11:18 02.02.2021
Թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը հաջողությամբ կասեցնելու և կորուստներ պատճառելու ընթացքում աչքի են ընկել սերժանտ Վաչիկ Ղևոնդի Ասրյանն ու շարքային Վահան Գեղամի Վարդանյանը: Փոխգնդապետ Սեդրակ Էդուարդի Գրիգորյանը աչքի է ընկել մի շարք մարտական դրվագներում, դրսևորել անձնական արիություն: Շարքային Արման Արմենի Բարսեղյանը խոցել է թշնամու մեկ տանկ, դրսևորել անձնական խիզախություն: Հակառակորդին մեծաթիվ մարդկային ուժի ու զինտեխնիկայի […]
11:08 02.02.2021
ՀՀ կառավարությունը փետրվարի 1-ին միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար: Ինչպես տեղեկացրին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից, մասնավորապես ՀՀ կառավարությունը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, […]
11:04 02.02.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում ավտոճանապարհների վերաբերյալ հարցերով գործում է թեժ գծի հեռախոսահամար՝ (010) 56 25 33։ Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը՝ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային սպասարկման ժամանակաշրջանում‚ թեժ գիծը գործում է շուրջօրյա. օպերատորները պատասխանում են ավտոճանապարհների մասին քաղաքացիների հարցերին։ ?Ճանապարհային դեպարտամենտի տվյալների հավաքագրման ինժեներ Նարեկ Սողիկյանը նշում է‚ որ թեժ գծի հեռախոսահամարին օրական […]
11:01 02.02.2021
Փետրվարի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167231 դեպք, որոնցից 158335-ն` առողջացած, 3089-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5035 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 651914 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1921 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք: Ունենք 535 առողջացած և մահվան 5 դեպք: […]
10:55 02.02.2021
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 10 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է հատկացրել Մատենադարանին` «Թվային Մատենադարան» ծրագրի շրջանակում: Նպատակն է առցանց հարթակում ներկայացնել Մատենադարանի հիմնական ցուցասրահը, ինչն էլ հնարավորություն կընձեռի իրականացնելու «վիրտուալ ճանապարհորդություն» դեպի հայերեն ձեռագրերի՝ աշխարհի ամենահարուստ եւ եզակի թանգարաններից մեկի կենտրոնական սրահ: Որպես Մատենադարանի կայքի առանձին բաժին՝ «Թվային Մատենադարանը» կլինի տեքստային եւ աուդիո տեղեկատվական բացատրություններով ուղեկցվող […]
10:51 02.02.2021
«ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ կանխատեսվում է շատ տաք փետրվար, օդի ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում սպասվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը նորմայի սահմաններում»,-իր ֆեյսբուքյան էջում գրում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Փետրվարի ամսական կանխատեսումը (2021թ.) Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ […]
10:05 02.02.2021
Արցախյան պատերազմի ռազմագերիների ազատ արձակման պահանջով հացադուլ հայտարարած մոսկվայաբնակ հայ քաղաքագետ Գրիգոր Կետցյանը հերթական անգամ բուժզննության է ենթարկվել։ Բժիշկները հորդորել են անհապաղ դադարեցնել հացադուլը՝ կապված հիմական բժշկական ցուցիչների վատթարացման հետ։ Նա այսօր կհետազոտվի ստացիոնարում։ Բժիշկները նույնպես միացել են Արցախյան պատերազմի բոլոր ռազմագերիների ազատ արձակման կոչին։ Դեռևս հունվարի 15-ին հաղորդվել էր, որ Կետցյանը միայնակ ակցիա է […]
09:40 02.02.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։ ?Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ ?Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ?Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ?Վթարներից, պատահարներից և […]
09:22 02.02.2021
ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ ««Ինժեներական քաղաքում» գործող Պոլիտեխնիկական համալսարանի «էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնը կրթություն- արդյունաբերություն ամուր կապի վառ օրինակ է: 2020թ․ փետրվարին «Ինժեներական քաղաքում» հիմնված բազային ամբիոնն իրականացնում է կրթական նոր ծրագրեր՝ հաշվի առնելով արդյունաբերության առաջատար ուղղություններում աշխատաշուկայի պահանջներն ու զարգացման հեռանկարները: Ամբիոնը ստեղծվել և […]
08:58 02.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյանց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մառախուղ է։
08:09 02.02.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Պուշկին փ. 51/1 շենք, Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 սեփական տներ, Կողբացու փ. 18-45 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Լ․Սարգսյան փ. 1, 2, 3, […]
23:59 01.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյանց լեռնանցքը փակ է բեռնատար ավտոմեքենաների և դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար, փակ են նաև Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Կոտայքի և Սյունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայք, Ջերմուկ քաղաքների […]
23:45 01.02.2021
Ճանապարհային ոստիկանությունը հնարավոր անբարենպաստ իրավական հետևանքներից և լրացուցիչ անհարմարություններից զերծ մնալու նպատակով վարորդներին հորդորում է վարչական ակտերի պահանջները կատարել և տուգանքի գումարը վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետներում։ «Վերջին շրջանում էականորեն ավելացել են Ճանապարհային ոստիկանությունում ստացվող դիմումները՝ կապված վճարված վարչական ակտերը ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու հետ, որոնցով հարուցված կատարողական վարույթներով գանձվել են կատարողական […]
22:39 01.02.2021
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ը, 5-ի գիշերը, 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ […]
22:27 01.02.2021
Խորհրդարանում այսօր անցկացվել են «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներ: Այն նախաձեռնել է Կրթության, գիտության, սփյուռքի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը: Հրավիրվել են կրթության ու անվտանգության ոլորտի ներկայացուցիչներ: Իրենց ելույթներում նրանք անդրադարձել են առկա իրավիճակին, խոսել անհրաժեշտ քայլերի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:30 01.02.2021
Վերջին պատերազմի ժամանակ Արցախում գործունեություն ծավալած իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսն անդրադարձել է ադրբեջանական մեդիա տիրույթում իր բացահայտումների առաջացրած իրարանցմանը: Lenta.ru-ին տված հարցազրույցից ադրբեջանական մեդիայի մեջբերումներին, կողմնակալ մեկնաբանություններին հատ առ հատ իսպանացի լրագրողն արձագանքել է: Պաբլո Գոնսալեսը ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում հանգամանորեն ներկայացնում է պատերազմի օրերին իր արձանագրածն ու տպավորությունները: «Ամենաշատ մեջբերվող հատվածը Մարտակերտն է և […]
21:21 01.02.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնեցին ՄԻՊ-ի գրասենյակից։ Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության վերաբերյալ: Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող […]
21:08 01.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյանց լեռնանցքը փակ է բեռնատար ավտոմեքենաների և դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար, փակ են նաև Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Կոտայքի և Սյունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայք, Ջերմուկ քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ […]
20:32 01.02.2021
ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ճամբարակի, Սևանի տարածաշրջաններում, Սիսիան-Գորիս, Գորիս-Շուռնուխ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
20:00 01.02.2021
Արցախյան երկրորդ պատերազմում սփյուռքից շատ կամավորականներ, նրանց թվում՝ պատրաստված զինվորականներ շտապեցին առաջնագիծ։ Ֆրանսիական լեգիոնում զինվորական բարձր պատրաստություն անցած գյումրեցի Լևոն Մհլամյանը Մարսելում թողել է ընտանիքը, աշխատանքը ու եկել Արցախ: Մասնակցել է Մարտակերտի ու Ստեփանակերտի պաշտպանությանը: Հիմա էլ ֆրանսիական լեգիոնում ծառայության տարիներին կուտակած փորձը, դասընթացների միջոցով, փոխանցելու է բոլոր ցանկացողներին: Հյուրասենյակի մի անկյունում ծանր […]
19:50 01.02.2021
Փետրվարի 1-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին: Հանդիման մեկնարկին Արման Դիլանյանը նշել է, որ Սահմանադրական դատարանը կարևորում է Հունաստանի պետական խորհրդի հետ ինչպես երկկողմ ձևաչափում գործընկերությունը, այնպես էլ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի շրջանակում համագործակցության հետագա ընդլայնումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության և […]
19:24 01.02.2021
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավանություն է տվել COVID-19-ի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը։ Այդ մասին տեղեկացնում է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը։ Հաղորդում է armeniasputnik.am-ը։ Հավանություն տալու վերաբերյալ որոշումն ընդունվել է առողջապահության նախարարության հրահանգով՝ հիմնվելով Ռուսաստանում անցկացված կլինիկական փորձարկումների 3-րդ փուլի տվյալների վրա՝ առանց Հայաստանում լրացուցիչ հետազոտությունների։
19:12 01.02.2021
ԵԽԽՎ-ի ԵԺԿ քաղաքական խումբը Գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչի առաջ բարձրացրել է հայ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը՝ համաձայն 1949 թ. Ժնևյան կոնվենցիայի և նոյեմբերի 10-ի՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարության։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ «Հիշեցնեմ, որ մինչ այդ խնդրին անդրադարձել էր նաև ԱԼԴԵ […]
19:03 01.02.2021
2020թ․պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը կիրականացվի փետրվարի 3-ից։ Տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Այն նպատակ ունի հատուկ ստեղծված գնահատման գործիքակազմի միջոցով ոչ միայն ստանալ ամբողջական և համապարփակ տեղեկատվություն անձին անհրաժեշտ պրոթեզի տեսակի, դրա ֆունկցիոնալության մասին, այլև տրամադրել եզրակացություն՝ մասնագիտական վերականգնման, բնակարանի ու հարակից միջավայրի […]
18:45 01.02.2021
Այսօրվանից մեկ ամսով մեկնարկել է պիլոտային ծրագիր, համաձայն որի՝ Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսային հիվանդության հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում։ Այդ նպատակով գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որը քաղաքացուն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով և սահմանահատման ժամանակ […]
18:35 01.02.2021
Փետրվարի 1-ից պաշտոնապես գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որով հնարավորություն է տրվում Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն մեկնող քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր թեստի արդյունքը: Ժամը 17:55-ի դրությամբ արդեն ծրագրում ընդգրկվել են վճարովի ծառայություն մատուցող 7 լաբորատորիա` «Ցիտո» բժշկական կենտրոնի լաբորատորիան «Նորմեդ» բժշկական կենտրոնի լաբորատորիան «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոնի լաբորատորիան, «ԲԻՈՄԵԴ» լաբորատորիան, […]
18:15 01.02.2021
Գյումրին ինչպես բնակելի տնակներից, այնպես էլ տնակային մանկապարտեզներից դեռ վերջնական չի ձերբազատվել։ Մեկ տարի առաջ քաղաքում տնակային մանկապարտեզների թիվը 3-ն էր, այսօր մնացել է մեկը։ «Զանգակ» մանկապարտեզն անցած տարվա հուլիսի ուժեղ ջրհեղեղից փլվեց, ինչն էլ արագացրեց նորը կառուցելու ծրագիրը, իսկ մյուսի՝ «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի համար կառուցման ծրագիրն ավելի վաղ էր հաստատվել։ Այժմ միակ տնակայինը՝ խիտ […]
17:59 01.02.2021
Բրիտանական խորհուրդն անգլերենի 18 մասնագետի հանձնել է Քեմբրիջի համալսարանի TKT միջազգային թեստի վկայականներ քննությունը հաջողությամբ հանձնելու կապակցությամբ։ TKT թեստը դասավանդման միջազգային որակավորում շնորհող մասնագիտական քննություն է։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։ […]
17:57 01.02.2021
Փետրվարի 1-ին զորամիավորումներում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ՝ տարբեր տրամաչափի զենքերի կիրառմամբ։ Ստուգվել են զինծառայողների կրակային պատրաստության աստիճանը, մասնագիտական կարողություններն ու հաստիքային զենքի տիրապետման հմտությունները։ Մարտավարական բարդ պայմաններում զինծառայողները գերազանց կատարել են առաջադրված խնդիրները և խոցել կրակադաշտի բոլոր թիրախները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: