21:52 09.02.2021
Հունվար-փետրվար ամիսներին Արաբկիր վարչական շրջանում արձանագրվեցին բնակարանային գողության դեպքեր։ Հափշտակում էին տարբեր իրեր՝ համակարգիչներ, բջջային հեռախոսներ, ինչպես և փող, ոսկյա ու արծաթյա զարդեր։ Բնակարանների դռները բացում էին կա՛մ հարմարեցված բանալիներով, կա՛մ կոտրելով։
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները բացահայտելու նպատակով Արաբկիրի քրեական հետախույզները համագործակցեցին ՔՈԳՎ ու Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գործընկերների հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, համատեղ աշխատանքի արդյունքում նախ պարզվեց կասկածվողների ինքնությունը, ապա փետրվարի 5-ին Երևանում բնակվող 57 և 31 տարեկան տղամարդիկ հայտնաբերվեցին ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նրանք ներկայացվեցին տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեցին։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների շնորհիվ հիմնավորվեց, որ նրանք բնակարանային գողություններ են կատարել ոչ միայն Արաբկիրում, այլև Դավիթաշենում, Նոր Նորքում ու Զեյթունում։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկվեցին ձերբակալվածների տները։
Հայտնաբերվեցին բանալիներ ու դուռ բացելու հարմարանքներ, ինչպես և բազմապիսի իրեր, որոնք, նախնական տվյալներով՝ հափշտակվել են։ Իրենց իրերը ճանաչած անձանց խնդրում ենք դիմել ոստիկանության տարածքային ստորաբաժանում կամ զանգահարել 1-02։
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...