TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչ մարտահրավերներ կան բանկային համակարգի համար 2021-ին. ԿԲ ղեկավարի պարզաբանումը

21:13 02.02.2021

Ինչ ազդեցություն ունեցան պատերազմն ու կորոնավիրուսը տնտեսության վրա: Դրանց հետևանքերի մասին խոսել է ԿԲ նախագահը՝ անդրադառնալով մի շարք հարցերի, այդ թվում՝ վարկավորմանն ու գնաճին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

20:52 02.02.2021

Փետրվարի 2-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Ինչպես տեղեկացին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից, միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

̰
Գողություններ ու գողության փորձեր․  ոստիկանների բացահայտումները

20:21 02.02.2021

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալներ, որ Երևանի Սարի թաղի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդ հունվարի 26-ին գողություն է կատարել: Տվյալները ստուգելուց հետո տղան բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին և խոստովանեց արարքը: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա, միայնակ և այլ անձանց հետ, կատարել է նաև այլ […]

̰
Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին

20:12 02.02.2021

Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիին՝ ՀՀ-ում Միացյալ Թագավորության ռազմական կցորդ Թոնի Բրամվլի (նստավայրը` ք.Թբիլիսի) և պաշտպանության հարցերով խորհրդական տիկին Քլեր Մք Քեյնի (նստավայրը` ք.Թբիլիսի) ուղեկցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, Հելեն Ֆեյզին շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին՝ Հայաստանի համար բարդ ժամանակահատվածում պաշտպանության նախարարի պաշտոնն […]

̰
ԿԲ նախագահը հաստատեց, որ ՀՀ-ն 750 մլն դոլարի եվրոբոնդեր է թողարկել

19:58 02.02.2021

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հաստատել է, որ  Հայաստանը թողարկել է 750 մլն դոլարի եվրոբոնդեր: «Թողարկվել են 10 տարի ժամկետայնությամբ, 3.875 տոկոս եկամտաբերությամբ»,- ասել է  Գալստյանը՝ հավելելով, որ Հայաստանի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երբեք այդքան բարձր չի եղել: Դա մի շարք հանգամանքներով է  պայմանավորված: Այս պահի դրությամբ համաշխարհային ֆինանսական ինստիտուտների […]

̰
Դեղամիջոցի փոխարեն՝ թմրանյութ․ «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են թմրանյութի փոխանցումը դատապարտյալին

19:50 02.02.2021

  Սույն թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Տ. Ղ.-ի կողմից դատապարտյալ Ս. Հ.-ի անվամբ բերված դեղորայքը։ Զննության արդյունքում «Катафаст» անվանմամբ, ջրում լուծելու համար նախատեսված փոշենման դեղամիջոցի՝ գործարանային 2 զիպ-փաթեթներում քողարկված հայտնաբերել են նշված դեղամիջոցի փոխարեն լցված հերոին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներին […]

̰
Ի՞նչ ազդեցություն կունենա վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը հիփոթեքային վարկավորման վրա

19:46 02.02.2021

Այսօր ԿԲ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսվել է նաև այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ վերաֆինանսավորման 0.25 տոկոսով բարձրացնելու որոշումը հիփոթեքային վարկավորման ծավալների վրա. «2020 թվականի ՀՆԱ 7-8 տոկոս անկումը նշանակում է, որ մեր հայրենակիցների եկամուտների անկում ենք ունենալու: Այդ պարագայում ակնկալել, որ երկարաժամկետ եկամուտների հետ կապված վարկատեսակները նույն թափով շարունակելու են աճել […]

̰
ՄԱԿ-ը 2 մլն դոլար է տրամադրել հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած արցախցիների աջակցության համար

19:40 02.02.2021

ՄԱԿ-ը 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն է տրամադրել՝ Լեռնային Ղարաբաղում և դրա մերձակայքում վերջերս տեղի ունեցած հակամարտության արդյունքում Հայաստանում ապաստանած մարդկանց կենսական նշանակություն ունեցող մարդասիրական աջակցություն հասցնելու համար: Այս միջոցներն անմիջապես կաջակցեն նախորդ շաբաթ հրապարակված Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրին, որում ներկայացված են ՄԱԿ-ի և հումանիտար գործընկերների ռեսուրսների կարիքները` տեղահանված և ընդունող համայնքների առաջնային […]

̰
Ի՞նչ ազդեցություն կունենա վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը ներդրումների հարցում

19:30 02.02.2021

«Եթե մտածենք դասական տնտեսագիտության թեզերի ուղեծրում, ապա տոկոսադրույքի բարձրացումը նշանակում է փողի թանկացում, փողի թանկացումը նշանակում է ֆինանսական ռեսուրսների որոշակի հասանելիության նվազում, որը տնտեսության իրական հատվածի վրա պետք է անդրադառնա ներդրումների հնարավոր կրճատմամբ»,- այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է  ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով ԿԲ այն որոշմանն, ըստ որի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով 0.25 […]

̰
Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ կանոնավոր մեկամսյա չվերթները բացվել են նաև Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում 

19:20 02.02.2021

«Շիրակ» օդանավակայանը վերջին ամիսներին հատուկենտ թռիչքներ է ունեցել, որոնք իրականացվել են չարտերային եղանակով։ Երկրորդ օրն է, ինչ անցել են կանոնավոր չվերթների։ Առայժմ օրական մեկ թռիչք վերադարձողների և մեկնողների համար է։ Արտերկրից վերադարձածները օդանավակայանի սրահի առանձնացված հատվածում Covid-19-ի պարտադիր թեստավորում են անցնում։ Պարտադիր թեստավորումը  մեկնողներին ևս վերաբերում է, այս մասին քաղաքացիներին իրազեկում եղել է։ ՀՀ քաղաքացիություն […]

̰
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստում քննարկվել են գազալցակայանների ու բենզալցակայանների գործունեությանն առնչվող հարցերը

19:15 02.02.2021

Տեղի է ունեցել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը։ ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրել է տեսչական մարմնի օրակարգում ներառված հարցերը: Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Կառավարման խորհրդի անդամների քվեարկությամբ՝ ի թիվս այլ հարցերի, հավանության է արժանացել նաև տեսչական մարմնի 2020 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը: Խորհրդի անդամների կողմից անդրադարձ է կատարվել տեսչական մարմնի լիազորությունների տիրույթում […]

̰
Պետք է պետությունն ունակ լինի իրականացնել պետական ծախսումներ. ԿԲ նախագահը՝ ստեղծված իրավիճակից ելքի մասին

19:10 02.02.2021

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսել է նաև այն մասին, թե որը պետք է լինի ելքը դժվարին տարում. «Ամենակարևոր գործողությունը, որը կառավարությունն այս տարի պետք է անի, դա տնտեսության ներուժային մակարդակի աճին նպաստող կառուցվածքային բարեփոխումների իրականացումն է: Պետք է պետությունն ունակ լինի իրականացնել պետական ծախսումներ, հիմնականում՝ պետական կապիտալ ծախսումներ, որոնք թույլ կտան […]

̰
12-ամսյա գնաճը 2020 թվականին 3.7 տոկոս է. ԿԲ նախագահ

18:51 02.02.2021

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ ԿԲ խորհուրդը նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսով՝ սահմանելով այն 53.5 տոկոս մակարդակի վրա: «2020 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 3.4 տոկոս գնաճ՝ հիմնականում ներմուծված պարենային ապրանքների գների աճով, որի պարագայում 12-ամսյա գնաճը զգալիորեն ավելացել է և մոտեցել նպատակային ցուցանիշին՝ տարեվերջին կազմելով […]

̰
Սուրեն Պապիկյանն աշխատակազմին է ներկայացրել պետական գույքի կառավարման կոմիտեի նորանշանակ նախագահին

18:45 02.02.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատակազմին է ներկայացրել ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նորանշանակ նախագահ Գարիկ Սարգսյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին նախագահ Նարեկ Բաբայանին դժվարին փուլում պետական կառավարման այս կարևոր օղակում զգալի դերակատարում ունենալու համար և հաջողություն մաղթել նրան հետագա իր գործունեության ընթացքում։ Նախարարի գնահատմամբ՝ վերջին տարիներին զգալի աշխատանք է […]

̰
Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի ծնողները դասադուլ են հայտարարել․ պահանջում են վերանայել 6 ամիս առաջ անցկացված  տնօրենի մրցույթի արդյունքները

18:15 02.02.2021

Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցում այսօր դասադուլ էր, ուսուցիչները դասարաններում էին, բայց աշակերտները չկային։ Ծնողներն արգելել էին երեխաներին դպրոց գալ, փոխարենը՝ ծնողներով էին հավաքվել դպրոցում։ Դասադուլի պատճառը դպրոցի տնօրենի թափուր տեղի համար անցած տարվա սեպտեմբերի 15-ին անցկացված մրցույթի արդյունքներն են, որոնց հետ համաձայն չեն դպրոցի մանկավարժներն ու ծնողները։   Երեկ ծնողները հանդիպում են ունեցել Շիրակի […]

̰
2-րդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք

17:59 02.02.2021

Փետրվարի 1-ին 2-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Մինչ հրաձգության անցնելն անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Զինծառայողները գերազանց կատարել են առաջադրանքը, խոցել կրակադաշտի բոլոր թիրախները և ստացել բարձր գնահատականներ։  

̰
Կողոպուտ ոսկու խանութում․ Արթիկի ոստիկանների բացահայտումը

17:56 02.02.2021

Հունվարի 29-ին Արթիկ քաղաքի ոսկու խանութում կողոպուտ էր եղել: Ժամը 16։30-ի սահմաններում մի տղամարդ մտել էր Բաղրամյան փողոցի ոսկու խանութը, գնելու պատրվակով վաճառողուհուց վերցրել հավանած ոսկե խաչն ու շղթան և, բացահայտ հափշտակելով ոսկեղենը, դիմել էր փախուստի։ Կատարվածի վերաբերյալ դեպքից ժամեր անց ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում ստացվեց: Քրեական հետախույզները մեկնեցին Բաղրամյան փողոց: Իրավապահները զրուցեցին վաճառողուհու հետ։ […]

̰
Մարզիկ զինծառայողներն այցելել են ռազմական համալսարան. ՊՆ

17:52 02.02.2021

Օրերս ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան են այցելել ԲԿՄԱ-ի զինծառայող ֆուտբոլիստները` ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանի գլխավորությամբ։ Մարզիկ զինծառայողները շրջել են ռազմական համալսարանի տարածքում, եղել թանգարանում, ուսումնական հրաձգություն կատարել կրակային վարժասարքից: Դիպուկությամբ աչքի ընկած մարզիկները համալսարանի ղեկավարության կողմից խրախուսվել են պատվոգրերով:  

̰
Հստակեցվել են առողջապահական ներկայիս կարիքները, քննարկվել Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցության ուղղությունները

17:45 02.02.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Մերիո» հիմնադրամի բժիշկ-ուրոլոգ Գևորգ (Ժորժ) Քեփենեկյանի և «Մերիո» հիմնադրամի Մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի պատասխանատու Քելիլ Այթուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը հստակեցրել են առողջապահական ներկայիս կարիքները և քննարկել Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցության ուղղությունները` հատուկ ուշադրություն դարձնելով Արցախում վերականգնողական ծառայությունների տրամադրման հարցին, ինչպես նաև Ստեփանակերտի մոր […]

̰
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանին

17:40 02.02.2021

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ․ Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով դեսպանին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է լուծելու նախորդ տարվա մարտահրավերներով պայմանավորված սոցիալական և հումանիտար խնդիրները՝ այդ համատեքստում կարևորելով ԱՄՆ-ի հետ շարունակական համագործակցությունը։ «2021 թվականին նախատեսում ենք ավարտել ՀՀ վարչատարածքային բարեփոխումները, որում իր […]

̰
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ. ՊՆ

17:32 02.02.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 1-ին և 2-ին առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ […]

̰
Կոչ ենք անում բոլոր երկրներին և կազմակերպություններին առավելագույնս զգույշ և կոռեկտ լինել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրենց արտահայտություններում. Արցախի ԱԳՆ

17:25 02.02.2021

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին ժամանակներս մենք ականատես ենք դարձել Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական արշավի, որը, ձգտելով ցուցադրել, թե իբր վայելում է միջազգային հանրության աջակցությունը Արցախի դեմ թուրք-ադրբեջանական զինված ագրեսիային, տեղեկություններ է տարածում, այսպես կոչված, «գրավյալ» տարածքների «ազատագրման» կապակցությամբ մի շարք երկրների քաղաքական շրջանակների և որոշ միջազգային կազմակերպությունների […]

̰
Արդարադատության նախարարությունն առաջարկում է ստեղծել Հակակոռուպցիոն դատարաններ և Հակակոռուպցիոն կոմիտե

17:20 02.02.2021

Պայքարը կոռուպցիայի դեմ առավել արդյունավետ դարձնելու համար արդարադատության նախարարությունն առաջարկում է ստեղծել Հակակոռուպցիոն դատարաններ և Հակակոռուպցիոն կոմիտե։ Նոր ինստիտուտները կձևավորվեն մինչև տարեվերջ։ Կառավարությունը ներկայացրել է հարցազրույց ԱՆ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

17:10 02.02.2021

ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

̰
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ոչ պետական դպրոցների և մանկապարտեզների ներկայացուցիչների հետ

17:00 02.02.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ոչ պետական դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պատասխանատուներին: Քննարկվել են կրթության կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել ոլորտում նախանշվող հարկային քաղաքականության առնչությամբ: Նախարարի տեղակալը նշել է, որ կրթության քաղաքականության արդյունավետության տեսանկյունից կարևոր է ֆինանսավորման ծավալների պահպանումը, որ […]

̰
Երևանում մեկ շաբաթում ծնվել է 364 երեխա՝ 182 տղա և 182 աղջիկ

16:52 02.02.2021

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է. «Հարգելի համաքաղաքացիներ Աշխատանքային շաբաթը շարունակենք արդեն բարի ավանդույթ դարձած ուրախ լուրով. Երևան քաղաքում 2021 թվականի հունվարի 22-28-ը ծնվել է 364 երեխա՝ 182 տղա և 182 աղջիկ»:

̰
Խրախուսման միջոցառում Երևանի փրկարարական վարչությունում

16:46 02.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կադրերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար փոխգնդապետ Արման Կարապետյանն այսօր այցելել է Երևանի փրկարարական վարչություն, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին: Շրջայցի ավարտին խրախուսման միջոցառում է իրականացվել: Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ Առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնում հերթապահություն իրականացնելու համար ՀՓՋ-ների օղակի հրամանատարների, հրշեջ-փրկարարների, վարորդ-մեխանիկների շնորհակալագրեր ու պատվոգրեր են հանձնվել:

̰
ԱԻՆ-ում կայացել է Տեսչական մարմնի նիստ

16:40 02.02.2021

Այսօր ԱԻՆ-ում նախարար Անդրանիկ Փիլոյանի նախագահությամբ կայացել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը: Կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվությամբ հանդես է եկել Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը: Համաձայն նրա զեկույցի՝ տրանսպորտի անվտանգության բնագավառում իրականացվել է 16 ստուգում, բացահայտվել` 63 խախտում: Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտի 277 օբյեկտներում նախատեսված ստուգումներից […]

̰
Դատարանը բավարարել է Դավիթ Գալստյանին կալանավորելու միջնորդությունը

16:30 02.02.2021

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է ՊՆ նախկին նախարարի խորհրդական Դավիթ Գալստյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որոր արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա. Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության […]

̰
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Արա Հարությունյան. Կոմիտասից Կոմիտաս» ժամանակավոր ցուցադրությունը. ԿԳՄՍՆ

16:18 02.02.2021

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Արա Հարությունյան. Կոմիտասից Կոմիտաս» ժամանակավոր ցուցադրությունը, որը կգործի մինչև հունիսի 1-ը։ Քանդակագործ-մոնումենտալիստ, գծանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՌԴ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Արա Հարությունյանը մոնումենտալ արվեստում իր ճանապարհը սկսել և ավարտել է Կոմիտասով: Ներկայացված աշխատանքների մեծ մասն անծանոթ է արվեստասերներին. դրանք ստեղծվել են տասնամյակների ընթացքում և տարիներ շարունակ կողք կողքի «ապրել» […]

̰
BACK_TO_TOP