16:06 16.12.2024
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում դեկտեմբերի 6-ին հաղորդում էր ստացվել, որ ժամը 10:30-ից ժամը 17:30-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի պատուհանը կոտրել, մտել էին Նոր Խարբերդ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկը և գողացել ոսկյա մատանի ու ոսկյա թևնոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Մասիսի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ էր նախաձեռնվել:
Մինչ գողությունը բացահայտելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկվում, դեկտեմբերի 12-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ նախորդ օրը Վայքի բնակիչներից մեկի՝ Մասիս քաղաքի 2-րդ թաղամասում գտնվող տնից գողություն է կատարվել:
Տուժողից ընդունվեց հաղորդում: Պարզվեց, որ դեկտեմբերի 11-ի ժամը 11:30-ից ժամը 12-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի պատուհանը բացել, մտել էին ներս և գողացել 150 հազար դրամ և դրամապահոց, որի մեջ փող կար:
Փաստով Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ նախաձեռնվեց:
Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ երկու դեպքում էլ գողությունը կատարել էր Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը:
Հետագա միջոցառումների արդյունքում 36-ամյա տղամարդը Երևանի Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն, որտեղ տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ՀՈԳՎ Մասիսի բաժնի ՁՊՎ:
Դեպքի վայրի զննությամբ 36-ամյա տղամարդու մատնանշված վայրում կոտրված վիճակում հայտնաբերվել է գողացված դրամապահոցը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...