց լեռնանցքը փակ […]

̰
Դիլիջանի ոլորանները, Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են

09:01 19.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Սյունիքի մարզի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Պրիվոլնոյե, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհներին և Սպիտակի […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 7 մարզում

08:09 19.02.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Կողբացի փ. 30 շենք, Տերյան փ. 1, 3ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․34 շենք, Բագրատունյաց պող․13 շենք, Բարձրաբերդի փ. 1-79 սեփական տներ, Բուդապեշտի փ. 7-27 սեփական տներ, Վերֆելի փ. 3-6 սեփական […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

00:00 19.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի են Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Պրիվոլնոյե, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները, […]

̰
Առաջիկա օրերին 7-10 աստիճանով ցրտելու է

23:50 18.02.2021

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին, 21-ի գիշերը առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի ցերեկը, 21-22-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին դադարներով սպասվում է թույլ ձյուն: Փետրվարի […]

̰
Մոսկվայում Արա Այվազյանը հանդիպում է ունեցել ռուսաստանահայ մտավորական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ

22:36 18.02.2021

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում հանդիպում ունեցավ ռուսաստանահայ մտավորական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: «Տեղի ունեցավ հանգամանալից քննարկում համահայկական օրակարգի հարցերի շուրջ, մեծապես կարևորվեցին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամարապնդումն ու այս ուղղությամբ հետագա համատեղ քայլերի իրականացումը»,- տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:

̰
Ոստիկանները բացահայտել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից արված գողությունը

22:15 18.02.2021

Փետրվարի լույս 13-ի գիշերը ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ ստացան, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հովացման արկղերից երկու տղամարդ գողություն են արել։ Ըստ տեղեկությունների՝ նրանք «Մերսեդես» մակնիշի մեքենայով ընթանում են Իջևանից Դիլիջան տանող ճանապարհով։ Իջևանի ոստիկանները 46 ու 34 տարեկան տղամարդկանց հայտնաբերեցին ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գողոնը։ Հետագա միջոցառումներով պարզվեց […]

̰
ԵՄ-ը հավելյալ 3 մլն եվրո է հատկացնում ԼՂ բնակչությանը

21:58 18.02.2021

Եվրոպական հանձնաժողովն այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ վերջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ազդակիր քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ զգալի քանակի տեղահանված անձանց աջակցելու նպատակով 3 միլիոն եվրո մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։ Եվրոպական միության ջանքերով, 2020 թվականի սեպտեմբերից՝ ռազմական գործողությունների սկզբից, արդեն 6,9 միլիոն եվրո մարդասիրական օգնություն է մոբիլիզացվել։ «Ռազմական գործողությունների դադարեցումից հետո տարածաշրջանում շարունակվում […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

21:49 18.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի են Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Պրիվոլնոյե, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները, […]

̰
Քաղաքապետը ԵՄ պատվիրակությանը ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենի դրենաժային թունելի կառուցման, քաղաքային լուսավորության և այլ ծրագրերի ընթացքը

21:43 18.02.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն առցանց հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ Կողմերը քննարկել են Եվրոպական միության կառույցների հետ համագործակցությամբ Երևան համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքը և ուրվագծել են հետագա զարգացման հեռանկարները: Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է ԵՄ կառույցների աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի, վտանգավոր թափոնների […]

̰
Զախարովան խոսել է ԼՂ-ում «Գորշ գայլերի» և Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին

20:20 18.02.2021

Զախարովան նշել է, որ զարմանքով է տեղեկանում աշխարհում պաշտամունքային օբյեկտների վաճառքի գործելակերպի մասին։

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

20:05 18.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի են Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Պրիվոլնոյե, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները, […]

̰
Այլ պետություններ մուտքի և ելքի ինչ սահմանափակումներ են գործում օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ

19:47 18.02.2021

Հաշվի առնելով COVID-19 համավարակով պայմանավորված օտարերկրյա պետություններում կիրառվող սահմանափակումների մասին քաղաքացիներից ստացվող բազմաթիվ հարցումները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ամփոփել է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններից ստացված տեղեկությունները, որոնք պարբերաբար թարմացվելու են։ Օտարերկրյա պետություններ մուտքի և ելքի հետ կապված կիրառվող սահմանափակումներին կարելի է ծանոթանալ ՀՀ ԱԳՆ կայքի հետևյալ հղումով. https://www.mfa.am/hy/restrictions։

̰
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է մալուխի վնասվելու պատճառով

19:32 18.02.2021

Փետրվարի 18-ին՝ ժամը 18։30-ի դրությամբ‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը․ «Հարգելի’ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկել՝ պահպանելով երթևեկության կանոնները։ Աշխատանքներ են տարվում վթարը վերացնելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշվում է  հաղորդագրությունում։

̰
ՊԵԿ նախագահն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

19:12 18.02.2021

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը փետրվարի 18-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին Հայաստանի Հանրապետությունում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ Պետական եկամուտների կոմիտեն մշտապես բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը և ՄԱԶԾ կողմից տարբեր ծրագրերի շրջանակում ցուցաբերված աջակցությունը: Նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ […]

̰
ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության նախկին պետին, Երևանի նախկին քաղաքապետին և Երևանի քաղաքապետարանի ևս 2 նախկին պաշտոնյայի  մեղադրանք է առաջադրվել․ՔԿ

19:05 18.02.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի […]

̰
Գյումրիի քաղաքապետարանը նույն շենքերի հատկացման մասին որոշում է կայացրել արդեն երրորդ անգամ

18:45 18.02.2021

Հերթական անգամ փոխվել է Գյումրիի նախկին ռադիոգործարանի հանրակացարանային մասնաշենքերի պատկանելությունը: Հիշեցնենք, երկու մասնաշենքերը վթարային են, այստեղ բնակվում են փաստացի անօթևան ընտանիքներ: Հանրակացարանային մասնաշենքերը վերականգնելու համար, Գյումրիի ավագանու որոշմամբ, դրանք հատկացվել էին «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը: Հետո նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամն էր նույն տարածքում բնակարանաշինական ծրագիր սկսելու ցանկություն հայտնել: Ըստ այդմ՝ քաղաքապետարանը «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությունից հետ էր […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

18:30 18.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների […]

̰
Կառավարությունն արցախցիների համար աջակցության ևս մեկ ծրագիր է հաստատել. տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը

18:28 18.02.2021

Կառավարությունն արցախահայերի համար աջակցության ևս մեկ ծրագիր է հաստատել: 4 ամիս ժամկետով ամսական 68 հազար դրամ կտրամադրվի Արցախի քաղաքացիներին: Այսօրվա նիստի ընթացքում գործադիրը որոշել է նաև շուրջ 470 միլիոն դրամ հատկացնել Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխի բնակելի թաղամասի կառուցման նպատակով: Այլ մանրամասներ՝ ռեպորտաժում:

̰
«Հույս ունենանք՝ այս տարի կկարողանանք ամեն ինչ անել, որ գյուղատնտեսությամբ զբաղվողները ստիպված չլինեն իրենց ձայնը լսելի դարձնելու համար ճանապարհներ փակել». Փաշինյան

18:26 18.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հիշեցրեց, որ գյուղատնտեսությամբ զբաղվողները ճանապարհ են փակում ոռոգման խնդիրների հետ կապված: «Պետք է հույս ունենալ, որ այս տարի մենք կկարողանանք ամեն ինչ անել, որ գյուղատնտեսությամբ զբաղվողները ստիպված չլինեն իրենց ձայնը լսելի դարձնելու համար ճանապարհներ փակել, ակցիաներ անել: Չնայած ակցիաների իրավունքը որևէ մեկը չի վիճարկում, բայց այդ մարդիկ իրենց աշխատանքից […]

̰
Ամփոփվել է հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը. ԿԳՄՍՆ

18:11 18.02.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագիրն ունի երեք տարվա շարունակականություն: Այն ուղղված է լարային և փողային (շվի, դուդուկ, զուռնա, սրինգ) և ժողովրդական-լարային (թառ, քանոն, քամանչա, ուդ) նվագարանների պատրաստման գիտելիքների և ունակությունների ձեռքբերմանը։ Ծրագրի շրջանակում փորձառու վարպետ նվագարանագործներ Միխայիլ և Սերգեյ […]

̰
Լուսանկարում պատկերված կնոջ հանցավոր գործողություններից տուժածները կարող են դիմել ոստիկանություն

17:49 18.02.2021

Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Նատալյա Չիստյակովային առաջադրվել է մեղադրանք, որ նա ֆինանսական խնդիրներ ունեցող մի քանի անձից խաբեությամբ տարբեր չափերի գումարներ է հափշտակել՝ նրանց ընտանիքները «Սուր անկյուն» հաղորդաշարի «Խեղված ճակատագրեր» էջի շրջանակներում ներկայացնելու և արտոնյալ կարգով օգնություն տրամադրելու համար։ Նատալյա Չիստյակովայի հանցավոր գործողություններից տուժած անձինք կարող են դիմել ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ կամ […]

̰
BACK_TO_TOP