19:20 12.02.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի գլխավորությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է չափումների միասնականության ապահովման և համապատասխանության գնահատման ոլորտներում արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված քննարկում։ Քննարկմանը մասնակցել են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պաշտոնյաները, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ, «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ տնօրենները, ինչպես նաև ոլորտը համակարգող` նախարարության Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետը։
19:16 12.02.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել խորհրդատվական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ներդրումային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ներդրումային ոլորտում պետական քաղաքականությանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, ներդրողների համար առավել բարենպաստ պայմանների ապահովմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, […]
18:57 12.02.2021
Կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբի բժշկական սպասարկման և հիգիենիկ, սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային վերահսկողության բնագավառների 2021 թվականի անդրանիկ նիստը։ Օրակարգում՝ 2020 թվականի ստուգումների ծրագրով նախատեսված բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և բժշկական սպասարկման վերահսկողության բնագավառներում իրականացված ստուգումների ընթացքում ի հայտ եկած խնդիրների քննարկումն էր։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրել […]
18:50 12.02.2021
Փետրվարի 13-ին և 14-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ֆիլհարմոնիկ նվագախումբը հրավիրում է բացառիկ համերգային երեկոյի: Գալա համերգին մասնակցելու են միջազգային ճանաչում ունեցող օպերային երգիչներ Լիանա Ալեքսանյանը (սոպրանո), Նինա Մինասյանը (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն): Համերգը կղեկավարի հատուկ այդ երեկոյի համար Գերմանիայից հրավիրված դիրիժոր Օլիվեր Վեդերը: Ծրագրում կհնչեն հայտնի դասական ստեղծագործություններից մինչև Ազնավուրի, […]
18:44 12.02.2021
Փետրվարի 12-ին՝ ժամը 08։30-ին, Քարինջ գյուղի «Քարինջսար» կոչվող սարալանջ են մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհն ընդգրկում է մոտ 55 հա տարածք․ 2․5 հա անտառածածկ հատվածում՝ խաշամ և մոտ 52․5 հա անտառամերձ հատվածում՝ չոր խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի […]
18:37 12.02.2021
Հունվարի 11-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Աշտարակում բնակվող մի կին ահազանգել էր ոստիկանություն ու հայտնել, որ տաքսու վարորդն իրենից փող է հափշտակել։ Տուժողի հետ զրույցից պարզ դարձավ, որ տղամարդը նրանից 20 հազար դրամանոց է վերցրել, որ մանրի, բայց փողը բացահայտ հափշտակել ու փախել է։ Ավանի քրեական […]
18:30 12.02.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը կարևորել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչության հետ համագործակցության օրակարգի ընդլայնումը հատկապես հետպատերազմյան շրջանում և հույս հայտնել, որ գրասենյակի գործուն աջակցությամբ հնարավոր կլինի մեղմել համավարակի և պատերազմի հետևանքները Հայաստանի մարզերում։ Շոմբի Շարփն իր հերթին վստահեցրել է Հայաստանին […]
18:17 12.02.2021
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը 2021թ. փետրվարի 12-ին տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Նիստի ընթացքում քննարկվել է համատեղ աշխատանքի ընթացքը, որը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության […]
18:12 12.02.2021
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոն։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Արման Թաթոյանը շրջել է կենտրոնում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և հետագա ծրագրերին։ Նա քննարկումներ է ունեցել կենտրոնի շահառու զինծառայողների հետ։ Արմեն Մուրադյանը նշել է, որ այստեղ առողջական խնդիրներից բացի լուծվում են նաև զինծառայողների […]
18:07 12.02.2021
Փետրվարի 11-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ: Ստորաբաժանումների հրամանատարները և մարտական դիրքերի ավագները հրահանգավորել են անձնակազմին՝ հաշվի առնելով մարտական խնդիրների բնույթն ու զինծառայողների պարտականությունները: Զինծառայողները ևս մեկ անգամ ծանոթացել են մարտական հերթապահության կրման անվտանգության պահպանման կանոններին:
17:55 12.02.2021
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նոր դեսպան է նշանակել Հայաստանի Հանրապետությունում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AKIpress-ը, Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը կստանձնի Բոլատ Իմանբաևը՝ փոխարինելով Թիմուր Ուրազաևին: Մինչ այս նշանակումն Իմանբաևը զբաղեցնում էր Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը Մալայզիայում և Բրունեյում:
17:50 12.02.2021
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանն ավագանու արտահերթ նիստում հայտնել է, որ մոտ ապագայում, առողջական խնդիրներով պայմանավորված, հավանաբար, կդադարեցնի իր գործունեությունը: «Ունեմ որոշակի առողջական խնդիրներ, որով պայմանավորված եղավ մի ամբողջ նստաշրջան 2019 թվականին, երբ ես ստիպված էի բացակայել: Հիմա շարունակական պրոցեսների արդյունքում դրանով պայմանավորված կրկին որոշակի առումով ստիպված եմ լինել պասիվ: Մոտ ապագայում […]
17:46 12.02.2021
Զինծառայողների տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացման նպատակով 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ։ Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, ստուգվել են ամրակցված զինատեսակների տիրապետման հմտությունները, տրվել համապատասխան հրահանգներ։
17:33 12.02.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 11-ին և 12-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի […]
17:28 12.02.2021
2020 թվականին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և գործընթացում ներգրավված անձանց (վարկառուներ և համավարկառուներ) քանակի աճ: Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Այսպես՝ 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ գործընթացում ներգրավված է 12322 շահառու, իսկ վարկառուների (համավարկառուների) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով եկամտային հարկի գումարի վերադարձը կազմել […]
17:22 12.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ […]
17:16 12.02.2021
Այսօր՝ փետրվարի 12-ին, կայացել է Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության 2020 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստը: Այն մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով պատերազմի զոհերի հիշատակին: Ելույթներով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը, Պետական ռեզերվների […]
17:10 12.02.2021
«Նոր տրանսպորտային ցանցի նախագծով Երևանում գործելու է 850 ավտոբուս, որից 450-ը լինելու է 7.5-8.5 մետրանոց, մնացածը` 12 և 18 մետրանոց»,- Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտնել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա ասել է, թե պետք է ձերբազատվել միկրոավտոբուսներից: Այսօր Երևանի 2021 թվականի բյուջեում փոփոխություններ են արվել, վերաբաշխումը կապված է նաև ավտոբուսների ձեռքբերման հետ: Այլ մանրամասներ՝ ռեպորտաժում:
17:00 12.02.2021
Ըստ որոշ կանխատեսումների՝ մոտակա տարիներին Հայաստանը ունենալու է արտագաղթ կամ, այլ կերպ ասած, աշխատունակ մարդկանց մեկնում, մյուս կողմից՝ կենսաթոշակային տարիքի մարդկանց կտրուկ աճ։ Արդյո՞ք իմաստ չկա Հայաստանում բարձրացնելու կենսաթոշակային տարիքը։ Այս հարցին «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Չեմ կարծում, թե մենք հիմա պատրաստ ենք քննարկել կենսաթոշակային տարիքի փոփոխության հարց, առավել ևս […]
16:45 12.02.2021
Փետրվարի 12-ին` ժամը 13:57-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Գագարին գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:22-ին, մարվել՝ 14:43-ին: Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 55-րդ կմ-ի մոտակայքում այրվել է […]
16:43 12.02.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 12-ից մինչև փետրվարի 16-ը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նշված հասցեների 3-ից բարձր հարկերում կնկատվի ջրի ճնշման անկում. Բագրատունյաց 1-ից 53, Եղ.Թադևոսյան 7-ից 22, Ս.Տարոնցի 1-ից 7, Մանանդյան 16-ից 34, Հ.Հովհաննիսյան 10, 10/1, Արտաշիսյան 40-ից 79, Շիրակի 2-ից 56, Վերին Շենգավիթ […]
16:39 12.02.2021
Ֆինանսատնտեսական առումով այսօր Հայաստանում կայուն իրավիճակ է, ինչը կարևոր նախադրյալ է վերականգման մեկնարկի համար: Այսպիսի տեսակետ է հայտնել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը «Հեռանկարում»: Մանրամասները՝ տեսանյութում։
16:31 12.02.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները հերթական ստուգայցով եղել են Արարատի և Արագածոտնի մարզերում գործող փակ արտադրական ձեռնարկություններում, հանրակրթական դպրոցներում, բժշկական կազմակերպություններում, առևտրի կենտրոններում և սպասարկման գրասենյակներում: Վերոնշյալ հաստատություններում խախտումներ են արձանագրվել ախտահանման գործընթացում, գրանցամատյանների վարման կարգում, բացակայել են նաև իրազեկման թերթիկները։ Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են կրկնախախտման դեպքեր, դրանցից մեկով […]
16:27 12.02.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կատարված առերևույթ չարաշահումների մի շարք հանգամանքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ պաշտպանված բնակարաններ և փոքր տներ […]
16:08 12.02.2021
Փետրվարի 10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտության շնորհիվ գրպանահատության հինգ դեպք բացահայտվեց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ առաջին դեպքը ոստիկանության Նոր Նորքի բաժնում գրանցվել էր փետրվարի 4-ին: Մի կին հաղորդում էր տվել, որ փետրվարի 2-ին միկրոավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր փող ու նույնականացման քարտ: Մյուս […]
15:55 12.02.2021
Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել «Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի» ուսուցիչները, ծնողները և աշակերտները տնօրենի թափուր պաշտոնում նշանակման գործընթացի հետ կապված։ Մասնավորապես, նրանք նշել են, որ տնօրենի թափուր պաշտոնում նշանակելու մասին որոշման կայացման գործընթացում հաշվի չի առնվել իրենց կարծիքը։ Բարձրացված բողոքներով դիմումատուները նշել են, որ տնօրենի թափուր պաշտոնի նշանակման գործընթացում չեն պահպանվել օրենքով սահմանված […]
15:49 12.02.2021
Առաջիկա ամիսների ընթացքում շահագործման կհանձնվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը: Այս մասին հաղորդում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Այն կսպասարկի շուրջ 20,000 քաղաքացու՝ մեկ պատուհանի սկզբունքով որակյալ ու հասցեական սոցիալական ծառայություններ մատուցելով շահառուներին։
15:45 12.02.2021
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի անտառտնտեսության» մասնաճյուղի իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառմամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և իրականացման […]
15:38 12.02.2021
Փետրվարի 15-ից Երևանի Ծարավ Աղբյուր փողոցից գործելու է նոր երթուղի: Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում տեղեկացրել է քաղաքապետ Հայկ Մարությանը: «Գործելու է նոր երթուղի՝ նոր կոմպակտ ավտոբուսներով, նոր համակարգով գործող: Այնտեղ ապրող բնակիչներին հիշեցնում եմ, որ երկուշաբթի օրվանից կարող եք գնալ աշխատանքի ոչ թե տաքսիով, այլ մեր նոր, հարմարավետ ավտոբուսներով»,- ասաց Մարությանը: