21:13 10.02.2021
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ. «2021թ. փետրվարի 10-ին Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանի Հանրապետությանը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։ Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի ս.թ. մարտի 1-ից: Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած […]
20:50 10.02.2021
Շիրակի մարզից գերեվարված տղաների հարազատները Գյումրի -Երևան հանրապետական ճանապարհը մոտ 7 ժամ փակ պահելուց հետո բացել են: Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաքսյա Կիրակոսյանը SHANTNEWS.am-ին փոխանցեց, որ Շիրակի մարզպետը և ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը տեղում հանդիպել են գերեվարվածների հարազատների հետ ։ Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, […]
20:45 10.02.2021
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը՝ ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն գործընկերներ․ Ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի […]
20:35 10.02.2021
Փետրվարի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Զբոսաշրջության կոմիտեի պատասխանատու աշխատակիցներ։ Վահան Քերոբյանը նշել է, որ հանդիպման նպատակն է ծանոթանալ ոլորտում առկա խնդիրներին և քննարկել դրանց լուծման եղանակներն ու հնարավորությունները։ Ոլորտի ներկայացուցիչները, որպես հիմնական խնդիրներ, […]
20:00 10.02.2021
Դատախազը Վահան Բադասյանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․ «Ելնելով նախաքննության ընթացքում իրականացված քննչական, դատավարական գործողությունների և 10.02.2021թ. ստացված՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունների կատարման արդյունքներից, հաշվի առնելով իր գործողությունների հակաիրավական բնույթ ունենալու հանգամանքը գիտակցելու, դրանք պահի ազդեցության տակ կատարած լինելու, ազատության […]
19:50 10.02.2021
Դեկտեմբերի 12-ին Խծաբերդի դիրքերում գերեվարված շիրակցի տղաների հարազատներն այսօր փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը։ Մասնավորապես, երթևեկությունը փակ է եղել Լանջիկ-Մաստարա, Հոռոմ գյուղի մոտակայքում և Ազատան գյուղի հատվածում։ Փակ հատվածների պատճառով ճանապարհին խցանումներ ու ավտոմեքենաների կուտակումներ են առաջացել։ Ուղևորներն ու վարորդները դժգոհել են ստեղծված վիճակից ու փորձել են շրջանցել դաշտամիջյան ճանապարհներով։ Հասարակական կարգը պահպանելու համար […]
19:43 10.02.2021
Ախթալա-Նեղոց ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ «Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Ախթալա-Նեղոց հատվածը‚ ջրագծի տեղադրմամբ պայմանավորված‚ փետրվարի 11-15-ը՝ ժամը 14։30-ից մինչև 18։00-ն‚ փակ կլինի երթևեկության համար։ Աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար […]
19:30 10.02.2021
ՀՀ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոսել է Հանրապետությունում մարդահամար անցկացնելու ժամկետներից։ Ըստ նրա՝ նախատեսվում է մարդահամար անցկացնել 2021 կամ 2022 թվականներին: «Նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ 2019-ից, բայց հնարավոր չեղավ իրականացնել հենց կորոնավիրուսի համավարակի պատճառով: 2021 թվականին, եթե խնդիրները լուծված լինեն, կարծում եմ, որ կհասցնենք անցկացնել նաև մարդահամարը, եթե չհասցնենք, […]
19:20 10.02.2021
Փետրվարի 10-ին՝ ժամը 15:39-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղպատ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։57-ին, մարվել՝ 16։25-ին։ Այրվել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի […]
19:10 10.02.2021
Այս պահին Շիրակի մարզում դժգոհության ալիք կա, միջպետական ճանապարհ է փակվել, գերիների ծնողները ցանկություն ունեն հանդիպել Ձեզ հետ: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս հարցն է բարձրացրել «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը: «Դժգոհություն կա ոչ միայն Շիրակի մարզում, այլև կառավարությունում, բոլորս էլ դժգոհ ենք: Ես կարող եմ ասել, որ պլանավորում ենք Շիրակի մարզ այց, որտեղ տարբեր […]
18:55 10.02.2021
Սյունիքի մարզի Սրաշեն-Շիկահող համայնքներում բնակիչները կրակոցներ են լսել, արդյո՞ք ունեք այդ ահազանգը: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս հարցն է տվել անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին: «Այդ ահազանգի մասին տեղյակ չեմ, բայց կճշտենք: Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, ապա պաշտպանության նախարարությունն ամեն օր ներկայացնում է շփման գծում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակը: Դեկտեմբերից մինչ այսօր […]
18:30 10.02.2021
Եվրամիության աջակցությամբ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում իրականացվող «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկնարկում է «Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) ներդրում Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում» (WBL4JOB) նախագիծը: Ծրագրի նպատակը եվրոպական փորձի տեղայնացմամբ աշխատանքի վրա հիմնված բուհական կրթության նոր քաղաքականության ներդրումն է, որի փորձարկումը հնարավորություն կստեղծի մշակել համապատասխան իրավական ակտեր և բարձրագույն կրթության […]
18:25 10.02.2021
ՀՀ նախագահի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամաններով մարզաշխարհի շուրջ 4 տասնյակ ներկայացուցիչ արժանացել է կոչումների և մեդալների: Մասնավորապես, ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում ունեցած վաստակի և բացառիկ ծառայությունների համար կրծքանշաններով ու մեդալներով պարգևատրվել են Հրաչյա Պետիկյանը, Դավիթ Դավթյանը, Ալբերտ Կարապետյանը և Վաչագան Վարդանյանը, մարզիչներ Գագիկ Սեդրակյանը (ծանրամարտ), Հայկ Նազարյանը (մարմնամարզություն), Սմբատ Հակոբյանը (ջրային մարզաձևեր), […]
18:17 10.02.2021
«Նոր իրողություն է, նոր իրավիճակ: Մեր առջև բարձրացվում են նոր մարտահրավերներ».- այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: «Վիճակը շատ բարդ է, մեր հիմնական նպատակն է անել ամեն ինչ, որ ՀՀ և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի: Դա հեշտ հարց չի, քանի որ սա ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակի արտացոլումն է: Որպես […]
18:12 10.02.2021
Խոսում ենք հազարավոր մեր եղբայրների կյանքերի մասին, զինված ուժերի զգալի հատվածի կորստի մասին և չե՞նք ուզում քննել, իմանալ, ճշմարտությունը մեր ժողովրդին ներկայացնել: Այս հարցը տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ փաշինյանին: «Այս պահին պատերազմին առնչվող 1000-ից ավելի քրեական գործ կա քննվող: Կարծում եմ՝ քննության քաղաքական մեխանիզմը հստակ դրված է գործող օրենսդրության մեջ: […]
18:04 10.02.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 9-ին և 10-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ […]
17:50 10.02.2021
Պատերազմի օրերին 6 ամսով արգելվեց թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։ Ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ այդ որոշումից տուժվելու փոխարեն օգուտներ պետք է քաղենք։ «Այդ որոշման տնտեսական էֆեկտը նրանում է, որ մենք պետք է հնարավորինս շատ ընկերությունների օգնենք, որպեսզի իրենք տեղայնացնեն այն ապրանքները, որոնք առաջ ներմուծվում էին Թուրքիայից։ Մեկ տարում հնարավոր է հիմնել տարբեր արտադրություններ, և մենք […]
17:46 10.02.2021
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանել է մոբռեսուրսների վճարման հետ կապված հարցին: «Այսօր չի վճարվել մոբռեսուրսների մոտ 3-4 տոկոսը: Պատճառը. առաջին՝ նա, ով չի ներկայացրել անձնական տվյալները, երկրորդը՝ նա, ով դուրս է եկել զինկոմիսարիատի հանձնարարությամբ ու զորամաս չի հասել: Բնական է՝ այստեղ հաշվառման հարց է առաջանում: Այդ գործընթացը գնում է: Մենք համարում […]
17:45 10.02.2021
Զինծառայողների մարտական պատրաստության ամրապնդման և մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով փետրվարի 8-10-ը 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ։ Ներկայացվել են մարտական պատրաստության գործընթացի համակարգված և լիարժեք կազմակերպման կարգն ու մեխանիզմները, ստուգվել են պարապմունքների մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։
17:41 10.02.2021
Վիրավոր զինծառայողների բժշկական օգնությունն ամբողջ ծավալով իրականացվում է պետական միջոցների հաշվին՝ ստացիոնար և ամբուլատոր պայմաններում: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Կան դեպքեր, երբ վիրավորում ստացած զինծառայողները կարիք կունենան նաև արտերկրում լրացուցիչ կամ ավելի բարդ տեսակի բժշկական օգնություն ստանալու: Այս դեպքերի համար կա հստակ ընթացակարգ: Պաշտպանության նախարարությունը ներկայացնում է նման […]
17:40 10.02.2021
Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Նալբանդյան գյուղից բաժին բերման են ենթարկել 31-ամյա մի տղամարդու՝ «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ: Բացի վարորդից մեքենայում էին ևս երեք հոգի` Արմավիրի մարզի տարբեր գյուղերի բնակիչներ: Նրանցից մեկի` Արմավիր գյուղի 35-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է ծխած գլանակ` լցված յուրահատուկ սուր հոտ ունեցող, դեղնականաչավուն մարիխուանայի նմանվող զանգվածով: […]
17:35 10.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Արարատի մարզ՝ ծանոթանալու սպորտային ենթակառուցվածքների աշխատանքներին։ Նախարարի տեղակալի այցը մեկնարկել է Արտաշատի քաղաքային մարզադաշտից, որտեղ նա Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ ծանոթացել է առկա պայմաններին և քննարկել դրանք բարեկարգելու տարբերակները։ Կարեն Գիլոյանը […]
17:26 10.02.2021
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Խ. Ա.-ն պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով կամ ծառայողական պարտականությունները չկատարելով, խմբային շահերից ելնելով, Վայոց ձորի մարզային ճանապարհների սպասարկման համար պետական միջոցներից փոխանցված […]
17:18 10.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Փետրվարի 10-ին՝ ժամը 14։00-ից 18։00-ն, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը, ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու։ Երթևեկության համար […]
17:13 10.02.2021
Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին: Քննարկվել են առողջապահական համակարգում գործակցությանը վերաբերող հարցերը: Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար, հատկապես COVID-19-ի համավարակի դեմ պայքարում ցուցաբերված օգնության՝ ներառյալ Շտապ բուժօգնության թիմերի (EMT) ժամանման ու հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքի համար: Հայաստանում ԵՄ դեսպանը ևս կարևորել […]
17:06 10.02.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Հեռանկարի» տաղավարում փակագծեր է բացել, թե ինչպես փոխշահավետ համագործակցություն ծավալել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ըստ նրա՝ հայաստանցիները Իրանի հետ կարող են բացառիկ հնարավորություններով համագործակցել, քանի որ Իրանում կա ամենամեծ հայկական համայնքը, այնինչ այսօր Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառությունը մոտ 400 միլիոն դոլար է, որը ամենափոքր թիվն է Իրանի ու իր հարևաններից […]
16:57 10.02.2021
Պետական եկամուտների կոմիտեն 2020 թվականի ընթացքում տնտեսվարողներին է վերադարձրել շուրջ 138,3 մլրդ դրամ: Մասնավորապես` միասնական հաշվին է մուտքագրվել (հարկ վճարողներին է վերադարձվել) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար` 119,9 մլրդ դրամ գումարի չափով: 2020 թ. ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով եկամտային հարկի գումարի վերադարձը կազմել է 13,3 մլրդ դրամ: Վերադարձման է ներկայացվել շահաբաժիններից […]
16:45 10.02.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավար Արման Ոսկանյանն աշխատանքային այց է կատարել Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ Ոսկանյանը հանդիպել է սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի հերթապահ կազմի հետ։ ՍԲՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Մաղաքյանը տարածքային կենտրոնի ղեկավարին ներկայացրել է ընթացիկ աշխատանքները։ Քննարկվել են կազմակերպչական որոշ հարցեր, ներկայացվել են հետագա անելիքները։
16:40 10.02.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ 1-ին զորամիավորման N զորամասի ուսումնական գումարտակի սպաների հետ անցկացվել են նորակոչիկների ընդունման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելուն ուղղված պարապմունքներ։ Սպաներին ևս մեկ անգամ ներկայացվել են նորակոչիկների տեղավորման և տեղաբաշխման, միջանձնային փոխհարաբերությունների կարգավորման, ինչպես նաև անվտանգության կանոնների և անձնական հիգիենայի պահպանման կարգերը։
16:25 10.02.2021
Փետրվարի 9-ին՝ ժամը 07։50-ին, ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ առևանգել են իր «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանության Սպիտակի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տղամարդը հաղորդում էր տվել, որ Վանաձոր քաղաքում մի անծանոթ տղամարդ կանգնեցրել էր իր վարած «Մերսեդես Բենց» ավտոմեքենան և խնդրել տեղափոխել Գյումրի։ Ճանապարհին՝ Շիրակամուտ համայնքի վարչական տարածքում, ուղևորն առաջարկել էր անձամբ վարել […]