TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մեղմացվել են որոշ սահմանափակումներ, այդ թվում՝ նախադպրոցական հաստատություններում երեխաների ընդունելությունը սահմանափակող դրույթները

14:03 10.02.2021

Առողջապահության նախարարի` 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, ինչի արդյունքում մեղմացվել են որոշ սահմանափակումներ, այդ թվում՝ նախադպրոցական հաստատություններում երեխաների ընդունելությունը սահմանափակող դրույթները, միևնույն ժամանակ, սանիտարական կանոնների պահանջների պահպանմամբ։ Նախադպրոցական հաստատություններում լրացուցիչ ընդունելության կազմակերպում կարելի է իրականացնել հետևյալ դեպքերում. այն հերթագրված երեխաների համար, […]

̰
«Քրեական դատավարության օրենսգիրքը» ԱԺ լիագումար նիստում քննարկվել է առանց հանձնաժողովում քննարկելու հնարավորության

13:55 10.02.2021

ԱԺ-ն այսօր աշխատանքները շարունակել է «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի քննարկմամբ: Նախագծում էական փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն՝ ամրագրվել է իրավունքի չարաշահման սկզբունքը, այն կկիրառվի կողմերի նկատմամբ դատական նիստերի անհարկի ձգձգումների դեպքում, կներդրվի նաև պահեստային դատավորի գաղափարը և այլն: Նախագծի հարակից զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու փոխարեն քննադատել է օրինագծի մի շարք […]

̰
Փետրվարի 13-ից կիրականացվեն Կրասնոյարսկ-Երևան-Կրասնոյարսկ չվերթներ

13:50 10.02.2021

Ռուսական «Ուրալյան ավիաուղները» փետրվարի 13-ից Կրասնոյարսկ-Երևան-Կրասնոյարսկ երթուղով չվերթներ կիրականացնի: Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ: «Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության հաղորդագրության մեջ:

̰
Փետրվարի 9-10-ը բացահայտվել է հանցագործության 65 դեպք

13:35 10.02.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 9-10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու` 13, խարդախության` 8, յուրացման կամ վատնման և թմրանյութի հայտնաբերման՝ 3-ական, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, պետական-հասարակական […]

̰
Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը փակ է լինելու

13:28 10.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Փետրվարի 10-ին՝ ժամը 14։00-ից 18։00-ն, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը, ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու։ Երթևեկության համար […]

̰
ԱՄԷ-ից ներմուծվել է ադամանդ, որի մաքսային արժեքը 2,5 անգամ պակաս է հայտարարագրվել․ Վարդան Վարդանյան

12:46 10.02.2021

«2020 թվականի սեպտեմբերին ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցության արդյունքում բացահայտվել է ադամանդների ապօրինի ներմուծման դեպք։ ՀՀ-ում գործունեություն ծավալող մի ընկերության անվամբ ԱՄԷ-ից ներմուծվել էին մշակված ադամանդե քարեր, որոնց մաքսային արժեքը հայտարարագրվել էր 72 միլիոն 14 հազար 112 ՀՀ դրամ, 1776․84 մ կարատ, այնինչ, պարզվել է, որ այդ ադամանդների շուկայական արժեքը մոտ 2,5 անգամ ավելի է, քան […]

̰
Հայտնաբերվել են գրիպի Ա տիպի H3N2 ենթատիպի վիրուսներ․ Առողջապահության նախարարություն

12:44 10.02.2021

2021թ.-ին գրիպի համաճարակաբանական հսկողության շրջանակներում վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են ինչպես ռինովիրուս, բոկավիրուս, այնպես էլ գրիպի Ա տիպի H3N2 ենթատիպի վիրուսներ: Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է և կիրառվում է արդեն տասնյակ տարիներ: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարևորվում է սուր […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք

11:03 10.02.2021

Փետրվարի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168496 դեպք, որոնցից 160405-ն` առողջացած, 3130-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4175 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 671038 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2574 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 196 նոր դեպք: Ունենք 236 առողջացած և մահվան 4 դեպք: […]

̰
Ախթալա-Նեղոց ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար

10:45 10.02.2021

ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Ախթալա-Նեղոց ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ ✅Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (#Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Ախթալա-Նեղոց հատվածը‚ ջրագծի տեղադրմամբ պայմանավորված‚ փետրվարի 11-ից 15-ը՝ ժամը 14.30-ից մինչև 18.00‚ փակ կլինի երթևեկության համար։ ✅Աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների […]

̰
Փետրվարի 5-ի երկրաշարժից վնասներ են կրել Գեղարքունիքի մարզի 6 գյուղեր

10:28 10.02.2021

Փետրվարի 5-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած երկրաշարժից տուժած համայնքների բնակիչները սպասում են իշխանությունների համարժեք քայլերին։ Էպիկենտրոնին մոտ գտնվող մի քանի համայնքներում լուրջ վնասներ են կրել բնակելի տները, դպրոցական ու վարչական շինությունները։ Այդ համայնքներ են այցելել Գավառի մեր գործընկերները: Փետրվարի 5-ի երկրաշարժից վնասներ են կրել Գեղարքունիքի մարզի 6 գյուղեր։ Առավել շատ տուժել են Շողակաթը, Արտանիշն ու […]

̰
Շվեդիայի դեսպանը վերահաստատել է Հայաստանի հետ բազմոլորտ փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը

10:05 10.02.2021

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 9-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին ՀՀ–ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան պաշտոնավարման ընթացքում։ «Մենք պատրաստակամ ենք ամրապնդել և ընդլայնել տարբեր ոլորտներում հայ-շվեդական համագործակցությունը։ Մեր գերատեսչության համակարգման ներքո գտնվող բազմապրոֆիլ ուղղությունները փոխգործակցության նոր եզրեր ու հնարավորություններ կարող են […]

̰
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է

09:24 10.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։

̰
Մեկնարկել է վիրավորում ստացած անձանց 500 հազար դրամի օժանդակության տրամադրման առցանց դիմումների ընդունումը

09:15 10.02.2021

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն հայտնում են, որ այսօրվանից մեկնարկել է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց 500 000 դրամի չափով միանվագ օժանդակություն տրամադրելու նպատակով օնլայն եղանակով դիմումների ընդունումը։ Աջակցությունը տրվում է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած և այդ պատճառով բժշկական հաստատություններում բուժվող (բուժված) […]

̰
Դանակահարություն Երևանում․ պատճառը SMS-ներ ուղարկելն է եղել

09:01 10.02.2021

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փետրվարի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ այդ քաղաքացին ի վիճակի չէ կատարվածի մասին այդ պահին բացատրություն տալու: Կենտրոնի ոստիկանները պարզել են, […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 9 մարզում

08:08 10.02.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Հերացի փ. 2ա շենք, Աղայան փ. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Արշակունյաց պող․ 51 շենք, Գյուլիքևխյան փ. 7 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 41 շենք, Ավան՝ Թումանյան թաղ. 10, 11, 12/1, […]

̰
«Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է

00:00 10.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, այլ տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:31 09.02.2021

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Փետրվարի 9-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Խորհրդարանը հաստատել է Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում

23:15 09.02.2021

ԱԺ-ում այսօր քննարկել են Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: Քննարկումը 4 ժամ է տևել:  Մինչ այդ հարցին անդրադառնալը ընդդիմությունը դժգոհել է, թե օրակարգում ընդգրկված չեն հետպատերազմյան իրավիճակին վերաբերող հարցեր: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Օտարերկրացիներն այսուհետ ևս կկարողանան այցելել Արցախ, սակայն նոր ընթացակարգով

23:03 09.02.2021

Վերանայվել է օտարերկրյա քաղաքացիների Արցախ այցելելու կարգը: Այդ կապակցությամբ պարզաբանումներ է արել Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է

23:01 09.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, այլ տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]

̰
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mazda-ն, ВАЗ 21101-ն ու պարսկական համարանիշներով բեռնատար Volvo-ն

23:00 09.02.2021

Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում ՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում, բախվել են Mazda, ВАЗ 21101 մակնիշի և պարսկական համարանիշներով Volvo մակնիշի բեռնատարը: Վթարի հետևանքով 2 հոգու օպերատիվորեն ժամանած Վաղարշապատի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը […]

̰
Բաքու է տեղափոխվել մեկ, Երևան վերադարձել հինգ գերի. Մուրադով

22:52 09.02.2021

Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների փոխանակում է տեղի է ունեցել, Բաքու է տեղափոխվել մեկ, Երևան վերադարձել հինգ գերի: Այս մասին հայտարարել է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը: «Այսօր իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։ Ռուս խաղաղապահների կողմից իմ անձնական հսկողության տակ կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող […]

̰
Բեզոարյան այծի որսն արգելված է․ Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը

22:47 09.02.2021

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվել էին օպերատիվ տվյալներ ապօրինի որսի վերաբերյալ։ Տվյալներն իրացնելիս բաժնի ծառայողները համագործակցեցին մարզային ոստիկանության գործընկերների և «Վայոց ձորի անտառտնտեսության» աշխատակիցների հետ։ Միջոցառումների արդյունքում փետրվարի 4-ի երեկոյան, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Հերմոն գյուղից բերման ենթարկվեց Եղեգիս գյուղի բնակիչ, 25-ամյա մի տղամարդ՝ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով հանդերձ։ Քիչ ավելի ուշ նույն կասկածանքով […]

̰
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը

22:29 09.02.2021

Փետրվարի 9-ին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման բակից Հայոց բանակ է ճանապարհվել Գեղարքունիքի մարզի նորակոչիկների առաջին խումբը։ Գեղարքունիքի մարզպետարանի զորակոչային բաժնի տվյալներով՝ Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչի նախապատրաստական բոլոր աշխատանքներն անցել են առանց խոչընդոտների։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ՝ նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ։ Նորակոչիկներին և նրանց ծնողներին […]

̰
51-ամյա տղամարդը խեղդամահ է արել մորը

22:18 09.02.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 51-ամյա տղամարդու կողմից մոր սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. սեպտեմբերի 26-ի ժամը 21:00-ից մինչև հաջորդ օրվա 09:40-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի 51-ամյա բնակիչը, մոր […]

̰
Քաղաքապետարանը ներկայացրել է ավագանու այս տարվա առաջին նիստում կայացված որոշումները

22:14 09.02.2021

Երևանի ավագանու փետրվարի 9-ին գումարված 6-րդ նստաշրջանի 1-ին նիստում մի շարք որոշումներ են կայացվել: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավագանու քվեարկությամբ հաստատվել է Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2018 թվականի հունիսի 8-ին կնքված «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: Այս ծրագրով նախատեսված է հիմնանորոգել 15 մանկապարտեզ, որից 3-ի դեպքում […]

̰
Հայաստանում ՌԴ դեսպանությունը վերսկսում է փաստաթղթերի ընդունումն ու վիզաների տրամադրումը

22:03 09.02.2021

Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժինը փետրվարի 10-ից վերսկսում է փաստաթղթերի ընդունումը: Ռուսաստանի Դաշնություն մուտքի վիզաների տրամադրումը վերաբերում է օտարերկրյա քաղաքացիներին հետևյալ կատեգորիաներին․ Քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ապրում են Հայաստանում եւ ունեն Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու հաստատված նմուշի հրավեր կամ Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից ձեւակերպված փաստաթուղթ, որը հաստատում է ռուսաց լեզուն կրողի կարգավիճակը: Օտարերկրյա քաղաքացիները, որոնք Հայաստանի […]

̰
Բնակարանային գողություններ մայրաքաղաքում․ խումբը հայտնաբերվել ու ձերբակալվել է

21:52 09.02.2021

Հունվար-փետրվար ամիսներին Արաբկիր վարչական շրջանում արձանագրվեցին բնակարանային գողության դեպքեր։ Հափշտակում էին տարբեր իրեր՝ համակարգիչներ, բջջային հեռախոսներ, ինչպես և փող, ոսկյա ու արծաթյա զարդեր։ Բնակարանների դռները բացում էին կա՛մ հարմարեցված բանալիներով, կա՛մ կոտրելով։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները բացահայտելու նպատակով Արաբկիրի քրեական հետախույզները համագործակցեցին ՔՈԳՎ ու Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գործընկերների հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ […]

̰
Ադրբեջանից հայրենիք վերադարձավ ևս 5 գերի

21:41 09.02.2021

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք են վերադարձել 5 գերիներ։ Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Այստեղ են հավաքվել գերիների բազմաթիվ հարազատներ: Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։

̰
ՔԿՀ-ի ծառայողները կանխել են թմրամիջոցների փոխանցման հերթական դեպքերը

21:28 09.02.2021

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի ծառայողները, շարունակելով իրենց անզիջում և հետևողական աշխատանքներն արգելված իրերի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով գործուն միջոցառումներ՝ սույն թվականի փետրվարի 8-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, զննություն են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային մասնաշենքի խուզարկությունների համար նախատեսված սենյակում: Զննությամբ լվացարանի տակից՝ կերամիկական ոտնակի ներսի հատվածից, […]

̰
BACK_TO_TOP