23:35 10.02.2021
Փետրվարի 8-ից 10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Ավան վարչական շրջանում՝ 300 քմ,
Արմավիրի մարզի Մրգաշատ-Արևիկ ավտոճանապարհին՝ 2000 քմ,
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 2 հա, Վանաձոր քաղաքում՝ 200 քմ,
Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 1 հա, Մեղրի քաղաքում՝ 300 քմ, 7000 քմ, Սյունիք գյուղում՝ 1․5 հա, 3000 քմ, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին՝ 1․5 հա,
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 5000 քմ, 8000 քմ, Բերդ քաղաքում՝ 300 քմ, Դիտավան գյուղում՝ 2000 քմ, Պառվաքար գյուղում՝ 6000 քմ, Չորաթան գյուղում՝ 5 հա։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 14․4 հա։
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...
21:13 23.07.2025
Բնակարանային գողերը ձերբակալվեցին իրեղեն ապացույցները ձեռքներին. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԲնակարանային գողությունների բացահայտումը բարդ գործ է: Այս հանցագործությունները սովորաբար նախօրոք մանրակրկիտ նախապատրաստվում են, մշակվում են բնակարան մուտք գործելու և աննկատ, առանց հետքերի հեռանալու եղանակները, ձեռք են բերվում ալիբիներ և այլն: Հետևաբար իրավապահներն էլ, նման հանցագործությունները բացահայտելիս, աշխատում են կատարողներին ձերբակալել ապացույցներով հանդերձ: Հերթական բացահայտման ընթացքում այդպես վարվեցին նաև Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ […] ...
21:02 23.07.2025
Դյուբուան Ուսիկի դեմ մենամարտից ժամեր առաջ երեկույթի է մասնակցելԱշխարհի նախկին չեմպիոն Դանիել Դյուբուան ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ ռևանշ մենամարտից մի քանի ժամ առաջ երեկույթի է եղել, հաղորդում է The Times-ը։ Դյուբուայի հայրն առանձնատանը 70 հոգու համար կազմակերպել է երեկույթ, որին մասնակցել է նաև բռնցքամարտիկը։ Դրանից բացի նշվում է, որ Դյուբուան «Ուեմբլի» է ժամանել մենամարտի մեկնարկից ընդամենը 90 րոպե առաջ։ Մեքենան կայանելու խնդիրների պատճառով […] ...
20:50 23.07.2025
Մեկնարկել են Ծաղկունք բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքներըՄեկնարկել են Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ հրապարակելով լուսանկարներ: ...
20:38 23.07.2025
Մասիս քաղաքի Հ-13 և Հ-14 ավտոճանապարհների հատման խաչմերուկի հարակից հատվածը ժամանակավորապես փակ կլինի«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից Մասիս քաղաքի Հ-13 և Հ-14 ավտոճանապարհների հատման խաչմերուկի հարակից հատվածը, երկաթուղային ռելսերի փոխարինման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 24-ին՝ ժամը 00։00-ից մինչև 08։00, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը» հիմնադրամից: Առաջարկվում է այդ ժամանակահատվածում երթևեկել Մասիս քաղաքի՝ Հ-12 և Հ-13 խաչմերուկից դեպի Սիս, Սիփանիկ, […] ...
20:26 23.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։ ...