17:27 09.02.2021
ՀՀ կառավարությունը 305 մլն դրամ է հատկացրել 2020 թվականի արցախյան պատերազմի մասնակիցներին և նրանց զավակներին, կնոջը կամ ամուսնուն՝ ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Համաձայն կառավարության որոշման` այս փուլում ուսման վարձի փոխհատուցում կստանա 1303 ուսանող, որոնցից 70-ը սովորում են միջին մասնագիտական, մյուսները` բարձրագույն ուսումնական հաստատություններում: 2020-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի […]
17:20 09.02.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին նախաձեռնել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ կազմակերպված հարձակումներ, որոնց ներգրավված են նաև պատգամավորներ: Հարձակումներն ուղեկցվում են Արման Թաթոյանին պաշտոնից հեռացնելու գործընթաց սկսելու հայտարարություններով, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ ծայրահեղական բնույթի վիրավորանքներով, սպառնալիքներով ու ատելությամբ: Դրանից բացի՝ Մարդու իրավունքների […]
17:13 09.02.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային և հյուսիսային տարածքային կենտրոնների աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան, Գորիս քաղաքներում, ինչպես նաև Լոռու մարզի Վանաձոր և Տաշիր համայնքներում։ Տեսչական մարմնի աշխատակիցները, մասնավորապես, դիտարկել են քաղաքապետարանները, նախադպրոցական և դպրոցական հաստատությունները, ստոմատոլոգիական կենտրոնները, դեղատները, թանգարաններն ու գրադարանները։ Արձանագրվել են որոշ թերացումներ՝ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների վարման կարգում. […]
17:03 09.02.2021
Փետրվարի 9-ին ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Պետական եկամուտների կոմիտեի նախագահն իր խոսքում նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա է լայն իրավապայմանագրային փոխգործակցության դաշտ, ինչը հնարավորություն է տալիս ակտիվ […]
16:52 09.02.2021
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադարձած 28-ամյա Ալբերտ Ս.-ին, որը 2019 թ. հունվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախություն) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […]
16:43 09.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, այլ տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
16:31 09.02.2021
2021թ. փետրվարի 8-ին՝ ժամը 18:55-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հորաքույրը մահացել է: Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված զննությամբ տան հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1939թ. ծնված կնոջ դին՝ պարանոցի և ձեռքերի հատվածներում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի […]
16:25 09.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2020 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը պատրաստել է «Դասարան+Դասական» կրթական ծրագրի մարզային տարբերակը՝ առցանց ձևաչափով։ Ծրագրի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ մարզերի և Արցախի թատրոններին. Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն (Լոռի), Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն (Շիրակ), Գյումրու Ստեփան […]
16:10 09.02.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը փետրվարի 9-ի դրությամբ: Ըստ այդմ՝ Ազատի և Արփի լիճ ջրամբարներում ջրի ծավալները գերազանցում են նախորդ տարվա նույն օրվա մեծություններին: Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 108 մլն խոր. մետրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից: Ապարանի և Մարմարիկի ջրամբարներում ջրի ծավալները մոտ են նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշներին։
15:53 09.02.2021
Վերջին օրերին Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ մայրաքաղաքի փողոցներում 250-300 դրամով վաճառվում է «դեղին ձնծաղիկը»՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկը։ Շտերնբերգիա Ֆիշերի Կատեգորիա CR B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանի մեկ աճելավայրից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 […]
15:50 09.02.2021
Այսօր՝ փետրվարի 9-ին, Կոտայքի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2021թ. առաջին նորակոչիկները: Այս մասին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանից։ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում անցկացվել է նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու կարգ, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, Աբովյան քաղաքային համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը, պաշտպանության նախարարության, Զինված ուժերի, ռազմական […]
15:37 09.02.2021
ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ. ընթացքում մարզի տարածքում հանցավորության ընդհանուր վիճակն ու միտումները, դրանց դեմ իրավապահ մարմինների մարզային կառույցների գործունեության, քրեական վարույթների շրջանակներում դատախազական հսկողության և ներգործության միջոցների կիրառման արդյունքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Ըստ այդմ՝ մարզում գրանցվել է հանցագործության 2180 դեպք, որը 2019թ. համեմատ ավելի է 251-ով կամ 13 %-ով: […]
15:34 09.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, այլ տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
15:29 09.02.2021
Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասուլիսի ժամանակ նշել է, որ Հայաստանը հաջողությամբ արտադրում է հետախուզական անօդաչու թռչող սարքեր, և շուտով կսկսվի հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրություն: Արշակյանը նաև ասել է, որ Հայաստանը մտադիր է ստեղծել անկախ մատակարարման համակարգ և բավարարել առաջնագծի, այդ թվում՝ զենքի կարիքները:
15:19 09.02.2021
Հայաստանում 2020-ին, չնայած համավարակին և պատերազմին, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ընկերությունների շրջանառությունն աճել է 20.6 տոկոսով, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ամփոփելով 2020-ի ցուցանիշները: Նախարարը հիշեցրել է, որ կորոնավիրուսը և պատերազմը նախորդ տարի որոշակիորեն խոչընդոտել են ծրագրերի իրականացմանը: «Սակայն 2020-ին Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտն աճել է երկնիշ ցուցանիշներով: Ընկերությունների շրջանառությունն […]
15:17 09.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչներ Դնիս Սումփֆը և Արևիկ Անափիոսյանը: Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Միավորված ազգերի կազմակերպության աջակցությամբ […]
15:11 09.02.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ շատ դեպքերում մարդիկ տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչի արդյունքում հաճախ տուժում են պետական մարմինների վարչարարությունից, կայացրած վարչական ակտերից, պետական մարմինների անհարկի քաշքշուկներից և այլն։ Խնդիրն արդիական է հատկապես շինարարության թույլտվության տրամադրման ոլորտում։ Շինարարությունների թույլտվությունների տրամադրման գործընթացի ձգձգումները կամ մերժումները նաեւ խոչընդոտներ են […]
15:04 09.02.2021
Երևանի քաղաքապետարանը ինքնակամ շինությունների մասով ստացել է 27 հազար դիմում, ինչն աննախադեպ քանակ է: Այս մասին այսօր ավագանու նիստի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա ասել է, որ որքան էլ մեծացնեն հաստիքացուցակը, հնարավոր չէ միանգամից բոլոր 27 հազարին սպասարկել, բայց վստահեցրել է, որ ինտենսիվ աշխատում են այդ ոլորտում հաստիքացուցակի փոփոխությունը վերջնական ի մի […]
14:57 09.02.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, անցել է դռնփակ նիստի։ Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել Արթուր Ավագյանի վերաբերյալ և խնդրել, որ այն քննվի դռնփակ նիստի ընթացքում։
14:51 09.02.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կնքել իրեն պատկանող կալանադրված գույքի նկատմամբ ցանկացած պայմանագրեր, որոնք չեն կարող հանգեցնել գույքի օտարմանը։ Դիմումը ներկայացնելիս՝ պաշտպան Խուդոյանը նշեց, որ խոսքը գնում է կոմունալ ծառայությունների և գույքի անհատույց օգտագործման հանձնելու վերաբերյալ պայմանագրերին։ Խուդոյանն ընդգծեց, որ նշված տեսակի գործարքներով անշարժ գույքի օտարումը ռիսկի տակ չի դրվում։ […]
14:45 09.02.2021
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանին հարցրել է Քրեադատավարական օրենսգրքի բարեփոխումների մասին ու հետաքրքրվել նրա տեսակետով: Թադևոսյանը նշել է, որ խնդիր է առաջանալու այն առումով, որ անհրաժեշտություն է լինելու վերանայելու կայացված դատական ակտերի հսկայական ծավալ, վերանայելու բազմաթիվ նախադեպերը, ինչը բարձրագույն դատական ատյանի համար ծանրաբեռնվածություն է առաջացնելու: «Բայց […]
14:32 09.02.2021
Երբ քաղաքական գործիչը հայտարարություն է անում, որ «մենք պետք է իշխանության հասնենք հակասահմանադրական ճանապարհով», այդ արտահայտությանը ձեր դիրքորոշումն ինչպիսին է: ԱԺ նիստի ընթացքում այս հարցը տվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանին: Թադևոսյանը նախ ճշտեց, թե արդյոք այդ հարցադրումը կոնկրետ գործին է վերաբերում: Պողոսյանը բացասական պատասխան տվեց: «Դուք ինձանից […]
14:14 09.02.2021
Նոր կորոնավիրուսային համավարակի տարածման կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության նախատեսած սահմանափակումների համաձայն՝ 2020-2021 ուստարում Երևանի ենթակայության մանկապարտեզներում ընդունելությունը չի կազմակերպվել: Միաժամանակ սահմանափակված է նաև խմբերում ընդգրկված երեխաների քանակը: Արդյունքում՝ ներկայումս նախադպրոցական կրթությունը ընդհատել է և մանկապարտեզ չի հաճախում շուրջ 3000 երեխա, իսկ հերթագրվածների թիվը գերազանցում է 12000-ը: Խնդրին հնարավոր լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել […]
14:04 09.02.2021
Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տեղեկացնում է որ այս պահին 0(I) rh- (առաջին բացասական) արյան ԽԻՍՏ անհրաժեշտություն կա։ «Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձանց մոտենալ արյունատվության․ ձեր արյունը կյանքեր է փրկում։ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-ից մինչև 13:00: Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով: Հեռ. 010-28-38-23 […]
13:49 09.02.2021
Երևան քաղաքի ավագանու այսօրվա նիստում հաստատվեց Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2018 թվականի հունիսի 8-ին կնքված «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: Նախագծի մեջ նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի Էներգաարդյունավետության» ծրագրի շրջանակներում 2017թ. դեկտեմբերի 1-ին կնքվել է ֆինանսական պայմանագիր։ Դրա իրականացման անհրաժեշտությունից ելնելով` Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային […]
13:39 09.02.2021
Արցախում իրականացվելիք խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ տեղի է ունեցել խորհրդակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ և ՀՀ կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նախանշվել են առաջիկա ծրագրերը, դրանց ուղղվելիք ֆինանսական հատկացումները և հետագա քայլերը:
13:22 09.02.2021
Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ցանկանում է, որ երկրի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է NL Times-ը՝ նշելով, որ մինչև հիմա կառավարությունը շատ զգուշավոր է եղել Հայոց ցեղասպանության մասին խոսելիս: Խորհրդարանական մեծամասնությունը հավանության է արժանացրել «Քրիստոնեական միություն» կուսակցության առաջ քաշած բանաձևը: Կուսակցության ներկայացուցիչ Ջոել Ֆորդևինդը նշել է, որ Հայոց ցեղասպանությունից […]
13:15 09.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, այլ տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում։
12:55 09.02.2021
ԱԺ-ն սկսել է հերթական լիագումար նիստերի աշխատանքները: Արդեն երկրորդ նիստն է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վիճարկում է օրակարգում ընդգրկված նախագծերի առաջնահերթության հարցը: Խմբակցության անդամները հայտարարել են, որ հետպատերազմյան Հայաստանում կան շատ ավելի կարևոր հարցեր, քան ներառված 16 նախագծերն են: Իշխանությունը պնդել է, որ ոչինչ չի կարող խոչընդոտել ԱԺ բնականոն աշխատանքը, որի օրակարգային հարցերից են Վճռաբեկ […]
12:50 09.02.2021
Կորոնավիրուսին ավելացած պատերազմի ամենամեծ մարտահրավերը մակրոտնտեսական փլուզումն էր: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կարեւոր է արձանագրել, որ կարողացանք պահպանել մակրոտնտեսական կայունությունը, որի միջազգային ճանաչումը եվրոպարտատոմսերի աճող թողարկումն էր: Ամենատեսանելի եւ շոշափելի գնահատականն ինստիտուցիոնալ ներդրողների մոտեցումն է, երբ երկրին, կառավարությանը վստահում են իրենց ներդրումները: Ի վերջո, սա վստահության կարեւոր ցուցիչ է: Այս թողարկումը […]