Մեկնարկել է վիրավորում ստացած անձանց 500 հազար դրամի օժանդակության տրամադրման առցանց դիմումների ընդունումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Մեկնարկել է վիրավորում ստացած անձանց 500 հազար դրամի օժանդակության տրամադրման առցանց դիմումների ընդունումը

09:15 10.02.2021

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն հայտնում են, որ այսօրվանից մեկնարկել է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց 500 000 դրամի չափով միանվագ օժանդակություն տրամադրելու նպատակով օնլայն եղանակով դիմումների ընդունումը։

Աջակցությունը տրվում է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած և այդ պատճառով բժշկական հաստատություններում բուժվող (բուժված) անձանց, ովքեր չունեն (կամ չեն ունենա) հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ։
Սոցիալական ծրագրի շահառուների դիմումները ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ օոliոe.ssa.am կայքի
միջոցով մուտք գործելով՝ ԱՐՑԱԽՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ ծրագրային միջավայր (անձնագրի, սոցիալական քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալների մուտքագրումը պարտադիր է)։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն ընթացիկ տարվա ապրիլի 15-ն է:

Սոցիալական աջակցության գումարը կտրամադրվի բացառապես բանկային փոխանցման միջոցով՝ դրամական օգնության գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու եղանակով:

Դիմումները մուտքագրելու համար համապատասխան կարգը մանրամասն ներկայացված է սոցիալական ապահովության առցանց դիմումների համակարգում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետ

14:42 26.07.2025

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետ

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...

Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճ

14:30 26.07.2025

Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճ

Կրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...

Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ

14:14 26.07.2025

Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացան հուլիսի 23-ին: Գիշերվա ժամը 2:30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալեցին մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն: 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ կար […] ...

«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակը

14:00 26.07.2025

«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակը

Բրիտանական հայտնի FourFourTwo պարբերականը կազմել է «Բարսելոնայի» պատմության 50 լավագույն խաղացողների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում է Չավին, լավագույն եռյակը եզրափակում է Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստները։ 1.Լիոնել Մեսսի 2.Չավի 3.Անդրես Ինիեստա 4.Յոհան Կրոյֆ 5.Ռոնալդինյո 6.Դիեգո Մարադոնա 7.Սամուել Էտո’Օ 8.Ռոնալդ Կուման 9.Սեզար Ռոդրիգես 10.Միքայել Լաուդրուպ ...

Հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի տներից մեկում

13:47 26.07.2025

Հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի տներից մեկում

Հուլիսի 26-ին՝ ժամը 09։37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող տներից մեկի նախասրահում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։01-ին, մարվել՝ 11։03-ին։ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «Ford Fusion»-ն ու «Mitsubishi»-ն. կան տուժածներ

13:34 26.07.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Ford Fusion»-ն ու «Mitsubishi»-ն. կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Արմավիր-Արագած-Գյումրի H17 ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Թալինի […] ...

BACK_TO_TOP