TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ոչ պետական դպրոցների և մանկապարտեզների ներկայացուցիչների հետ

17:00 02.02.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ոչ պետական դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պատասխանատուներին: Քննարկվել են կրթության կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել ոլորտում նախանշվող հարկային քաղաքականության առնչությամբ: Նախարարի տեղակալը նշել է, որ կրթության քաղաքականության արդյունավետության տեսանկյունից կարևոր է ֆինանսավորման ծավալների պահպանումը, որ […]

̰
Երևանում մեկ շաբաթում ծնվել է 364 երեխա՝ 182 տղա և 182 աղջիկ

16:52 02.02.2021

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է. «Հարգելի համաքաղաքացիներ Աշխատանքային շաբաթը շարունակենք արդեն բարի ավանդույթ դարձած ուրախ լուրով. Երևան քաղաքում 2021 թվականի հունվարի 22-28-ը ծնվել է 364 երեխա՝ 182 տղա և 182 աղջիկ»:

̰
Խրախուսման միջոցառում Երևանի փրկարարական վարչությունում

16:46 02.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կադրերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար փոխգնդապետ Արման Կարապետյանն այսօր այցելել է Երևանի փրկարարական վարչություն, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին: Շրջայցի ավարտին խրախուսման միջոցառում է իրականացվել: Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ Առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնում հերթապահություն իրականացնելու համար ՀՓՋ-ների օղակի հրամանատարների, հրշեջ-փրկարարների, վարորդ-մեխանիկների շնորհակալագրեր ու պատվոգրեր են հանձնվել:

̰
ԱԻՆ-ում կայացել է Տեսչական մարմնի նիստ

16:40 02.02.2021

Այսօր ԱԻՆ-ում նախարար Անդրանիկ Փիլոյանի նախագահությամբ կայացել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը: Կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվությամբ հանդես է եկել Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը: Համաձայն նրա զեկույցի՝ տրանսպորտի անվտանգության բնագավառում իրականացվել է 16 ստուգում, բացահայտվել` 63 խախտում: Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտի 277 օբյեկտներում նախատեսված ստուգումներից […]

̰
Դատարանը բավարարել է Դավիթ Գալստյանին կալանավորելու միջնորդությունը

16:30 02.02.2021

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է ՊՆ նախկին նախարարի խորհրդական Դավիթ Գալստյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որոր արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա. Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության […]

̰
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Արա Հարությունյան. Կոմիտասից Կոմիտաս» ժամանակավոր ցուցադրությունը. ԿԳՄՍՆ

16:18 02.02.2021

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Արա Հարությունյան. Կոմիտասից Կոմիտաս» ժամանակավոր ցուցադրությունը, որը կգործի մինչև հունիսի 1-ը։ Քանդակագործ-մոնումենտալիստ, գծանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՌԴ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Արա Հարությունյանը մոնումենտալ արվեստում իր ճանապարհը սկսել և ավարտել է Կոմիտասով: Ներկայացված աշխատանքների մեծ մասն անծանոթ է արվեստասերներին. դրանք ստեղծվել են տասնամյակների ընթացքում և տարիներ շարունակ կողք կողքի «ապրել» […]

̰
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով․ ԿԲ

16:00 02.02.2021

2020 թ. դեկտեմբերին արձանագրվել է 3.4% գնաճ՝ հիմնականում պայմանավորված ներմուծված պարենային ապրանքների գների աճով, որի պարագայում 12-ամսյա գնաճը զգալիորեն ավելացել է և մոտեցել նպատակային ցուցանիշին՝ տարեվերջին կազմելով 3.7%։ Ինչպես հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, դեկտեմբերին 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 3.6%։ «2021 թ. ՀՀ հիմնական գործընկերներից ԱՄՆ-ում և […]

̰
Վաղարշապատի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

15:58 02.02.2021

Հունվարի 19-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր տվել Էջմիածին քաղաքի Լոմոնոսովի փողոցի մի բնակիչ: Ըստ նրա` անցած տարվա դեկտեմբերի կեսերից տանը մարդ չի ապրել, և այդ ընթացքում ճկել-բացել են դարպասի դռան կախովի փականը, մտել տուն և գողացել հագուստեղեն ու կենցաղային իրեր: Հարուցվեց քրեական գործ: Վաղարշապատի քրեական հետախույզները ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ, տարան օպերատիվ աշխատանք: Վարկածը, որ […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

15:57 02.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Փետրվարի 2-ին […]

̰
Երևանի ավտոտեխսպասարկման սրահներից մեկում հրդեհ է բռնկվել

15:47 02.02.2021

Փետրվարի 2-ին՝ ժամը 12:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մալխասյանց փողո­ցի 1-ին նրբանցքի տներից մեկի մոտակայքում գտնվող  արհեստանոցում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին կից ավտոտեխսպասարկման սրահում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

15:03 02.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին և անվտանգային միջավայրին վերաբերող մի շարք հարցեր:

̰
Դատարանը Ռոբերտ Քոչարյանին թույլատրել է փետրվարի 3-8-ը բացակայել Հայաստանից

14:23 02.02.2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստի ժամանակ պետական մեղադրող Գևորգ Բաղդասարյանը հրապարակեց ՀՀ ոստիկանությունից ստացված այն տեղեկությունը, որի համաձայն՝ դատարանը թույլատրել է ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին  փետրվարի 3-8-ը ներառյալ ժամանակահատվածում մեկնել Հայաստանից, և այդ ժամանակահատվածում վերացնել նրա նկատմամբ […]

̰
Վահան Քերոբյանը և Նիդեռլանդների նորանշանակ դեսպանը քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

14:15 02.02.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 2-ին ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության  նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, որն իր երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանում: Այս մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Դեսպանի խոսքերով՝ տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Նիդերլանդների միջև զարգանալու լուրջ ներուժ ունի, և անհրաժեշտ է գրանցել այնպիսի արդյունքներ, որոնք […]

̰
Եղիշե Կիրակոսյանն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ը կարձանագրի Ադրբեջանի խախտումները և կպարտավորեցնի փոխհատուցում վճարել

14:09 02.02.2021

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ը մանրամասն կքննարկի Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ գանգատում ներկայացված փաստարկներն ու կարձանագրի նրա կողմից թույլ տրված խախտումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կիրակոսյանն ասաց, որ Ադրբեջանի դեմ ներկայացրած գանգատը մեծածավալ աշխատանքի արդյունք է, որն իր մեջ ներառում է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և […]

̰
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սյունիքի մարզում

13:42 02.02.2021

Ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով իրավապահ այլ մարմինների աշխատակիցների հետ, փետրվարի 1-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղից Ջերմուկի բաժին բերման են ենթարկել 49-ամյա Համբարձում Մ.-ին, որը հունվարի 28-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Համբարձում Մ.-ն ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:

̰
Փրկարարները Կապանում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

13:39 02.02.2021

Փետրվարի 2-ին` ժամը 11։41-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի 9-րդ հարկի շքամուտքի ապակյա բլոկներն ապամոնտաժելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն ապամոնտաժել են 70 ապակյա բլոկ։

̰
Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը՝ ճանապարհների ձմեռային սպասարկման ժամանակաշրջանում, գործում է շուրջօրյա թեժ գիծ

13:27 02.02.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է՝ ՊՈԱԿ-ում ավտոճանապարհների վերաբերյալ հարցերով գործում է թեժ գծի հեռախոսահամար՝ (010) 56 25 33։ Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը՝ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային սպասարկման ժամանակաշրջանում‚ թեժ գիծը գործում է շուրջօրյա. օպերատորները պատասխանում են ավտոճանապարհների մասին քաղաքացիների հարցերին։ Ճանապարհային դեպարտամենտի տվյալների հավաքագրման ինժեներ Նարեկ Սողիկյանը նշում է‚ […]

̰
Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը

13:15 02.02.2021

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի է ունենում սահմանադրական կարգի  տապալման գործով հերթական նիստը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 30-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Արմավիրում

13:07 02.02.2021

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 1-ին Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի մի տնից բերման է ենթարկվել 30-ամյա Սամվել Ա.-ն, որը 2016 թ. հոկտեմբերի 8-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր զինվորական և այլընտրանքային ծառայությունից խուսափելու մեղադրանքով: Առանց խափանման միջոցի:

̰
Ադրբեջանի իշխանության մարմինները շարունակում են Հայաստանի սահմանային բնակիչների միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող արարքները․ ՄԻՊ

12:59 02.02.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ադրբեջանի իշխանության մարմինները շարունակում են Հայաստանի սահմանային բնակիչների միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող արարքները (հիմնավորումներ կոնկրետ գործոններով): Մասնավորապես, Հայաստանի Կապան քաղաքից Ճակատեն ու մի շարք այլ գյուղեր տանող, այսինքն՝ խաղաղ բնակավայրեր իրար կապող միջհամայնքային ճանապարհին ադրբեջանցի զինվորականները 2021թ. հունվարի 22-ին տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» […]

̰
«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» գլխավոր հաշվապահն անձնական կարիքների համար օգտագործել է 345 մլն դրամ

12:56 02.02.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական և քննչական ու այլ դատավարական գործողությունների շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Ի.Վ.-ն պատասխանատու լինելով աշխատանքային պայմանագրի շրջանակներում և […]

̰
Փետրվարի 1-ից 2-ը բացահայտվել է հանցագործության 78 դեպք

12:51 02.02.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 32, խարդախության` 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և թմրանյութի հայտնաբերման՝ 3-ական, երեխային մուրացկանության դրդելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի ծառահատման, իշխանությունը […]

̰
Ի՞նչ աշխատանքներ է կատարել ՊԵԿ-ը տեղեկատվական տեխնոլոգիաների կատարելագործման և միջազգային համագործակցության ուղղությամբ 2020 թ-ին

12:36 02.02.2021

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կատարելագործման և միջազգային համագործակցության ուղղությամբ 2020թ. իրականացված աշխատանքներին է այսօր անդրադարձել ՊԵԿ նախագահի տեղակալը: Աշոտ Մուրադյանը նշել է, որ, ինչպես մյուս ոլորտներում, ՊԵԿ-ի աշխատանքները նույնպես ինչ-որ չափով առնչվել են համավարակով առաջացած խնդիրների հետ: Մյուս կողմից, սակայն, հենց համավարակի հետ կապված խնդիրներն են փաստում, թե ինչ կարևոր տեղ են գրավում ժամանակակից […]

̰
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով

12:11 02.02.2021

Փետրվարի 2-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 5.5%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 7% է, ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4%:

̰
Արձանագրված 35 դեպքով հաշվարկվել է ավելի քան 5 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

11:58 02.02.2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 37 դեպք, որից 35 դեպքով հաշվարկվել է 5.349.850 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 8 դեպքով հաշվարկվել է 670.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, […]

̰
Նախատեսվում է ուղիղ կապ ստեղծել Հայաստանի, Ֆրանսիայի Լիոն քաղաքի և Արցախի հիվանդանոցների միջև

11:49 02.02.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Մերիո» հիմնադրամի բժիշկ-ուրոլոգ Գևորգ (Ժորժ) Քեփենեկյանի և «Մերիո» հիմնադրամի Մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի պատասխանատու Քելիլ Այթուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը հստակեցրել են առողջապահական ներկայիս կարիքները և քննարկել Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցության ուղղությունները` հատուկ ուշադրություն դարձնելով Արցախում վերականգնողական ծառայությունների տրամադրման հարցին, ինչպես նաև Ստեփանակերտի մոր […]

̰
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի Ղազախի շրջանի ուղղությամբ կրակոցներ արձակելու մասին տեղեկությունները

11:42 02.02.2021

Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կողմից տարածած այն տեղեկությունը, իբր, հայկական կողմը կրակոցներ է արձակել Ադրբեջանի Ղազախի շրջանի գյուղերից մեկի ուղղությամբ: «Չկա նման բան, դա բացարձակ սուտ է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Ճանաչենք մեր հերոսներին․ հակառակորդին մեծաթիվ մարդկային ուժի ու զինտեխնիկայի կորուստներ են պատճառել

11:18 02.02.2021

Թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը հաջողությամբ կասեցնելու և կորուստներ պատճառելու ընթացքում աչքի են ընկել սերժանտ Վաչիկ Ղևոնդի Ասրյանն ու շարքային Վահան Գեղամի Վարդանյանը: Փոխգնդապետ Սեդրակ Էդուարդի Գրիգորյանը աչքի է ընկել մի շարք մարտական դրվագներում, դրսևորել անձնական արիություն: Շարքային Արման Արմենի Բարսեղյանը խոցել է թշնամու մեկ տանկ, դրսևորել անձնական խիզախություն: Հակառակորդին մեծաթիվ մարդկային ուժի ու զինտեխնիկայի […]

̰
Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի

11:08 02.02.2021

ՀՀ կառավարությունը փետրվարի 1-ին միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար: Ինչպես տեղեկացրին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից, մասնավորապես ՀՀ կառավարությունը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, […]

̰
Մինչև մարտի 31-ն ավտոճանապարհների ձմեռային սպասարկման հարցերով թեժ գիծը կգործի շուրջօրյա

11:04 02.02.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում ավտոճանապարհների վերաբերյալ հարցերով գործում է թեժ գծի հեռախոսահամար՝ (010) 56 25 33։ Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը՝ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային սպասարկման ժամանակաշրջանում‚ թեժ գիծը գործում է շուրջօրյա. օպերատորները պատասխանում են ավտոճանապարհների մասին քաղաքացիների հարցերին։ ?Ճանապարհային դեպարտամենտի տվյալների հավաքագրման ինժեներ Նարեկ Սողիկյանը նշում է‚ որ թեժ գծի հեռախոսահամարին օրական […]

̰
BACK_TO_TOP