TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հաստատվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման  փորձնական ծրագիրը

12:29 11.02.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը»: Ատեստավորման համակարգը կիրականացվի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգման թեստավորման եղանակով՝ որպես արդյունք ունենալով ուսուցիչների խրախուսումը: Կամավոր ատեստավորման համակարգի ներդրմամբ ակնկալվում է բացահայտել և խրախուսել արդի պահանջներին համապատասխանող ուսուցիչներին, նրանց վարձատրությունն աստիճանաբար մոտեցնել երկրի միջին աշխատավարձին, ապահովել […]

̰
24-ամյա երիտասարդը Կարմիր գրքում գրանցված թռչուն է որսացել

12:10 11.02.2021

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բերքաշատ գյուղի մի բնակիչ հունվար ամսին Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հարակից դաշտերում որսացել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 10-ին 24-ամյա երիտասարդը ներկայացել է Արմավիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն։

̰
Գևորգ Պետրոսյանը դեմ է, որ վիրավորանքի և զրպարտության համար պատիժ սահմանվի՝ ըստ սոցիալական վիճակի

11:16 11.02.2021

Խորհրդարանում քննարկվում է Ալեն Սիմոնյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վիրավորանքի համար սահմանել 5 մլն դրամի փոխհատուցում՝ 1 մլն դրամի փոխարեն, իսկ զրպարտության դեպքում, 2 մլն դրամի փոխարեն, 10 մլն դրամի փոխհատուցում: Ի դեպ, մինչև 2010թ-ը վիրավորանքի և զրպարտության համար քրեական պատասխանատվություն է սահմանված եղել: Հարցի շուրջ […]

̰
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի հետ քննարկվել են տեղահանվածների սոցիալական ինտեգրման հնարավորությունները

11:09 11.02.2021

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 10-ին հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Պատվիրակության կազմում էին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միխայելա Ստոյկոսկան և սոցիալ-տնտեսական ծրագրերի պատասխանատու Աննա Գյուրջյանը։ Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մարիյասինին պաշտոնավարման ընթացքում կատարած զգալի աշխատանքի, սերտ համագործակցության և […]

̰
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 180 նոր դեպք

11:01 11.02.2021

Փետրվարի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168676 դեպք, որոնցից 160670-ն` առողջացած, 3135-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4085 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 673538 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2500 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք: Ունենք 265 առողջացած և մահվան 5 դեպք:

̰
Գյուղացիների իրավունքների հարցերը սահմանային վեճերի լուծման գործընթացում պետք է ունենան առաջնային նշանակություն․ ՄԻՊ

10:37 11.02.2021

Գյուղացիների իրավունքների, նրանց խաղաղ ու բնականոն կյանքի հարցերը սահմանային վեճերի լուծման գործընթացում պետք է ունենան առաջնային նշանակություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «1920-ական թթ., օրինակ, Խորհրդային Հայաստանի սահմանային բնակավայրերում հայ գյուղացիներին մշտապես անհանգստացնող խնդիրներից են եղել ադրբեջանական տարածքներից (նաև հետագայի Կարմիր Քուրդիստանից) ավազակախմբերի հարձակումներն ու թալանը, կենդանիների գողությունները, հայ […]

̰
Այսօր նշվում է Սրբոց Վարդանանց տոնը. Գարեգին Բ-ի ուղերձը

10:22 11.02.2021

Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 11-ին նշում է Սրբոց Վարդանանց տոնը: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել տոնի առթիվ․ «Արդարև, Սուրբ Վարդանանք սոսկ պատմություն չեն, այլ ոգու վեհ ներկայություն մեր կյանքում: Հայ քրիստոնեական մեր ինքնությանը ոչինչ այդչափ ոգեշնչում չի պատճառում, որքան հավատքի և հայրենյաց սիրո նրանց վկայությունը: Հինգերորդ դարում նրանք […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-ամյակի առթիվ

10:17 11.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ: Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայաստանի և Իրանի […]

̰
Տեխնոլոգիական ընկերությունների շրջանառությունն աճել է 20.6 %-ով և կազմել շուրջ 198 մլրդ դրամ

10:15 11.02.2021

2020թ․ բարձր տեխնոլոգիաների ոլորտում բավականին հետաքրքիր թվեր և առաջընթաց է գրանցվել։ ԲՏԱ ոլորտն աճել է երկնիշ ցուցանիշներով։ Այս մասին հայտնել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ «Նախարարությունը նախորդ տարի լիարժեքորեն իրագործել է իր պլանավորած և ռազմավարությամբ նախատեսված մի քանի ծրագրեր։ Իհարկե, Կորոնավիրուսն ու պատերազմն, որոշ առումներով, այս ծրագրերի իրագործմանը խոչընդոտ են հանդիսացել, այնուամենայնիվ, կատարվածը՝ թվերի տեսքով […]

̰
Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը, առավել ևս նրանց ցանկացած տեղաշարժ պետք է բացառվի․ ՄԻՊ

09:53 11.02.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում կամ համայնքներն իրար միավորող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը, առավել ևս այդ ճանապարհներով նրանց ցանկացած տեղաշարժ պետք է բացառվի և վերջ: Նրանք այդտեղ են հայտնվել Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակիչների և զինվորականների իրավունքների կոպիտ խախտումների, էթնիկ […]

̰
Փակ են «Ամբերդ» օդերևութաբանական կայանից դեպի համանուն ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

08:56 11.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 6 մարզում

08:10 11.02.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 1, 2, 3, 4, 4/1, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 17, 17ա, 18, 19, 20, 21, 23, 25, 27 շենքեր, Մառի […]

̰
Ինչ իրավիճակ է Հայասանի ճանապարհներին

00:00 11.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 370 […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա

23:51 10.02.2021

Փետրվարի 9-ից 10-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և Ծաղկաշեն գյուղում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Շիրակի մարզի Մայիսյան գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 16 քաղաքացու […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 14․4 հա տարածքում բռնկված հրդեհները

23:35 10.02.2021

Փետրվարի 8-ից 10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 300 քմ, Արմավիրի մարզի Մրգաշատ-Արևիկ ավտոճանապարհին՝ 2000 քմ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 2 հա, Վանաձոր քաղաքում՝ 200 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 1 […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:00 10.02.2021

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Ինչ հիմնավորմամբ է ԵՊՀ-ն հատուկ կարգավիճակ ստանում, ինչ է փոխվում բուհերի կառավարման համակարգում.Սուր հարցեր նախարարին

22:45 10.02.2021

ԱԺ-ն այսօր աշխատանքները շարունակել է «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկմամբ: Նաև քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որով մի շարք էական փոփոխություններ են կատարվում բարձրագույն կրթական համակարգում: Վիճահարույց նախագծերի քննարկումն առանց սուր քննադատությունների չի անցել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

22:38 10.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 370 […]

̰
Մինչև օրս Արցախ է վերադարձել 52415 մարդ

22:16 10.02.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը: «Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 27 փախստական։  2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել […]

̰
ՄԻՊ-ն Ուկրաինայի դեսպանին է ներկայացրել գերիների անհապաղ վերադարձի հարցը

21:51 10.02.2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 10-ին հանդիպել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբայի հետ։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանի գրասենյակից: Արման Թաթոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի անհապաղությունը և նշել, որ դա պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների ու մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ։ Պաշտպանը նշել է, […]

̰
Վահան Բադասյանն ազատ է արձակվել

21:45 10.02.2021

Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի խափանման միջոցը փոխվել է, նա ազատ է արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արայիկ Պապիկյանը: «Վահան Բադասյանի խափանման միջոց կալանավորումը վերացվեց և նա ազատության մեջ է»,- գրել է Պապիկյանը:

̰
Լարսը փակ է բեռնատարների համար

21:19 10.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ […]

̰
Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհուրդ է ձևավորվում

21:17 10.02.2021

Ընթացիկ ամսվա վերջում կգումարվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը Ավարտվել է Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհրդին անդամակցության թեկնածուների առաջադրման հայտերի ընդունումը։ Ստացվել է խորհրդին անդամակցելու 40 հայտ։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով (կազմը՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, նախարարության գլխավոր քարտուղար, նախարարի խորհրդական, […]

̰
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության hամաձայնագիրը մեջ կմտնի մարտի 1-ից. ԱԳՆ

21:13 10.02.2021

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ. «2021թ. փետրվարի 10-ին Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանի Հանրապետությանը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։ Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի ս.թ. մարտի 1-ից: Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած […]

̰
Շիրակցի գերեվարվածների հարազատները ճանապարհը բացել են․նրանց հետ վաղը կհանդիպի ՀՀ ԱԱԾ տնօրենը

20:50 10.02.2021

Շիրակի մարզից գերեվարված տղաների հարազատները   Գյումրի -Երևան հանրապետական ճանապարհը մոտ 7 ժամ փակ պահելուց հետո բացել են: Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաքսյա Կիրակոսյանը SHANTNEWS.am-ին փոխանցեց, որ  Շիրակի մարզպետը և  ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը տեղում հանդիպել են գերեվարվածների հարազատների հետ ։   Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, […]

̰
Սյունիքի մարզի սահմանային տարածքներում թեմաների լուսաբանումը կթույլատրվի ԱԱԾ -ի համաձայնությամբ

20:45 10.02.2021

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը՝ ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն գործընկերներ․ Ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի […]

̰
Էկոնոմիկայի նախարարը քննարկել է զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների խնդիրները

20:35 10.02.2021

Փետրվարի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Զբոսաշրջության կոմիտեի պատասխանատու աշխատակիցներ։ Վահան Քերոբյանը նշել է, որ հանդիպման նպատակն է ծանոթանալ ոլորտում առկա խնդիրներին և քննարկել դրանց  լուծման եղանակներն ու հնարավորությունները։ Ոլորտի ներկայացուցիչները, որպես հիմնական խնդիրներ, […]

̰
Դատախազը Վահան Բադասյանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացրել

20:00 10.02.2021

Դատախազը Վահան Բադասյանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․ «Ելնելով նախաքննության ընթացքում իրականացված քննչական, դատավարական գործողությունների և 10.02.2021թ. ստացված՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունների կատարման արդյունքներից, հաշվի առնելով իր գործողությունների հակաիրավական բնույթ ունենալու հանգամանքը գիտակցելու, դրանք պահի ազդեցության տակ կատարած լինելու, ազատության […]

̰
Շիրակցի գերիների հարազատները փակել են  Գյումրի-Երևան հանրապետական ճանապարհը

19:50 10.02.2021

Դեկտեմբերի 12-ին Խծաբերդի դիրքերում գերեվարված շիրակցի տղաների հարազատներն այսօր փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը։ Մասնավորապես, երթևեկությունը փակ է եղել Լանջիկ-Մաստարա, Հոռոմ գյուղի մոտակայքում և Ազատան գյուղի հատվածում։     Փակ հատվածների պատճառով ճանապարհին խցանումներ ու ավտոմեքենաների կուտակումներ են առաջացել։ Ուղևորներն ու վարորդները դժգոհել են ստեղծված վիճակից ու փորձել են շրջանցել դաշտամիջյան ճանապարհներով։ Հասարակական կարգը պահպանելու համար […]

̰
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի մի հատվածը փետրվարի 11-15-ը փակ կլինի

19:43 10.02.2021

Ախթալա-Նեղոց ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ «Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Ախթալա-Նեղոց հատվածը‚ ջրագծի տեղադրմամբ պայմանավորված‚ փետրվարի 11-15-ը՝ ժամը 14։30-ից մինչև 18։00-ն‚ փակ կլինի երթևեկության համար։ Աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար […]

̰
BACK_TO_TOP