23:25 05.02.2021
Կորոնավիրոս և պատերազմ. Հայաստանում տուրիզմի գրեթե զրոյական մակարդակի հասնելու պատճառները քիչ չեն: Մասնագետներն այսօր ոլորտի աշխուժացման կոնկրետ ծրագրեր են ներկայացրել: Մանրամասները՝ տեսանյութում։
23:14 05.02.2021
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ Կրթության, գիտության, սփյուռքի, երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում: Ներկայացնելով օրինագիծը՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, որպես գերակա ուղղություններ, նշել է գիտական կազմակերպություններին տրվող ազատությունը, գիտություն-աշխատաշուկա խզումը վերականգնելը և այլն: Պատգամավորների հարցերը հիմնականում վերաբերել են բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման դրույթին, որը դժգոհություն էր առաջացրել բուհերի […]
23:07 05.02.2021
2021թ. փետրվարի 5-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ անձը ավազակային հարձակմամբ զինված մուտք է գործել երևանյան բանկերից մեկի մասնաճյուղ, սակայն հարձակում կատարած անձը վնասազերծվել է բանկի անվտանգության աշխատակիցների կողմից։ Այս մասին տեղեկացրիրն ՀՀ քննչական կոմիտից։ Նախնական տվյալներով՝ բանկի մասնաճյուղ ներխուժած անձը ավազակային հարձակմամբ հափշտակել է առանձնապես […]
22:42 05.02.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին և «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Մաքսիմ Լոնգանգեն հետաքրքրվել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով, Արցախյան պատերազմի հետևանքով տուժած և ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների կարիքներով: Անդրադառնալով պատերազմին և դրա հետևանքներին` Անահիտ Ավանեսյանը նշել […]
22:33 05.02.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սույն թվականի փետրվարի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել […]
21:50 05.02.2021
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնն այսօր ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայությունից տեղեկատվություն է ստացել երկրաշարժի մասին։ Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից, երկրաշարժը գրանցվել է ժամը 19։36-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից 6կմ դեպի հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
21:41 05.02.2021
Երևանում փետրվարի 5-ին գործարկված թիվ 26 երթուղու և հետագայում շահագործվելիք ավտոբուսներն ընդունելու են միայն 100 դրամանոց մետաղադրամներ։ Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի ձեռք բերած նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն սկսել է աշխատանքը: Քաղաքի ձեռք բերած նոր, կոմպակտ ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից սկսեց աշխատանքը: 26 համարի երթուղին, որը Աջափնյակի Լուկաշին թաղամասը […]
21:07 05.02.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սույն թվականի փետրվարի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել […]
20:57 05.02.2021
Գյումրիի թատերական արվեստի երիտասարդ ներուժը էքսպերիմենտալ նոր հարթակ է ձեռք բերել: Պրոֆեսիոնալ բեմը նոր սերնդի համար հասանելի է նաև դրամատիկական և տիկնիկային թատրոններում, որոնց կողքին երրորդ թատրոնի գոյությունը այլընտրանք է նոր գաղափարներ իրականացնելու համար։ Գյումրիի «Մտորումների թատրոնը» ստեղծել է ակադեմիական ստանդարտներից դուրս՝ սեփական պատկերացումները հանդիսատեսին ներկայացնելու համար բոլորովին նոր միջավայր. Գյումրիի Աբովյան փողոցի շենքերից մեկի […]
20:47 05.02.2021
Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Կրթօջախի հրամանատարական կազմի հետ հանդիպման ընթացքում համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է համալսարանի կառուցվածքը, զեկուցել ուսումնական ծրագրերի, կրթական բարեփոխումների ուղղությամբ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից արված աշխատանքների, առկա նյութատեխնիկական ու կենցաղային խնդիրների մասին և հանդես եկել կրթօջախի […]
20:15 05.02.2021
Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ պետական տարեկան բյուջեով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Բացման խոսքում փոխվարչապետը նշել է. «Համայնքներում բարեկեցիկ միջավայրի ձևավորումն ու սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը մեր գերակա առաջնահերթություններից են: Այդ է վկայում նաև սուբվենցիոն ծրագրերի աճող դինամիկան»: Ներկայացնելով վերջին […]
20:03 05.02.2021
Սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:Այս մասին հաղորդագրություն […]
19:50 05.02.2021
Ռուսաստանաբնակ հայ բժիշկները Հայաստանում պերինատալ ախտորոշման փորձնական ծրագիր են սկսում: Նախաձեռնությունը «Վիվա» բարեգործական հիմնադրամինն է: Նախատեսվում է հայ բժիշկների վերապատրաստում Մոսկվայում և հղիների նախածննդյան հետազոտությունների անցկացում բացառապես անվճար: Սա հնարավորություն կտա հղիության վաղ շրջանում հայտնաբերել պտղի զարգացման արատներն ու գենետիկ շեղումները: Փորձնական ծրագրում է ընդգրկվել Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցը: Այս հետազոտությունների պետպատվերի համակարգը […]
19:40 05.02.2021
Փետրվարի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ: Արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու առկա դինամիկան պահպանելու ուղղությամբ: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է միջազգային հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության առնչությամբ: Տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի համատեքստում նախարար […]
19:20 05.02.2021
Փետրվարի 5-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել «Մեր հարևան Իրանը» խորագրով նկարչական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Նկարչական մրցույթին մասնակցել են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի պարսկերենի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաները: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի համագործակցությամբ անցկացրել էր «Մեր հարևան Իրանը» խորագրով նկարչական մրցույթ, որը նվիրված […]
19:12 05.02.2021
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Մինչ այդ նա մասնակցել է «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին: Այն անցկացվում է «Թվային վերբեռնում. թռիչք դեպի նոր իրականություն» խորագրով: Ֆորումին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և ԵԱՏՄ դիտորդ-պետությունների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, […]
19:05 05.02.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում զեկույցներ են ներկայացրել զորամասի հրամանատարի տեղակալներն ու ծառայությունների պետերը: Քննարկվել են առկա խնդիրները, ստորաբաժանումների պատրաստվածության, մարտական հերթապահության կազմակերպման և զինվորական կարգապահության հարցեր։ Խորհրդակցության ավարտին զորամասի հրամանատար, գնդապետ Գ. Պողոսյանը համապատասխան հրահանգներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ։
18:56 05.02.2021
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, ՀՀ դատախազության բողոքով պայմանավորված՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է ՄԻԵԴ. «ՀՀ դատախազությունը հստակ իրավական մոտեցում ունի առ այն, որ Քրեական օրենսգրքի իմաստով խոշտանգումը վաղեմության ժամկետ չունի: Այդ դիրքորոշումը բխում է նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքով ձևավորված իրավական մոտեցումներից: Ինչպես հայտնի է, […]
18:49 05.02.2021
Անհայտ անձը հարձակում է գործել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի մասնաճյուղի վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ հանցագործին հաջողվել է բռնել: «Ժամը 16:30-ին ահազանգ է ստացվել, որ հանցագործություն է կատարվել Սունդուկյան փողոցում գտնվող «ԱԿԲԱ» բանկի մասնաճյուղում: Հանցագործին բռնել են: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության և քննչականի աշխատակիցները»,- հայտնեցին ոստիկանությունից:
18:42 05.02.2021
Փետրվարի 4-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել է համալիր պարապմունք անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Բացազատված ուսումնական կետերում ներկայացվել է զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի շահագործման և կիրառման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կարգը։
18:35 05.02.2021
Փետրվարի 5-ին Երևանում կայացել է «Պարենի անվտանգությունը Հայաստանում․ քաղաքականությունը տարիների ընթացքում, շուկայի ֆունկցիոնալությունը, մատակարարման շղթաները» խորագրով միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Ավագ Ավանեսյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի փոխտնօրեն Նաննա Սկաուն, էկոնոմիկայի նախարարության, պետական այլ մարմինների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջունելով միջոցառման […]
18:29 05.02.2021
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 4-ին ոստիկանության զորքերի զորամասերի հատուկ միջոցներ կիրառող ծառայողները գործնական պարապմունք են անցկացրել «Նուբարաշեն» ուսումնական կենտրոնում։ Գործնական պարապմունքին ներկա էր ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։ Պարապմունքի ընթացքում ոստիկանության զորքերի ծառայողներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել հատուկ միջոցների կիրառման ժամանակ անվտանգության կանոնների պահպանմանը։ Ուսումնական պարապմունքը ղեկավարվում էր ոստիկանության զորքերի մարտական պատրաստության բաժնի […]
18:23 05.02.2021
3-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։ Անցկացվել է շարային ստուգատես, ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են զինծառայողերի պատրաստվածության աստիճանը, անհրաժեշտ միջոցների և փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել են անձնակազմին մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
18:18 05.02.2021
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր ավարտվել է Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի առաջնությունը, որին մասնակցել է ավելի քան 100 մարզիկ: 10 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել են Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Մոնթե Մխիթարյանը (67 կգ), Նշան Անտոնյանը (73 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 […]
18:10 05.02.2021
Թաիրով գյուղում 2018 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի նոյեմբեր պարբերաբար գողություններ էին կատարվում: Անհայտ անձը կամ գուցե անձինք հիմնականում էլեկտրական, շինարարական ապրանքներ ու գործիքներ էին գողանում: Իսկ որ ձեռագիրը նույնն էր՝ փաստում էին Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում կատարված գողությունները: 2018, 2019 և 2020 թվականներին երեք անգամ Մայրաքաղաքային փողոցի նույն դիտահորից մոտ 370 մետր հեռախոսային մալուխ […]
17:47 05.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արմավիրի մարզի Արմավիր […]
17:41 05.02.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 4-ին և 5-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ […]
17:36 05.02.2021
«Վերադարձ» ծրագրի շրջանակներում Երևանի պետական բժշկական համալսարանում բացվում են ականավոր ուսուցիչների, բժիշկների անունները կրող լսարաններ։ Այսօր լսարաններից մեկն անվանակոչվել է ՀՀ վաստակավոր բժիշկ, ուրոլոգ Ռոբերտ Քարամյանի անվամբ: Կարևորելով համալսարանի կողմից ուրոլոգների պատրաստման գործընթացը` Քարամյան ընտանիքը 2021/2022 ուսումնական տարվանից սահմանել է կրթաթոշակ: Կփոխհատուցվի Սյունիքի մարզի Կապան համայնքի Ուրոլոգիա մասնագիտությամբ սովորող 3 օրդինատորի ուսման վարձավճարը` մասնակի կամ […]
17:22 05.02.2021
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։50-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի 5 հարկանի շենքի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սուխումի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի միջանցքում։ […]
17:10 05.02.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները հերթական ստուգայցով եղել են Վանաձորում գործող կահույքի արտադրամասերում, կահույքի մասնագիտացված խանութ-սրահներում և սուպերմարկետներում: Կազմակերպություններում դիտարկվել է Covid-անվտանգության հաստատված նորմերի պահպանումը։ Տեսչականի մասնագետներն արձանագրվել են որոշ խախտումներ դիմակների ոչ պատշաճ կրման հետ կապված։ ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանման տեսուչները հանձնարարականներ են տվել առկա թերությունները վերացնելու ուղղությամբ: Տեսչական մարմինը […]