TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

̰ ̰
Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին

20:04 16.02.2021

Փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջաբա Թորոշելիձեին:Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ռազմական կցորդին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության հետագա զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, […]

̰
Որքանո՞վ են շենքերն ապահովագրված երկրաշարժերից․ հեռավար քննարկում սեյսմիկ ոլորտի մասնագետների հետ

19:57 16.02.2021

Փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժի, դրա հետցնցումների վերաբերյալ այսօր հեռավար քննարկում է տեղի ունեցել ոլորտի մասնագետների հետ: Խոսելով բնակֆոնդերի մասին՝ մասնագետները նշել են, որ բազմաբնակարան շենքերի գերակշիռ մասը ենթակա է վերակառուցման, որոշ դեպքերում էլ՝ ապամոնտաժման: Սեյսմիկ ակտիվ գոտում գտնվող մեր երկրում, ըստ նրանց, պետք է լինեն 9 բալ սեյսմակայունությամբ շենքեր: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Որքանո՞վ էր արդյունավետ կառավարության գործունեությունը համավարակը կանխելու հարցում․ քննարկում խորհրդարանական հանձնաժողովի նիստում

19:42 16.02.2021

Այսօր տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստը: Քննարկվել է երկու հարց, ներկայացվել է հանձնաժողովի անդամների ու փորձագետների կողմից կառավարությանը ներկայացրած հարցաշարի բովանդակությունը: Իշխանության պատգամավորները դժգոհել են ընդդիմության առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքից: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Վարչապետի օգնական Իսախանյանը գործուղվում է Արցախ

19:22 16.02.2021

Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով ՀՀ վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը 2021 թվականի փետրվարի 17-19-ը ներառյալ կգործուղվի Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ)։ Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համաձայն  որոշման՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ կներկայացվի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

̰
Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան

19:05 16.02.2021

  Փետրվարի 16-ին՝ ժամը 15:36-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 14-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից մեկ […]

̰
Բազմաբնակարան շենքերի կառուցմամբ զբաղվող ընկերության տնօրենին և նրա ծանոթին առանձնապես խոշոր չափերի խարդախության համար մեղադրանք է առաջադրվել  

18:42 16.02.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են բազմաբնակարան շենքերի կառուցմամբ զբաղվող ԲԲ ընկերության տնօրենի և նրա ծանոթի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերոնշյալ ընկերության տնօրենը, որը 2011թ. […]

̰
Ձյուն և ձնախառն անձրև Հայաստանի մարզերում․ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

18:35 16.02.2021

Փետրվարի 16-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Տաշիրի, Ստեփանավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արթիկի, Թումանյանի, Ապարանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Թալինի, Սևանի, Ճամբարակի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում թույլ անձրև է տեղում: Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Վարորդներին հորդորում ենք լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները։

̰
Երևան-Գյումրի միջպետական ճանապարհի Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում անանցանելի վիճակ է․ մեծ ու խոր փոսերի պատճառով վթարները շատացել են

18:15 16.02.2021

Վարորդական  հմտություններն էլ երբեմն չեն օգնում մեքենաների անիվները մեծ ու փոքր, կողք կողքի խոր փոսերից փախցնել, կիսաշրջանցումների դեպքում էլ ոչ թե մեկ, այլ մի քանի փոսերում հաստատ կհայտնվեն: Գյումրի-Լանջիկ 18 կմ երկարության ճանապարհը ամբողջությամբ քայքայված է, ինչի պատճառով այդ հատվածում վթարներն են շատացել: Վարորդները դժգոհում են՝ ամեն օր այս ճանապարհներին են և շաբաթը 2 անգամ […]

̰
Թմրամիջոցների հերթական խմբաքանակը հանվեց ապօրինի շրջանառությունից․ ոստիկանության նոր բացահայտումը

17:59 16.02.2021

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Միացյալ Նահանգներից ու Նիդեռլանդներից մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներմուծելու տաբեր տեսակի թմրամիջոցներ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց նաև ներկրողի ինքնությունը։ Գործն ավարտին հասցնելու համար վարչության աշխատակիցները համագործակցեցին Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների […]

̰
«Եթե խնդիր ես դրել, և այն լավ խնդիր է, չպիտի նահանջես, այլ փոխես խնդրի լուծման մեթոդները». Վազգեն Մանուկյան

17:57 16.02.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր ևս Ազատության հրապարակ է գնացել, զրուցել աջակիցների հետ: Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում տեսակետ է հայտնել համանախագահող երկրների՝ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ, խոսել իրենց շարժման ինտենսիվությունից և պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին: Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանն իր նախորդ հանդիպումներից մեկում առաջարկել էր Ազատության հրապարակը […]

̰
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

17:53 16.02.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 15-ին և 16-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

17:44 16.02.2021

Փետրվարի 16-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի հետ: Փոխվարչապետն իր գոհունակությունն է հայտնել համատեղ աշխատանքի կապակցությամբ՝ նշելով, որ նախորդ տարիներին ՄԱԶԾ-ի հետ ՀՀ կառավարությունը արդյունավետորեն համագործակցել է բազմաթիվ ծրագրերով: Նկատի ունենալով Դմիտրի Մարիյասինի անձնական ներդրումը այդ ձեռքբերումներում՝ Տիգրան Ավինյանը նրան հաջողություններ է մաղթել նոր […]

̰
Միջազգային փառատոն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար. ԿԳՄՍՆ

17:40 16.02.2021

Ռուսաստանի Դաշնության «Զարգացում» մշակութային նախագծերի կենտրոնը 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը կազմակերպում է «Яркий Мир-2021» միջազգային փառատոնը՝ նախատեսված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների համար: Փառատոնի հիմնական նպատակն է բացահայտել և զարգացնել ԿԱՊԿՈՒ երեխաների տաղանդը, բարեկամություն հաստատել նրանց միջև, խրախուսել երեխաներին՝ համագործակցելու և ընկերանալու հասակակիցների հետ, բացահայտել մանկավարժի և ծնողների հաջող փորձը, […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

17:25 16.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]

̰
Հրդեհ վագոն-տնակում

17:18 16.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 16-ին՝ ժամը 13:43-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ դաշտամիջյան հատվածում, այրվում է վագոն-տնակ՝ մոտ 27 քմ։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների վիճակի մեջ կա դրական դինամիկա. ԱԱՏՄ

17:12 16.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի բժիշկ-մասնագետներն այցելել են սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում նախորդ օրը հոսպիտալացված Վանաձորի բնակիչներին։ Թունավորման հավանական պատճառը տնային պայմաններում պատրաստված կրեմային հրուշակեղենն է։ Հիվանդների վիճակը գնահատվել է միջին ծանրության, կա դրական դինամիկա։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության սանիտարահիգիենիկ անվտանգության […]

̰
Կայացել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը. վարչապետը կարևորել է քաղաքական կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ աշխատանքը

16:57 16.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ: Քննարկվել են նիստի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը զեկուցել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2020թթ. միջոցառումների ծրագրով՝ 2020թ. կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքի, մշտադիտարկման և գնահատման արդյունքների վերաբերյալ: Դրանց համաձայն՝ 2020թ. նախատեսված միջոցառումների գրեթե կեսն ամբողջությամբ իրականացվել […]

̰
Զինված ուժերում մեկնարկել է նոր ուսումնական փուլը

16:47 16.02.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 15-ին զինված ուժերում մեկնարկել է նոր ուսումնական փուլը։ Զորամիավորումներում և զորամասերում ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ անցկացվել են հանդիսավոր արարողություններ: Հրամանատարներն անձնակազմին շնորհավորել են ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ, ներկայացրել առաջնային խնդիրները, հորդորել առանձնակի ուշադրություն դարձնել մարտական պատրաստությանը, պետական պարգևներ հանձնել ռազմական գործողությունների ընթացքում առանձնակի արիություն ցուցաբերած մի շարք […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Շվեդիայի դեսպանին. կարևորվել է գերեվարված անձանց վերադարձի հարցը

16:40 16.02.2021

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Շնորհավորելով դեսպան Սվենսոնին նշանակման կապակցությամբ` ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կբերի հայ-շվեդական փոխգործակցության ընդարձակման գործում: Նշելով, որ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեն ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը՝ Արարատ Միրզոյանը կարևորել […]

̰
Ջրամբարների լցվածությունը փետրվարի 16-ի դրությամբ

16:33 16.02.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը 2021 թվականի փետրվարի 16-ի դրությամբ: Ըստ այդմ՝ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 100 մլն մ³-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից: Ազատի և Արփի լիճ ջրամբարներում ջրի ծավալները գերազանցում են նախորդ տարվա նույն օրվա մեծություններին: Ապարանի և Մարմարիկի ջրամբարներում ջրի ծավալները մոտ են նախորդ տարվա նույն օրվա […]

̰
Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

16:25 16.02.2021

Վարչապետի առաջարկությամբ՝ նախագահը հրամանագիր է ստորագրել Հրանտ Պողոսյանին Ճապոնիայում և Կորեայի Հանրապետությունում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հրանտ Պողոսյանին հետ կանչել Ճապոնիայում և Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»: Նախագահի մեկ այլ հրամանագրով Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի […]

̰
Առողջապահության նախարարը հանդիպել է Հայաստանում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանի հետ

16:10 16.02.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով, շնորհակալություն հայտնել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում Հայաստանին տրամադրված աջակցության համար: Վերլուծելով համավարակի վիճակագրությունը Հայաստանում` դեսպանը հետաքրքրվել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վերահսկելի ու կայուն դարձնելու Հայաստանի գաղտնիքով: «Տեղյակ եմ Հայաստանում 2020 թվականի աշնանը […]

̰
Ում ասես լիցենզավորում էին, պետական փորձաքննության համակարգը նորմալ չէր աշխատում. Պետրոսյանը՝ շենքերի շինարարության մասին

15:55 16.02.2021

ՀՀ-ում քաղաքաշինությունը, համաձայն օրենսդրության, 3 մակարդակից է բաղկացած. քաղաքային պլանավորում, շինարարություն, շենքերի շահագործում: Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ այս մասին խոսել է ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը: «Պետությունը, համայնքները ազգային, տեղական մակարդակով երբևէ այս ամենին լուրջ չեն վերաբերվել»,- ասաց Պետրոսյանը: Նրա խոսքերով՝ շինարարական նորմերի պատշաճ վերահսկողություն չի եղել: «Պետությունը, մասնավորապես Քաղաքաշինության նախարարությունը, չէր կարողանում պատշաճ վերահսկողություն […]

̰
Դիլիջանում, Ստեփանավանում և Տաշիրում ձյուն է տեղում

15:50 16.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]

̰
Բազմաբնակարան շենքերի մեծ մասը 60-70 տարվա վաղեմության են, դրանց պահանջները եղել են մինչև 7 բալ սեյսմակայունության. Ադամյան

15:45 16.02.2021

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզաննա Ադամյանն այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ խոսել է Հայաստանում բնակֆոնդի սեյսմակայունության մասին: «1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ՀՀ-ում մշակվեցին սեյսմակայուն շինարարության նախագծման նորմեր՝ 94 թվականից սկսած: Դրանք լրամշակվեցին մի քանի անգամ: Բոլոր իրավակարգավորումները, որոնք վերաբերում են մեր շենքերի և շինությունների ֆոնդին, որոնք պետք է […]

̰
Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ-ը վերլուծել է 2020 և 2021թթ․ փետրվարի նույն ժամանակահատվածների ցուցանիշները

15:41 16.02.2021

ՊԵԿ վերլուծություններով` հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (ՀԴՄ կտրոններ, հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր) քանակը և դրանցում արտացոլված իրացման շրջանառությունը 2021 թվականի փետրվարի 1-15-ն ընկած ժամանակահատվածում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել են: Մասնավորապես` 2021թ. փետրվարի 1-15-ը դուրս է գրվել շուրջ 20.2 մլն հատ հաշվարկային փաստաթուղթ (գումարով` շուրջ 259 մլրդ դրամ), ինչը գերազանցում […]

̰
Ճանապարհային քարտեզը հասանելի է, և քննարկումների փուլում ևս հասանելի է եղել հանրության համար. Սեդրակ Բարսեղյան

15:34 16.02.2021

Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման ժամկետների հետաձգմանը «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը։ «Այդ միջոցառումը որոշ չափով ուշացում ունեցող միջոցառում է։ Մասնավորապես, հակակոռուպցիոն կոմիտեի մասին նախագիծն արդեն շրջանառվում է և ուղարկվել է Ազգային ժողով, որի քննարկումներով ակնկալվում է ստեղծել քննչական առանձին մարմին, որը կզբաղվի միայն կոռուպցիայի գործերով։ Հարկ է նշել, որ […]

̰
Իշխանության պատգամավորները դժգոհ են ընդդիմության առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքից

15:08 16.02.2021

Այսօր տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստը: Քննարկվել է երկու հարց, ներկայացվել հանձնաժողովի անդամների ու փորձագետների կողմից կառավարությանը ներկայացրած հարցաշարի բովանդակությունը: Իշխանության պատգամավորները դժգոհել են ընդդիմության առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքից:   Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP