14:54 07.02.2021
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հետևյալ հայտարարությունն է արել. «Տեղեկացնում ենք, որ հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետն այսօր ժամը 10։00-ից վերսկսել է իր աշխատանքը և սահմանը հատելու թույլտվություն ունեցող անձինք, Սադախլոյի անցակետից զատ, այսուհետև կարող են օգտվել նաև Բավրա-Նինոծմինդա անցակետից։ Անցակետը կգործի ժամը 10։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Նշենք, որ անցակետով բեռնատարների երթևեկն շարունակվում է իրականացվել շուրջօրյա ռեժիմով։ […]
14:37 07.02.2021
Փորձագետները պարզել են, թե գարնանը որ երթուղիներն առավել նախընտրելի կլինեն ռուս զբոսաշրջիկների շրջանում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով OneTwoTrip– ին: Ընկերության մասնագետները վերլուծել են մարտի 1-ից մայիսի 31-ը զբոսաշրջիկների նախընտրություններն ավիատոմսերի ձեռք բերման առումով: Ներքին ուղղություններից ամենապահանջվածն են Մոսկվան, Սոչին և Սանկտ Պետերբուրգը: Արտասահմանյան ուղղությունների շարքում ռուսներին ամենից շատ հետաքրքրում են Թուրքիան, […]
13:51 07.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է […]
12:41 07.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է […]
12:24 07.02.2021
Երեկ Գյումրիում կայացել է «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերան: Մինչ ցուցադրությունը ֆիլմի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը խոսել է ֆիլմի նկարահանման աշխատանքների մասին ու նշել, որ արցախյան երկրորդ պատերազմից հետո չէր համարձակվի ստանձնել ժողովրդի համար զգացմունքային այս ներկայացման նկարահանման աշխատանքները: «Վստահաբար կարող եմ ասել, որ ես չէի կարողանա նկարել, որովհետև նկարահանման հրապարակում հուզվել եմ. նույնիսկ եթե 11 դուբլ […]
11:34 07.02.2021
Հարավկովկասյան երկաթուղին ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է արել. «Հարգելի ուղևորներ. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է, որ տեխնիկական պատճառներով փետրվարի 7, 8, 9 և 10-ին չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան ցերեկային գնացքները, որոնք պիտի մեկնեին 14:25-ին Երևանից և 11:55-ին՝ Գյումրիից: Տվյալ երթուղու այլ էլեկտրագնացքներն աշխատելու են սովորական ռեժիմով: Հարավկովկասյան երկաթուղին հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]
11:03 07.02.2021
Փետրվարի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168 088 դեպք, որոնցից 159 720-ն՝ առողջացած, 3 117-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4472 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 664 325 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2 576 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության դեպք: Ունենք 143 առողջացած և […]
10:00 07.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է […]
00:28 07.02.2021
«Արմենիա» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին կիրականացնի ուղիղ չվերթ Երևան-ՈՒֆա-Երևան ուղղությամբ։ «Ավիատոմսերը ներառում են 8 կգ ձեռքի ուղեբեռ և 23 կգ ուղեբեռ: Ավիատոմսեր կարող եք ձեռք բերել մեր պաշտոնական կայքից https://www.armeniafly.com/hy, ավիաընկերության գրասենյակից՝ Վ. Սարգսյան 10, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոն և բոլոր տուրիստական ընկերություններից»,- գրված է ընկերության տարածած հայտարարությունում:
00:00 07.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է […]
23:49 06.02.2021
Փետրվարի 5-ից 6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ քաղաքներում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 16 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
23:00 06.02.2021
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 6-ի ցերեկը և 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 6-ի ցերեկը և 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
22:25 06.02.2021
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից։ Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է […]
21:40 06.02.2021
Առաջիկա 3 տարիներին տեղահանված արցախցիները բնակարան կունենան, ինչին զուգահեռ կառավարությունը ջանքեր կգործադրի նրանց զբաղվածության հարցը լուծելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախագահը պատասխանել է իրեն հասցեագրված հարցին, թե իր վարչապետության 10 տարիներին Արցախը որքանով է պատրաստվել ռազմական գործողություններին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:30 06.02.2021
Փետրվարի 5-ին և 6-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները շարունակում են […]
21:19 06.02.2021
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 5-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Այս մասին տեղեկացրին ՄԻՊ-ի հանրային կապերի բաժնից: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հետ: Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական […]
20:38 06.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
20:27 06.02.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արզնի-Երևան մայրուղային ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 8-ին ժամը 10:00-20.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Ն. Ադոնցի 19-ից 25 համարներն իրենց կոտորակներով, Վ. Փափազյանի 15-ից 32 համարներն իրենց կոտորակներով, Վաղարշյանի 15-ից 26 համարներն իրենց կոտորակներով, Գյուլբենկյանի 29-ից 46 համարներն […]
19:57 06.02.2021
Փետրվարի 5-ին Հայաստանում գրանցված երկրաշարժից հետո մոտ 100 հետցնցում է եղել: Այդ մասին «Շանթին» տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանը: Ավելի վաղ՝ ԱԻՆ-ը հայտնել էր, որ ՀՀ և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակվելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով: Սեյսմիկ մոնիթորինգի ազգային դիտացանցի […]
19:30 06.02.2021
Գյումրին արվեստագետների համար ոգեշնչման ու ստեղծագործելու անսպառ աղբյուր է: Քաղաքն իր հին ու կոլորիտային փողոցներով, պատմաճարտարապետական կառույցներով ու ամենակարևորը՝ մարդկանցով, արտացոլված է գեղանկարիչ Սամվել Գալստյանի «Գյումրի» շարքում: Յուրաքանչյուր նկար արտահայտում է գյումրեցիների առօրյան, կենցաղը, նիստն ու կացը: Քաղաքի հոգսերն անգամ գեղանկարիչը ներկայացնում է արվեստի լեզվով: Այս հարցում հեղինակին օգնում ու ոգեշնչում են իր իսկ պայմանները: […]
19:20 06.02.2021
Փետրվարի 6-ին՝ ժամը 18։00-ի դրությամբ, Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտը»։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
18:00 06.02.2021
Շուռնուխը դարձել է մեծ շինհրապարակ: Բարերարների աջակցությամբ 12 առանձնատուն է կառուցվում՝ անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Հիմքերն արդեն կառուցվում են:Այս մասին հայտնում է Գորիսի համայնքապետարանը։ «Բարերարների աջակցությամբ ամբողջովին կասֆալտապատվի Շուռնուխի նորակառույց թաղամասը: Բնակավայրում գյուղատնտեսությունը խթանելու նպատակով ևս հաստատված ծրագրեր կան։ Առաջիկայում նաև անասնագոմեր են կառուցվելու։ Այս պահին բնակավայրում շինաշխատանքները ակտիվ կերպով ընթանում են»։
17:47 06.02.2021
Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 13:23-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […]
17:15 06.02.2021
Գյումրին 15-ից ավելի թաղամասերով սպասարկման 9 երթուղի ունի, 3-ից «Քոնֆորտ Լայն» ընկերությունը 8 ամիս առաջ հրաժարվել է, ստիպված մեկ այլ՝ «Նյու Սիթի Տրանսն» է սպասարկում և ժամանակավոր: Երթուղիների համար հերթական մրցույթ է հայտարարված ու էլի հայտեր ներկայացնողներ չկան։ 1-ին և 40 համարների ավտոբուսային պարկը չինական արտադրության ավտոբուսներով թարմացվեց 2013 թվականին։Կարճ ժամանակ շահագործելուց հետո պարզեցին, որ […]
16:46 06.02.2021
Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ կրծքագեղձի քաղցկեղից բուժված Անի Մարգարյանը Հայկական Ուռուցքաբանական կոնգրեսի ժամանակ անակնկալ է մատուցել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վարդուհի Գրիգորյանին և իր բուժող բժշկին՝ ԱՆ խորհրդատու Հայկուհի Գյոկչյանին։ Անի Մարգարյանը սկզբում քիմիաթերապիա է ստացել իր միջոցներով, այնուհետև, երբ Հայաստանում մեկնարկել է տրաստուզումաբով բուժման պետական […]
16:37 06.02.2021
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը երեկ Հայաստանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի մասին տեսանյութ է ներկայացրել: Ըստ ԱԻՆ ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխի պետ Արա Սահակյանի, առաջիկա օրերին ՀՀ-ում և հարակից տարածքներում սեյսմիկությունը շարունակելու է դրսևորվել թույլ և միջին ուժգնության երկրաշարժերի տեսքով, ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը փոքր է: Այլ մանրամասներ՝ տեսանյութում: