TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Լոռու մարզի Մեծավան և Շիրակի մարզի Ախուրիկ համայնքներում կիրականացվեն քաղպաշտպանության միջոցառումներ

15:15 11.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը՝ փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Լոռու մարզի Մեծավան, իսկ ժամը 12։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրիկ համայնքներում իրականացվելու են բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման միջոցառումներ, գործարկվելու են նշված բնակավայրերի էլեկտրաշչակները։ «Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ԱԻՆ-ի հայտարարության մեջ։  

̰
Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

14:39 11.02.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է արել։ «Սիրելի՛ ժողովուրդ Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր: Իշխանությունները կայացրել են որոշում, որ այսուհետ Սյունիքի որոշ հատվածներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը: Երեկ նաև հայտնի դարձավ, որ կա գաղտնի փաստաթուղթ, ըստ որի՝ ի վնաս Հայաստանի որոշվում են […]

̰
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

13:18 11.02.2021

ԱԺ-ն այսօր 77 կողմ, 35 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: Ընդունվել են նաև երեկ քննարկված մյուս նախագծերը, իսկ այսօր խորհրդարանը քննարկել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում է վիրավորանքի համար սահմանել 5 մլն դրամի փոխհատուցում՝ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա

13:05 11.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում […]

̰
«Յանդեքս» տաքսիում կորած խոշոր գումարով դրամապանակը վարորդը վերադարձրել է տիրոջը

13:00 11.02.2021

Մի կորած, բայց գտնված դրամապանակի պատմությունը հարյուրավոր հոգիներում հույս արթնացրեց, որ կորածը կարելի է գտնել: Մարթա Մելիքսեթյանի դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր և 200.000 դրամից ավելի գումար էր, կորել էր «Յանդեքս» տաքսիում: «Ուրբաթ օրը «Յանդեքս» տաքսիով գնում էի բժշկի։ Վճարեցի, շնորհակալություն հայտնեցի։ Քիչ անց նկատեցի, որ դրամապանակս չկա»: Դրամապանակը, որի մեջ վիրավոր զինվորների համար արծաթապատ […]

̰
Փետրվարի 10-11-ը բացահայտվել է հանցագործության 85 դեպք

12:46 11.02.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 85 դեպք, որից 15-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, խարդախության` 8, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության՝ 5-ական, ընտանեկան բռնության՝ 4, յուրացման կամ վատնման, թմրանյութի հայտնաբերման ու ապօրինի ծառահատման՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2, անձի առևանգման, կողոպուտի, գույքը […]

̰
«Սևան» ՔԿՀ-ում կրկին փորձել են օրեր առաջ չհաջողված եղանակով թմրամիջոց փոխանցել

12:31 11.02.2021

Սույն թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տարածքում հերթական շրջայց կատարելիս ներքին արգելագոտու ձյունածածկ հատվածից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որում առկա են եղել 52,6 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով 6 փաթեթներ, որոնց արտանետումն իրականացնելու համար դրանց ամրակցված է եղել 50 գրամանոց կշռաքար: Փաստի […]

̰
Հաստատվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման  փորձնական ծրագիրը

12:29 11.02.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը»: Ատեստավորման համակարգը կիրականացվի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգման թեստավորման եղանակով՝ որպես արդյունք ունենալով ուսուցիչների խրախուսումը: Կամավոր ատեստավորման համակարգի ներդրմամբ ակնկալվում է բացահայտել և խրախուսել արդի պահանջներին համապատասխանող ուսուցիչներին, նրանց վարձատրությունն աստիճանաբար մոտեցնել երկրի միջին աշխատավարձին, ապահովել […]

̰
24-ամյա երիտասարդը Կարմիր գրքում գրանցված թռչուն է որսացել

12:10 11.02.2021

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բերքաշատ գյուղի մի բնակիչ հունվար ամսին Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հարակից դաշտերում որսացել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 10-ին 24-ամյա երիտասարդը ներկայացել է Արմավիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն։

̰
Գևորգ Պետրոսյանը դեմ է, որ վիրավորանքի և զրպարտության համար պատիժ սահմանվի՝ ըստ սոցիալական վիճակի

11:16 11.02.2021

Խորհրդարանում քննարկվում է Ալեն Սիմոնյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վիրավորանքի համար սահմանել 5 մլն դրամի փոխհատուցում՝ 1 մլն դրամի փոխարեն, իսկ զրպարտության դեպքում, 2 մլն դրամի փոխարեն, 10 մլն դրամի փոխհատուցում: Ի դեպ, մինչև 2010թ-ը վիրավորանքի և զրպարտության համար քրեական պատասխանատվություն է սահմանված եղել: Հարցի շուրջ […]

̰
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի հետ քննարկվել են տեղահանվածների սոցիալական ինտեգրման հնարավորությունները

11:09 11.02.2021

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 10-ին հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Պատվիրակության կազմում էին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միխայելա Ստոյկոսկան և սոցիալ-տնտեսական ծրագրերի պատասխանատու Աննա Գյուրջյանը։ Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մարիյասինին պաշտոնավարման ընթացքում կատարած զգալի աշխատանքի, սերտ համագործակցության և […]

̰
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 180 նոր դեպք

11:01 11.02.2021

Փետրվարի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168676 դեպք, որոնցից 160670-ն` առողջացած, 3135-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4085 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 673538 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2500 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք: Ունենք 265 առողջացած և մահվան 5 դեպք:

̰
Գյուղացիների իրավունքների հարցերը սահմանային վեճերի լուծման գործընթացում պետք է ունենան առաջնային նշանակություն․ ՄԻՊ

10:37 11.02.2021

Գյուղացիների իրավունքների, նրանց խաղաղ ու բնականոն կյանքի հարցերը սահմանային վեճերի լուծման գործընթացում պետք է ունենան առաջնային նշանակություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «1920-ական թթ., օրինակ, Խորհրդային Հայաստանի սահմանային բնակավայրերում հայ գյուղացիներին մշտապես անհանգստացնող խնդիրներից են եղել ադրբեջանական տարածքներից (նաև հետագայի Կարմիր Քուրդիստանից) ավազակախմբերի հարձակումներն ու թալանը, կենդանիների գողությունները, հայ […]

̰
Այսօր նշվում է Սրբոց Վարդանանց տոնը. Գարեգին Բ-ի ուղերձը

10:22 11.02.2021

Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 11-ին նշում է Սրբոց Վարդանանց տոնը: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել տոնի առթիվ․ «Արդարև, Սուրբ Վարդանանք սոսկ պատմություն չեն, այլ ոգու վեհ ներկայություն մեր կյանքում: Հայ քրիստոնեական մեր ինքնությանը ոչինչ այդչափ ոգեշնչում չի պատճառում, որքան հավատքի և հայրենյաց սիրո նրանց վկայությունը: Հինգերորդ դարում նրանք […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-ամյակի առթիվ

10:17 11.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ: Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայաստանի և Իրանի […]

̰
Տեխնոլոգիական ընկերությունների շրջանառությունն աճել է 20.6 %-ով և կազմել շուրջ 198 մլրդ դրամ

10:15 11.02.2021

2020թ․ բարձր տեխնոլոգիաների ոլորտում բավականին հետաքրքիր թվեր և առաջընթաց է գրանցվել։ ԲՏԱ ոլորտն աճել է երկնիշ ցուցանիշներով։ Այս մասին հայտնել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ «Նախարարությունը նախորդ տարի լիարժեքորեն իրագործել է իր պլանավորած և ռազմավարությամբ նախատեսված մի քանի ծրագրեր։ Իհարկե, Կորոնավիրուսն ու պատերազմն, որոշ առումներով, այս ծրագրերի իրագործմանը խոչընդոտ են հանդիսացել, այնուամենայնիվ, կատարվածը՝ թվերի տեսքով […]

̰
Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը, առավել ևս նրանց ցանկացած տեղաշարժ պետք է բացառվի․ ՄԻՊ

09:53 11.02.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում կամ համայնքներն իրար միավորող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը, առավել ևս այդ ճանապարհներով նրանց ցանկացած տեղաշարժ պետք է բացառվի և վերջ: Նրանք այդտեղ են հայտնվել Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակիչների և զինվորականների իրավունքների կոպիտ խախտումների, էթնիկ […]

̰
Փակ են «Ամբերդ» օդերևութաբանական կայանից դեպի համանուն ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

08:56 11.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 6 մարզում

08:10 11.02.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 1, 2, 3, 4, 4/1, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 17, 17ա, 18, 19, 20, 21, 23, 25, 27 շենքեր, Մառի […]

̰
Ինչ իրավիճակ է Հայասանի ճանապարհներին

00:00 11.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 370 […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա

23:51 10.02.2021

Փետրվարի 9-ից 10-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և Ծաղկաշեն գյուղում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Շիրակի մարզի Մայիսյան գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 16 քաղաքացու […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 14․4 հա տարածքում բռնկված հրդեհները

23:35 10.02.2021

Փետրվարի 8-ից 10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 300 քմ, Արմավիրի մարզի Մրգաշատ-Արևիկ ավտոճանապարհին՝ 2000 քմ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 2 հա, Վանաձոր քաղաքում՝ 200 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 1 […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:00 10.02.2021

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Ինչ հիմնավորմամբ է ԵՊՀ-ն հատուկ կարգավիճակ ստանում, ինչ է փոխվում բուհերի կառավարման համակարգում.Սուր հարցեր նախարարին

22:45 10.02.2021

ԱԺ-ն այսօր աշխատանքները շարունակել է «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկմամբ: Նաև քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որով մի շարք էական փոփոխություններ են կատարվում բարձրագույն կրթական համակարգում: Վիճահարույց նախագծերի քննարկումն առանց սուր քննադատությունների չի անցել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

22:38 10.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 370 […]

̰
Մինչև օրս Արցախ է վերադարձել 52415 մարդ

22:16 10.02.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը: «Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 27 փախստական։  2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել […]

̰
ՄԻՊ-ն Ուկրաինայի դեսպանին է ներկայացրել գերիների անհապաղ վերադարձի հարցը

21:51 10.02.2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 10-ին հանդիպել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբայի հետ։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանի գրասենյակից: Արման Թաթոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի անհապաղությունը և նշել, որ դա պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների ու մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ։ Պաշտպանը նշել է, […]

̰
Վահան Բադասյանն ազատ է արձակվել

21:45 10.02.2021

Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի խափանման միջոցը փոխվել է, նա ազատ է արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արայիկ Պապիկյանը: «Վահան Բադասյանի խափանման միջոց կալանավորումը վերացվեց և նա ազատության մեջ է»,- գրել է Պապիկյանը:

̰
Լարսը փակ է բեռնատարների համար

21:19 10.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ […]

̰
Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհուրդ է ձևավորվում

21:17 10.02.2021

Ընթացիկ ամսվա վերջում կգումարվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը Ավարտվել է Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհրդին անդամակցության թեկնածուների առաջադրման հայտերի ընդունումը։ Ստացվել է խորհրդին անդամակցելու 40 հայտ։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով (կազմը՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, նախարարության գլխավոր քարտուղար, նախարարի խորհրդական, […]

̰
BACK_TO_TOP