TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

15:10 06.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Երևան-Սևան ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա […]

̰
Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված կոնգրես. ԱՆ

14:46 06.02.2021

Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Այս առիթով ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կազմակերպել է ամենամյա «Հայկական ուռուցքաբանական կոնգրես» գիտագործնական միջոցառումը: Այս տարի այն կրում է «Խնդիրներ, ձեռքբերումներ, զարգացման տեսլական» խորագիրը: Նվիրված է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարին, քաղաքականության և ռազմավարության խնդիրներին, իրականացվող միջոցառումներին և հետագա ծրագրերին: Հիվանդության կանխարգելման, […]

̰
Հայտնի են «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողները. ԿԳՄՍՆ

14:02 06.02.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքները, որոնց հիման վրա կպարգևատրվեն ծրագրերի հեղինակները: Ըստ այդմ՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 33 ծրագիր: 1-ին տասնյակում տեղ են գտել հետևյալ ծրագրերը՝ «Արտակարգ իրավիճակներում աշակերտների ուսումնական գործընթացի շարունակականության ապահովումը. հեռավար դասընթացների ստեղծում», Գայանե Սիմոնյան, Լուսինե […]

̰
Դպրոցականները մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թ.-ին բաշխված տոմսերով. ԿԳՄՍՆ

13:27 06.02.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ «Դպրոցական բաժանորդային համակարգի» (աբոնեմենտային) ծրագիրը շարունակվում է նաև 2021 թ.-ին: Այս տարի հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտները մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թ.-ին բաշխված, սակայն COVID-19 համավարակով պայմանավորված՝ դեռևս չկիրառված բաժանորդային տոմսերով: Դպրոցականներին 2021 թ.-ին նոր տոմսեր չեն տրամադրվի: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում աշակերտներին հնարավորություն է ընձեռվում մինչև հրամանով […]

̰
Դիլիջանի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

13:20 06.02.2021

Փետրվարի 4-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ փետրվարի 3-ի ժամը 20.00-ից փետրվարի 4-ի ժամը 04.30-ն ընկած ժամանակահատվածում մտել են իր տուն և գողացել նոթբուքներ, էլեկտրական թեյնիկ ու ֆոտոխցիկ։ Տուժողին պատճառվել էր շուրջ 1.000.000 դրամի նյութական վնաս: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Դիլիջանի ոստիկանության քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բեռնատարների համար

13:14 06.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Երևան-Սևան ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա […]

̰
Շորժա գյուղից հյուսիս-արևելք կրկին երկրաշարժ է գրանցվել

13:06 06.02.2021

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 11:49-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա […]

̰
Ռուս և թուրք զինծառայողները համատեղ մոնիտորինգ են իրականացնում ԼՂ դիտակետերում

12:50 06.02.2021

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը շարունակում է ԼՂ հակամարտության գոտում իրականացնել հրադադարի պահպանման ռեժիմի վերահսկողություն, ռազմական գործողությունների դիտարկման առաջադրանքներ: «Մենք գտնվում ենք ռուս-թուրքական մոնիտորինգի համատեղ կենտրոնում, որտեղ ռուսական և թուրքական անձնակազմերն իրականացնում են ԼՂ-ում հրադադարի ռեժիմի դիտարկման համատեղ առաջադրանք: Իրավիճակի մոնիտորինգը կատարվում է շուրջօրյա ռեժիմով, ԱԹՍ-ների օգնությամբ, մասնավորապես «Форпост» և «Орлан-10» համալիրների միջոցով: Հրադադարի ռեժիմի խախտումներ […]

̰
Բացահայտվել է բնակարանային գողության դեպք. երկու անձ ձերբակալվել է

12:32 06.02.2021

Փետրվարի 1-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողություն են արել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզեցին, որ բնակարանի դուռը բացել էին տեխնիկական միջոցների գործադրմամբ. գողացել էին բջջային հեռախոս, համակարգիչ, ոսկյա ու արծաթյա զարդեր: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության Արաբկիրի […]

̰
Առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով

12:18 06.02.2021

Փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևելք, 10 կմ խորության վրա, գրանցվել էր 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, կազմել է 6-7 բալ: Այն զգացվել էր Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում` 4-6 բալ ուժգնությամբ, իսկ Երևան քաղաքում` […]

̰
Այսօրվա օդի մեջ մի տեսակ գարնան շունչ կա․ Սուրենյան

12:08 06.02.2021

«Այսօրվա օդի մեջ մի տեսակ գարնան շունչ կա☀️»․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 211 նոր դեպք

11:08 06.02.2021

Փետրվարի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167937 դեպք, որոնցից 159577-ն` առողջացած, 3114-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4467 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 661749 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2568 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 211 նոր դեպք: Ունենք 227 առողջացած և 5 մահվան դեպք:

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

10:06 06.02.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են երթևեկության համար։

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին առկա է մերկասառույց

08:57 06.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Երևան-Սևան ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:09 06.02.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Գյուլիքևխյան փ. 7 շենք, 11։00-17:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 21 շենք, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 2, 4 շենքեր, Մառի փ. 14, 16, 18, 18/1, 25 շենքեր, Միկոյան փ. 25, […]

̰
Քիչ առաջ կրկին երկրաշարժ է տեղի ունեցել․ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում զգացվել է 4-5 բալ ուժգնությամբ

00:35 06.02.2021

Սույն թվականի փետրվարի 6-ին` տեղական ժամանակով ժամը 00:06-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 5-ին ժամը 20:06-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա […]

̰
Գյումրիում Nissan մակնիշի ավտոմեքենան հարվածել է առևտրի սրահի պատին. մեքենայի դիմային մասում հրդեհ է բռնկվել

00:20 06.02.2021

Փետրվարի 5-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Տերյան-Հաղթանակի պողոտա խաչմերուկում: Դեռևս չպարզված հանգամանքներում Nissan մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու հարվածել մոտակա առևտրի սրահի մուտքի դռանն ու պատին: Հարվածից մեքենայի դիմային հատվածում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարներին հաջողվել է […]

̰
Մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 62 փախստական

00:02 06.02.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր եւ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնումը, հումանիտար օգնություն է […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:58 05.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սարավան–Զանգեր կոչվող հատվածում […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:46 05.02.2021

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում անձրևի տեսքով: Փետրվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 5-ին` կեսօրից […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 5.08 հա տարածքում բռնկված հրդեհները

23:45 05.02.2021

Փետրվարի 4-ից 5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 1․5 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 1 հա, Գորիս-Որոտան ավտոճանապարհին՝ 2 հա, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 5000 քմ, Կողբ գյուղում՝ 800 քմ։ Հրշեջ-փրկարարները […]

̰
Երկրաշարժի հետևանքով փլուզվել է Արտանիշ համայնքի չգործող, կիսաքանդ դպրոցի պատը

23:39 05.02.2021

Այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլուզվել է Գեղարքունիքի Արտանիշ համայնքի չգործող, կիսաքանդ դպրոցի պատը։ Ինչպես նաև տեղեկություն է ստացվել, որ Աղբերք և Շորժա գյուղերում փլուզվել են հին հողապատ գոմերի միջնապատերը։ Ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում այլ ավերածությունների, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով […]

̰
Մասնագետները՝ տուրիզմի խնդիրների ու լուծման տարբերակի մասին

23:25 05.02.2021

Կորոնավիրոս և պատերազմ. Հայաստանում տուրիզմի գրեթե զրոյական մակարդակի հասնելու պատճառները քիչ չեն: Մասնագետներն այսօր ոլորտի աշխուժացման կոնկրետ ծրագրեր են ներկայացրել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինքնակառավարում չի նշանակում ռեկտորի նշանակում. ԿԳՄՍ նախարարը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի վիճահարույց դրույթի մասին

23:14 05.02.2021

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ Կրթության, գիտության, սփյուռքի, երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում: Ներկայացնելով օրինագիծը՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, որպես գերակա ուղղություններ, նշել է գիտական կազմակերպություններին տրվող ազատությունը, գիտություն-աշխատաշուկա խզումը վերականգնելը և այլն: Պատգամավորների հարցերը հիմնականում վերաբերել են բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման դրույթին, որը դժգոհություն էր առաջացրել բուհերի […]

̰
Բանկի մասնաճյուղում գողություն կատարած 32-ամյա տղամարդը ձերբակալվել է

23:07 05.02.2021

2021թ. փետրվարի 5-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ անձը ավազակային հարձակմամբ զինված մուտք է գործել երևանյան բանկերից մեկի մասնաճյուղ, սակայն հարձակում կատարած անձը վնասազերծվել է բանկի անվտանգության աշխատակիցների կողմից։ Այս մասին տեղեկացրիրն ՀՀ քննչական կոմիտից։ Նախնական տվյալներով՝ բանկի մասնաճյուղ ներխուժած անձը ավազակային հարձակմամբ հափշտակել է առանձնապես […]

̰
Հայկական կողմը կազմակերպել է հակառակորդի գերիների պատշաճ բուժօգնությունը և վերադարձը, իսկ այսօր գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ կան. Ա․ Ավանեսյան

22:42 05.02.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին և «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Մաքսիմ Լոնգանգեն հետաքրքրվել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով, Արցախյան պատերազմի հետևանքով տուժած և ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների կարիքներով: Անդրադառնալով պատերազմին և դրա հետևանքներին` Անահիտ Ավանեսյանը նշել […]

̰
Երկրաշարժի հետևանքով ՀՀ տարածքում ժամը 22:00-ի դրությամբ ավերածությունների, զոհերի, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել

22:33 05.02.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սույն թվականի փետրվարի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել […]

̰
Երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

21:50 05.02.2021

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնն այսօր ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայությունից տեղեկատվություն է ստացել երկրաշարժի մասին։ Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից, երկրաշարժը գրանցվել է ժամը 19։36-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից 6կմ դեպի հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
Երևանի նոր ավտոբուսներն ընդունելու են միայն 100 դրամանոցներ

21:41 05.02.2021

Երևանում փետրվարի 5-ին գործարկված թիվ 26 երթուղու և հետագայում շահագործվելիք ավտոբուսներն ընդունելու են միայն 100 դրամանոց մետաղադրամներ։ Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի ձեռք բերած նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն սկսել է աշխատանքը: Քաղաքի ձեռք բերած նոր, կոմպակտ ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից սկսեց աշխատանքը: 26 համարի երթուղին, որը Աջափնյակի Լուկաշին թաղամասը […]

̰
Երկրաշարժի հետևանքով բնակավայրերում լուրջ ավերածություններ չկան․տեղեկություններ է հաղորդել «Շողակաթ» խոշորացված համայնքի ղեկավարը

21:07 05.02.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սույն թվականի փետրվարի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել […]

̰
BACK_TO_TOP