TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով

22:36 15.02.2021

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 16-ին, 20-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-19-ը, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-20-ը լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 16-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, 16-ին` 20-25 մ/վ, իսկ 17-ին` 25-30 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ն աստիճանաբար կնվազի […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

21:40 15.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

̰
Հացիկ գյուղի 35-ամյա բնակիչը ձերբակալվել է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

21:25 15.02.2021

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները 2021թ. փետրվարի 14-ին՝ Ժամը 21:30-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս, Գյումրի քաղաքի Պ.Սևակ փողոցում գործող ռեստորանային […]

̰
Շահումյան գյուղի սկզբնամասում այրվել է մոտ 1 տոննա կուտակած անասնակեր

20:55 15.02.2021

Փետրվարի 15-ին, ժամը 15։28-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի սկզբնամասում խոտի դեզ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։44-ին, մարվել՝ 16։13-ին։ Այրվել […]

̰
Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել

20:44 15.02.2021

Փետրվարի 15-ին, ժամը 17։31-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարահարթ գյուղի անտառամերձ հատվածում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։50-ին, մարվել՝ 19։07-ին։ Այրվել է […]

̰
Փոխվարչապետը մասնակցել է «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» առցանց աշխատաժողովին

20:09 15.02.2021

Փետրվարի 15-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» կազմակերպած «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» աշխատաժողովին: Ինչպես հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդես գալով ողջույնի խոսքով՝ փոխվարչապետը նշել է. «Ողջունում եմ «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» խորագրով այս աշխատաժողովի անցկացումը և նրա մասնակիցներին: Նման ֆորմատով քննարկումները կարևոր են՝ ոլորտում առկա խնդիրների ծավալը և բովանդակությունը ճիշտ գնահատելու […]

̰
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ միջանցքի ստեղծման դրույթ չի պարունակում. ՀՀ ԱԳՆ խոսնակի արձագանքը Ալիևի հայտարարությանը

19:57 15.02.2021

Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը որևէ միջանցքի ստեղծման մասին դրույթներ չի պարունակում: Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցության ուղի կա և լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին: – Ադրբեջանի […]

̰
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը նախարարը քննարկել է ԳԱԱ նախագահության անդամների հետ

19:35 15.02.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամների հետ այսօր քննարկել է Ազգային ժողովում նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը: Հանդիպման ընթացքում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու նախագահության մյուս անդամները ներկայացրել են նախագծով առաջարկվող նոր կարգավորումներին առնչվող իրենց հիմնական մտահոգություններն ու հանդես եկել առաջարկներով: […]

̰
Պաշտպանության նախարարն հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ

19:15 15.02.2021

Փետրվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ հանրային խորհրդի անդամներին՝ Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գլխավորությամբ:   Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագոտում առկա իրավիճակը, Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել հետագա համագործակցության ուղիներն ու նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հայկական […]

̰
Տնտեսվարողներից կաշառք վերցնելու համար մեղադրվող ՊԵԿ հարկային տեսուչը կալանավորվել է

19:10 15.02.2021

ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչության երկու աշխատակիցներ, Երևան քաղաքում գործող մի շարք տնտեսվարողների մոտ ակնհայտ ապօրինի գործողությունների՝ մասնավորապես տարբեր խախտումներ չարձանագրելու համար, յուրաքանչյուր ամիս, որպես կաշառք պահանջում և նրանցից ստանում են տարբեր չափերի գումարներ։   Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2021թ. […]

̰
ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողները հանձնել են մասնագիտական ստուգարքներ

18:51 15.02.2021

4-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի զինծառայողները հանձնել են ստուգարքներ՝ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարքի կիրառմամբ: Ստուգվել են անձնակազմի տեսական ու գործնական գիտելիքները, կատարելագործվել թիրախների հայտնաբերման և խոցման գործնական հմտությունները:  

̰
Բազմամասնագիտական խմբերը Շիրակի մարզում այցելել են պատերազմում վիրավորում ստացած և պրոթեզավորման կարիք ունեցող զինծառայողներին   

18:45 15.02.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բազմամասնագիտական խմբերն այցելել են Շիրակի մարզ, կատարել պատերազմում վիրավորում ստացած և պրոթեզավորման կարիք ունեցող անձանց կարիքների գնահատում: Մասնագետները տեղում որոշում են վերին և ստորին վերջույթների անդամահատումից հետո զինվորականներին անհրաժեշտ պրոթեզի տեսակն ու ընտանիքին աջակցության տարբերակները: Միհրան Մհերյանցը ծանր վիրավորում է ստացել Հադրութում, մի քանի վիրահատություն է տարել, ձախ ոտքը […]

̰
Երկրաշարժ Երևան քաղաքից 17 կմ հարավ․ ԱԻՆ

18:40 15.02.2021

Փետրվարի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:21-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.04⁰ և արևելյան երկայնության 44.56⁰ աշխարհագրական կոորդինատներով` Երևան քաղաքից 17 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան […]

̰
Ադրբեջանական կողմից հնչած անկանոն կրակոցների փաստն արձանագրել են հայ և ռուս սահմանապահները

18:21 15.02.2021

Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ագարակ գյուղի (Կապան համայնք) հարևանությամբ ադրբեջանական կողմից հնչել են անկանոն կրակոցներ դեպի օդ։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։   «Փաստն արձանագրվել է հայ և ռուս սահմանապահների կողմից․ վերջիններիս հրամանատարությունը մի քանի ժամ շարունակ դիտարկում է կատարել տարածքում, գրանցել միջադեպը, որից հետո տվյալ հատվածում ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ, որտեղ այժմ […]

̰
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Գորիս․ ԵՄ արագ արձագանքման ծրագիրը աջակցում է ԼՂ-ից տեղահանված բնակչությանը

18:10 15.02.2021

Փետրվարի 12-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները՝ Քաղաքական բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը և Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանն այցելել են Սյունիքի մարզի Գորիս քաղաքում գտնվող «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության պահեստ, որտեղ պահվում են հիգիենայի պարագաներ պարունակող 2420 ծանրոց, որից կօգտվի մարզում գտնվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 6000 անձ։ Հայտնում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը։ Այցի […]

̰
ՍԱՏՄ-ում քննարկվել են արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանությանն առնչվող խնդիրները

17:59 15.02.2021

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներին առնչվող հիմնական խնդիրներն են քննարկվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի և ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ: Նպատակն էր հասկանալ Տեսչական մարմնի և ենթակա կառույցների քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի, շտաբերի, տարհանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը և գնահատել քաղաքացիական պաշտպանության պլանի իրատեսության […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարը և Հայաստանում Շվեդիայի դեսպանը քննարկել են հայ-շվեդական համագործակցության օրակարգային հարցեր

17:56 15.02.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում Շվեդիայի դեսպանը քննարկել են հայ-շվեդական համագործակցության օրակարգային հարցեր: Այս մասին հայտնում են նախարարությունից: Նախարարը կարևորել է Շվեդիայի՝ որպես Հայաստանի վստահելի գործընկերոջ կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են Հայաստանում տնտեսական բարեփոխումների շարունակականությանը։ Դեսպան Պատրիկ Սվենսոնը նշել է, որ իրենք պատրաստակամ են համագործակցելու Հայաստանի կառավարության հետ մի շարք […]

̰
Բերման էին ենթարկվել թմրամիջոց և սառը զենք պահելու համար․ Մետրոպոլիտենի ոստիկանների բացահայտումը

17:52 15.02.2021

Փետրվարի 11-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Երևանի 24 և 33 տարեկան երկու բնակչի: Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված, իսկ մյուսի մոտից՝ երկու կաթուցիչ և դանակ: Նշանակվել են […]

̰
«Արտահերթ ընտրություններին իմ մասնակցությունը բացառում եմ». Վազգեն Մանուկյան

17:43 15.02.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը գնացել է Ազատության հրապարակ՝ հանդիպելու և զրուցելու իրենց աջակցող քաղաքացիների հետ: Հիշեցնենք, որ օրեր առաջ Վազգեն Մանուկյանն ինքն էր առաջարկել Ազատության հրապարակը դարձնել իրենց շտաբը և այնտեղ ամեն օր ժամը 17-ից 19-ը քաղաքացիների հետ հանդիպում-քննարկումներ ունենալ այնքան ժամանակ, մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի: Վազգեն […]

̰
Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են մեքենաներից կատարված գողություններ

17:35 15.02.2021

Փետրվարի 14-ին՝ ժամը 17.40-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտից բերման են ենթարկել 62-ամյա մի տղամարդու: Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ երևանցի տղամարդը մոտ մեկ ժամ առաջ գողություն է արել եկեղեցու մոտ կայանված մեքենայից: Տվյալները հաստատվեցին. տղամարդը խոստովանեց, որ տեխնիկական միջոց գործադրելով՝ կոտրել էր «Կիա Ֆորտե» մակնիշի մեքենայի ապակին ու գողություն արել: […]

̰
5-րդ զորամիավորումում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ. ՊՆ

17:27 15.02.2021

Փետրվարի 15-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ, որոնց ընթացքին հետևել է զորամիավորման հրամանատարը։ Ստուգվել են հաստիքային զենքի տիրապետման հմտությունները, ինչպես նաև զինծառայողների գործողությունները պաշտպանական և հարձակողական գործողությունների վարման ընթացքում:

̰
Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այց կկատարի ՌԴ

17:19 15.02.2021

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այց կկատարի ՌԴ, որի շրջանակներում հանդիպելու է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։

̰
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

17:10 15.02.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: Սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ, որոնք չեն փոփոխել օպերատիվ մարտավարական իրավիճակը: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան […]

̰
Համացանցում շրջանառվող լուրը, թե Հայաստանում ուժեղ երկրաշարժ է սպասվում, ապատեղեկատվություն է. ԱԻՆ

16:55 15.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում շարունակվում է շրջանառվել այն ապատեղեկատվությունը, թե Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կրկին պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը: Հորդորում ենք չնպաստել կեղծ լուրերի և խուճապի տարածմանը, հետևել բացառապես ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին: Նշենք, որ այս […]

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 8-14-ն ընկած ժամանակահատվածում

16:50 15.02.2021

Սևանա լճի մակարդակը փետրվարի 8-14-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել` 1900.53մ (14.02.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 10 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով, փետրվարի 8-14-ն ընկած ժամանակահատվածում, Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.327մլն.մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից փետրվարի 14-ը ներառյալ՝ 15.504մլն.մ³:  

̰
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի. թիմին է միացել վենեսուելացի կիսապաշտպան Խոսե Կարաբալոն

16:42 15.02.2021

«Փյունիկ» ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ  ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի. «Թիմին է միացել 24-ամյա վենեսուելացի կիսապաշտպան Խոսե Կարաբալոն։ Կարաբալոյի վերջին ակումբը եղել է չիլիական «Ուաչիպատոն»։ Ֆուտբոլիստը հանդես է եկել Վենեսուելայի մինչև 20 տարեկանների հավաքականում։ «Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Խոսե Կարաբալոյին»։

̰
Ամփոփվել են 2020-ի Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազությունների գործունեության արդյունքները

16:34 15.02.2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն՝ ամփոփելու 2020-ի ընթացքում մայրաքաղաքում հանցավորության ընդհանուր վիճակը, դրա դեմ տարվող պայքարի, Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազությունների գործունեության, քրեական վարույթների նկատմամբ դատախազական ղեկավարման և հսկողության արդյունավետությունը: Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են հետաքննության և նախաքննության մարմինների՝ Երևան քաղաքի ստորաբաժանումների ղեկավարները, վարչական շրջանների դատախազները, Երևան քաղաքի […]

̰
Ադամանդագործական և ոսկեգործական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են մաքսատուրքերին առնչվող հարցեր

16:19 15.02.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է քննարկում Հայաստանի ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշման նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է մի շարք գունավոր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի (հումքի և պատրաստի քարերի մասով) մաքսատուրքի դրույքաչափի զրոյականացում՝ 2 տարի ժամկետով, ինչպես նաև մինչև 0,3 կարատ և 0,3 կարատից բարձր […]

̰
Բալկանյան երկրների Մ20 առաջնությունում Հայաստանը նվաճել է երկու մեդալ. ԿԳՄՍՆ

16:12 15.02.2021

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է աթլետիկայի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությունը, որին մասնակցել է շուրջ 200 մարզիկ՝ 16 երկրից: Հայաստանը ներկայացրել են Գոռ Բեգլարյանը և Նարեկ Սրապոնյանը, ովքեր դարձել են մեդալակիրներ: Հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը 11 մարզիկների պայքարում գրանցել է լավագույն արդյունքը՝ 7.29մ և նվաճել ոսկե մեդալ: Հեռացատկում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Խորվաթիայի ներկայացուցիչ Ռոկո […]

̰
Հայաստանում տարեկան գրանցվում են մանկական քաղցկեղի 80-100 առաջնակի դեպքեր

15:58 15.02.2021

Հայաստանում տարեկան գրանցվում են մանկական (0-18 տարեկան) քաղցկեղի 80-100 առաջնակի դեպքեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը: «Բարձր եկամուտ ունեցող երկրներում հիվանդ երեխաների 80 տոկոսից ավելին բաժանվում են քաղցկեղից, մինչդեռ ցածր եկամուտներ ունեցող շատ պետություններում այս ցուցանիշը կազմում է ընդամենը 20 տոկոս: Հայաստանն […]

̰
BACK_TO_TOP