17:22 05.02.2021
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։50-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի 5 հարկանի շենքի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սուխումի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի միջանցքում։ […]
17:10 05.02.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները հերթական ստուգայցով եղել են Վանաձորում գործող կահույքի արտադրամասերում, կահույքի մասնագիտացված խանութ-սրահներում և սուպերմարկետներում: Կազմակերպություններում դիտարկվել է Covid-անվտանգության հաստատված նորմերի պահպանումը։ Տեսչականի մասնագետներն արձանագրվել են որոշ խախտումներ դիմակների ոչ պատշաճ կրման հետ կապված։ ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանման տեսուչները հանձնարարականներ են տվել առկա թերությունները վերացնելու ուղղությամբ: Տեսչական մարմինը […]
16:56 05.02.2021
Փետրվարի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Արարատի մարզի Հայանիստ գյուղի 18-ամյա մի բնակչի: Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են երկաթե բացովի մահակ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ: Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում […]
16:53 05.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արմավիրի մարզի Արմավիր […]
16:50 05.02.2021
Փետրվարի 4-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, նկատելով շարժ հիմնարկի արգելագոտու մոտակայքում, անմիջապես զննության են ենթարկել վերոնշյալ տեղանքը: Զննությամբ արգելագոտու խոտածածկ հատվածում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա և հերոին տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար՝ 2.7 գրամ և 0.2 գրամ զանգվածներ, թմրամիջոց հանդիսացող, սուբուտեքս հիշեցնող «B 8» […]
16:41 05.02.2021
Ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ռազմական արարքներով խախտել են Գեղարքունիքի մարզում ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված իրավունքը: Այս մասին հաղորդում են ՄԻՊ-ի հանրային կապերի բաժնից։ Մասնավորապես, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է գործարարությամբ զբաղվող ընկերության տնօրենից բողոք այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները 2020թ. նոյեմբերի 25-ին ապօրինաբար, պատերազմի սպառնալիքով ներխուժել են ՀՀ կառավարության որոշմամբ […]
16:30 05.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը վերահսկում է հումանիտար բեռների հետ կապված աշխատանքների ամբողջ ընթացքը: Տարեսկզբից մշակված նոր կարգի համաձայն՝ ստացման և բացթողնման փաստաթղթերին կցվում են նաև լուսանկարներն ու տեսանյութերը: Նախարարությունում ստեղծվել է գործընթացը համակարգող հանձնաժողով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը, բեռների բաշխումը հասցեատերերին շարունակվում է իրականացվել համայնքապետարանների միջոցով: ԱԻՆ-ն ակտիվորեն համագործակցում է մյուս գերատեսչությունների՝ մասնավորապես պաշտպանության և […]
15:59 05.02.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության ընթացքն ու հեռանկարները քննարկելու նպատակով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Հայաստանում ՌԴ առևտրական ներկայացուցիչ […]
15:47 05.02.2021
«Վերադարձ» ծրագրի շրջանակներում Երևանի պետական բժշկական համալսարանում բացվում են ականավոր ուսուցիչների, բժիշկների անունները կրող լսարաններ։ Այսօր լսարաններից մեկն անվանակոչվել է ՀՀ վաստակավոր բժիշկ, ուրոլոգ Ռոբերտ Քարամյանի անվամբ: Կարևորելով համալսարանի կողմից ուրոլոգների պատրաստման գործընթացը` Քարամյան ընտանիքը 2021/2022 ուսումնական տարվանից սահմանել է կրթաթոշակ: Կփոխհատուցվի Սյունիքի մարզի Կապան համայնքի Ուրոլոգիա մասնագիտությամբ սովորող 3 օրդինատորի ուսման վարձավճարը` մասնակի կամ […]
15:39 05.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արմավիրի մարզի Արմավիր […]
15:31 05.02.2021
Nordwind Airlines ավիաընկերությունը փետրվարի 14-ից Կալինինգրադից Հայաստան ուղիղ չարտերային ուղևորափոխադրումները կսկսի: Չվերթները նախատեսվում է իրականացնել շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին, ТАСС-ի փոխանցմամբ, փետրվարի 5-ին հայտնել է Կալինինգրադի «Խրաբրովո» օդանավակայանի մամուլի ծառայությունը: «2021 թվականի փետրվարի 14-ից Nordwind ավիաընկերությունը ծրագրում է ուղիղ չարտերային չվերթներ կատարել Կալինինգրադից Երևան: Այսօրվա դրությամբ այդ ուղղությամբ թռիչքները ծրագրված են ձմեռային չվացուցակի գործողության […]
15:26 05.02.2021
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն այս կարծիքին է, որ պատերազմը չպետք է խոչընդոտի մեր զարգացմանը: «Այո, մենք պարտվել ենք: Մի փոքրիկ ժողովուրդ, փոքրիկ, բայց առյուծ ու անվեհեր ժողովուրդ, պատերազմել է, հերոսամարտ է վարել անհավասար պայքարում Ադրբեջանի, Թուրքիայի, միջազգային տեռորիզմի դեմ, 44 օր պայքար է մղել, սա ռեսուրս է, որ մենք չպետք է մսխենք միջազգային […]
15:14 05.02.2021
Անհետ կորած զինծառայողների ծնողները ավտոմեքենաներով փակել էին ՊՆ տանող բոլոր մուտքերը, կարճ ժամանակ անց՝ նորից բացել: Հիշեցնենք, որ ժամեր շարունակ ծնողները սպասում են նախարար Վաղարշակ Հարությունյանին: Որոշ ժամանակ անց ծնողներից երեքին ընդունել էր պաշտպանության նախարարի օգնականը և նշել, որ Վաղարշակ Հարությունյանն այժմ նախարարությունում չէ: Ներս մտած ծնողները օգնականին փոխանցել էին, որ իրենք դրսում կշարունակեն սպասել […]
14:54 05.02.2021
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում 20-ամյա աղջկա առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է, որ Գորիս քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված երիտասարդը երկու անգամ՝ 2020թ. դեկտեմբերի 18-ին և 2021թ. հունվարի 18-ին, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով, բացահայտ առևանգել է նույն քաղաքի բնակչուհի, 2000թ. ծնված աղջկան: Քննությամբ փաստական […]
14:33 05.02.2021
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպաններին արդարադատության նախարարությունում և նշել, որ հանդիպումը լավ […]
14:20 05.02.2021
Հյուրանոցների և հյուրընկալության կառավարման վկայագիր շնորհող ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանն այսօր ասուլիսի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե ինչու զբոսաշրջիկները պետք է ընտրեն ՀՀ գալը՝ հատկապես պատերազմական վերջին իրողությունը հաշվի առնելով։ «Ես ուսումնասիրություններ եմ անում, և Հայաստանը խոցելիության ինդեքսում ապահով և ստաբիլ երկրների ցանկից պատերազմի հետևանքով իջեցվել է մեկ աստիճան ներքև և հասել, էսպես ասած, […]
13:49 05.02.2021
ՀՀ գլխավոր դատախազության հիմնական առաջնահերթություններից է ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարը: Այդ շրջանակում դատախազության կողմից ակտիվ նախաձեռնություններ են ցուցաբերվել ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործման, ապօրինի անտառահատումների, ապօրինի ձեռք բերված փայտանյութն անտառային գոտիներից դուրսբերման և իրացման կանխարգելման, բացահայտման, վերահսկողության կառուցակարգերի ուժեղացման ուղղություններով: Նպատակ հետապնդելով ավելի բարձրացնելու ապօրինի անտառահատումների դեպքերի կապակցությամբ իրականացվող քննությունների արդյունավետությունը՝ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական […]
13:44 05.02.2021
«Կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով ամենատուժած ոլորտը, ամբողջ բացասական հետևանքներն իր վրա վերցրած ոլորտը՝ զբոսաշրջության ոլորտն է»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ հիշեցնելով, որ զբոսաշրջությունը մեծ դերակատարություն ունի տնտեսության զարգացման հարցում: Ըստ Ապրեսյանի՝ պետք է թիրախ դարձնել 2021-2024 թվականին զբոսաշրջիկների թիվը կրկնապատկելու հանգամանքը: Ծրագրեր մշակել, օգտագործել բոլոր […]
13:37 05.02.2021
Մարտի 17-ից Բրյուսելում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ, որը Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում կներկայացնի ՀՀ մաքսային ոլորտի շահերը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Վարչապետի որոշմամբ նշանակված նոր կցորդի պաշտոնավարման ժամկետը 3 տարի է, սակայն, համաձայն կցորդի կանոնադրության՝ այն կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։ Առաջիկայում մաքսային […]
13:31 05.02.2021
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 52 զինծառայողի անուն․ Մարգարյան Սպարտակ Արսենի, ծնվ. 2002թ. Գուլաբյան Յուրիկ Գուրգենի, ծնվ. 1999թ. Մանուչարյան Արման Արշակի, ծնվ. 1997թ. Թադևոսյան Լիպարիտ Արմենի, ծնվ. 2001թ. Սեյրադարյան Հարություն Երվանդի, ծնվ. 2002թ. Խաչատրյան Սարգիս Վլադիմիրի, ծնվ. 2001թ. Թևոսյան Դավիթ Արթուրի, ծնվ. 2001թ. Առաքելյան Մհեր Սասունի, ծնվ. 2000թ. Չոբանյան Արմեն […]
13:10 05.02.2021
ՊՆ շենքի դիմաց են հավաքվել անհետ կորած զինծառայողների ծնողները: Նրանք նշել են, որ արդեն 115 օր է՝ իրենց զավակներից լուր չունեն և ցանկանում են, որ այսօր անպայման նախարար Վաղարշակ Հարությունյանն իրենց ընդունի: «Մենք ՊՆ-ին ենք տվել մեր որդիներին, թող նախարարն էլ մեզ պատասխան տա: Վարչապետը մեզ առավոտ էլ է ընդունում, ցերեկ էլ, երեկոյան էլ, բայց […]
13:00 05.02.2021
Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում 2021 թվականի հուլիսի 17-ից 25-ը կայանալու է ֆիզիկայի 51-րդ միջազգային օլիմպիադան: Օլիմպիադային հրավիրված է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը: Միջոցառման նպատակն է ստուգել «Ֆիզիկա» առարկայի վերաբերյալ միջնակարգ դպրոցի աշակերտների տեսական գիտելիքները և փորձարկումների անցկացման հմտությունները: Ազգային թիմը պետք է բաղկացած լինի 5 աշակերտից և թիմի 2 ղեկավարից: Թույլատրվում է տանել նաև դիտորդներ […]
12:54 05.02.2021
Պետական կառավարչական և տեղական ինքնակառավարման մարմիններին տարածական տվյալներով ապահովելու համար Կադաստրի կոմիտեն գործարկել է ազգային գեոպորտալը, որտեղ ներառված են ՀՀ համայնքների էլեկտրոնային կադաստրային քարտեզների բազային (կադաստրային թաղամաս, հողամաս, շենքեր), թեմատիկ շերտերը (հողային ֆոնդը՝ ըստ նպատակային և գործառնական նշանակությունների և սեփականության սուբյեկտի), հասցեները, աշխարհագրական անվանումները, ենթակառուցվածքները, ավտոճանապարհները, 2014 թվականին իրականացված օրթոֆոտոհատակագծերը, արբանյակային նկարները, ռելիեֆը և այլն։ […]
12:41 05.02.2021
Պրահայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ փետրվարի 4-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև, որտեղ, ողջունելով հրադադարի հաստատումը, միաժամանակ ափսոսանք է հայտնվում Ադրբեջանի կողմից հրադադարի՝ գերիների վերաբերյալ կետի չկատարման կապակցությամբ և կոչ արվում վերջինիս վերադարձնել մնացյալ գերիներին։ Միաժամանակ Կոմիտեն կոչ է անում հակամարտության քաղաքական կարգավորման՝ ԵԱՀԿ […]
12:25 05.02.2021
Փետրվարի 3-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին և փոխդեսպան, զարգացման համագործակցություն հարցերով պատասխանատու Իզաբելա Էրիքսոնին: Նախարար Արշակյանը ողջունել է դեսպան Սվենսոնին և հաջողություն մաղթել նորանշանակ դեսպանին՝ իր առաքելության ընթացքում: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Շվեդիայի Թագավորության հումանիտար աջակցությունը […]
12:13 05.02.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքի 38-ամյա բնակչի կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. օգոստոսի 31-ին` ժամը 16:20-ի սահմաններում, Էջմիածնի քաղաքապետարանի հարակից տարածքում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցները, նկատելով, որ էջմիածին քաղաքի 38-ամյա բնակիչը, […]
12:09 05.02.2021
Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Ինչպես Ալմաթիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը: 2021 թվականի հունվարի 1-ից Ղազախստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Սկզբում նեղ, այնուհետև ընդլայնված […]
12:05 05.02.2021
Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ Գրեգորի Միքսի հետ: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության պաշտոնական էջը: Դեսպանը շնորհավորել է կոնգրեսականին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և մաղթել բեղուն աշխատանք: Վարուժան Ներսիսյանը ներկայացրել է հետպատերազմական իրավիճակը Լեռնային Ղարաբաղի […]
11:54 05.02.2021
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը «Ճամփորդիր առանց COVID-19» ծրագրի համար շնորհակալություն է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախկին նախագահ, Եվրասիական զարգացման բանկի Կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Միշուստինն այս մասին ասել է «Almaty Digital Forum 2021»-ին ունեցած իր ելույթում: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին` Նիկոլայ Պոդգուզովին, Տիգրան Սուրենի Սարգսյանին, այսպիսի արագ […]