20:31 13.02.2021
Հայաստանի տարածքում տեղի ունեցած 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով Հայկական ատոմային էլեկտրակայանում անվտանգության հետ կապված որևէ տեխնիկական խնդիր չի առաջացել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:
«Խնդիրներ չեն առաջացել, քանի որ երկրաշարժի ուժգնությունն ատոմակայանի տարածքում կրկնակի ցածր է եղել անվտանգության համակարգի միացման համար թույլատրելի սանդղակից: Կայանը շարունակում է աշխատանքը իր բնականոն ռեժիմով՝ թույլատրելի ամբողջ հզորությամբ»,- նշել է Մուրադյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կոնկրետացնում է փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը՝ Երևանից 8 կմ հարավ-արևելք․ Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս:
«Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 46 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Այս պահի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 1310 տարաբնույթ ահազանգ է ստացվել։ Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս երկուսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում) և Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում)։
Փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք (Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս) օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ»,-հայտնում է ԱԻՆ-ը:
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...
23:21 16.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հունիսի 9-15-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.74 մ (15.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 35 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
23:16 16.06.2025
Քննարկվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների ուղղությամբ կատարվող գործողություններըՀայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտում համաձայնագրով նախանշված բարեփոխումների վերաբերյալ ԱԺ-ում հունիսի 16-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ […] ...
23:09 16.06.2025
ԿԳՄՍ նախարարն այցելել է «Միկա» մարզահամալիր․ մեկնարկում է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր, որտեղ վաղվանից մեկնարկում է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը ներկայացրել է համալիրի գործունեությունը, ենթակառուցվածքային հնարավորությունները և ընթացող վերանորոգման […] ...