TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Տափերական գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք

21:23 13.02.2021

Փետրվարի 13-ին, ժամը 16:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տափերական գյուղում հրդեհ է բռկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:55-ին, մարվել՝ 17:05–ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք

̰
Հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել իշխանության անգործության համար

21:00 13.02.2021

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊԲ հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 4-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար: Մասնավորապես՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին ՀՀ Կառավարության թիվ 1586-Ն որոշման համաձայն ռազմական դրության պայմաններում, զբաղեցնելով ՊԲ […]

̰
Շենգավիթում վթարված ջրագծի փոխարեն նախատեսվում է կառուցել նորը

20:44 13.02.2021

Ինչպես արդեն տեղեկացրել է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, «Ձորաղբյուր – ԵրՀԷԿ» ջրաղբյուրից դեպի Շենգավիթ ձգվող 700մմ տրամագծով խողովակաշարը Երևանյան լճի հարակից տարածքում վթարվել է՝ տալով վայրկյանում 130 լիտրից ավել հոսակորուստ: Որպես հետևանք՝ նշված վարչական շրջանում խաթարվել է ջրամատակարարման գործող ռեժիմը, և, չնայած ընկերության կողմից այլընտրանքային խողովակաշարերով ջրի լրացուցիչ քանակի վերուղղմանը դեպի Շենգավիթ, համայնքում զգացվում է ջրի […]

̰
Երկրաշարժի հետևանքով ՀԱԷԿ-ի հետ կապված որևէ տեխնիկական խնդիր չի առաջացել

20:31 13.02.2021

Հայաստանի տարածքում տեղի ունեցած 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով Հայկական ատոմային էլեկտրակայանում անվտանգության հետ կապված որևէ տեխնիկական խնդիր չի առաջացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը: «Խնդիրներ չեն առաջացել, քանի որ երկրաշարժի ուժգնությունն ատոմակայանի տարածքում կրկնակի ցածր է եղել անվտանգության համակարգի միացման համար թույլատրելի սանդղակից: Կայանը […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

20:23 13.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում […]

̰
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ.  ԱԻՆ-ի ուղեցույցը

20:19 13.02.2021

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: ԱԻՆ սեյսմիկ ծառայությունը ուղեցույց է մշակել, որը ներկայացնում ենք ստորև․ ?Հիշեք‚ որ նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում։ Գյումրիի (9 բալ) ավերածությունների վերլուծությունը ցույց տվեց‚ որ 10 հարկանի շենքերը սկսել են փուլ գալ առաջին ցնցումից 10-12վրկ․ հետո։ Դա այն ժամանակն է‚ որի ընթացքում փրկվելու համար որոշակի գործողություններ կկարողանաք ձեռնարկել։ ?Հիշեք‚ […]

̰
Աշոցքում մեկնարկել է  Հայաստանի դահուկավազքի առաջնության երկրորդ փուլը

19:17 13.02.2021

Փետրվարի 12-ից Աշոցքում մեկնարկել է Հայաստանի դահուկավազքի առաջնության երկրորդ փուլը։ Հաղորդում է  SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հանրապետական մրցաշարը եռօրյա է, և վերջնական արդյունքները կամփոփվեն վաղը՝ փետրվարի 14-ին: Այս մրցաշարում իրենց ուժերը կփորձեն Գյումրիի, Վանաձորի և Աշոցքի դահուկորդները: Մասնակիցներն են՝  կանանց հավաքականից 10, տղամարդկանց հավաքականից՝  22 մարզիկ:  Կանայք կմրցեն 5 կմ, իսկ տղամարդիկ՝ 10 կմ մրցատարածություններում։   Հայաստանի […]

̰
Հետցնցումների ակտիվությունը թուլացել է և բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարաններ․ԱԻՆ

19:05 13.02.2021

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է , որ   այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը թուլացել է և բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարաններ․ «Հարգելի՛ քաղաքացիներ, այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը թուլացել է։ Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները»,-ասվում է հաղորդագրությունում։   Այս պահի դրությամբ […]

̰
Փլուզումների վերաբերյալ ստացված  ահազանգերից հաստատվել են դեռևս չորսը․հետցնցումային ակտիվությունը գնալով մարում է․ ԱԻՆ

18:46 13.02.2021

Այս պահի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 1310 տարաբնույթ ահազանգ է ստացվել։ Փլուզումների վերաբերյալ ստացված  ահազանգերից հաստատվել են դեռևս չորսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում), Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում), Չեխովի փողոցում՝ (շենքի պատից՝ 1 քմ փլուզում) և Կոմիտասի պողոտայում (շենքի պատից պոկվել է […]

̰
Հայաստանում այսօր գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Երևանյան բեկվածքի գոտում

18:10 13.02.2021

Այսօր Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը Երևանյան բեկվածքի գոտին է: Այս մասին SHANTNEWS-ին ասել է  երկրահանքաբանական գիտությունների դոկտոր, սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետի խորհրդական Սերգեյ Նազարեթյանը: «Էպիկենտրոնը  գտնվում է Երևանից 10 կմ հեռավորության վրա ՝ դեպի  հարավ-արևելք: Դա Երևանյան բեկվածքի գոտին է: Այն համարվում է ակտիվ բեկվածք, բայց շատ վաղուց ցնցումներ այստեղ չեն […]

̰
Մոտ 40 հետցնցում է գրանցվել, որոնք չեն զգացվել․ Սոս Մարգարյան

18:00 13.02.2021

‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության›› տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանը այսօր գրանցված երկրաշարժի ու նաև հետցնցումային ակտիվության մասին, ժամը 17։30-ի տվյալներով, «Հորիզոնին»  մանրամասներ է փոխանցել։ Մանրամասները՝ ձայնագրությունում։

̰
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել․ ՀՀ ՊՆ

17:45 13.02.2021

Փետրվարի 12-ին և 13-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու […]

̰
Սահմանափակ կարողություններով ոսկերիչը  երբեք չընկճվելու օրինակ է ցույց տալիս

17:40 13.02.2021

Սահմանափակ կարողությունները կյանքում կրթութուն ստանալու, մասնագիտություն ու նախասիրություններ ընտրելու սահմանափակումներ չեն կարող մտցնել: Սրանք ոչ թե խոսքեր են, որոնք ներառականությունն են քարոզում, այլ ապրելակերպ ու սկզբունք, որին արդեն 22 տարի հետևում է Հովունի գյուղի բնակիչ Արամ Մարտիրոսյանը: 13 տարեկանում Հովունի գյուղում Ռուսական ռազմաբազայի զորավարժությունների համար նախատեսված տարածքում գտած արկի հետ անզգույշ վարվելու հետևանքով կորցրել է […]

̰
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը այս պահի դրությամբ  մոտ 1310 տարաբնույթ ահազանգ է ստացել

17:25 13.02.2021

Այս պահի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 1310 տարաբնույթ ահազանգ է ստացվել։ Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս երկուսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում) և Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում)։

̰
Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է․ ԱԻՆ

17:06 13.02.2021

Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 20 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը։ Ստացվել են ահազանգեր Այվազովսկու և Սմբատ Զորավարի փողոցներում՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածությունների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 13-ին՝ տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին), ՀՀ ԱԻՆ […]

̰
«Շանթի» տեսախցիկն արձանագրել է երկրաշարժի պահը

16:56 13.02.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր` տեղական ժամանակով ժամը ժամը 15:29-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, […]

̰
Ստացվել են ահազանգեր Այվազովսկու և Սմբատ զորավարի փողոցներում՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածությունների վերաբերյալ. ԱԻՆ

16:51 13.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են ,որ ստացվել են ահազանգեր Այվազովսկու և Սմբատ զորավարի փողոցներում՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածությունների վերաբերյալ։ Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից […]

̰
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Volkswagen-ն ու Toyota Camry-ն. վերջինս գլխիվայր շրջվել է

16:44 13.02.2021

Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Սասունիկ գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» […]

̰
Նախնական տվյալներով ավերածություններ չունենք. վարչապետ

16:34 13.02.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է. «Նախնական տվյալներով ավերածություններ չունենք: Երևանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթև վնասվածք է ստացել: Երկրաշարժի էպիկենտրոնը նախնական տվյալներով Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել»:

̰
Երկրաշարժի հետևանքով բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով հնարավոր են կապի որոշակի խափանումներ. ԲՏԱ նախարարություն

16:09 13.02.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարությունը զգուշացնում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Երկրաշարժի հետևանքով բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով, հնարավոր են կապի որոշակի խափանումներ: Խնդրում ենք խուճապի չմատնվել»:

̰
Երկրաշարժ Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք. էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

15:51 13.02.2021

Երկրաշարժ Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման […]

̰
Մեկնարկում է «Սպորտային սերունդ – 2021» ծրագիրը

15:20 13.02.2021

«Կայուն զարգացման հայկական հիմնադրամը» (ԿԶՀՀ) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ այս տարի ևս իրականացնելու է «Սպորտային սերունդ» ծրագիրը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է 25 հանրակրթական դպրոց համալրել 1 մլն-ական դրամ արժողությամբ սպորտային գույքով, կազմակերպել միջոցառումներ՝ իրազեկելով առողջ ապրելակերպի կարևորության մասին, խթանելով հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավումը սպորտային […]

̰
Հայաստանի դեսպանն ԱՄՆ կոնգրեսականի հետ խոսել է Ադրբեջանի կողմից հայ գերիների հայրենադարձման մասին

14:40 13.02.2021

Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի 12-ին հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: «Դեսպան Ներսեսյանը շնորհավորեց կոնգրեսականին իր առաքելությունը, որպես Ներկայացուցիչների պալատի անդամ վերսկսելու, ինչպես նաև Հայկական հարցերի կոնգրեսական հանձնախմբի համանախագահ ընտրվելու կապակցությամբ: Դեսպան Ներսեսյանը մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի […]

̰
Այրված աղբամաններ Արաբկիր վարչական շրջանում

14:31 13.02.2021

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Արաբկիր վարչական շրջանում աղբամաններ են այրվել: «Համայնքային սեփականություն կորցրեցինք անփութության կամ դիտավորության պատճառով»։

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է

14:20 13.02.2021

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 12-ին, ժամը 19.00-ին, հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Զոհրաբ Ն.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Մարդու առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով: Խափանմամ միջոցը՝ ստորագրություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ […]

̰
Արարատի մարզում ձկնաբուծության ոլորտի խախտումները վերացնելու և քրեաիրավական գնահատականներ տալու գործընթաց է իրականացվում. դատախազություն

13:50 13.02.2021

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2020թ. ընթացքում Արարատի մարզի դատախազությունն ընդգրկուն աշխատանք է կատարել պետական շահերի պաշտպանության ոլորտում: Ուսումնասիրություններ են կատարվել մարզի տարածքում հեռահաղորդակցության կայաններով ծանրաբեռնված հողատարածքների վարձակալության, համայնքներում իրականացված ինքնակամ շինարարությունների, ինչպես նաև ձկնաբուծարանների գործունեության օրինականության ոլորտներում: Գործուն քայլեր են ձեռնարկվել հատկապես ձկնաբուծության ոլորտում արձանագրված խախտումների վերացման, դրանց քրեաիրավական գնահատականներ տալու, ինքնակամ կառուցված ձկնաբուծարանների շինությունների, […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:20 13.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ից 18:00-ն, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի Նեղոց-Ախթալա ճանապարհահատվածը շինարարական աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու։ Երթևեկության […]

̰

13:10 13.02.2021

Փետրվարի 13-ին, ժամը 09։07-ին Վերիշեն գյուղ է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 11 փրկարար-ծառայող։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։25-ին, մարվել՝ 11։55-ին։ Այրվել է մոտ 50 հա խոտածածկ տարածք։ Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ժամը 13:50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղի սկզբնամասում […]

̰
Տավուշի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

12:56 13.02.2021

Փետրվարի 12-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն ստացան, որ Նավուր բնակավայրի 53-ամյա բնակիչն իր տան բակում շինափայտ է բեռնաթափում: Տեղեկությունը ստուգելու նպատակով մեկնած օպերատիվ խմբի ծառայողները առանձնատանը կից անասնագոմում հայտնաբերեցին 230 սմ երկարությամբ տարբեր տրամաչափի լորենու գերաններ: Ըստ տանտիրոջ որդու` հայտնաբերվածը պատկանում էր իրեն, նույն օրը ծառերն ինքն էր կտրել «Աղսու» կոչվող […]

̰
Գողության համար կոտրել էր խանութների ապակիներ. Շենգավիթի ոստիկանների բացահայտումը

12:53 13.02.2021

Փետրվարի 12-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 03.00-ին, անհայտ անձը քարով փորձել է կոտրել նշված սուպերմարկետի դռան ապակին և գողություն անել։ Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողության փորձը կատարել է Ներքին Շենգավիթի 49-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել և Գարեգին Նժդեհի փողոցից բերման […]

̰
BACK_TO_TOP