14:58 03.02.2021
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվար ամսվա ընթացքում։ Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով, խմբում հայկական կողմից ներգրավված կլինեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության […]
14:50 03.02.2021
ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իշխանական խմբակցությանն առաջարկեց միասին գնալ օդանավակայան ու հարցնել քաղաքացիներին, թե ինչու են լքում Հայաստանը: «Սա մեր ողբերգությունն է, որ այսօր մարդիկ տնով-տեղով, իրենց ամբողջ գույքով լքում են հայրենիքը»,- ասաց Զոհրաբյանը: «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանն էլ հակադարձեց Զոհրաբյանին ու հրապարակեց տարբեր տարիներին Հայաստանից […]
14:38 03.02.2021
ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքն հնարավոր է բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն (երկու դոզա) անցնելուց հետո։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։ «Հայկական մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն ազատ է COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։ Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանը չի մտնում այն երկրների ցանկում, որի […]
13:57 03.02.2021
Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներն արդեն կարող են դեղեր պատվիրել և առավելագույնը երեք օրվա ընթացքում ստանալ իրենց փոստային բաժանմունքներում: Այս մասին հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ն: Նույնիսկ ամենահեռավոր մարզերի բնակիչները կարող են պատվիրել բոլոր դեղերը, որոնք առկա են Երևանում: Հայփոստը ՀՀ առողջապահության նախարարությունից ստացել է դեղատնային գործունեության լիցենզիա: 2020թ. դեկտեմբերին Հայաստանի մարզերի 10 գյուղերում սկսվել էր պիլոտային […]
13:46 03.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Փետրվարի 2-ին […]
13:29 03.02.2021
Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին Արցախում սոցիալական խնդիրների լուծմանը վերաբերող հարց ուղղեց: «Երեք ամիս է անցել, Ադրբեջանը Ֆիզուլիում միջազգային օդանավակայան է արդեն կառուցում, ճանապարհներ է կառուցում: Երեք ամսվա ընթացքում Արցախում Հայաստանը չի կառուցել մի տուն, չնայած որ ծրագրեր շատ կան մասնավոր ֆինանսավորումներով, հիմնադրամներով: Փող […]
13:15 03.02.2021
Վերջերս թուրքական մամուլում կրկին հայտնվել են տեղեկություններ Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի և ավերման մասին: Բազմաթիվ են նաև քրիստոնեական եկեղեցիների, գերեզմանների ավերումների մասին փաստերը, որոնք Թուրքիայի պատկան մարմինների կողմից որևէ արձագանքի չեն արժանանում: «Ծանոթ ենք Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին թուրքական մամուլում հրապարակված տեղեկատվությանը: Մասնավորապես, Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին հանվել է վաճառքի […]
12:54 03.02.2021
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը, 10 ամբաստանյաների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արմեն Բիլյանի և մյուսների մասով, դատական վիճաբանությունների փուլում է։ Դատարանը լսում է պաշտպանական ճառերը։ Այսօրվա նիստը սկսվեց Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանի՝ դատաքննությունը վերսկսելու և որպես վկա հարցաքննելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու միջնորդությամբ, քանի որ վերջինս, ըստ Փոստանջյանի, կարող է հայտնել էական հանգամանքներ ոստիկան […]
12:49 03.02.2021
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Բայդենի արտաքին քաղաքականությունը ոչ միայն ուրվագծվել, այլև ակտիվ կիրառության մեջ է մտել։ Բնականաբար մեզ հետաքրքրում է ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների ապագան, քանի որ այն ուղղակի և անուղղակի ազդեցություն կունենա նաև մեզ վրա։ Բայդենի թիմում կան ՌԴ-ի նկատմամբ չափազանց կոշտ դիրքորոշում ունեցող պաշտոնյաներ: Սա նշանակում է նոր ճնշումներ, […]
12:17 03.02.2021
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը: «Դատական համակարգում, բացի բարեվարքության ստուգման մեխանիզմները, խնդիր է նաև դատական համակարգի ծանրաբեռնվածությունը: Մեծ խնդիր ունենք՝ հանրային վստահությունը բարձրացնել դատական համակարգի նկատմամբ: Այնտեղ նախանշված են բոլոր գործողությունները, որ մենք անելու ենք».-ասաց Բադասյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի […]
11:51 03.02.2021
2021 թվականի փետրվարի 2-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի, ծառայության պետի տեղակալների և ՔԿԾ կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Առաջնային նպատակն էր ծանոթանալ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրելու համար համապատասխան պայմաններ ապահովելու նպատակով վերափոխված 2-րդ […]
11:23 03.02.2021
ԱԺ-ի դիմաց անցկացվող ակցիայի մասնակիցները տեղափոխվել են Բաղրամյան պողոտա և ԱԺ գլխավոր մուտքից ներս շպրտել իմքայլական պատգամավորների լուսանկարներով ու աթարով լցված պարկեր: Ապա ոստիկանները հավաքի մասնակիցներից մի քանիսին բերման են ենթարկել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ ծառայողական մուտքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Հայրենիքի փրկության շարժման» աջակիցները: Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ այսօր կառավարության նախաձեռնությամբ գումարված […]
11:05 03.02.2021
«Facebook.com» սոցիալական կայքում «Հրաչ Ջաբրայան» ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու կոչեր պարունակող ՝ «գրել եմ նոյեմբերի 10-ին… մնում եմ նույն կարծիքին… ահաբեկել դավաճաններին… Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք…խփեք դավաճանին» հրապարակում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում է […]
11:02 03.02.2021
Փետրվարի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167421 դեպք, որոնցից 158693-ն` առողջացած, 3096-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4855 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 654494 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2580 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 190 նոր դեպք: Ունենք 358 առողջացած և մահվան 7 դեպք: […]
10:53 03.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների որակավորման տարակարգի շնորհման հրամանում փոփոխություն կատարելու նախագիծը: Առաջարկվում է լրացնել և խմբագրել որակավորման տարակարգի շնորհման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և տարակարգի բնութագրիչները: Այդ նպատակով փոփոխություն կկատարվի ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանի հավելվածում, որով կարգավորվում է ՀՀ […]
10:41 03.02.2021
ԱԺ ծառայողական մուտքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Հայրենիքի փրկության շարժման» աջակիցները: Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ այսօր կառավարության նախաձեռնությամբ գումարվող Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են հակապետական օրինագծեր, և իրենք խորհրդարանի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ են՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար: Նրանք կարծում են, որ երկրի առաջ ծառացած են շատ ավելի հրատապ լուծում պահանջող խնդիրներ, […]
10:37 03.02.2021
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի առաջնորդներ, կոնգրեսականներ Ֆրենք Փալլոնը, Ջեքի Սփիեռը, Գաս Բիլիրակիսը,Դեյվիդ Վալադաոն, Ադամ Շիֆը նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ու պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Նամակում կոնգրեսականները շնորհավորել են նախարարներին պաշտոնները ստանձնելու կապակցությամբ, ինչպես նաև ընդգծել տարածաշրջանում ստեղծված ծանր կացությունը, որն ըստ կոնգրեսականների՝ առաջ է եկել ադրբեջանական և […]
09:19 03.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի […]
08:10 03.02.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Ավանեսով 1փ. 7/1, 7/2, 16; 4փ. 1,3, 5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 19 շենք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի 1-ին նրբանցք 4, 5; 2-րդ նրբանցք 3, […]
23:23 02.02.2021
Փետրվարի 1-ից 2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Քուչակ-Տանջլու, Հարթավան-Երնջատափ ավտոճանապարհներին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում, Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս […]
22:52 02.02.2021
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ը, 5-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու […]
22:07 02.02.2021
Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը դադարեցնում է իր աշխատանքն այդ պաշտոնում։ Այս մասին Գայանե Մարկոսյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի լոռեցիներ, ընկերներ, վարչապետի որոշմամբ փետրվարի 3-ից դադարեցնում եմ Լոռու փոխմարզպետի պաշտոնում իմ աշխատանքը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր վստահեցին այդ բարդ ու պատասխանատու պաշտոնը, ովքեր հավատացին, աջակցեցին, սատարեցին, ովքեր եղան իմ սխալների ու […]
22:00 02.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյանց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Փետրվարի 2-ին […]
22:00 02.02.2021
Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5…-8⁰C, որը 1⁰C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է: Փետրվարին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում շատ բազմազան է: Ըստ բարձրության ջերմաստիճանը նվազում է: Մինչև 800 մետր բարձրության վրա (Իջևան, Ալավերդի, Բերդ, Մեղրի) միջին ամսական ջերմաստիճանը […]
21:56 02.02.2021
Հունվարի լույս 27-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Նախնական տվյալներով՝ դիմակավորված անձը մտել էր Շահումյան գյուղի տներից մեկը, կպչուն ժապավենով կապել թոշակառու կնոջ ձեռքերն ու ոտքերը, ապա ննջարանից հափշտակել փող ու ոսկեղեն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Արտաշատի քրեական հետախույզները […]
21:50 02.02.2021
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները շարունակում են ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել ապօրինի ծառահատումների դեմ պայքարը։ Նրանք հունվարի լույս 31-ի գիշերը ստուգել են Վանաձորի բնակիչ, 30-ամյա մի տղամարդու վարած «ՖՈՐԴ» մակնիշի մեքենան և հայտնաբերել մոտ 3 խորանարդ մետր փայտանյութ։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է, որ փայտանյութը պատկանում է նրա բարեկամին, որը հունվարի 24-ին […]
21:36 02.02.2021
Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող, պատգամավոր Զելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին: «Հայաստանի և Ադրբեջանի միջև նախորդ տարվա պատերազմն ահավոր մարդկային ողբերգություն էր: Մենք […]
21:25 02.02.2021
Դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում սկսվել են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծի քննարկումները: Այսօր տեղի ունեցած արտահերթ նիստում արդարադատության նախարարը ներկայացրել է գործող օրենքն ու առաջարկվող փոփոխությունները: Ըստ այդմ՝ նախատեսվում է տարանջատել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության վերաբերյալ ինստիտուտն ու քրեական գործերի ինստիտուտը: Մանրամասները՝ […]