TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գյումրիի «Մտորումների թատրոնը» դարձել է էքսպերիմենտալ հարթակ երիտասարդների համար 

20:57 05.02.2021

Գյումրիի թատերական արվեստի երիտասարդ ներուժը էքսպերիմենտալ նոր հարթակ է ձեռք բերել: Պրոֆեսիոնալ բեմը նոր սերնդի համար հասանելի է նաև  դրամատիկական և տիկնիկային թատրոններում, որոնց կողքին երրորդ թատրոնի գոյությունը այլընտրանք է նոր գաղափարներ իրականացնելու համար։ Գյումրիի «Մտորումների թատրոնը»  ստեղծել է  ակադեմիական ստանդարտներից դուրս՝  սեփական պատկերացումները հանդիսատեսին ներկայացնելու համար բոլորովին  նոր միջավայր.  Գյումրիի Աբովյան փողոցի շենքերից մեկի […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ռազմական համալսարան

20:47 05.02.2021

Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Կրթօջախի հրամանատարական կազմի հետ հանդիպման ընթացքում համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է համալսարանի կառուցվածքը, զեկուցել ուսումնական ծրագրերի, կրթական բարեփոխումների ուղղությամբ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից արված աշխատանքների, առկա նյութատեխնիկական ու կենցաղային խնդիրների մասին և հանդես եկել կրթօջախի […]

̰
ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկվել են սուբվենցիոն ծրագրերը

20:15 05.02.2021

Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ պետական տարեկան բյուջեով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Բացման խոսքում փոխվարչապետը նշել է. «Համայնքներում բարեկեցիկ միջավայրի ձևավորումն ու սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը մեր գերակա առաջնահերթություններից են: Այդ է վկայում նաև սուբվենցիոն ծրագրերի աճող դինամիկան»: Ներկայացնելով վերջին […]

̰
6-7 բալ ուժգնության երկրաշարժ Ադրբեջանում․ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

20:03 05.02.2021

Սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:Այս մասին հաղորդագրություն […]

̰
Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում կներդրվի պերինատալ ախտորոշման փորձնական ծրագիր

19:50 05.02.2021

Ռուսաստանաբնակ հայ բժիշկները Հայաստանում պերինատալ ախտորոշման փորձնական ծրագիր են սկսում: Նախաձեռնությունը «Վիվա» բարեգործական հիմնադրամինն է: Նախատեսվում է հայ բժիշկների վերապատրաստում Մոսկվայում և հղիների նախածննդյան հետազոտությունների անցկացում բացառապես անվճար: Սա հնարավորություն կտա հղիության վաղ շրջանում հայտնաբերել պտղի զարգացման արատներն ու գենետիկ շեղումները: Փորձնական ծրագրում է ընդգրկվել Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցը: Այս հետազոտությունների պետպատվերի համակարգը […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարարին ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը

19:40 05.02.2021

Փետրվարի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել  Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ: Արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու առկա դինամիկան պահպանելու ուղղությամբ: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է միջազգային հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության առնչությամբ: Տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի համատեքստում նախարար […]

̰
«Մեր հարևան Իրանը» խորագրով ցուցահանդեսը հայ-իրանական մշակութային հարաբերություններին նոր լիցքեր կհաղորդի. ԿԳՄՍՆ

19:20 05.02.2021

Փետրվարի 5-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել «Մեր հարևան Իրանը» խորագրով նկարչական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Նկարչական մրցույթին մասնակցել են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի պարսկերենի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաները: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի համագործակցությամբ անցկացրել էր «Մեր հարևան Իրանը» խորագրով նկարչական մրցույթ, որը նվիրված […]

̰
Վարչապետի աշխատանքային այցը Ղազախստան

19:12 05.02.2021

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Մինչ այդ նա մասնակցել է «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին: Այն անցկացվում է «Թվային վերբեռնում. թռիչք դեպի նոր իրականություն» խորագրով: Ֆորումին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և ԵԱՏՄ դիտորդ-պետությունների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, […]

̰
4-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

19:05 05.02.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում զեկույցներ են ներկայացրել զորամասի հրամանատարի տեղակալներն ու ծառայությունների պետերը: Քննարկվել են առկա խնդիրները, ստորաբաժանումների պատրաստվածության, մարտական հերթապահության կազմակերպման և զինվորական կարգապահության հարցեր։ Խորհրդակցության ավարտին զորամասի հրամանատար, գնդապետ Գ. Պողոսյանը համապատասխան հրահանգներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ։

̰
ՀՀ վճռաբեկ դատարանը, ՀՀ դատախազության բողոքով պայմանավորված՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է ՄԻԵԴ

18:56 05.02.2021

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, ՀՀ դատախազության բողոքով պայմանավորված՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է ՄԻԵԴ. «ՀՀ դատախազությունը հստակ իրավական մոտեցում ունի առ այն, որ Քրեական օրենսգրքի իմաստով խոշտանգումը վաղեմության ժամկետ չունի: Այդ դիրքորոշումը բխում է նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքով ձևավորված իրավական մոտեցումներից: Ինչպես հայտնի է, […]

̰
Անհայտ անձը հարձակում է գործել «ԱԿԲԱ» բանկի մասնաճյուղի վրա

18:49 05.02.2021

Անհայտ անձը հարձակում է գործել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի մասնաճյուղի վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ հանցագործին հաջողվել է բռնել: «Ժամը 16:30-ին ահազանգ է ստացվել, որ հանցագործություն է կատարվել Սունդուկյան փողոցում գտնվող «ԱԿԲԱ» բանկի մասնաճյուղում: Հանցագործին բռնել են: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության և քննչականի աշխատակիցները»,- հայտնեցին ոստիկանությունից:

̰
Անվտանգության օր 5-րդ զորամիավորումում. ՊՆ

18:42 05.02.2021

Փետրվարի 4-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել է համալիր պարապմունք անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Բացազատված ուսումնական կետերում ներկայացվել է զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի շահագործման և կիրառման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կարգը։

̰
Կայացել է «Պարենի անվտանգությունը Հայաստանում․ քաղաքականությունը տարիների ընթացքում, շուկայի ֆունկցիոնալությունը, մատակարարման շղթաները» խորագրով միջոցառումը

18:35 05.02.2021

Փետրվարի 5-ին Երևանում կայացել է «Պարենի անվտանգությունը Հայաստանում․ քաղաքականությունը տարիների ընթացքում, շուկայի ֆունկցիոնալությունը, մատակարարման շղթաները» խորագրով միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Ավագ Ավանեսյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի փոխտնօրեն Նաննա Սկաուն, էկոնոմիկայի նախարարության, պետական այլ մարմինների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջունելով միջոցառման […]

̰
Ոստիկանության զորքերի ծառայողներն ուսումնական պարապմունք են անցկացրել

18:29 05.02.2021

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 4-ին ոստիկանության զորքերի զորամասերի հատուկ միջոցներ կիրառող ծառայողները գործնական պարապմունք են անցկացրել «Նուբարաշեն» ուսումնական կենտրոնում։ Գործնական պարապմունքին ներկա էր ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։ Պարապմունքի ընթացքում ոստիկանության զորքերի ծառայողներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել հատուկ միջոցների կիրառման ժամանակ անվտանգության կանոնների պահպանմանը։ Ուսումնական պարապմունքը ղեկավարվում էր ոստիկանության զորքերի մարտական պատրաստության բաժնի […]

̰
Մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստում

18:23 05.02.2021

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։ Անցկացվել է շարային ստուգատես, ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են զինծառայողերի պատրաստվածության աստիճանը, անհրաժեշտ միջոցների և փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել են անձնակազմին մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

̰
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները

18:18 05.02.2021

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր ավարտվել է Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի առաջնությունը, որին մասնակցել է ավելի քան 100 մարզիկ: 10 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել են Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Մոնթե Մխիթարյանը (67 կգ), Նշան Անտոնյանը (73 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 […]

̰
Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են Թաիրով գյուղում կատարված գողությունները

18:10 05.02.2021

Թաիրով գյուղում 2018 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի նոյեմբեր պարբերաբար գողություններ էին կատարվում: Անհայտ անձը կամ գուցե անձինք հիմնականում էլեկտրական, շինարարական ապրանքներ ու գործիքներ էին գողանում: Իսկ որ ձեռագիրը նույնն էր՝ փաստում էին Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում կատարված գողությունները: 2018, 2019 և 2020 թվականներին երեք անգամ Մայրաքաղաքային փողոցի նույն դիտահորից մոտ 370 մետր հեռախոսային մալուխ […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

17:47 05.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արմավիրի մարզի Արմավիր […]

̰
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ. ՊՆ

17:41 05.02.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 4-ին և 5-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ […]

̰
ԵՊԲՀ-ում բացվել է Ռոբերտ Քարամյանի անունով լսարան

17:36 05.02.2021

«Վերադարձ» ծրագրի շրջանակներում Երևանի պետական բժշկական համալսարանում բացվում են ականավոր ուսուցիչների, բժիշկների անունները կրող լսարաններ։ Այսօր լսարաններից մեկն անվանակոչվել է ՀՀ վաստակավոր բժիշկ, ուրոլոգ Ռոբերտ Քարամյանի անվամբ: Կարևորելով համալսարանի կողմից ուրոլոգների պատրաստման գործընթացը` Քարամյան ընտանիքը 2021/2022 ուսումնական տարվանից սահմանել է կրթաթոշակ: Կփոխհատուցվի Սյունիքի մարզի Կապան համայնքի Ուրոլոգիա մասնագիտությամբ սովորող 3 օրդինատորի ուսման վարձավճարը` մասնակի կամ […]

̰
Հրդեհ Վանաձոր քաղաքում

17:22 05.02.2021

Փետրվարի 5-ին՝ ժամը 15։50-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի 5 հարկանի շենքի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սուխումի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի միջանցքում։ […]

̰
Ստուգայցեր Վանաձորի փակ արտադրական տարածքներում. ԱԱՏՄ

17:10 05.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները հերթական ստուգայցով եղել են Վանաձորում գործող կահույքի արտադրամասերում, կահույքի մասնագիտացված խանութ-սրահներում և սուպերմարկետներում: Կազմակերպություններում դիտարկվել է Covid-անվտանգության հաստատված նորմերի պահպանումը։ Տեսչականի մասնագետներն արձանագրվել են որոշ խախտումներ դիմակների ոչ պատշաճ կրման հետ կապված։ ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանման տեսուչները հանձնարարականներ են տվել առկա թերությունները վերացնելու ուղղությամբ: Տեսչական մարմինը […]

̰
Մետրոպոլիտենի ոստիկանները ռազմամթերք և սառը զենք են հայտնաբերել

16:56 05.02.2021

Փետրվարի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Արարատի մարզի Հայանիստ գյուղի 18-ամյա մի բնակչի: Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են երկաթե բացովի մահակ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ: Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

16:53 05.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արմավիրի մարզի Արմավիր […]

̰
Կանխվել է թմրամիջոցների փոխանցման փորձը

16:50 05.02.2021

Փետրվարի 4-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, նկատելով  շարժ հիմնարկի արգելագոտու մոտակայքում, անմիջապես զննության են ենթարկել վերոնշյալ տեղանքը: Զննությամբ արգելագոտու խոտածածկ հատվածում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա և հերոին տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար՝ 2.7 գրամ և 0.2 գրամ զանգվածներ, թմրամիջոց հանդիսացող, սուբուտեքս հիշեցնող «B 8» […]

̰
Ադրբեջանական զինված ուժերը խախտել են ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության իրավունքը. ՄԻՊ

16:41 05.02.2021

Ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ռազմական արարքներով խախտել են Գեղարքունիքի մարզում ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված իրավունքը: Այս մասին հաղորդում են ՄԻՊ-ի հանրային կապերի բաժնից։ Մասնավորապես, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է գործարարությամբ զբաղվող ընկերության տնօրենից բողոք այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները 2020թ. նոյեմբերի 25-ին ապօրինաբար, պատերազմի սպառնալիքով ներխուժել են ՀՀ կառավարության որոշմամբ […]

̰
Հումանիտար բեռների ստացման նոր կարգ է մշակվել

16:30 05.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը վերահսկում է հումանիտար բեռների հետ կապված աշխատանքների ամբողջ ընթացքը: Տարեսկզբից մշակված նոր կարգի համաձայն՝ ստացման և բացթողնման փաստաթղթերին կցվում են նաև լուսանկարներն ու տեսանյութերը: Նախարարությունում ստեղծվել է գործընթացը համակարգող հանձնաժողով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը, բեռների բաշխումը հասցեատերերին շարունակվում է իրականացվել համայնքապետարանների միջոցով: ԱԻՆ-ն ակտիվորեն համագործակցում է մյուս գերատեսչությունների՝ մասնավորապես պաշտպանության և […]

̰
Վահան Քերոբյանը Կոպիրկինի հետ զրույցում կարևորել է Հայաստանում բիզնեսի ֆինանսավորման ենթակառուցվածքների ստեղծումը

15:59 05.02.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության ընթացքն ու հեռանկարները քննարկելու նպատակով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Հայաստանում ՌԴ առևտրական ներկայացուցիչ […]

̰
Երևանի ո՞ր փողոցներում կլինեն կարմիր գծեր

15:55 05.02.2021

Շուտով  մայրաքաղաքում կգործի վճարովի ավտոկայանատեղիների, պարզ ասած, կարմիր գծերի մասին նոր օրենք: Ըստ դրա՝ միայն Կենտրոն և Արաբկիր շրջաններում կգործի համակարգը: Մնացած 10 վարչական շրջաններում վարորդները զերծ կլինեն այդ սահմանափակումներից: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԵՊԲՀ-ում բացվել է Ռոբերտ Քարամյանի անունով լսարան

15:47 05.02.2021

«Վերադարձ» ծրագրի շրջանակներում Երևանի պետական բժշկական համալսարանում բացվում են ականավոր ուսուցիչների, բժիշկների անունները կրող լսարաններ։ Այսօր լսարաններից մեկն անվանակոչվել է ՀՀ վաստակավոր բժիշկ, ուրոլոգ Ռոբերտ Քարամյանի անվամբ: Կարևորելով համալսարանի կողմից ուրոլոգների պատրաստման գործընթացը` Քարամյան ընտանիքը 2021/2022 ուսումնական տարվանից սահմանել է կրթաթոշակ: Կփոխհատուցվի Սյունիքի մարզի Կապան համայնքի Ուրոլոգիա մասնագիտությամբ սովորող 3 օրդինատորի ուսման վարձավճարը` մասնակի կամ […]

̰
BACK_TO_TOP