15:05 16.02.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։ Այս մասին հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: Դռնփակ նիստից հետո հայտարարվեց 10 րոպե ընդմիջում, որի ընթացքում Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնեց դատավոր Դանիբեկյանը, ավելացնելով, որ առկա են տեղեկություններ Խաչատուրովի առողջական վիճակի […]
14:57 16.02.2021
Փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժի, դրա հետցնցումների վերաբերյալ այսօր հեռահար քննարկում է տեղի ունեցել ոլորտի մասնագետների հետ: Խոսելով բնակֆոնդերի մասին՝ մասնագետները նշել են, որ բազմաբնակարան շենքերի գերակշիռ մասը ենթակա է վերակառուցման, որոշ դեպքերում էլ՝ ապամոնտաժման: Սեյսմիկ ակտիվ գոտում գտնվող մեր երկրում, ըստ նրանց, պետք է լինեն 9 բալ սեյսմակայունությամբ շենքեր:
14:54 16.02.2021
Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից։ Այդ մասին նա հայտարարություն է տարածել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 9-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով՝ սույնով հայտարարում եմ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին: Անկեղծ ասած՝ մեծ դժվարությամբ եմ կայացրել այս որոշումը: Միաժամանակ, հաշվի առնելով այն, […]
14:45 16.02.2021
ԵՄ-ն արդեն ծանուցել է Հայաստանին, որ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտվել է. համաձայնագիրը լիարժեքորեն գործում է, և դա կլինի մարտի մեկից։ Ի՞նչ է դա գործնականում նշանակում։ «Հեռանկարի» տաղավարում այս հարցին է անդրադարձել փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը։ «Նախ նշեմ, որ այն համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտնելու այս տարվա մարտի մեկից, […]
14:38 16.02.2021
Փետրվարի 17-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք։ Այս մասին տեղեկացրին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները՝ 25-30մ/վրկ, Երևանում՝ 20-25մ/վրկ։
14:31 16.02.2021
Կորոնավիրուսի տարածումը կանխելու հարցում կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը 251 հարց է ուղղել պետական տարբեր կառույցներին: Դրանք վերաբերում են ոչ միայն վարակվածների թվին ու վիճակին, այլև հարուցված քրեական գործերին, ծախսված միջոցներին և այլ հարցերի: Այսօրվա նիստում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները դժգոհել են հարցերի քանակից և հայտարարել են, որ դրանց […]
14:22 16.02.2021
Դեպի Երևան փետրվարի 16-ին նախատեսված ավիաչվերթների հիմնական մասը, ըստ պլանավորվածի, ժամանակին իրականացվում է, միայն երկու չվերթի հետ կապված փոփոխություն կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը նշեց, որ փետրվարի 16-ին կա մեկ ուշացում Շարժայից, որը դեռ չի եկել: Մեկ չեղարկում էլ կա Մոսկվայից: Թռիչքը պետք է իրականացներ «Ուրալ» ավիաընկերությունը: Պատճառը […]
14:11 16.02.2021
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկություններ ունի, որ որոշ գործատուներ, իրենց լծակներն օգտագործելով, աշխատողներին պարտադրում են մասնակցել հանրահավաքներին։ ՀՀ ոստիկանությունն այս մասին հաղորդագրություն է տարածել: «Հայտնում ենք, որ նման պարտադրանքը մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործություն է՝ նախատեսված ՀՀ Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի (Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը) հատկանիշներով և պատժվում է տուգանքով՝ […]
13:47 16.02.2021
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 132 զինծառայողի անուն։ Սարգսյան Յուրի Սուրիկի, ծնվ. 2000թ. Առաքելյան Գեղամ Ջանիկի, ծնվ. 1994թ. Հակոբյան Արծրուն Ատոմի, ծնվ. 2001թ. Պողոսյան Արա Մարսելի, ծնվ. 1984թ. Պահեստազորային Գրիգորյան Վահան Սարգիսի, ծնվ. 1999թ. Մխչյան Ռաֆայել Ալբերտի, ծնվ. 1993թ. Հովհաննիսյան Գարիկ Գառնիկի, ծնվ. 2001թ. Սամսոնյան Շավո Երջանիկի, ծնվ. […]
13:25 16.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
13:15 16.02.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), կշարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։
13:00 16.02.2021
Կարո՞ղ են խոչընդոտներ առաջանալ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացում՝ հաշվի առնելով ԵՄ-ՌԴ վերջին լարումները։ «Հեռանկարի» տաղավարում այս և այլ հարցերի անդրադարձել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը։ Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին, որը լիարժեքորեն […]
12:48 16.02.2021
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ իրականացվող թռիչքների ավիատոմսերի գների բարձրացումների մասին մամուլում առկա հրապարակումներն ու թեժ գծով ստացված բողոքները, սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է իրականացրել այդ ոլորտում: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ավիատոմսերի գների բարձրացումը մի կողմից պայմանավորված է օտարերկրյա խոշոր ավիափոխադրող ընկերությունների կողմից կիրառվող […]
12:40 16.02.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 490 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
12:31 16.02.2021
Տնտեսության հետ կապված ի՞նչ ծրագրեր են նախատեսված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ «Հեռանկարի» տաղավարում այս և այլ հարցերի անդրադարձել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը։ Հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ ԵՄ-ն Հայաստանին ծանուցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։
12:23 16.02.2021
Օրերս հայտնի դարձավ, որ Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին, որը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի այս տարվա մարտի 1-ից: Ի՞նչ է գործնականում դա նշանակում։ «Հեռանկարի» տաղավարում այս և այլ հարցերի անդրադարձել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը։
12:13 16.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որին ուսուցիչներն ու մանկավարժական խմբերը ներկայացրել են ինչպես անհատական, այնպես էլ համատեղ ծրագրեր: Մրցույթին ներկայացվել է 53 հայտ, 35-ը` անհատական և 18-ը՝ խմբային։ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 42, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման […]
12:01 16.02.2021
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 15-ին Նուբարաշենի գերեզմանատան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 51-ամյա մի տղամարդու։ Պարզվել է, որ նա փետրվարի 11-ին ծանոթի հետ գերեզմանատնից գողացել է մի գերեզմանի ճաղավանդակի դյուրալյումինե նախշազարդերը։ Նուբարաշենի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ծանոթի ինքնությունը։ Պարզվել է նաև, որ նրանք գողացել են այլ […]
11:11 16.02.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 79 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության` 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, բնակարանային գողության և փաստաթղթի կեղծիքի՝ 8-ական, թմրանյութի հայտնաբերման` 4, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3, կողոպուտի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի […]
11:00 16.02.2021
Փետրվարի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169391 դեպք, որոնցից 161348-ն` առողջացած, 3150-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 687715 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3075 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 136 նոր դեպք: Ունենք 243 առողջացած։ Գրանցվել է մահվան 3 […]
10:46 16.02.2021
Երեկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին մանրամասն հաղորդում է ուղարկվել, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը և կոպտորեն խախտում միջազգային պահանջները: Այս մասին իր ֆեյսբուքյանք էջում հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Հաղորդումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկվել է առանձին ընթացակարգով: Հաղորդման մեջ հատուկ նշում է արված, որ ադրբեջանական իշխանությունները չարաշահում են իրավական […]
10:09 16.02.2021
ԱԺ նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր դիմում եմ ներկայացրել ինձ Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից ազատելու համար։ Պատկերացնում եմ այս քայլիս ամենախայտաբղետ մեկնաբանությունների ու շահարկումների հնարավորությունը: Այդ ամենին իմ վերաբերմունքն ու ասելիքը մեկ- երկու օրում չի ձևավորվել: Հրաժարվելով Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից՝ հասկանում եմ, որ հիմա Չինաստան […]
08:08 16.02.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի 1-ին նրբանցք 6 շենք, Բորյան փ. 4/1 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 29 շենք, Ավան՝ Հովհաննիսյան թաղ. 24/1, 24/2, 24/3, 27, 28, 29, 50 շենքեր, Նարեկացի […]
00:20 16.02.2021
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը փետրվարի 16-ին առաջին անգամ կայցելի Հայաստան` պատմական մայրաքաղաք Երևան և Վանաձոր: Այս մասին տեղեկացնում է Երևանում Բրիտանական դեսպանատան հաղորդակցման հարցերի համակարգող Նարինե Բեզիրգանյանը։ Իր երկօրյա այցի ընթացքում նախարար Մորթընը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ […]
23:59 15.02.2021
Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով` Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում): Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը […]
23:57 15.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձյան առատ տեղումների պատճառով փակ է բեռնատարների համար, այլ […]
23:53 15.02.2021
Փետրվարի 8-ին, ժամը 9-ի սահմաններում, Բուզանդի փողոցի մի բնակիչ 1-02 էր զանգել և հայտնել, որ հարձակվել են իր տան վրա: Րոպեներ անց նույն դեպքի վերաբերյալ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց նաև բժշկական կենտրոնից. հերթապահ քույրը հայտնում էր, որ Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկից շտապօգնության բրիգադը կրծքավանդակի ծակած վերքով մի տղամարդու հիվանդանոց է տեղափոխել։ Օպերատիվ խմբի […]
23:48 15.02.2021
Փետրվարի 15-ին, ժամը 15։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի պոչամբարի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:54-ին, մարվել՝ 17:00-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:
22:59 15.02.2021
Փետրվարի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:27-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.33⁰ աշխարհագրական կոորդինատներով` Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում): Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը […]